23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պետերբուրգում սպանվել է գործարար Դավիթ Տերտերյանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, նրա վրա կրակել են Պետերբուրգի Վիբորգսկի շրջանում:
Սպանության պահն արձանագրել են դիտարկման տեսախցիկները: Հաղորդվում է, որ ըստ տեսաձայնագրության` գործարարի վրա երկու հոգի է հարձակվել: Նրանք իրենց զոհին սպասել են նրա տան մոտ, եւ երբ Տերտերյանի ավտոմեքենան արգելակել է դարպասների մոտ, չարագործները երեք անգամ կրակել են վարորդի դռան ուղղությամբ, իսկ երբ մեքենան տեղից պոկվել է` հնչել է չորրորդ կրակոցը: Չորս գնդակից երկուսը դիպել են գործարարին, ստացած վնասվածքներից նա մահացել է:
Լրատվամիջոցների տվյալներով` Դավիթ Տերտերյանը ռեստորաններ եւ կահույքի արտադրություն ուներ: Նա նաեւ հայտնի է եղել քրեական շրջանակներում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», Տերտերյանը «Սեվզապմեբելի» ղեկավարներից մեկն էր:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 23-ին` ժամը 03.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 21/2 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 1971 թվականին ծնված Լիպարիտ Մարտիրոսյանը և Սեպուհի փողոցի թիվ 18 տան բնակիչ, 1990 թվականին ծնված Աննա Մարտիրոսյանը:
Լ.Մարտիրոսյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Մարտիրոսյանի վիճակը` միջին ծանրության:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու և հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ Վարչապետի դիմումը, ինչպես նաեւ 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հ.Առաքելյանի բաց նամակը (բովանդակությունը հեղինակը հրապարակել էր նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ) այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաեւ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը:
Ըստ ՊՆ քննչական ծառայության, ՊՆ Աբովյանի Ռազմական ոստիկանության բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ.Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, եւ արդյունքում զորամասի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07 ՕՏ 999 համարանիշի եւ սեւ գույնի BMW մակնիշի 07 ՕՕ 530 համարանիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաեւ, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված BMW ավտոմեքենայով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) եւ 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին վերը նշված «Պորշ Կայեն» եւ BMW ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղեւորվել է դեպի զորամաս: Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաեւ զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց եւ վերակարգում ընդգրկված անձնակազմի միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ:
Ծեծկռտուքը տեւել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, եւ այդ ընթացքում BMW-ով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին եւ Գ.Վաղարշակյանին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաեւ հայտնաբերվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:
Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական, ինչպես նաեւ դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Երկուշաբթի օրը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի կյանքը վտանգի տակ է, քանի որ նրան դիտավորյալ հրաժարվում են պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել:
Այսօր Ուկրայինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ բանտում պահվող նախկին վարչապետին առաջիկայում հնարավորություն կընձեռնվի բժշկական զննման ենթարկել կալանավայրից դուրս:
Ուկրաինական մամուլը հաղորդում է, որ չնայած Ուկրաինայի պետական ուղղիչ ծառայությունից հայտնել են, որ Տիմոշենկոյի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, սակայն նախագահը խոստացել է, որ արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի Տիմոշենկոն կարող է հետազոտվել բանտից դուրս:
Նոյեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384 դրամ:
Մայքլ Ջեքսոնի Neverland ռանչոյի իրերը կցուցադրվեն նյույորքցի լուսանկարիչ Հենրի Լյութվայլերի ֆոտոցուցահանդեսում: Ըստ «Ռիա նովոստիի»` ցուցահանդեսը կբացվի վաղը, «Ազատություն» պատկերասրահում:
«Առաջին անգամ մարդկանց հնարավորություն կտրվի դիտել միլիոնավոր բյուջե արժողությամբ տեսահոլովակների ու մեծամասշտաբ շոուների հակառակ կողմը: Կոտրելով մեդիաների ստեղծած միֆը՝ Լյութվայլերը ստեղծում է մարդու դիմանկար»,- ասված է սրահի տարածած հաղորդագրության մեջ:
Ջեքսոնի ռանչոն երկար ժամանակ եղել է մամուլի ուշադրության կենտրոնում: Երգիչը Neverland-ում հյուրընկալել է բազմաթիվ երեխաների, որից հետո նրան սկսեցին մեղադրել դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այդ դեպքից հետո Ջեքսոնը տեղափոխվեց ռանչոյից, իսկ նրա տան իրերը պետք է աճուրդի հանվեին: Հենց այդ ժամանակ էլ արվել են լուսանկարները, որոնք կցուցադրվեն «Ազատություն» պատկերասրահում:
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ախթալայում կատարած մանկապղծության համար Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կայացված դատավճռով, թեև օրենքով նախատեսված առավելագույն պատժաժամնկետը սահմանվել է, սակայն կատարած արարքի համեմատ, այնուամենայնիվ, մեղմ է:
Պարոն Խաչիկյանի դիրքորոշումը, մեր մեջ ասած, շատ հետաքրքիր է: Այդ ինչպես է որ, մի բուռ բնակավայրում, ուր բոլորը գիտեն բոլորին, հանկարծ նման դեպքեր են տեղի ունենում և իրենց ընտանիքի մտերիմ գործարարը հայտնվում է նման պատմության մեջ, իսկ իրենք, որ, բոլորի մասին ամեն ինչ գիտեն, վերջինն են իմանում: Ալիկ Սերգեյիչի ասած. «Կաստում — շալվարով գալիս էր, ում մտքով կանցներ»:
Իսկ ուր էին, մինչ այդ, այսօրվա բարեպաշտները. գնային ձեռքը բռնեին, խայտառակեին..: Այն ժամանակ նա հարգված գործարար էր, Վարչապետի խորհրդական, հետաքրքրված էլ չէին, թե ինչու է նա իր, փողերը աջ ու ձախ նվիրում, ինչից կարծես ոմանց էլ էր բաժին հասնում:
Սա այն դեպքն է, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` Խաչիկյանները գոնե պետք է լռեին:
Սակայն Հայկազ խաչիկյանը խոսել է Տեր-Պողոսյանի կողմից պղծված երեխաների ծնողների մասին, որոնք պաշտպանում ու արդարացնում են նրան. «Սերոբին պաշտպանող այդ ծնողները մեծամասամբ չունեն ամուսիններ, ես ծանոթ եմ` մի ժամանակ ինչ վարք են ունեցել և ինչ վարք ունեն այսօր: Մի ժամանակ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհի եզրին ժամանակավոր կառույցներում էին իրենց հացը վաստակում: Գործով անցնողներն ընդամենը 10 երեխաներ են, և նրանց մեծամասնությունը միակողմանի ծնողազուրկ , խոցելի խմբի երեխաներ են: Նորմալ ընտանիքի երեխան չէր հայտնվի զոհերի շարքում, ծնողներն ավելի հետևողական կլինեին երեխաների դաստիարակության հարցում»:
Եվ սա ասում է տղամարդն, իր հող ու ջրի կանաց մասին, կանաց` որոնց նշված ճանապարհով հաց վաստակելու հարցում ինքը մեղավորներից վերջինը չէ, լինելով Ախթալայի քաղաքապետ, նա պատասխանատու է տեղի ունեցածի համար թեկուզ անուղղակի, և նա չէ, որ պետք է կարծիք հայտնի ու գնահատականներ տա:Եթե հաշվի առնենք, որ նրա հարազատ եղբայրը` Վազգեն Խաչիկյանը, ճոխության մեջ ապրելով հազարավոր կարիքավորների հացն է խլել, և որի կապերի շնորհիվ է ինքը դարձել քաղաքապետ, իսկ այսօր շարունակում է պաշտոնավարել, ապա գոնե, հարկ է, որ այսօր լռի:
«Բայց դա չի արդարացնում այդ ծնողների նմանօրինակ պահվածքը,- ասել է Խաչիկյանը,- Ծնողները փոխանակ բողոքեին, դատապարտեին այդ արարքը, այսօր կանգնել, շահադիտական նկատառումներով սատարում են: Չնայած, եթե մարդը ժամանակին ինքն է իրեն ծախել, այսօր էլ իր երեխային է ծախում…ինչ կարող ենք անել»: Խաչիկյանը ու իր կոլեգաները հենց այդ պոստում են, որ ինչ որ բան անեն ( կամ գուցե չանեն, ո՞վ իմանա) որ հայ կինը այնքան չխեղճանա ու չընկնի, որ մի երկու կոպեկի համար աչք փակի, երբ իր երեխայի հետ անառակաբար են վարվում:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին` Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահի մասնակցությամբ և լսել նրանց խնդիրները` կապված Վերին Լարսի անցակետի հետ:
Նախարարը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջև և համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:
Հավելենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Այսօր «Օգոստոսի 23 ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը, խոսեց մի օրենքի նախագծի մասին, որն առաջիկայում կներկայացվի նախագահին ու ԱԺ։
Ըստ նրա Հայաստանն այսօր չունի հանցանք գործած մարդկանց մեղքը քավելու համակարգ: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ազատ տարածքները դատապարտյալներով բնակեցնելուն:
Իրավացի է Սերոբյանը. «Մեր անկախ պետությունը առաջ է գնում բարեփոխումների ճանապարհով, սակայն կալանավայրերը, քրեակատարողական հիմնարկները մնացել են դեռ կոմունիստական դարաշրջանում»:
«Մարդուն ազատությունից զրկելուց հետո էլ չենք հատաքրքրվում` ինչի՞ է նա վերածվելու այնտեղ՝ շփվելով մարդկային թափթփուկների ու հանցագործ աշխարհի հետ, դուրս գալուց հետո ինչպե՞ս է հարմարվելու կյանքին: Ինձ հիմա ուրախացնում է, որ դեռ կան մարդիկ, որոնք հետաքրքրված են նման հարցերով ու այդ կալանավորներին նայում են ոչ թե որպես այլմոլորակայինների, այլ որպես մեր հարազատի, մեր հայի»,- ասում է իրավապաշտպանը:
Ըստ նրա. «Այնտեղ՝ կալանավայրերում, մարդիկ պարապությունից խելագարվում են կամ դիմում նոր հանցանքների, բայց չէ՞ որ նրանք պոտենցիալ աշխատուժ են, այն էլ` էժան աշխատուժ, եկեք նրանց ազատենք այդ վիճակից, դեմքով շուռ գանք դեպի գաղութ, օգնենք նրանց, որ դառնան մեր բարեկամը և հասարակության համար պիտանի մարդ, ընդունենք համապատասխան օրենք, որով նրանք կգնան, իրենց ընտանիքի հետ կբնակվեն այն բաց, ազատ տարածքներում, որոնք տնտեսապես ամրանալու անհրաժեշտություն ունեն: Այսօր հասարակության վերաբերմունքը կալանավորների հետագա ճակատագրի հանդեպ զրոյական է, նույն իրավիճակն է` 5000-ից ավելի ՀԿ-ների և 80 կուսակցությունների պարագայում», — ասում է Սերոբյանը:
Սերոբյանի խոսքով. «Այն, որ ազատ գոտիները տնտեսապես ամրացնելու նպատակով կարելի է դրանք բնակեցնել կալանավորներով, շատ կարևոր է, և դրական արդյունք կունենա: Ընտանիքը պետության կապող օղակն է, այս դեպքում մարդուն իր ընտանիքի հետ բնակեցնելով ազատ գոտիներում` մենք թույլ չենք տալիս, որ այդ ընտանիքը վերջնականապես քայքայվի, ամրանում է ընտանիքը, իսկ, օրինակ, սահմանամերձ վայրերում էլ բնակեցնելով` ամրացնում ենք սահմանն իր ենթակառուցվածքներով: Այսօր մենք հնարավորություն ունենք վերոնշյալի վերաբերյալ օրինագիծը ներկայացնել ՀՀ նախագահին և ԱԺ-ին, որպեսզի այդ ամենը իրականացվի խորքային և ճիշտ օրենսդրական հիմքով»,- ասաց Պուշկին Սերոբյանը:
Նշված նախագծին համակարծիք էր գրող, հրապարակախոս, Հանրային խորհրդի Արցախի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Բակուր Կարապետյանը, նա ասաց, որ ինքը զրուցել է կալանավորների հետ, և նրանք ողջունում են այս գաղափարը.«Մոտ 1000 ընտանիք կարելի է բնակեցնել տարբեր ազատ գոտիներում կամ սահմանամերձ շրջաններում, նախ դա մարդասիրական քայլ է, որով այդ մարդիկ կվերակենդանացնեն այդ վայրերը և հանօրգուտ աշխատանք կկատարեն, ոչ թե 20 տարի կփտեն բանտում: Ես զրուցել եմ բազմաթիվ կանանավորների հետ, նրանք միանշանակ համաձայն էին բնակվել և աշխատել այն վայրերում, որտեղ իրենց համար հարմար կգտնի պետությունը»:
Հ.Գ. Այս խնդիրը տողերիս հեղինակը բարձրաձայնել է, դեռ տարիներ առաջ, երբ այցելում էի կալանավայրերեր, ու տարին տարվա վրա ավելանում էին լուծում պահանջող հարցերը:
Ավելին` հրապարակումներում խոսել եմ, որ հատկապես ծանր հանցագործություն գործած (ցմահ դատապարտյալների) անձանց դեպքում, սահմանամերձ, լքված տարածքներում, բաց ռեժիմի կալանք կազմակերպելը, այլ խոսքով ասած աքսորավայրեր ստեղծելը, իրոք մարդասիրական գաղափար է: Նշելով սակայն, որ դրան հասնելու համար լուրջ ու տևական աշխատանք է պետք:
Այս թեմայով խոսել եմ պատկան մարմինների աշխատակիցների և ոլորտի մասնագետների հետ, որոնց կարծիքը միանշանակ չէ. Նրանք ունեն իրենց հակափաստարկները.նախ`բաց է կալանավորների վերհսկողության հարցը, այսինքն`կալանավայր` հեռավոր բնակավայրեր պետք է մեկնի նաև ՔԿՀ աշխատակազմ, ընդ որում մշտական բնակության` ընտանիքներով: Արդյո՞ք կհամաձայնվի ծառայողի ընտանիքը բնակություն հաստատել աքսորավայրում`ծանր հանցագործների շրջապատում: Կամ, հակառակ պարագայում պահպանությունը կարող է կազմակերպվել տեղի բնակչության ուժերով, որն իր հետ բերում է լրացուցիչ բարդություններ, քանի որ մեր սահմանամերձ բնակավայրերում համարյա բնակչություն չի մնացել և եղածին էլ այնպիսի մասնագետ դարձնելը, որ կարողանան հսկել նման կադրերի, տարիների հարց է: Այս և բազում ուրիշ հարցեր, որոնք լայն քննարկման թեմա է:
Ի լրումն դրա, թեմայի շուրջ զրույցներից մեկի ժամանակ, «Դատապարտյալի հիմնադրամ» կառույցի ղեկավար Կառլեն Թորոսյանը գաղափարը համարեց անիրագործելի: Ըստ նրա, էժան աշխատուժ ՔԿՀ-երում հիմա էլ կա: Սակայն ներդնում անող չկա. Աշխատող դատապարտյալը պահանջարկ չունի: Նա համոզված է, որ եթե այս պահին կալանավայրերի շրջակայքում հսկայական ազատ տարածքներում, կառուցվեն, կամ վերակառուցվեն կիսաքանդ շինությունները, հենց այսօր էլ կարելի է կազմակերպել դատապարտյալների աշխատանքի պրոցեսը: Սա ևս լուրջ թեմա է, որը մի հրապարակման սահմանում հնարավոր չէ ամբողջական ներկայացնել:
Սակայն աքսորի գոտու կազմակերպումը մեր երկրի պարագայում ողջունելի գաղափար է, որի իրականացումը պահանջում է լուրջ հետազոտություն, ցանկություն, տևական ու հետևողական աշխատանք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.