23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:
Երեւանում, նոյեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պարույր Սեւակի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Շուտով պատրաստ կլինեն դիմորդների համար համապատասխան առարկաների ուղեցույցները. դրանք հիմնականում վերահրատարակություններ են: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ներկա պահին հրատարակման են պատրաստվում Հայոց պատմություն եւ օտար լեզու առարկաների ուղեցույցները եւ դեկտեմբերի սկզբերին դրանք արդեն կհասցվեն դպրոց: Ուղեցույցներն, ինչպես միշտ, դիմորդներին անվճար են տրվելու:
Լրագրողների այն հարցին, թե այս տարի քանի՞ շրջանավարտ կա, նա պատասխանեց. «Կանխատեսումներ դժվար է անել, քանի որ շրջանավարտների թիվը հաստատուն չէ: Որպես ուղենիշ ընդունում են այն փաստը, որ նախանցյալ տարի 17 հազար դիմորդ ենք ունեցել եւ մոտավորապես այդ թվի շրջանակներում դիմորդներ կունենանք: Ներկա պահին շրջանավարտների թիվը շուրջ 40 հազար է»:
«Միասին» երիտասարդական շարժումն իրականացնում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան:
Ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, Մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին:
Հայ երիտասարդը պահանջում է հարգել Մայրենի լեզուն, մենք ուզում ենք տեսնել հայերեն տառեր:
Երթի վերջում շարժման անդամները նամակ կհանձնեն նաեւ վարչապետին:
Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտ, նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:
Նշենք, որ այս տարի փոփոխություններ կատարվեցին «Լեզվի մասին» օրենքում, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը, որտեղ հայ երեխաները բոլոր առարկաները պետք է անցնե օտար լեզվով:
Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ Արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարևոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք։
Այս հաշվետվությունները կբացահայտեն այն անձանց ինքնությունը, ովքեր նպաստել են նոյեմբերի 17–ին Ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատմանը՝ ձայների 27 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ։
Չպետք է զարմանալ՝ իմանալով, որ այս անմեղ թվացող բանաձևը, որի նպատակն է «խթանել հնդկացի ցեղերի տնտեսական զարգացումը և նպաստել թուրքական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելուն» սահուն կերպով անցնում է Կոնգրեսում՝ պալատի որոշ անդամներին ֆինանսական միջոցների հոսքի ապահովման շնորհիվ, որը մոր կաթի նման անհրաժեշտ է քաղաքական մարդկանց:
Անշուշտ, սխալ ոչինչ չկա բնիկ ամերիկացիներին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու մեջ, բացի այն, որ Կոնգրեսին խնդրել էին արտոնյալ մոտեցում ցուցաբերել միայն մի երկրի՝ Թուրքիայի նկատմամբ։ Տարօրինակ է, բայց Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ցանկանում էր ընթացք տալ այս արտասովոր և ապօրինի պահանջին՝ արհամարհելով Կոնգրեսի Հետազոտությունների ծառայության խիստ զգուշացումները, որ միայն մեկ երկրին հատուկ արտոնություն շնորհելը խախտում է ԱՄՆ-ի հիմնական առևտրային պայմանագրերի դրույթները. դրանք են՝ Առավել բարենպաստ ազգի ռեժիմը(MFN), Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA) և Համաշխարհային առևտրի կազմակերպության (WTO) համաձայնագիրը։
Ավելին, Կոնգրեսի համար ոչ մի անհրաժեշտություն չկար հաստատելու որևէ երկրի համար փորձնական ծրագիր, երբ միաժամանակ Հանձնաժողովը քննարկում էր առավել համապարփակ մի օրինագիծ՝ Պալատի թիվ 205 բանաձևը, որը բոլոր երկրների համար կապահովեր հավասար հնարավորություն հնդկացի ցեղերի հետ առևտրի և նրանց պատկանող հողերում ներդրումներ կատարելու համար։ Իրականում, Հնդկացի ցեղերի հարցերով բյուրոյի տնօրենը հավաստիացրեց, որ ինքն ունի թիվ 2362 բանաձևի հետ կապված լուրջ վերապահումներ։ Այդ իսկ պատճառով, նա նախընտրում է աջակցել թիվ 205 բանաձևի ընդունմանը, որը «կծառայեր միևնույն նպատակներին … ավելի լայն մասշտաբով»։ Երբ Մարիլենդ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Սարբեյնզը փորձեց բարեփոխում առաջարկել թիվ 2362 բանաձևում՝ ընդլայնելով պետությունների շրջանակը և ընդգրկելով Թուրքիայից բացի այլ երկրներ, իր առաջարկն անընդունելի ճանաչվեց տեխնիկական պատճառներով։
Քվեարկությունից առաջ մի քանի հայ-ամերիկյան և հունա–ամերիկյան կազմակերպություններ Պալատի Հանձնաժողովին հղեցին թիվ 2362 բանաձևի դեմ իրենց բողոք-նամակները՝ նշելով, որ Թուրքիային հնդկացի ցեղերին պատկանող հողերի նկատմամբ մենաշնորհային դիրք շնորհելն անընդունելի է և անօրինական։ Այս կազմակերպությունները բարձրացրել են հինգ առանցքային առարկություններ Կոնգրեսին Թուրքիային հատուկ արտոնություններ շնորհելու կապակցությամբ, քանի որ այդ երկիրը՝
1) մնում է միլիոնավոր հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն կատարողը, որը չի զղջում իր կատարածի համար,
2) շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, գրավված պահել Կիպրոսը, առճակատվել Իսրայելի հետ և վնաս հասցնել ԱՄՆ տարածաշրջանային շահերին,
3) սպառնում է ԱՄՆ–ի տնտեսական շահերին Միջերկրական ծովի շրջանում,
4) կապ ունի ապօրինի գործարքների մեջ կասկածվող ամերիկա-թուրքական կազմակերպությունների հետ,
5) աջակցում է Իրանին խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։
Թիվ 2362 բանաձևի պաշտպանները ծրագրում են այս օրինագիծն օգտագործել, նախքան ավելի համապարփակ թիվ 205 բանաձևի ընդունումը՝ Թուրքիայի համար առաջնահերթություն ապահովելու համար և նրան անարժան առավելություն շնորհելու այլ ազգերի նկատմամբ։ Թուրքիան կարող է այնուհետև բացառիկ առևտրային գործարքներ կնքել հնդկացի ցեղերի հետ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս երկու լրացուցիչ ժամկետով՝ յուրաքանչյուրը 25 տարի՝ ընդհանուր 75 տարի։ Սա նշանակում է, որ մինչև այլ երկրների ընկերությունները հնարավորություն կունենան ստորագրելու հնդկացի ցեղերի հետ պայմանագրեր, թուրքական ընկերությունները խլած կլինեն առավել շահավետ գործարքները՝ թողնելով մյուսներին ձեռնունայն։
Հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի ընդունումից անմիջապես հետո ամերիկա-թուրքերը և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը շտապեցին տոնելու իրենց վաղաժամ հաղթանակը։ Նոյեմբերի 17–ին Ամերիկայում Թուրքիայի կոալիցիան մամլո հաղորդագրություն հրապարակեց՝ հայտնելով իրենց հրճվանքն առ այն, որ հանձնաժողովն ընդունել է բանաձևը և շուտով այն ամբողջությամբ կընդունվի Պալատի կողմից։ Միևնույն գիշերը, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում կազմակերպեց ընդունելություն «նշելու համար ամերիկա-հնդկացիների և Ալյասկայի բնիկների ժառանգության ամիսը և Պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձևի բարեհաջող ընդունումը»։ Թուրքիայի ականավոր դեսպան Նամիկ Թանն անձամբ թվիթեր սոցիալական ցանցում տեղադրել է իրենց ազգային տարազներով ամերիկա-հնդկացիների լուսանկարները, որոնք արվել են Դեսպանատանը տոնախմբությունների ժամանակ:
Դեսպանին պետք է հիշեցնել, որ վաղաժամ է հաղթանակ տոնել, քանի որ ոչ մի երաշխիքներ չկան, որ այս թերի օրինագիծը երբևէ կհասնի Պալատ, էլ չասած՝ Սենատ, քանի որ այն լրջորեն խախտում է մի շարք ամերիկյան առևտրային համաձայնագրեր։ Նույնիսկ եթե օրինագիծը հաստատվի Կոնգրեսի կողմից, ապա Ամերիկայի քաղաքացիական կազմակերպությունները և բազմաթիվ երկրներ դատեր կսկսեն արգելափակելու համար այս խտրական օրենսդրությունը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Նոյեմբերի 22-ին, Ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց-Ց 240» «Օպել-Ա» և «ՎԱԶ-21121-125-51» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել-Ա»-ի վարորդը և «Մերսեդես Բենց-Ց 240»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 14.30-ին, Երևանի Հ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ 2110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 19.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Թաիլանդի բնակիչ Ամպոն Տանգնոպակուն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման sms հաղորդագրության համար: Խնդիրը նրանում է, որ հաղորդագրությունում նա վիրավորել է պետության թագավորին:
Հղում անելով Agence France-Presse-ին Lenta.ru-ն գրում է, որ դատարանն ապացուցել է, որ 2010թ-ի մայիսին Ամպոնը թագավորի անձը վիրավրող մի քանի sms է ուղարկել այն ժամանակվա վարչապետի անձնական քարտուղարին: Թեև դրանց բովանդակությունը չի հրապարակվում:
Տղամարդուն ձերբակալել են 2010թ-ի օգոստոսին, դատարանում նա իր մեղքը չի ընդունել և հիմա ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ, որպեսզի փորձի բեկանել դատական վճիռը:
Զոհվածների թիվը, Թայլանդում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով, հասել է 610-ի, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած:
Նշվում է, որ ջրհեղեղները շարունակվում են երկրի 76 շրջաններից 17-ում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկի մի քանի թաղամասերում:
Ջրհեղեղներից այս պահի դրությամբ տուժել է 4,9 միլիոն մարդ, մոտ 1 միլիոն մարդ դիմել է բժշկի օգնության, գրեթե 250.000 մարդ մնացել է անտուն, իսկ վնասի չափը գնահատվում է 10-16 միլիարդ դոլար: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Նոյեմբերի 22-ին`ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ «ԲՄՎ» մակնիշի 02 ՍՕ 070 պետհամարանիշի ավտոմեքենան Աշոցքի ՀՓՋ-ից մոտ 100 մ հեռավորության վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները կանխել են ավտոմեքենայի գազաբալոնից գազի արտահոսքը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդ,1969 թվականին ծնված Ոսկան Ոսկանյանին, ուղևոր` 1970 թվականին ծնված Արմեն Բաղդասարյանին` երկուսն էլ Աշոցք գյուղի բնակիչներ, որոնց «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Աշոցք գյուղի հիվանդանոց:
Ո.Ոսկանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Բաղդասարյանինը` բավարար:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 22-ին բացվել է Հայաստանի դեսպանությունը, որին ներկա է եղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 22-ին, հանդիպել է Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին:
Վերջինս շնորհավորել է Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դա նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:
Նալբանդյանը իր խոսքում ասել է. «Շուրջ երեք տարի առաջ իմ այցելության ընթացքում մենք ընդգծեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք մեր հարաբերությունների զարգացման համար։ Այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերություններն որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել»։
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխիայի հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու եւ ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն հավելել է նաեւ. «Հաճելի է նշել, որ անցած մի քանի տարիների ընթացքում իրական առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ։ Անցած երեք տարիներին Հայաստանի նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարն այցելել են Պրահա։ 2008թ. Հայաստանում հյուրընկալվել են Չեխիայի Սենատի նախագահը, Չեխիայի վարչապետը, ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը, ակտիվացել են միջխորհրդարանական կապերը»։
Նախարարները գոհունակությամբ նշել են, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր են ստորագրվել:
Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից խոսել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին:
Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը, ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:
Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը։
Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման ենթատեքստում նախարարները պայմանավորվել են ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագիր մշակել եւ համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ:
Էդվարդ Նալբանդյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։
Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.