23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարություն Առաքելյանն այսօր հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ ինքը «ողջունելի քայլ» է համարում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ իր նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված միջնորդությունը:
Առաքելյանը գրում է. «Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, և ստորև ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը», խոստանալով «որևէ հարցի վերաբերյալ դժվարություններ ունենալու դեպքում դիմել վարչապետին.
«Խոստանում եմ մի կողմ թողնել ինձ հասցված վիրավորանքները և լծվել հարցերի պարզաբանման գործընթացին, քանի որ դրանից կշահեն «Նաիրիտում» աշխատող շուրջ 20000 իմ հայրենակիցները, որոնց ճակատագիրը կապված է «Նաիրիտ» գործարանի հետ»,- գրում է նա՝ հարց ուղղելով, թե ինչո՞ւ 2006 թ. չի իրականացվել »Նաիրիտի» ուղիղ վաճառքը, ինչո՞ւ է օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալ, տրվել «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը գրավադրելով գործարանը, կարողացավ վերցնել 70 միլիոն դոլար վարկ, ինչո՞ւ 70 միլիոն վարկի միայն 39 միլիոն դոլարն է «եկել» Հայաստան, իսկ 31 միլիոնը մինչ օրս համարվում է անհետացած:
Առաքելյանը պահանջում է պարզել, թե ինչո՞ւ է 2006թ. ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, համաձայնություն և թույլտվություն տվել, որ 70 մլն-ը դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին, ո՞վքեր են Rhinoville Property Limited-ի իրական սեփականատերը։
Նա նշում է. երբ հայաստանյան լրատվամիջոցները բարձրաձայնում էին, որ «Նաիրիտի» արտադրանքը չափազանց էժան գնով` 1 տոննան 2 հազար 700 դոլարով է արտահանվում և փորձում էին ստանալ պարզաբանումներ, «Նաիրիտի» 10 տոկոս պետական բաժնեմասի պատասխանատու հանդիսացող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդարանում էր, թե «մեր ապրանքի գինը դա է շուկայում», այնինչ միջնորդ կազմակերպությունները կաուչուկի 1տոննան սպառողին են հասցնում 3,5 հազար դոլարից ավելի արժեքով: Արդյո՞ք նախարարը միտումավոր չէ իրեն դնում չիրազեկվածի տեղ: Ո՞ւմ գրպանն էր գնում վաճառված կաուչուկի 1 տոննայից մնացած 4 հազար դոլարից ավելի գումարը»,- հարցնում է Առաքելյանը՝ կոչ անելով Տ. Սարգսյանին պատասխանել՝ ինչո՞ւ է գործարանի 900 հոգանոց ուռճացված ադմինիստրատիվ-վարչակազմը ստանում է 320 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2 հազար 100 մասնագետները ստանում են ընդամենը 170 մլն դրամ աշխատավարձ:
ԸստԱռաքելյանի «Նաիրիտի» բաժնետոմսերը պետք է վերադարձնել դրանց իրական տիրոջը` ՀՀ կառավարությանը:
«Մարդու կյանքը Աստծո առջև մեծագույն արժեք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը, նշելով որ այն արժանապատիվ պահելու համար այսօր եկեղեցին անելիք ունի և հստակ պետք է արտահայտի իր վերաբերմունքը կյանքի արհեստական ընդհատման հարցում:
«Միգուցե այդ մեղքը արդարացում կունենա այն դեպքում, եթե հղիության արհեստական ընդհատման ընթացքում խոսք գնա մոր կյանքը փրկելու մասին: Տաս տարվա ընթաքում չորս հարյուր միլիոն աբորտ է արվում, այսինքն` առանց պատերազմի այդքան մարդ է սպանվում: Այս բարոյական անկման պատճառը հոգևոր անկումն է: Ի՞նչ պատասխան ենք տալու Աստծուն»,- ասում է քահանան:
Նա պատմեց արտասահմանում մի բժշկի ուսումնասիրությունների վրա հիմնված ֆիլմի մասին, որտեղ հստակ երևում է, թե` երբ երեք ամսական պտղից փորձում են ազատվել, պտուղը սկսում է տագնապալից շարժվել, սրտի բաբախումը հաճախանում է և ասես ճչում է` օգնություն կանչելով:
«Պտուղն առանձին մարդկային էակ է` անձին հատուկ բոլոր հատկանիշներով: Փորձելով արդարացնել մարդասպանությունը սեփական անհոգ և վայելքներով լեցուն կյանքի համար, անընդունելի է: Դատապարտելի է, ոչ միայն սեռի պատճառով հղիության արհեստական ընդհատումը, այլև յուրաքանչյուր արհեստական ընդհատում», -ասաց տեր հայրը:
«Չեմ զարմանա, եթե վաղը խոսեն մարդասպանի իրավունքներից: Նոր ժամանակների աշխարհում ձևավորվել է նոր կրոն` «մարդու իրավունքներ» անունով, որում մարդը վերածվում է պաշտամունքի առարկայի, և խոսում են կնոջ իրավուքներից. Թե` կինն իր մարմնի հետ ինչ ուզի` կանի: «Հղիության արհեստական ընդհատում» անզգացմունք արտահայտության տակ ես հասկանում եմ միմիայն մարդասպանություն: Իսկ դրա հիմքում դրված են վայելքները, սեռական սանձարձակությունն ու առհասարակ անաստվածությունը», -համոված է քահանան:
Ըստ նրա մարդկային էակի կյանքը սկսվում է բեղմնավորման պահից: Իսկ չծնված մարդու իրավունքները պաշտպանող չկա:
Սակայն Կյուրեղ քահանա Տալյանը չասաց, որ հղիության անցանկալիության ու արհեստական ընդհատման հիմքում միայն ծնողի վարքագիծն ու մոտեցումը տեսնելն արդարացի չէ, մեր երկրում կան նաև առաջնային սոցիալական պատճառներ, որոնք հաճախ ստիպում են ծնողին գնալու ոչ ցանկալի այդ քայլին:
Ռուսական «Միացյալ հացահատիկային ընկերություն» ԲԲԸ–ն, ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ կնքած պայմանագրի համաձայն, «Դպրոցական սնունդ» նախագծի շրջանակում պարենամթերք է մատակարարում Հայաստանին։
«Ծրագրի նպատակն է ապահովել հանրապետության մի շարք շրջանների աշակերտների սնունդը և օգնել Հայաստանին՝ դպրոցական սննդի համակարգի արդիականացմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների մշակման գործում»,– ասել է «Միացյալ հացահատիկային ընկերություն» ԲԲԸ–ի ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է ռուսալեզու Kazakh-zerno.kz կայքը, այս պահին մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը (900 տոննա– 100 տոննա սիսեռ, 726 տոննա ալյուր, 17 տոննա արևածաղկի ձեթ) Վանաձոր քաղաք է հասել։
Իսկ օգնության առաջին խմբաքանակը (400 տոննա), Հայաստան էր ուղարկվել ընթացիկ տարվա մարտին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը Նախագահի խոսքով, եղել է ակտիվ և արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ Հանրապետության ղեկավարի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար:
Նախագահի հրամանագրով, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել և Ռաուլ դե Լուցենբերգերին է հանձնել պետական պարգևը` հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ շարունակելու է մնալ մեր երկրի բարեկամը, որտեղ էլ հետագայում պաշտոնավարի:
Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել իր գործունեության ընթացքում մշտապես ցուցաբերված աջակցության, համագործակցության և աշխատանքին տրված գնահատականի համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը ԵՄ-ում ևս գերիշխող կարծիք է: Ռաուլ դե Լուցենբերգերը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը:
Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ:
Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին ցերեկը տեղումները կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, երեկոյան ամենուրեք կդադարեն:
Օդի ջերմաստիճանը 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով:
Արդյունքում` նոյեմբերի 24-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -6…-11, Տավուշում` 0…-4, Լոռիում` -1…-6, Արագածոտնի նախալեռներում` 0…-3, Արարատյան դաշտում` 0…-3, Սյունիքի հովիտներում` -1…+3, Սյունիքի նախալեռներում -1…-5, Արցախում` 0…-3, Երևանում 0…-2 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1…-6, Տավուշում` -3…+2, Լոռիում` 0…-5, Արագածոտնի նախալեռներում` +1…+4, Արարատյան դաշտում` +1…+4, Սյունիքի հովիտներում`
-2…+2, Սյունիքի նախալեռներում` 0…-4, Արցախում` -2…+1, Երևանում +2…+4 աստիճանի սահմաններում:
Այնուհետև նոյեմբերի 25-ին և 26-ին գիշերները օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ կնվազի 7-9 աստիճանով:
Արդյունքում` նոյեմբերի 26-ին գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի լեռնային շրջաններում` -15…-20, Տավուշում` -9…-13, Լոռիում` -10…-15, Արագածոտնի նախալեռներում` -9…-12, Արարատյան դաշտում` -9…-12, Սյունիքի հովիտներում` -6…-10, Սյունիքի նախալեռներում -10…-14, Արցախում` -9…-12 , Երևանում -9… -11 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2…-7, Տավուշում` -4…+1, Լոռիում` -1…-6, Արագածոտնի նախալեռներում` -1…+2, Արարատյան դաշտում` 0…+3, Սյունիքի հովիտներում` -3…+1, Սյունիքի նախալեռներում` -1…-4, Արցախում` 0…-3, Երևանում +1…+3 աստիճանի սահմաններում:
Այս տարի Ադրբեջանը Վրաստանին մատակարարել է 900 միլիոն խորանարդ մետր գազ, 2012 թվականից սկսած Վրաստանը 30 տոկոսով ավելացվելու է ադրբեջանական գազի ներկրումները։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանական մամուլը:
Մինչ այս Ադրբեջանը Վրաստանին մատակարարել է երկրի գազային պահանջարկի մոտ 55 տոկոսը։ Իսկ այժմ ադրբեջանական գազի ներկրման մեծացումը հնարավոր է դարձել Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող մայր գազատարի նոր ճյուղի կառուցման շնորհիվ։
Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության նախարարի հրավերով նոյեմբերի 24-27-ին Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակը կրթության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումն ու կրթական համակարգերում բարեփոխումների իրականացմանն առնչվող ծրագրերում փորձի փոխանակումն է:
Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը այս տարվա մայիսի 4-ին, 196 դեմ եւ 74 կողմ ձայնով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:
Այժմ հայկական կազմակերպությունները հույս ունեն, որ սոցիալիստները կողմ կքվեարկեն օրինագծին: Նշենք, որ Սենատում սոցիալիստներն այս պահին մեծամասնություն են կազմում:
Մենք արդեն անդրադարձել ենք այն փաստին, որ Մոսկվաբնակ գործարար, Լեւոն Հայրապետյանը Գանձասարի պատի սալիկապատման պատմության հետ կապված, որում ինչպես ինքն է համոզված իրեն «քցել են» նեղացել ու մեկնել է Հայաստանից:
Եվ չնայած, որ նա այստեղ բիզնեսներ ունի, որոնք վերահսկելու համար առնվազն 3 ամիսը մեկ գալիս էր հայրենիք,այժմ համառորեն հրաժարվում է գալ, պահանջելով հաշվետվություններն ուղարկել իրեն:
Նրա հետ հարցազրույցը, «Չենք լռելու» խմբի հետ, որտեղ նա բավականին կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության եւ ձեւավորված օլիգարխիայի հետ` համարելով այդ երեւույթները Հայաստանի գլխավոր չարիքներ, ներկայացված է մեր վիդեոբաժնում:
Հայրապետյանը անդրադարձել է նաեւ Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցին, Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին «թերարժեքության բարդույթ ունեցողներ»:
Հայրապետյանը դատապարտել է առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող «բարեգործ» օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից եւ չմուծած հարկերից: Ցավ է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ամենալավ բիզնեսը ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է:
Վերջում Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որեւէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: «Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»,- ասել է Հայրապետյանը:
Ֆրանսիայում գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ հարցազրույցն անցկացվել հեռախոսի միջոցով, գրում է «Չենք լռելու»-ն:
Հ.Գ. Մենք էլ չենք լռելու ու հարցնելու իրավունք ունենք. Նախ` ինչո՞ւ Հայրապետյանը մինչ այս չէր բարձրաձայնում վերընշված հարցերի մասին, երբ պարբերաբար գալիս էր Հայաստան: Երկրորդ` արդյո՞ք լինելով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը, նա այդ ամենի մասին ասել է նրան: Արքայազնների պալատում հյուրընկալվող մեծահարուստ ղարաբաղցու խոսքը կարծում ենք ազդեցիկ պետք է լիներ մի բուռ երկրի համար, որն ըստ նրա կարելի էր կարգի բերել կես տարվա ընթացքում:
Շոու բիզնեսի ամենավառ դեմքերից մեկը Անի Թովմասյանը` Շպռոտը հեռացավ Հայաստանից ու այժմ ԱՄՆ -ում հյուրանոցներ է մաքրում: Օրերս նրա ազգականներից մեկի հետ էինք զրուցում: Նա ասաց, որ Անին մտադիր չէ թողնել երգելը պարզապես գումար է աշխատում ու համարում է, որ դա աշխատանքի ավելի պատվաբեր ձև է քան այն ինչ ընտրում են ոմանք, հենց նույն հայկական շոու բիզնեսից: Անին հարուստ չէր,իսկ երգելու համար գումար է պետք, սակայն նրա ճաշակն ու ձայնը, և այն մի քանի տեսահոլովակները, որոնց ծանոթ ենք, գալիս են ասելու, որ նա ասելիք ունի ու կարող է նոր խոսք ասել ժանրում: Գուցե նաև Հայաստանից դուրս, չնայած հարազատները հավատացնում են, թե նա անպայման վերադառնալու է:
Այս խոսակցությունը, Անիի չտեղավորվելը հայ իրականության մեջ, հիշեցրեց մի պատմություն. Անին վառ գույն էր շոու բիզնեսում, շատերը նրան մատչելի էին համարում: Մեծահարուստներ կան որ, երևի թե արտերկրի օրինակով, ցանկանալով գիշեր անցկացնել մեր «աստղերի» հետ, նրանց պատկառելի գումար են առաջարկում մի գիշերվա համար: Իհարկե գումարի չափը դրսի հետ համեմատած չնչին է, բայց դե մերոնց էլ չես համեմատի:
Նման փորձառություն ունեցող մեկը,որն ի դեպ բավականին պատկառելի տարիքում էր պատմում էր, որ ինքն այդպիսի առաջարկ մի քանիսին է արել. ծրարով գումար է ուղարկել նախապես, հետո` հանդիպման առաջարկ: Եւ Շպռոտը եղել է այն միակ կինը, որ գնացել է հանդիպման` գումարը վերադարձնելու համար: Իսկ նրանք ովքեր շատ են սիրում փող ու փառք ու համարվում են անմատչելի, չեն մերժել նրան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.