23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Դանիա: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Այնուհետև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը կտրեցին կարմիր ժապավենը:
Ելույթ ունենալով բացման արարողությանը` նախարար Նալբանդյանը նշել է. «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաև բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների և որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:
ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը: Իր խոսքում նախարար Վամենը նշել է, որ սա յուրահատուկ օր է, քանի որ դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի էր ունեցել 2007թ.: Նա բարձր է գնահատել Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նիկոլայ Վամենն ևս իր խոսքում անդրադարձել է հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնել այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն:
Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:Բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել և հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել է փախուստի:Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Մարդոյանին:
Ոստիկանապետի հրամանով Մարդոյանն ազատվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել է ավելի ցածր պաշտոնի` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, առաջին վաշտի հրամանատար: Նշենք, որ Մարդոյանը ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի (Երեւանի ՃՈ պետի) պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին` փոխարինելով Արսեն Արշակյանին:
Երեւանի ՃՈ պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշե Ենգիբարյանը:
Ոստիկանապետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Վարդան Մինասյանը: Իսկ բաժնի պետ նշանակվել է փոխգնդապետ Արմեն Առաքելյանը:
Նոյեմբերի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել:«Օպել»-ի վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Կադրային փոփոխությունները ոստիկանության համակարգում շարունակվում են:
Նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանապետը նոր հրամաններ է ստորագրել: Ինչպես հյաղորդում է asekose.am-ը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է` ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել է ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր, Արսեն Մարդոյանը, նրա փոխարեն առաջին սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշ Ենգիբարյանը, ազատվելով ՃՈ առաջին սպայական գումարտակի, 2-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արսեն Մարդոյանը նշանակվել է, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, առաջին վաշտի հրամանատար: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը նշանակվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ: Իսկ ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ` գնդապետ Վարդան Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց:
Ռազմագերիները կոմիտեի ներկայացուցիչներին են հանձնել նամակներ` ուղղված իրենց ընտանիքի անդամներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ծանոթացել են գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին:
Ներկայումս Ադրբեջանում պահվում են երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած Գեւորգյանների ընտանիքը:
Նրանցից մեկը`Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա, իր ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:
2009 թ. մայիսից Ադրբեջանում են գտնվում անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները, երրորդը, գերու կարգավիճակում է հայտնվել 2009 –ի հուլիսից:
Այս մասին հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատասխանատուն:
Այսօր` 84 տարեկան հասակում, մահացել է Հրանուշ Հակոբյանի հայրը Գավառի Պետական Համալսարանի խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է: Ունի չորս զավակ, տասնինը թոռ եւ ծոռ:
Նա 1973թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ 1978 թ.-ին ստացել դոցենտի կոչում: 1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆիի պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժեւորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1985թ-ին նա ընտրվել է ԵՊՀ «Աթեիզմի տեսության եւ պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Հր. Հակոբյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ համալսարանի գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները եւ Երեւանի պետական համալսարանում սկսվել են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն եւ տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար խիզախ քայլ էր:
Ապա նա ակտիվ մասնակցություն է ունենում Երեւանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը, որտեղ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է «Կրոնագիտության» ամբիոնը:
Հր. Հակոբյանը 2006 թ-ին ընտրվել է Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով Հր. Հակոբյանը 1987 թ-ին պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:
2010 թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Հ. Հակոբյանը պարգեւատրվել է նաեւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով, Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգեւներով, պատվոգրերով ու հուշամեդալներով:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժ. 18:00 Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ. 11:00 Գավառի պետական համալսարանում: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ.13:00 Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը, նոյեմբերի 19-21-ին, 5-րդ անգամ այցելել է Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում եւ Շուշիում:
Ֆիլմացանկում ընդգրկված էին «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները եւ մրցանակակիրները: Ցուցադրվեցին 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվեց ԼՂՀ Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցությամբ:
Օրերս հայտարարություն է տարածել «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գրիշա Սարգսյանը` Ժարիտ Գրիշը:
Մինչ հայտարարության ժամը հնչելը Գրիշա Սարգսյանը սպասումների մեջ էր: Նախագահը նրան որոշակի խոստումներ էր տվել, հորդորելով սպասել. նախ իրեն պաշտոնի նշանակելու, ապա նաև իր ազատամարտիկների հետ կապված, սակայն ինչպես այլ դեպքերում, Գրիշա Սարգսյանը ևս մոտ երկու ամիս սպասելուց հետո իրեն «քցված» համարեց: Եւ քանի որ նրան Բաղրամյան 26 –ում հասկացրել են, որ իր կարիքը չունեն, որոշեց խոսել, շեշտը նախընտրական նոտայի վրա դնելով: Իսկ երբ ոստիկանապետ դաձավ Վովա Գասպարյանը, (որի հետ նրա հարաբերությունները բարիդրացիական չեն) վերաբաշխվեցին պաշտոններն ու ինքը մնաց ձեռնունայն, էլ ավելի մարտական տրամադրվեց, և ի վերջո որոշեց տարածել հայտարարություն:
Շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00 — 24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիա փ. 60 և 62 համարների, Մալաթիա փ. 84 — 94 համարների, Արարատյան 2-րդ զանգվածի, Կուրղինյան փողոցի առանձնատների, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, 141, 141/2, 141/3, 141/5 շենքերի և առանձնատների` (Մալաթիա փողոցից մինչև Իսակով-Սեբաստիա փողոցների հատման կետը), Շահումյանի 4-8 փողոցների, Ջիվանի փողոցի և նրբանցքների, Ծերենցի փողոցի և նրբանցքների` բացի Ծերենցի 1-ին նրբանցքից, Միքաելյան, Մանուկյան, Դ.Վարուժան, Դուրյան, Շրջանային, Վանտյան, Մամիկոնյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «ՙԵրևան Ջուր»-ից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.