23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մենք տրամադրված ենք, որպեսզի իրենց այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,- այսօր ի պատասխան «Ռոբշին» ընկերության հայտարարությանը թե դատի են տալու բնապահպանության նախարարությանը, ասաց նախարար Արամ Հարությունյանը:
Խոսքը վերաբերվում է Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու ծրագրի տապալմանը, որը տեղի ունեցավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մտահոգության հետ կապված մամուլի`այդ թվում «Հայկական Վարկածի» արձագանքների և մի շարք ՀԿ-ների ակտիվ ջանքերի շնորհիվ:
Ըստ Հարությունյանի, դիտարկվում են մի քանի տարբերակներ. Դրանցից մեկով «Ռոբշին» ընկերությանը հնարավորություն կտրվի ջրվեժի ներքևի հատվածում ՀԷԿ կառուցել, սակայն այդ դեպքում, ըստ նախարարի, նոր ընթացակարգեր են նախատեսվում` նոր փորձաքննություն պետք է իրականացվի և այլն: «Որոշել ենք այս ուղղությամբ աշխատել», իսկ «Ռոբշինի» վերաբերմունքից այդ հարցին նախարարը տեղյակ չէր:
Մահացել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի եղբայրը՝ Վիգեն Սարգսյանը: Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի սեփական տներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած երեք անձանցից մեկը եղել է 34-ամյա Վիգեն Սարգսյանը: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը էլեկտրալարերի անսարքությունն է եղել:
Տանը հայտնաբերվել են նաև տանտիրուհու՝ 47-ամյա Օլգա Ա.–ի և Վիգենի քաղաքացիական կնոջ մարմինները: Սարգսյանի հարազատները հաստատել են, որ այրված տանը հայտնաբերված անձնավորությունը Վիգենն է։
Մնացական Սարգսյանն ասել է, որ եղբորը կհուղարկավորեն Հայաստանում:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պարզաբանել է մամուլում հրապարակված լուրը, թե՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մինուսով» բյուջե է ժառանգել.
««Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման առնչությամբ, թե Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մինուսով» բյուջե է ժառանգել և հաջորդ տարվա համար վճարելիք գումարների չափը գրեթե աստղաբաշխական է, պարզաբնում եմ, որ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի միջոցները ամբողջությամբ բավարարում են վճարելու բոլոր կատարված աշխատանքների դիմաց։ 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրերը ներառում էին մի շարք շարունակական աշխատանքներ, որոնց մի մասը նախատեսված էր ավարտել 2012 թվականին, իսկ դրանց վճարումները նախատեսվել են Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի նախագծով։ 2011 թվականին պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները կվճարվեն նույն տարում»:
«Ներկայումս մի գործընթաց է նշմարվում, երբ ամենուր՝ թե աշխարհում, թե Հայաստանում մարդիկ համոզվում են, որ իրենց կյանքը իրենց չի բավարարում», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նրա կարծիքով, մարդը հասունացել և փորձում է դուրս գալ իր քաղաքական, տնտեսական և արժեքային կաղապարներից: Հայաստանում նույնպես ըմբոստություն է, այսօրվա աշխարհի քաղաքական առաջադեմ կաղապարները չկարողացանք ստեղծել, և ամենուր մարդիկ ելք են փնտրում:
Խնդիրը, Մանուչարյանի համոզմամբ արժեհամակարգի փոփոխությունն է. «Հայերի մեծագույն գանձերից մեկը Նարեկացին է, ով ցույց է տալիս մարդու ճիշտ ուղին այս աշխարհում: Նա այսօրվա արժեհամակարգով պետք է ձգտեր Բենթլիի, կամ իր ժամանակների չափանիշով՝ գոնե ոսկեզօծ պոչով ավանակի, բայց նա թողել է «Մատյան ողբերգության»-ը, այնպես որ ամեն ինչ հանգում է արժեհամակարգի փոփոխության»:
Նրա համոզմամբ` այսօր քաղաքական դաշտի մեծամասնությունը կրողն է այն արժեքների, որը հրամցրել է նրան լիբերալ-դեմոկրատիան, և ինքը մերժում է այդ արժեքները: «Ես ինքս էլ ընդդիմություն եմ, քանի որ ես էլ եմ ուղիներ փնտրում այդ կաղապարներից, ինչպես ամբողջ մարդկությունը: Ամեն մի ըմբոստ ոգու ողջունում եմ, այդ առումով ՀԱԿ-ի պայքարն եմ ողջունում»,-ասաց ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդականը:
Ըստ Մանուչարյանի եկեղեցականներն ու մեծահարուստները այսօրվա ամենաողբերգական կերպարներն են, մարդիկ`որոնք կոչված են առաջնորդելու ազգը, նրան կործանման են տանում:
«Կա Նժդեհի թողած ժառանգությունը, բայց ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի Նժդեհի ուսմունքի հետ, չեմ հասկանում։ Նժդեհը անդադար կատարելության ձգտող անձանցից էր, այսպիսի կերպարներ ՀՀԿ-ում չկան: Ի՞նչ է այսօրվա դեմոկրատիան, վերցնում է մարդկանց մի խումբ, անջատում նրանց և տալիս ամենալայն իրավունքներ: Այսօրվա մարդն ուրիշ է, ինքն է ուզում կարևոր որոշումների կայացմանը մասնակցել, ինքն է ուզում որոշել իր ուղին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Տարոն Մարգարյանը խոստացել է առաջնահերթ լուծել Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը: Սեփականատերերի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ և Աբովյան փողոցի այդ հատվածը շուտով երևանցիներին կներկայանա իր ամբողջ տեսքով, նշել է քաղաքապետը:
Գործընթացին կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող և պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միևնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող և գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու: Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի, առևտրի և սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր առևտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:
«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միևնույն է՝ խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաև շահեկան կրպակատերերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաև պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաև կրպակատերերի շահերը:
Ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ կիրակնօրյա հեռուստաշոուներից մեկի ժամանակ, ֆրանսիական շոու բիզնեսի աստղ, փոփ երգչուհի Սիլվի Վարդանն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ինքը հայ է։ Այս մասին հաղորդում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
Հեռուստահաղորդավարի հարցին ի պատասխան երգչուհին ասել է «Այո, ես հայ եմ, հորս կողմից»։
Երգչուհին պատմել է, որ իր հայրը՝ Գեորգիս Վարդանը, ժամանակին աշխատել է Սոֆիայում՝ Ֆրանսիայի դեպանատանը՝ որպես մամուլի քարտուղար։
Սիլվին ծնվել է Բուլղարիայում՝ 1944թ.։ Նրա մայրը բուլղարուհի է։ Սիլվին իր ծնողների հետ Փարիզ է տեղափոխվել 1952թ.։
Ֆրանսիական շոու բիզնեսում իր առաջին քայլերը Սիլվին արել է 16 տարեկան հասակում և բավական շուտ ճանաչում ձեռք բերել. նա հատկապես հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի՝ La plus belle pour aller danser (Պարի դուրս եկող ամենագեղեցիկ աղջիկը) երգով։
Սիլվին առաջին անգամ ամուսնացել է հայտնի ռոքեր Ջոնի Հոլիդեյի, ապա ամերիկացի ռեժիսոր Թոնի Սքոթի հետ։
Նոյեմբերի 23–ին երգչուհին Փարիզում իր կարիերայի 50–ամյա տարեդարձի կապակցությամբ Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ չի հերքել թերթի տեղեկությունը, որ Ծառուկյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Դուբայում: «Հավանական է, որ Դուբայում նշի ընտանիքի հետ»,- ասել է խոսնակը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակը»:
Նոյեմբերի 25-ին լրանում է ԲՀԿ առաջնորդի 55-ամյակը: Ուշագրավ է, որ այս օրերին Դուբայում է գտնվում նաև ԱԺ այլևս նախկին նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Դուբայում է նաև Տաշիրի /Կալուգայի/ Սամվել Կարապետյանը, որը Ծառուկյանի և Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է: Դուբայում են նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Բեգլարյանը:
Իշխանական կուլիսներում, ըստ այդմ, խոսվում է, որ Դուբայում Ծառուկյանի ծնունդի «քողի տակ» ներքաղաքական ռազբորկա է տեղի ունենալու, ինչը կազդի ներիշխանական հետագա զարգացումների վրա:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանում է Հայաստան։ ԱԱԽ-ից տեղեկանում ենք, որ վաղը նախատեսվում է Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության պլանի ստորագրում և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ ասուլիսը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների վրա տեղեկացնում են, որ Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում ժ. 05:11-ին 5 կմ խորության վրա տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Նոյեմբերի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.