23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հաղորդում է Radio France Internationale-ը Դանիայում միասեռամոլներին հնարավորություն կտրվի ամուսնանալ եկեղեցում: Առաջին ամուսնությունն ակնկալվում է 2012 թվականի ամռանը:
Նոր մշակած օրինագիծը մոտ ժամանակներում կընդգրկվի խորհրդարանի օրակարգում:«Դանիական եկեղեցու բոլոր հետևորդներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պետք է եկեղեցական ամուսնություն գրանցելու հնարավորություն տրվի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Դանիական օրենսդրությունը ընդունում է միասեռական ամուսնությունները, նման զույգերին հնարավորություն է տրվում օգտվել բոլոր իրավունքներից ու արտոնություններից, բացառությամբ որդեգրման:
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Սևանի թերակղզու պետական ամառանոց»-ում կկառուցվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զորանոց: Այդ նպատակով, այսօրվա նիստում կառավարությունը 2011 թ. չորրորդ եռամսյակում ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացնի 79 մլն 392.4 հզ. դրամ:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է թե `«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու է միայնակ, նշելով, որ համենայն դեպս, այս պահի դրությամբ իրավիճակն այդպիսին է:
Սա փորձված ու աշխատող տարբերակ է, որ ՕԵԿ-ը կիրառեց նախորդ ընտրություններին, հավաքելով որոշակի ընտրազանգված, որը հետո նվիրաբերեց ՀՀԿ-ին, դիմացը ստանալով այն` ինչ այսօր ունի:Սակայն տիկին Բիշարյանը, կամ չափազանց լավատես է, կամ էլ ժողովրդի հիշողության վրա կասկածում է: Եթե այն ժամանակ ժողովուրդը դեռ հավատում էր ՕԵԿ կուսակցության առաջնորդին, համարելով նրան կարող, երիտասարդ ուժ, ապա ճամբարափոխ եղած ու ԱԽՔ դարձած Բաղդասարյանին այլևս հավատացող չկա: Նա վերջնականապես վերածվել է քաղաքական դիակի:
ՕԵԿ փոխնախագահը չգիտես որտեղից է վերցրել, որ կուսակցությունը լավագույն արդյունքների է հասնելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին` կրկնապատկելով իր ներկայությունը Ազգային Ժողովում: Ըստ Բիշարյանի, նման լավատեսության հիմք իրեն տվել են մարզային հանդիպումները, որոնք իբր անցնում են ջերմ մթնոլորտում ու լեփ-լեցուն դահլիճներում:
Սակայն Բիշարյանը չի այրել բոլոր կամուրջները և չի բացառել դաշինք կազմելու հավանականությունը` որոշ զարգացումների պարագայում` ելնելով պետության անվտանգության ռազմավարությունից, նշելով սակայն, թե վաղ է այդ մասին խոսելը:
Վրաստանի լեյբորիստական կուսակցութունը «Վարդերի հեղափոխության» ( հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) տարեդարձի կապակցությամբ Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել։
Ինչպես հաղորդում է ռուսալեզու Newsgeorgia.ru կայքը, ակցիային մասնակցել են ԱՄՆ–ում բնակվող վրացական սփյուռքի ներկայացուցիչները, կուսակցության ակտիվիստները։
«ԱՄՆ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել քաղաքական աջակցությունը Սաակաշվիլիի վարչակարգին։ Կոչ ենք անում հնարավոր բոլոր քաղաքական և իրավական միջոցառումները ձեռնարկել՝ Սաակաշվիլիի իշխանությունից ժամանակին ազատվելու համար։ Հնարավորություն տվեք, որպեսզի մենք ինքներս ընտրենք մեր իշխանություններին, որոնք կբարեկամանան ձեզ հետ, ինչպես նաև կկարգավորեն հարաբերությունները մյուս երկրների հետ՝ փոխշահավետ հիմքի վրա»,–ակցիայի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլիից «ազատվելը» բխում է ոչ միայն Վրաստանի, այլև ԱՄՆ–ի շահերից։
Հերթական հեռուստամարաթոնն է՝ տելեթոն, կամ ով ոնց սիրում է ասել: Հետո վերջում կասեն`«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ «Հեռուստամարաթոն 2010»-ի արդյունքում հավաքագրվել է XX, YYY, ZZZ ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում»: Խոստումս ո՞րն ա, ո՞վ ա ստուգողը
«Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման», — ասում են ԼՂՀ պատգամավորները մարաթոնի մեկնարկին: Ո՞ր ժողովրդի, ո՞ր իղձերին: Ինչի՞ են իրանք իրանց փափկասուն ու հեռագնա իղձերը նույնացնում ղարաբաղցի յոլա տանողի առօրյա կարճամիտ իղձերից:
«Հըլը մի հատ գնացեք-տեսեք էն ճանապարհները, էն տները, որոնք դուք սարքում եք Ղարաբաղում»,- ասում էր հաղորդավարն ընտանեկան լոտոյի ձայնով: Բայց ո՞նց էր ցույց տալու և ի՞նչը:
Սփյուռքը մեզ պահում է հիվանդի պես: Իսկ հիվանդը չի ուզում առողջանալ: Հակառակը՝ նա ամեն կերպ ցանկանում է ի ցույց դնել իր վատ վիճակը, օրինակ՝ հեռուստամարաթոնի գովազդային հոլովակում Ղարաբաղը անապատի տեսքով ներկայացնելով, որտեղ երեխաները վարդավառ են խաղում իրար վրա ավազ շփելով: Հոլովակը «Շարմ»-ինն է, արդեն քանի տարի, նկատենք: Ջուր ա պետք Ղարաբաղին: Անջուր ա Ղարաբաղը, մարդիկ ձիերով են ջուր կրում, կեղտոտ են, ջուր չունեն լողանան, մաքրենք Ղարաբաղը, ջուրը մաքրություն է: Ու մեր սփյուռքահայ բարեկամները, ովքեր իրենց լավ բախտից չեն ունեցել մութ ու ցուրտ տարիներ, չգիտեն, որ անջուր էլ կարելի ա լողանալ, մի ձեռքով, վռազ պատկերացնում են բուրավետ ղարաբաղցուն, ու նրան մաքրելու մաքրասիրական մղումից զոհաբերում են դոլարներ, եվրոներ ու ռուբլիներ… Մաքրվեք բա, հայ ենք, պիտի մաքուր լինենք: Հազիվ թե սփյուռքահայերին ցույց տային Ղարաբաղի սառնորակ աղբյուրները, որտեղի անմահական ջրի նման ջուր նրանցից շատերը չեն էլ խմել երբևիցե: Հա, բան չեմ ասում, ջրի խնդիրը կա: Բայց ինչի՞ է պետք էդպիսի ողորմելի տեսքով ներկայացնել ամեն բան: Հա՜, մոռացել էի հիվանդի մասին: Իհարկե, որպեսզի ամրագրեն ու ամրապնդեն հիվանդի կարգավիճակը: Ջրի խնդիրը լուծեք, բան չունեմ ասելու: Բայց ինչի՞ եմ ես էսքան համոզված, որ էդ ավելորդ ծախսերը, Բակոյի ԱՄՆ հասնելը, հետն էլ մի մեծ շքախումբ շոու բիզնեսի տիեզերական անճաշակ համաստեղությամբ: Ու արի ու մի ասա, որ այ մարդիկ, չե՞ք զզվել էս դեմքերից, չե՞ք տեսնում նրանց վատ խաղը, չե՞ք զգում, որ ձեզ մոլորեցնում են: Ախր ամեն հայերեն ասված բառ չի որ ճիշտ բառ է: Ախր ամեն մի հայկական երգ չի, որ երգ է: Էլ չշարունակեմ:
Սփյուռքահայ ընկերուհիս, հուսով եմ, նա դեմ չի լինի իր անունը հիշատակելուն, Շաքե Բերբերյանը երբ Երևանում էր, հարցրեց.
«Իսկ հիմնադրամի դրամը ո՞ղջը կէրթա նպադակին, թե՞ ուդում են»
Իսկ ես ի՞նչ պատասխանեմ, շա՞տ գիտեմ, ես գիտե՞մ ինչ են լինում էդ փողերը:
«Ես վստահում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին», — ժամանակ առ ժամանակ ասում էր ինչ-որ հայտնի դեմք: Ես չեմ վստահում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Չէ, ստեղ խոսքս ընդհանուր առմամբ հոգաբարձուների խորհրդի, կամ Հիմնադրամի սպասարկող անձնակազմի մասին չի խոսքը, նրանք չեն գնում ճանապարհի ամեն հատված ստուգում, որ ինչպես կտեսնեն սփյուռքահայերը կամ հոգաբարձուները ավտոմայրուղու այն հատվածները, որոնք շահագործման հանձվելուց քիչ անց հերթով փլուզվել են: Ո՞վ է նրանց ցույց տվել ասֆալտը, որի վրա արդեն բուսականություն է աճում ճեղքվածքներից, կամ ակտիվորեն քանդուքարափ լինող Հադրութ և Մարտունի տանող ճանապարհները, որ նոր են սարքվել կարծես հիմնադրամի փողերով: Ու հետաքրքիրը նա է, որ այն հատվածներն էն ամենավատ վիճակում, որոնք վերջում են հանձնել: Նենց որ, գտեք էն մարդկանց, ովքեր էդ ամենը կերել են, ու հետ ուզեք ձեր փողերը սփյուռքայհայ բարեկամներ, ձեր հիվանդին դիալիզի տեղ կլիզմա են արել: Այսինքն, փնտրել պետք էլ չի, ոնց հասկացա, դա հենց Բակո Սահակյանի «պադրյադչիկներն» են, որոնց ինքն ա ընտրել տենդերներով: Լսել եմ, ինքը իրան նույնացնում ա Հիմնադրամի հետ, ոնց-որ նույնիսկ ինչ-որ պաշտոն են իրա համար Սերժն ու Քոչարյանը տեղ անում ու հիմա էլ, թեև ինքը ընդամենը հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալն է, և Հիմնադրամն ունի փաստացի գործադիր տնօրեն, նա էլի շարունակում է ստվերային կառավարում իրականացնել և Հիմնադրամ-նախագահական կապի գլխավոր միջոցն է:
Ո՞վ պիտի սրանով զբաղվի, կարաք ասեք: Ինչի՞ պիտի էս հիվանդ հասարակության կոնկրետ հիվանդ մարդիկ, ովքեր կյանքի ու մահվան հարցի առաջ են, օգնություն չստանան, ինչ ա թե էդ օգնությունը գնում ա վերացական ճամփեքի կամ ջրի: Ինչո՞ւ չի կարելի էդ մարաթոնի ընթացքում հավաքել փող կոնկրետ սրտի վիրահատություների, զանազան օրգանների տրանսպլանտացիների կարիք ունեցողների, քաղցկեղով ու ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ով, Հեպատիտ C-ով հիվանդներին բուժելու համար: Ինչի՞ չի սփուռքը բուժում իրականում հիվանդին, հիվանդ հասարակությունը պահելու փոխարեն: Ո՞վ կպատասխանի իմ հարցին: Թե՞ էդ ժամանակ հնար չի լինի դեղերից կտրել, շինանյութ չի, կամ լյարդի տեղը թոք պատվաստել: Է՜հ, անտերանոց ա էլի: Գոնե սփյուռքահայերը, իրանք խի՞ չեն էդպիսի մի առաջարկ անում: Ձիով ջուր կրել կլինի, իսկ չաշխատող սրտով ապրել՝ ոչ:
Սիրելի սփյուռքահայեր, մի թողեք ձեզ շլանգի տեղ դնեն, ուշքի եկեք, մարդ եղեք, էս տարի փող փոխանցեք ոչ թե հիպոթետիկ ջրեր քաշելուն կամ ճամփա սարքելուն, այլ կյանքեր փրկեք, իրական, այսօր, այստեղ: Մի խառնեք առաջնայնությունները` (prioritet)Մարդու կյանքից ավելի թանկ բան չկա ախր…
Նրանց համար, ում առաջնայնությունները խախտված չեն` օգնեք այս տարի Էլենին ու Սյուի մայրիկին ապրել: Հաշվեհամարները հղումներով` Ինչ-որ բան մեր մեջ փչացել է… եւ Փող ունես՝ ապրում ես, փող չունես՝ մեռի՞ ..
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար իր անձնական էջն է բացել Google+ սոցցանցում: «Բարի գալուստ Google+-ում «Օբամա 2012» էջ: Մենք դեռ փորձարկում ենք, փորձում են պարզել, թե դուք ինչ եք ուզում տեսնել այստեղ, և մենք այս էջը ներմուծել ենք նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար»,- ասվում է առաջին հաղորդագրության մեջ:
Օբամայի էջում առայժմ հայտնվել են երեք հաղորդագրություններ: Բոլորում պատմվում է նախընտրական միջացառումների մասին, որոնց մասնակցելու է Օբաման:
ԱՄՆ նախագահ ակտիվորեն կիրառում է սոցցանցերը իր կողմնակիցներին մոբիլիզացնելու համար: Դեռ անցած նախընտրական արշավի ժամանակ նա իր էջերն էր բացել Twitter-ում և Facebook-ում:
Բացի այդ, նախագահի թեկնածու Օբամայի կայքն ունեցել է ներքին սոցիալական ցանց` My.BarackObama.com, որի օգնությամբ կազմակերպվել են կամավորների աշխատանքները:
Օբաման առաջին քաղաքական գործիչներից էր, որը ակտիվորեն օգտվել է սոցցանցերի և համացանցի հնարավորություններից:
Նոյեմբերի 23-26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:
Այցի առաջին օրը նախարարության վարչական համալիրում կազմակերպված ընդլայնված կազմով քննարկումներն անցան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ: Միջազգային փորձագիտական խմբի և ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի մասնակցությամբ կայացած այս հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյանը ներկայացրեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը, որի վերաբերյալ ներկաները տվեցին իրենց հարցերն ու մեկնաբանությունները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ռազմավարական մակարդակում ռազմական և պաշտպանական անվտանգային կրթություն իրականացնող գիտակրթական այսօրինակ հաստատության ստեղծումը: Նա ընդգծեց հայաստանյան կողմի պատրաստակամությունը` ԱՄՆ-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտ գիտակրթական և կազմակերպական աջակցություն ցուցաբերել Պաշտպանական ազգային համալսարանի ձևավորման գործընթացում:
Նույն օրը փորձագիտական խմբի հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով ռազմակրթական բարեփոխումների ոլորտում պաշտպանության նախարարության արձանագրած առաջընթացը և փորձագիտական խմբի ուշադրությունը բևեռելով ՀՀ ՊՆ հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքների, ուսումնակրթական ծրագրերի վերանայման, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման գործում կադրային կառավարման և կրթական ծրագրերի փոխկապակցման և մի շարք այլ հարցերի վրա:
Միջազգային փորձագիտական խմբի այցի արդյունքում նախատեսվում է ավարտական տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, համաձայնեցնել դասախոսների վերապատրաստման, ուսումնանյութական բազայի արդիականացման և դասավանդվելիք առարկաների բովանդակության հետ կապված հարցերը: Պայմանավորվածություն ձեռք կբերվի նաև Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ներկայումս մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ:
2011թ. նոյեմբերի 19-ին «Հետք-օնլայն» ինտերնետային կայքում հրապարակվել է «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» վերտառությամբ հոդվածը եւ լուսանկարներ: Հոդվածում նշվում է Լոռու մարզի Օձուն-Արեւածագ ճանապարհահատվածում շուրջ 200 ծառերի ապօրինի հատման, այն կանխելու, արձանագրելու եւ բացահայտելու ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ չձեռնարկելու մասին:
Դեպքի կապակցությամբ Լոռու մարզի դատախազը համապատասխան մարմիններին հանձնարարել է ստուգել հոդվածում նշվող հանգամանքները:
Մասնավորապես` ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա. Հարությունյանին հանձնարարվել է ստուգել վերը նշված հանգամանքները:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Համբարյանին հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Իսկ հոդվածում նշված հանգամանքերը հիմնավորելու դեպքում հիշյալ տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացնել ծառայողական քննություն եւ արդյունքները տրամադրել վարույթն իրականացնողին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն նոյեմբերի 24-ի կառավարության նիստում թեպետ անուղղակի, սակայն իր դժգոհությունը հայտնեց վիճակագրական տվյալների վերաբերյալ, որոնց համաձայն շինարարության ոլորտում գրանցվել է 25 տոկոս անկում:
Նիստում կառավարությունը փոխեց հողերի կատեգորիան մի շարք համայնքներում ` փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություններ տալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. Հայաստանի Հանրապետության Նախագահը 2011 թվականի հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում:
2007թ. փետրվարի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը:
Դիմում ենք նաև զորակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան, ծառայությունը պատվով ավարտելուց հետո, արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա:
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասինե ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նրանք ստանում են զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:
Անհրաժեշտ տեղեկությունների և աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 511-533 հեռախոսահամարով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.