23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ Դաշնային խորհուրդը երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակել 2012 թվականի մարտի 4-ը: ИТАР-ТАСС-ի համաձայն` խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն:
Այս կիրակի կանցկացվի Единая Россия կուսակցության համագումարի երկրորդ մասը: Հիշեցնենք, որ առաջինն անցկացվել էր սեպտեմբերին: Կուսակցությունը կառաջադրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:
Նախագահական լիազորությունների նոր ժամկետը արդեն 6 տարի է՝ նախկին 4-ի փոխարեն:
Նախագահի պաշտոնին են հավակնում «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը և Ռուսաստանի լիբերալ-դեմոկչատական կուսակցությունից` Վլադիմիր Ժիրինովսկին:
12.286.478 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում ստացվեց «Հեռուստամարաթոն 2011»-ին, որն ավարտվեց ժամը 08։00-ին։
Հեռուստամարաթոնի ընթացքում հայտարարվեցին տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր:
Ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին:
Նույն շրջանում Հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվի հեռուստամարաթոնը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, ժամը 20-ին և շարունակվեց մինչև այսօր առավոտյան ժամը 8-ը: Այն հեռարձակվում էր Լոս Անջելեսից: Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվեց «Հ1», «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:
Դանիա կատարած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթին ներկա էին Դանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ եւ փորձագետներ:
Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, այնուհետև բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանում վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին, Բարբյուսի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով ս/թ նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը մարտի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երիտասարդը կալանավորված է:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 56 և 64 տարեկան երկու կանանց, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով:
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ին, ոստիկանություն է զանգահարել Երևան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ հարևանուհին հրկիզում է իր ավտոտնակի տանիքը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին ահազանգող կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, հարևանուհին հրկիզել է իր ավտոտնակի տանիքը:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Երեւան-Սեւան ճանապարհի 41-րդ կմ-ին, նոյեմբերի 24-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն եւ գողացել դրամարկղում եղած գումարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետեւ բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 23-ին ժամը 19:30-ի սահմաններում Հորադիզի ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ զինծառայող:Ադրբեջանական լրատվամիջոցները դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել:ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զորքերի հետ շփման գծի ողջ երկայնքով պատասխան պատժիչ գործողություններ է իրականացնում:
Սա վերջին երկու օրվա ընթացքում ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանի և ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանի մահվան պատասխանն է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համար պատասխանը լինելու է անհամաչափ:
Սերբիայի Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Իվիցա Դաչիչը Կոսովոյի իշխանություններին պատերազմով է սպառնացել, եթե սերբ բնակչության դեմ հարձակումները շարունակվեն:
Տեղի B92 հեռուստաընկերության հաղորդմամբ` իր հայտարարությամբ Դաչիչը դիմել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին՝ ասելով. «Բելգրադի համար կարմիր գիծը Տաչիի զինված հարձակումն է կոսովցի սերբերի վրա: Նա պետք է իմանա, որ սերբերի վրա հարձակվելով` հարձակվում է նաև Բելգրադի վրա: Սերբիան չի կարող և չի պատրաստվում հանգիստ նայել այդ ամենին»:
Հիշեցնենք, որ Կոսովոյի հյուսիսում այս գիշեր բախումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի զինծառայողների և սերբերի միջև: Սերբերը փորձել են խանգարել իրենց կանգնեցրած բարիկադների` ՆԱՏՕ-ի զինվորների կողմից ապամոնտաժման աշխատանքներին: Վերջիններս սերբերին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կոսովցի սերբերի մեծ մասը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը հռչակվել է 2008 թվականին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.