23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս Էրեբունի վարչական շրջանի դպրոցներում ու մանկապարտեզներում սպառանցել են չվճարել ամսական աշխատավարձը, մինչև որ այս համայնքում գրանցված ու ապրող ուսուցիչները չմարեն իրենց գույքահարկի և հողի հարկի պարտքերը: Ընդ որում, նրանց վրա օր ու ժամ է դրվել` մինչև հաջորդ օրվա ժամը 2-ը մուծելու ու անդորագրերը ներկայացնելու համար:
Այս ամենն արվել է նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից. Հայտարարվել է, որ քաղաքապետի հրամանով պարտք ունեցողներին աշխատավարձերը չեն վճարվելու: Իսկ որ ամենահետաքրքիրն է, հրամանի դեմ ըմբոստացողներ չեն գտնվել. համարյա բոլորը շտապել են կատարել տնօրենների պահանջը:
Քիչ առաջ բացելով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր նախորդորդ հանարահավքից անցել է մեկ ամիս, և մեր քաղաքական դաշտում էական փոփոխություն է տեղի ունեցել: Խայտառակ կերպով պաշտոնանկ արվեց Ալիկ Սարգսյանը, ասում եմ՝ խայտառակ ձևով, քանի որ իր պաշտոնակությունը նա իմացել է ԶԼՄ-ներից: Նա օգտագործվեց ու դեն շպրտվեց՝ չստանալով մարդկային վերաբերմունք»: Նա մեկ -մեկ թվարկեց այն քաղբանտարկյալների անունները, որոնց Ալիկ Սարգսյանը բանտ է նետել:
Նիկոլը չխնայեց նաև վարչապետին. «Բա վարչապետ կոչվածը, դուք տեսա՞ք էդ խեղկատակին։ Լափել էր ու լակել ու հայտնվել ժողովրդի առաջ»:
«Ի դեպ, մկան մասին։ Մեր նախորդ հանարահավաքից հետո իր հրաժարականը տվեց Հովիկ Աբրահամյանը: Քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահել նրան», -ասաց նա:
Նիկոլը բացեց հանրահավաքը
Քիչ առաջ բացելով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր նախորդորդ հանարահավքից անցել է մեկ ամիս, և մեր քաղաքական դաշտում էական փոփոխություն է տեղի ունեցել: Խայտառակ կերպով պաշտոնանկ արվեց Ալիկ Սարգսյանը, ասում եմ՝ խայտառակ ձևով, քանի որ իր պաշտոնակությունը նա իմացել է ԶԼՄ-ներից: Նա օգտագործվեց ու դեն շպրտվեց՝ չստանալով մարդկային վերաբերմունք»: Նա մեկ -մեկ թվարկեց այն քաղբանտարկյալների անունները, որոնց Ալիկ Սարգսյանը բանտ է նետել:
Նիկոլը չխնայեց նաև վարչապետին. «Բա վարչապետ կոչվածը, դուք տեսա՞ք էդ խեղկատակին։ Լափել էր ու լակել ու հայտնվել ժողովրդի առաջ»:
«Ի դեպ, մկան մասին։ Մեր նախորդ հանարահավաքից հետո իր հրաժարականը տվեց Հովիկ Աբրահամյանը: Քանի որ Սերժ Սարգսյանը չի վստահել նրան», -ասաց նա:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հիվանդությունը զարգանում է, գրել է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը՝ վկայակոչելով նախագահին բուժող բժիշկների շրջապատի աղբյուրները:Ըստ թերթի՝ արդեն ախտահարված են ոսկրերը, իսկ ուղեղում չարորակ նորագոյացություններ են առաջացել: Սա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ, որ Չավեսը չմասնակցի 2012 թվականի նախագահական ընտրություններին:
ԱՄՆ-ում մեկնարկել է «սև ուրբաթ»-ը. այսօրվանից ամերիկյան խանութներում ամանորյա զեղչերը են:Սակայն, ինչպես հայտնում են Ամերիկյան լրատվամիջոցները, հեղինակավոր բրենդերը նույնիսկ «սև ուրբաթի» օրը չեն փոխում իրենց գնային քաղաքականությունը: Իսկ Apple խոշորագույն ընկերությունը որոշել է մասնակցել ակցիային` առաջարկելով զեղչեր: Օրինակ, ինչպես հաղորդում է Apple Insider-ը, iPad 2 կարելի է ձեռք բերել 65 դոլարի զեղչով, ավելի քան 100 դոլարի զեղչ է առաջարկվում համակարգիչների համար,ինչպես նաև զեղչեր` աքսեսուարների ու այլ ապրանքների ձեռքբերման համար:
Ըստ փորձագետների, այս տարի գնորդների թիվը կլինի ռեկորդային`հասնելով 152 մլն մարդու, որը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Արդեն այսօր խանութներ են այցելել ռեկորդային թվով մարդիկ: Նույնիսկ որոշ հիպերմարկետներ բացվել են նախատեսվածից մեկ օր շուտ` Գոհաբանության օրը:
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրելով քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված նյութերը` հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի եւ խարդախության դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչեւ 2010թ. ներառյալ Երեւան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին եւ 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել եւ տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի եւ նրա` գյուղատնտեսական նշանակության հողի չափի եւ անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ:
Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները, հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ առկա են հանցագործության հատկանիշներ, այն է` քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին` կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք` Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 315-րդ հոդվածի 1-ին, 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով եւ 314-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական համապետական հանրահավաքը: Հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմադիր ուժին անդամակԵրեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական համապետական հանրահավաքը: Հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմադիր ուժին անդամակցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:ցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանի համաձայն, սիգի եւ իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը,արգելվել է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ իրավապահ մարմինների հետ իրականացնելով համատեղ միջոցառումներ:
2011թ. նոյեմբերի25-ից 27-ը Սեւանա լճից դուրս կբերվեն ձկնորսության համար նախատեսված բոլոր լողամիջոցները:
Հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն արդեն մի քանի շաբաթ է հրաժարվում էր մամուլի ասուլիսի հրավերից, պատճառաբանելով թե դեռ ուսումնասիրում է ներքաղաքական իրավիճակը:Մարքսիստը գնացել էր մասնակցելու Իջևանի քաղաքապետի ընտրություններին, այսինքն`ակտիվ մասնակցում է նաև երկրի անցուդարձին: Տպավորությունն այնպիսինն էր, որ նա ինչ որ բանի էր սպասում:Սակայն այսօրվա ասուլիսի թեման գալիս է փաստելու, որ Դավիթ Հակոբյանին սպասողական վիճակից հանել է բոլորովին էլ ոչ քաղաքական դաշտի հստակեցումը: Այսօր նա ասուլիսին անդրադարձել է թիվ 127 ավագ դպրոցում տիրող իրավիճակին:
Մարքսիստը ասել է, որ նշված դպրոցում տնօրենն աշակերտներին ստիպում է քացով հարվածել ընդդիմացող ուսուցչուհուն, որ տնօրենը ուսուցիչների հետ բարոյահոգեբանական հաշվեհարդար է տեսնում, որ բռնագանձումները հաճախ հասնում են երեսուն տոկոսի, բայց ԿԳՆ-ի կողմից ոչ մի արձագանք չկա: Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են աշխատավարձից պահանջվող տոկոսը թողնել տնօրենին, հրապարակավ ֆիզիկական հաշվեհարդարի են ենթարկվում հենց դպրոցի միջանցքներում:
Թիվ 127 դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն էլ փորձել է համարժեք պատասխան տալ ու պարզաբանել` թե ինչ է իրականում կատարվում իրենց դպրոցում:
Պարզվում է` Դավիթ Հակոբյանն անցյալ տարի Ներսիկ Էլոյանին, իր մտերիմ ընկերոջ միջոցով խնդրել է բարեկամուհուն` Լարիսա Պապյանին, ընդունել աշխատանքի` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Տնօրենն ընդունել է, որից հետո Լարիսա Պապյանը, ըստ էլոյանի ցանկացել է տնօրենի հետ այլ հարաբերությունների մեջ մտնել, սակայն մերժվելով` սկսել է բամբասանքներ տարածել, իսկ աշակերտների և գործընկերների հետ անընդհատ վեճերի մեջ է եղել: Վերջին դեպքը եղել է նախորդ հինգշաբթի, երբ 16 տարեկան տղային դասարանի առջև փողոցային լեզվով անվանել էր անբարոյականի տղա, որից հետո աշակերտը փորձել է հարվածել ուսուցչուհուն, ու սկսվել է քաշքշուկ: Մարքսիստի բոլոր որակումները Էլոյանը կատարյալ սուտ համարեց: Ըստ նրա Լարիսա Պապյանը դպրոցում աշխատում է մեկ տարի և երեք ամիս, իսկ այսօր չի եկել աշխատանքի:
«16 տարեկան աշակերտները բողոքել են մանկխորհրդին, և մանկխորհուրդը որոշում կկայացնի, որին կհրավիրվի Լարիսա Պապյանը ու հավանաբար կորոշվի նրա հետագա աշխատանքի հարցը»,- ասել է տնօրենը:
Բացի այդ տնօրենը, հայտարարել է` թե ինքն արդեն պարզել է, որ Լարիսա Պապյանը ոչ թե մարքսիստի բարեկամուհին է, այլ սիրուհին, ուստի` հասկանալի է նրա սրտացավությունը:
Անդրադառնալով մարքսիստի հայտարարությանը թե մոտավորապես 30 տոկոսի չափով բռնագանձվում են ուսուցիչների աշխատավարձերը, Էլոյանը պարզաբանել է. Հարցն իրոք կա, սակայն դրան լուծում կա. այս տարի ինչ պակասել է, մյուս տարի կլրացվի. « Ավագ դպրոցներին չի բավարարում բյուջետային հատկացումը, դրա համար մենք, լինելով ՊՈԱԿ-ներ (ՊՈԱԿ-ի մասին օրենքի 3-րդ հոդված առաջին կետով), պատասխանատու ենք աշխատավարձերի հավելավճարների և այլնի համար: Մենք պետք է տարին փակենք առանց պարտքերի, ՊՈԱԿ-ի մասին օրենքը դա է ասում եղած հնարավորությունների սահմանում: Դրա համար մեզ մոտ հաշվեցինք բյուջեի ճեղքվածքը, այն կազմեց մոտ 5 մլն դրամ, և 27 տոկոս պակասեցնելով՝ տեղավորվեցիք»,- ասաց տնօրենը` նշելով, որ սա խնդիր է հանրապետության բացառապես բոլոր ավագ դպրոցների համար:
Լատինական Ամերիկայի երկրները հազարավոր ուսանողներ աջակցություն են հայտնել Չիլիի ուսանողներին, որոնք ութ ամսից ավելի պայքարում են կառավարության դեմ՝ պահանջելով բարձրագույն կրթության որակի բարելավում ու պետական ֆինանսավորում:Սանտյագոյում ուսանողական արտոնված երթն ավարտվել է բախումներով, ընդ որում, իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ:
Պարբերականներից մեկի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը`Ռուբեն Հովսեփյանը հաստատել է մեծամասնական ընտրակարգով իր առաջադրվելու մտադրության մասին տեղեկությունները:
Երևանի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը:
«Վերջինս առաջադրվելու է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, սակայն տևական ժամանակ ՀՀ-ից «անհայտ բացակայող» Հարություն Փամբուկյանի փոխարեն», գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.