23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է վերջին օրերի սահմանային միջադեպերին:
Նախագահը, մասնավորապես, ասել է.
«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանին միշտ անհանգիստ է լինելու: Հույս ունեմ, որ այդ անհանգիստ վիճակը պատճառ չի դառնա մարդկային զոհերի: Վերջին մի քանի օրերի ընթացքում 2 զինվորի կորուստ ունեցանք, և կորուստի մեղքը ամբողջությամբ Ադրբեջանի իշխանությունների վրա է: Եվ նաև իրենց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք: Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե իրենց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ է: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի: Տրամաբանությունն է դա հուշում, քանի որ մարդկային բանականությունը դա է պահանջում: Եթե որևիցե խնդիր լուծենք, պետք է դրա ցանկությունն ունենանք: Եթե ունեցանք համոզմունք, այդ դեպքում կարող ենք լուծել»:
Ոստիկանությունը հաստատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին` «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին և նրա ընկերոջը` Ասատուր Առուստամյանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալման մասին լուրը:Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները ձերբակալել էին «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին:
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը` Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: «Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ Էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել էր թերթը:
Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հետ կապված խոսակցությունները թեեւ դեռ չեն դադարել, ռեալիթի-շոուի աստղի անունը շոշափելու եւս մեկ առիթ է ստեղծվել: PETA կազմակերպությունը պաստառ է տպագրել, որտեղ կրքոտ սեւահերին մեղադրում է սառնասիրտ սպանության մեջ:
Կենդանիների հետ էթիկական վերաբերմունքի կողմնակիցների առաջնային նպատակն է ստիպել Քիմ Քարդաշյանին հրաժարվել բնական մորթիներ կրելուց:
Ուկրաինայի նախկին վրաչապետ Յուլիա Տիմոշենկոն նոյեմբերի 23ին բուժզննում է անցել ՝ Կիևի հիվանդանոցներից մեկում։
Նշենք, որ երկրի իշխանությունը նրան հնարավորություն է տվել հետազոտվել ուղղիչ հիմնարկից դուրս, կապված վերջին շրջանում առողջության կտրուկ վատթարացման հետ:
Ուկրաինայի քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ հետազոտման արդյունքում Տիմոշենկոյի մոտ որևէ պաթոլոգիական փոփոխություն չի հայտնաբերվել, որը կարող է սպառնալ նրա կյանքին։Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսական Lenta.ru կայքը, հաղորդում է որ Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, թե` Ուկրաինայի գլխավոր դատախազությունն անհերքելի ապացույցներ ունի, որ ուկրաինացի պատգամավոր Եվգենի Շչերբանի պատվիրված սպանության համար վճարել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պատկանող ընկերությունները։
Ասվածը վերաբերվում է 1996թ. պատգամավոր Շչերբանի և նրա կնոջ աղմկահարույց սպանությանը օդանավակայանում, որը դեռևս բացահայտված չէ։
Կայքը հաղորդում է, որ Ուկրաինայի դատախազությունն այդ սպանության պատվիրման համար կասկածում էր Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին,որը Ուկրաինայի վարչապետն է եղել 1996- 1997 թթ., իսկ 2006թ. ԱՄՆ- ում 9 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ փողերի լվացման համար):
«Բացի այդ Շչերբանի սպանության համար գումարներ փոխանցած Somali Enterprises ընկերությունը հենց այն ընկերությունն է, որը փոխանցել է Տիմոշենկոյի գումարները՝ թանկարժեք իրեր, մուշտակ, ավտոմեքենաներ ձեռք բերելու, հյուրանոցներում, ռեստորաններում վճարումներ կատարելու համար»,–ասել է գլխավոր դատախազի տեղակալը։ Կուզմինը տեղեկացրել է, որ, քիլլերների բանկային հաշիվների գումարները փոխանցվել են Տիմոշենկոյին և Պավել Լազարենկոյին պատկանող ընկերություններից։
«Մենք ցանկանում ենք այդ հարցի առնչությամբ օգնություն ստանալ նաև ամերիկացի դատախազներից։ Փորձում ենք հարցաքննել Լազարենկոյին, այդ թվում նաև այս հարցի շուրջ, ասել է Կուզմինը»։ Քննիչներն այժմ մտադիր են պարզել, թե արդյո՞ք Տիմոշենկոն ինքը մեղսակից է վարձու մարդասպաններին փողերի փոխանցման հարցում։
Սպանության շարժառիթներ ըստ՝ Կուզմի առկա է, Տիմոշենկոն և Լազարենկոն, որպես բիզնես գործընկերներ, Ուկրաինայում գազի մենաշնորհային բաշխմամբ են զբաղվել, և նրանց մեթոդները, բավականին լուրջ դիմադրության են հանդիպել Շչերբանի կողմից։
Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի և բելառուսական «Բելտրանսգազ» ընկերության ղեկավարները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ ստորագրել են 2012–2014թթ. Բեռալուսին գազ մատակարարելու և այդ երկրի տարածքով ռուսական գազը փոխադրելու մասին պայմանագրերը։
Ըստ ռուսական Lenta.ru կայքի, «Գազպրոմը» նաև բելառուսական «Բելտրանսգազ» ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գնելու մասին պայմանագիր է ստորագրել (գործարքի գինը՝ 2,5 մլրդ դոլար)՝ այդպիսով դառնալով Բելառուսի ողջ գազատրանսպորտային համակարգի սեփականատերը։
«Բելտրանսգազ» ընկերության բաժնեմասերի առաջին 50 տոկոսը «Գազպրոմը» ձեռք էր բերել 2000–ական թթ. կեսերին՝ ևս 2,5 մլրդ դոլարով։
Պաշտոնական Մինսկը նախկինում բազմիցս հայտարարել էր բաժնեմասերի մյուս մասը վաճառելու պատրաստակամության մասին, սակայն դրա դիմաց պահանջում էր նվազեցնել գազի գինը։
Նոր պայմանագրերի համաձայն՝ 2012թ. ռուսական գազի գինը Բելառուսի համար 1000 խ.մ–ի դիմաց 165,6 դոլար է կազմելու։ Պայմանագրում նշվում է նաև, որ 2012թ. Ռուսաստանը 22,5 մլրդ խ.մ գազ կմատակարարի Բելառուսին, իսկ 2013 և 2014թթ.՝ 23 մլրդ խ.մ։
Կայքը ընդգծում է, որ մինչև 2011թ. վերջ Բելառուսը 1000 խ.մ ռուսական գազը ձեռք կբերի 244 դոլարով (2006թ. կնքված պայմանագրերի համաձայն)։
Առաջին առատ ձյունն էլ եկավ ու հալվեց: Այն չհասցրեց էլ սպիտակ դարձնել երկիրը, զի ներքաղաքական կյանքը Հայաստանում անտանելիության աստիճանի հագեցած է մրով: Օրինակ` վարչապետի և Հարություն Առաքելյանի պատմությունը: Չգրանցված կուսակցապետ, որը հրապարակավ դիմում է վարչապետին` եթե ինձ պաշտոնապես չգրանցեք կուսակցապետ, ապա կբացահայտեմ, թե ինչպես են վարչապետը, յուր եղբայրը և այլոք կերել 31 միլիոն դոլար:
Եթե իրոք կերել են, ապա ի՞նչ կապ ունի կուսակցապետության պաշտոնական գրանցումը: Այդպիսի հանցագործությունը ենթակա է պատժի` ում կողմից էլ այն կատարված լինի: Այսինքն, եթե գրանցվեց, կարելի է անցնել ծանր հանցագործության պարագայում իմանալ-չհայտնելո՞ւն… Նույն վարչապետի պարագայում էլ է անհասկանալի` ի՞նչ է նշանակում հրապարակավ հայտարարել, թե տեղի ունեցածը շանտաժ է, սակայն շանտաժի համար պատասխանատվության ենթարկելու պահանջ մենք չտեսանք: Այսինքն` ստացվում է զարհուրելի մի բան. Վարչապետն ու կուսակցական գործիչը հրապարակավ խոսում են ծանր հանցագործության մասին, սակայն այդ ծանր հանցագործությունն ընդամենը «բազարի» առարկա է: Հանրությանն էլ համարել են այնքան կեղտոտված, որ մտածում են, թե նույն այդ հանրության աչքի առաջ կարելի է «բազար» անել ծանր հանցագործության շուրջ…
Չնայած այդ հանրության մաս են կազմում նաև այն 300 հազար հոգին, որ 5000 դրամի դիմաց անգամ Ալիևին քվե կտա, բայց մի՞թե դա ամբողջ հանրությունն է: Չէ՞ որ 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում: Չէ՞ որ կան նրանք, ում քվեի հարցը փողով չի լուծվում, ովքեր կամ դեմ են քվեարկում իշխանությանը` ելնելով սեփական ճիշտ կամ սխալ համոզմունքից, կամ կողմ, ու պատրաստ են պահանջներ ներկայացնել իրենց ընտրած իշխանությանը…
Կամ Լիսկա — Սիլվա Համբարձումյան հակամարտությունը: Դա էլ դարձավ հրապարակային «բազարի» առարկա: Մինչդեռ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը պիտի նստի բանտում մինչև իր վերջին օրը, իսկ գործարարուհին այնպիսի քանակի ստվերային խաղերի մեջ է, որ դա առնվազն հետաքննության կարիք ունի:
Ու այդպես շարունակ: Նաև տեղի ունեցած ցուցերի պարագայում: ՀԱԿ-ի հանրահավաքին, ոստիկանության տվյալներով, 2700 հոգի է մասնակցում. Թամաշա անողների զգալի մասը ցրտին հրապարակ գալու հավես չունի: Ու ի՞նչ է ասվում այդ եկածներին` որ իհարկե ամեն ինչի պատրաստ են ՀՀ նախագահի հրաժարականի համար` գնացեք մասնակցեք հերթական ընտրություններին: Էլ ի՞նչ իմփիչմենթ, ի՞նչ բան, ո՞ւմ եք էշի տեղ դրել… Բայց արի ու տես, որ Գագիկ Ծառուկյանին ու այլ օլիգարխներին նաև հրապարակավ «բազար» են առաջարկում, թե որ դեպքում նրանց կհամարեն «պուպուշ» օլիգարխ: Օլիգարխի «պուպուշը» ո՞րն է. կամ քանդում ենք գրողի ծոցն ուղարկում օլիգարխիկ համակարգը, կամ պահպանում: Նույն օլիգարխների թեմայով Լևոն Հայրապետյանի «սենսացիոն» հայտարարությունը նույնպես ազնիվ չէ: Առաջարկում է «արտագաղթեցնել» մի շարք «արհեստական» օլիգարխների: Ինչ է նշանակում պարտադրել, որ արտագաղթեն. եթե հանցագործ են` պետք է բանտ նստեն, իսկ եթե օրինավոր են, ապա ո՞վ և ի՞նչ իրավունքով նրանց պետք է վռնդի հայրենիքից: Համ էլ ինչպե՞ս եղավ, որ Լևոն Հայրապետյանի նկարագրած «արհեստական օլիգարխի» բնութագրիչները ճիշտ ու ճիշտ համընկնում են Գագիկ Ծառուկյանի կերպարի հետ: Դա ի՞նչ խաղեր են, և հանուն ինչի՞: Մի՞ թե հանրությունը էշ — էշ պիտի հավատա, որ եթե Ծառուկյանին հալածի, ապա երկրում ամեն ինչ կշտկվի: Եթե Ծառուկյանն այդքան վատն է` թող կալանավորեն ու քննություն անցկացնեն, ԲՀԿ-ն էլ սահմանադրական դատարանի որոշմամբ փակեն, իսկ եթե ոչ` քանի՞ կոպեկ արժե այդ սենսացիան իր հեղինակով հանդերձ…
Այլ ցույցեր էլ եղան: Զորօրինակ` «Միասին» երիտասարդական շարժումը պահանջագիր հանձնեց վարչապետին` հայոց լեզվի պահպանման միջոցառումների մասին, հետո էլ երիտասարդները Հյուսիսային պողոտայի բոլոր` օտարալեզու ցուցանակ ունեցող խանութների մոտ կանգ առան ու վանկարկեցին «Ամոթ»: Ու անմիջապես հայնվեցին նրանք, ովքեր հարցադրում են` այդ ինչո՞ւ ՀՀԿ-ի «կոմսոմոլը» որոշեց պաշտպանել հայոց լեզուն, ի՞նչ կա դրա տակ: Հիմա ինչ` վա՞տ բան են արել, որ պաշտպանել են: Թե՞ պաշտպանելը լավ բան կլիներ միայն այն դեպքում, եթե պաշտպանողները ընդդիմադիր լինեին: Կամ էլ ֆեմինիստուհիների ցույցը: Մի աղջկա թիկունքին գրված էր. «Ես 14 տարեկան եմ, և ինձ բռնաբարել է իմ հայրը»: Եթե դա ընդամենը ցուցապաստառ է, մեկը հարցնող լինի. աղջիկ ջան, իսկ ո՞ւր է քո իրական հայրը, և ինչպե՞ս եղավ, որ քեզ թույլ տվեց այդպիսի գրառումով փողոց դուրս գալ: Բա որ մի ասող լինի` ես քո հոր… որ քեզ բռնաբարել է:
Ամբողջ քաղաքական դաշտը լեցուն է հրապարակային կեղտոտ սակարկություններով` հանրության աչքի առաջ: Հանրության, որին մեխի գլխի կամ անլեզու հայվանի տեղ են դրել թե իշխանամետները, թե ընդդիմադիրները: Լավ, բա որ հանրությունն այնպես կատաղի, որ մարտի մեկը ձեզ մանկական խաղ կթվա՞… Կամ էլ ընդհանրապես թքի ձեր վրա ու չգա ընտրատեղամասեր, ու ստիպված լինեք 300 հազար` քվե ծախող թերմացքների շրջանակում մրցակցել, թե ով ավելի շատ կվճարի: Բայց չէ՞ որ այդ ծախուները ձեզանից և ոչ մեկի համար հենարան չեն դառնալու, դրա մասին մտածե՞լ եք… Չնայած` չկա չարիք առանց բարիքի, թող ժողովուդը հասու լինի այն ճշմարտությանը, որ քաղաքական դաշտը գրեթե չի տարբերվում անասնաֆերմայից: Եվ վերջապես սովորի դատել ըստ ռեալ գործերի, այլ ոչ թե դատարկ խոսքերի:
… Եվ, տեղացած առաջին առատ ձյունը չհասցրեց ասֆալտը պատել թեկուզ բարակ սպիտակ շերտով: Դեռ օդում, այնքան մուր ներծծեց, որ ամբողջովին սևացավ: Միգուցե ասֆալտի մրջուրն իր հետ քաղաքային կոյուղի տանի նաև մթնոլորտում կուտակված անբարո խաղերի թունավոր լիցքե՞րը: Պարզապես չեմ ուզում հավատալ, որ մեր հանրությանն է վերաբերում Եզնիկ Կողբացու խոսքը. «Խոզի համար կոյաջուրը բաղնիք է»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.16-ին Ադրբեջանի տարածքում` Շամխոր քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Այսօր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեյանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ապաստան տրամադրել Մուամար Քադաֆիի կողմնակիցներին:
Գեյանի խոսքով, ապաստանի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր ոք՝ անկախ իր ծագումից: Միակ մտավախությունը կապված է նրանց քրեական կենսագրության հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը
Ամեն տարի նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օրը (World Information Day)։ Նախաձեռնողները Տեղեկատվության միջազգային ակադեմիան (ՏՄԱ) և Համաշխարային տեղեկատվական խորհրդարանն են։ 1992թ. այս օրը ՏՄԱ-ն անցկացրեց Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը, որի աշխատանքին մասնակցում էին ավելի քան 10 հազար գիտնականներ և մասնագետներ 29 երկրից։ Իսկ համաշխարհային օրը հռչակվեց համաժողովի շնորհանդեսին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցները այդ օրը պաշտոնապես գրանցեցին 1994 թ.։ Տեղեկատվությունն իր ընդհանուր, բառարանային իմաստով, տեղեկություն է, որը փոխանցվում է մի մարդուց մյուսին` բանավոր, գրավոր կամ մեկ այլ ձևով, բացի այդ, այն նաև տեղեկությունը փոխանցելու կամ ստանալու գործընթաց է: Միայն թե այսօր դա առավել հաճախ դիտարկվում է մարդու կյանքում խաղացած իր նշանակալի դերով: Հատկապես սկսած 20-րդ դարի կեսերից` սոցիալական առաջընթացի ու գիտության և տեխնիկայի բուռն զարգացման պայմաններում տեղեկատվության դերն անասելիորեն մեծացրել է՝ իրավամբ ձեռք բերելով «տեղեկատվական պայթյուն» անվանումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.