23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում այսօր Երևանում տեղի ունեցավ հանդիպում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջև։
Հանդիպման արդյուքնների մասին հայտարարությամբ հանդես եկավ պատրիարք Կիրիլը։
«Հանդիպումը կարճ տևեց, բայց հաջող էր, որովհետև այն կազմակերպել էին մեր ներկայացուցիչները։ Պատրաստ էր հռչակագրի տեքստը, որը մենք այսօր հաջող կերպով համաձայնեցրինք։ Երեք կողմերն էլ իրենց նվիրվածությունն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք աջակցել ուժի չկիրառման սկզբունքին, որը վճռական վստահություն է ներշնչում հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ։ Պատերազմի ընթացքում գերիներին և սպանվածներին կողմերին վերադարձնելու համաձայնությանը համառորեն ավելացնում ենք նաև շփման գծից դիպուկահարներին հեռացնելու խնդրանքը, որպեսզի զոհեր չգրանցվեն։ Ուժի կիրառումից հրաժարվելը պետք է ներառի նաև դա։
Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և աղոթում, որ խաղաղություն և արդարություն հաստատվի այս տարածաշրջանում»,– ասել է պատրիարք Կիրիլը։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից»՝ Երևանում դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի -1…-3 աստիճան, ինչը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3…5C, իսկ ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12 C, բարձրադիր մասերում մինչև -8…-10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը մինչև 3…50 C, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-120C, բարձրադիր մասերում’ս մինչև -8…-100 C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ’ 25մմ: Առանձին օրերին սպասվում է մառախուղ:
Հանրապետությունում առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14… -15C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32C:
Այսօր առավոտյան ադրբեջանցի հաքերների հարձակմանն է ենթարկվել www.emporium.am կայքը։
Կայքի խմբագրությունից տեղեկացնում են, որ իրենք պարզել են, որ ունեն ևս 98 «բախտակից ընկեր»: Այժմ նրանք աշխատում են կայքի գործունեությունը վերականգնելու ուղղությամբ։Հիշեցնենք, որ առավոտյան հաքերային հարձակման է ենթարկվել նաև verjinlurer.am-ը։
Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հրապարակել իր կարճատև ամուսնական կյանքի մանրամասները։ Այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները։
Քարդաշյանը պայմանավորվել է իր չստացված ամուսնական կյանքի մութ էջերի մասին պատմել հեռուստաընկերություններից մեկին, որի դիմաց պահանջել է 10 միլիոն դոլար։
Նշենք, որ մինչև հիմա հստակ չէ, թե Քարդաշյանն ինչու է բաժանվել ամուսնուց։ Ինչպես ավելի վաղ գրել էր US Weekly ամսագիրը, Քիմը բաժանվել է ամուսնուց, որովհետև վերջինս իրեն պարբերաբար վիրավորել է։
Ըստ US Weekly–ի՝ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, Քիմին պարբերաբար ասել է, որ նա ունի մեծ հետույք և հիմարի մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ Քարդաշյանը որոշել է ամուսնալուծվել։
Սակայն Քրիս Համֆրիսը հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, թե ինքը Քարդաշյանին երբեք նման ձևով չի դիմել։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, թե Քարդաշյանը բաժանվել է ամուսնուց, որովհետև առայժմ չի ցանկանում երեխա ունենալ։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը շաբաթներ առաջ որոշում կայացրեց ամուսնալուծվել։ Նրա և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի համատեղ կյանքը տևեց ընդամենը 72 օր։
Հանգստյան օրերին Բրազիլիայում դատապարտյալների զանգվածային փախուստի միանգամից երկու դեպք է գրանցել: Ազատության մեջ են մոտ 150 բանտարկյալ, գրեթե բոլորը համարվում են շատ վտանգավոր հանցագործներ:
The Univision Feeds հաղորդմամբ, փախուստի երկու դեպքն էլ տեղի է ունեցել Բաիյա նահանգում։ Այստեղ ազատության մեջ է գտնվում 134 դատապարտյալ, որոնցից 114-ը շատ վտանգավոր են:
Շաբաթ օրը Բարեյրասի բանտից փախուստի է դիմել 82 դատապարտյալ, իսկ կիրակի նրանց միացել է Սալվադոր քաղաքից ևս 52-ը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, փախուստի դիմածներից 28-ը արդեն ձերբակալվել են: Նրանք կարողացել էին դուրս գալ այն բանից հետո, երբ կալանավայրի տանիքում անցք էին նկատել, իսկ հորդառատ անձրևը թույլ չէր տվել անվտանգության աշխատողներին ձայն լսել:
Երկրորդ փախուստի ժամանակ հանցագործները նախաճաշի գնալիս հարձակվել են անվտանգության ծառայության աշախատողների վրա, որից հետո նրանց հաջողվել է դուրս գալ գաղութի տարածքից: Նրանցից 15-ը արդեն կալանավայր են վերադարձել. հավանաբար նրանց պատիժը մի քանի տարով կավելանա:
Փախուստի դիմածների մեծ մասը ազատազրկման է դատապարտվել սպանության, ավազակային հարձակման, թմրանյութերի վաճառքի համար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում, նոյեմբերի 25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի մի բնակարանից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ՝ հայտարարելով, որ իրեն դանակահարել է եղբայրը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տուժողի 49-ամյա եղբորը. նա խոստովանել է, որ գիշերը, ժամը 4.30-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել եղբորը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքին հարակից անտառամիջյան ճանապարհով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, շրջվել և գլորվել ձորը:
Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց E-240» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Միցուբիշի-Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի-Լանսեր»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Սկանյա» մակնիշի կցորդով ավտոմեքենա Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 27-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Վոլվո-Ս 40» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի Կոլտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «ՎԱԶ-21093» մակնիշի վտոմեքենաներ: «ՎԱԶ-21093»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 27-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքային էջում հրապարակվել են երեք պահանջներ՝ կապված Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանման և կառուցապատման խնդիրների հետ:
Գրառումը վավերացվել է Ֆեյսբուքի շուրջ հարյուր հիսուն օգտատիրոջ՝ անհատների, քաղաքացիական նախաձեռնությունների, ՀԿ-ների և այլ կառույցների կողմից կողմից: Գրառումը, որը կարող է հետագայում օգտագործվել որպես թղթային տարբերակով կազմակերպված ստորագրահավաքի տեքստ, մեջբերում ենք առանց մեկնաբանության.
Ելնելով Երևան քաղաքում վերջին ամիսներին իրականացված քաղաքաշինական գործընթացների արդյունքում անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան փ. 9 հասցեում իր իսկ հեղինակած մենատան և ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանի՝ Բուզանդի 26 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ապամոնտաժման փաստերից, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքի կենտրոնում մի շարք այլ շենքերի նկատմամբ պատկան մարմինների ոչ ադեկվատ և անընդունելի վերաբերմունքը և դրանից ծագող հասարակական դժգոհությունները՝ հարկ ենք համարում հրապարակել հետևյալ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ Երևան քաղաքում առկա պատմամշակութային ճարտարապետական կառույցների հաշվին նախատեսվող կամ ապագայում հնարավոր քաղաքաշինական ծրագրերի առնչությամբ.
ԱՌԱՋԻՆ: Երևանի քաղաքային իշխանությունները, առանց քաղաքաշինական գործընթացների և բարեկարգումների ակնկալվող արդյունքի հիմնական շահառուների՝ այսինքն առանց Երևանի քաղաքացիների, հանրային, հասարակական խմբերի ու կազմակերպությունների հետ հանրային լայն քննարկումների իրականացման, որևէ իրավունք չունեն պայմանավորվելու որևէ կառուցապատողի կամ ներդրողի հետ՝ Երևան քաղաքում՝ պատմական որևէ օբյեկտի հաշվին շինարարություն իրականացնելու համար:
Մենք պահանջում ենք հիմնավոր պարզաբանումներ և տեղեկատվական սպառիչ հրապարակում՝ Երևանի քաղաքային իշխանությունների նախագծով հետևյալ շենքերի համար նախատեսվող ճակատագրի առնչությամբ.
1. Արամի 30
2. Փավստոս Բուզանդի փող 30
3. Փավստոս Բուզանդի փող 39
4. Պուշկինի փող.2
5. Եզնիկ Կողբացու փող. 22 (Փավստոս Բուզանդի 42)
6. Եզնիկ Կողբացու փող. 41
7. Եզնիկ Կողբացու փող. 43
8. Եզնիկ Կողբացու փող. 45
9. Տերյան փող. 11-13
10. Արամի փող. 74
Նախապես հաստատում ենք, որ դեմ ենք ցանկացած պայմանով վերը նշված շենքերի ապամոնտաժմանը՝ իրենց բնական միջավայրից դրանց տեղափոխման, վերակառուցման և դրանց միջավայրի վերարտադրության ցանկացած խոստման կամ պարտավորության հիման վրա:
ԵՐԿՐՈՐԴ: Մենք դեմ ենք Երևանի կենտրոնում ավելի քան հիսուն տարեկան յուրաքանչյուր շենք կամ շինություն որևէ պայմանով կամ քաղաքաշինական այլ նպատակներից ելնելով ապամոնտաժելու գաղափարին: Նշված պարագայում քաղաքաշինական ցանկացած այլ նպատակ ստորադասվում է Երևանի ճարտարապետական պատմամշակութային արժեքների պահպանման հիմնախնդրին: Երևանցիներիս համար նշված շենքերի ու շինությունների՝ որպես հնության արժեքը չի սահմանվում որևէ անհատ պաշտոնյայի, մասնագետների խումբ-խորհուրդների կողմից վավերացնող ստորագրությամբ կամ կնիքով կամ հուշարձանների ցանկում այդ օբյեկտների հայտնվելու կամ չհայտնվելու փաստով: Նշված արժեքը սահմանվում է շենքի պատմաճարտարապետական, մշակութային տվյալների և ճարտարապետական տվյալ կոնտեքստում, ինչպես նաև հանրության համար դրա դերի և նշանակության հիման վրա, ինչը հաշվի չառնելը ենթադրում է պատկան մարմինների կամ առանձին չինովնիկի կողմից մասնագիտական-պաշտոնեական կոպիտ թերացում:
ԵՐՐՈՐԴ: Ելնելով սեյսմիկ ռիսկի, միջավայրի վրա ազդեցության և բնապահպանական վիճակի բացասական փոփոխության վտանգներից, ինչպես նաև քաղաքացիների կողմից Երևան քաղաքի ուրույն ևանվերարտադրելի տեսքի ճանաչելիության, երևանցու «գենետիկ» հիշողության պահպանման և գալիք սերունդներին Երևան քաղաքի՝ պատմաժամանակագրական գործառույթ կրող սակավաթիվ շենք-շինությունների ստեղծած միջավայրը փոխանցելու անհրաժեշտություններից՝ մենք դեմ ենք քաղաքի կենտրոնում բարձրահարկ էլիտար նորակառույցների շինարարությանը և սատարում ենք դրանց կառուցման ցանկացած ծրագրի իրականացում բացառապես քաղաքի այլ հատվածներում՝ այդպիսով ապակենտրոնացնելուվ նաև առկա ֆինանսական կարողություններով պայմանավորված շինարարական ներուժը և դրա արդյունքները:
Այս նպատակով պահանջում ենք փոքր կենտրոնի հետագա կառուցապատման ընթացակարգի սահմանման եւ կարգավորման ծրագիր, որին զուգահեռ նախկին նախագիծը պետք է միառժամանակ սառեցվի՝ մինչև պատմական արժեք ներկայացնող շենքերն ընդգրկող գոտիների հաստատումը՝ որպես հետագա մշակվելիք նախագծի հիմք:
«Մեր քաղաքը» ՀՔՆ
Այսօր Գեղարքունիքի մարզում է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրատվամիջոցները չեն հաղորդում նա գո՞հ է եղել մարզի վիճակից, լրագրողների հարցերը և հրապարակումները այլ թեմաների մասին էին:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն նախագահը կոշտ դիտողություն է արել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, Գավառի ճանապարհների վատթար վիճակի համար: Բանն այն է, որ նախկինում մարզային ղեկավարությունը տեղեկանալով բարձրաստիճան հյուրերի ժամանման մասին, արագ -արագ մաքրում էր ճանապարհները կարգի բերում այն` ինչ հնարավոր է:
Հիմա հարց է ծագում Պողոսյանը չի կարողացել մաքրել տալ քաղաքի ճանապարհները, թե՞ չի կարևորել այս այցը: Առաջին դեպքում զարմանալ կարելի է` մարզպետը հնարավորություն չունի՞ մարզի թիվ մեկ քաղաքի մի քանի ճանապարհ մաքրելու, երբ երկրի նախագահին է սպասում, երկրորդ պարագան մտածելու տեղիք է տալիս:
Ինչևէ, նախագահն էլ չի ընդունել մարզպետի հյուրասիրությունը, շտապել է, մեկնելով Դիլիջան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.