23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բելառուսում ուժի մեջ է մտել զանգվածային միջոցառումների և հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենքը, որն ուղղված է նաև ֆլեշմոբերի դեմ: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, համաձայն նոր փոփոխությունների՝ «քաղաքացիների զանգվածային ներկայությունը նախանշված վայրում (այդ թվում՝ բաց երկնքի տակ) և նախօրոք որոշված գործողության համար սահմանված ժամանակը, որոնք կկազմակերպվեն այդ թվում՝ համակարգչային գլոբալ ցանցի, համացանցի կամ այլ ինֆորմացիոն ցանցերի միջոցով՝ հասարակական- քաղաքական տրամադրություններ կամ բողոքներ արտահայտելու համար», կդիտվեն որպես պիկետ և պետք է նախապես համաձայնեցվեն իշխանությունների հետ:
Իշխանությունները հայտարարել են, որ նոր օրենքն ուղղված է հասարակության անվտանգության ապահովմանը:
Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և միջազգային կազմակերպություններ դեմ են արտահայտվել նոր փոփոխություններին: Բելառուսցի իրավապաշտպանները նշում են, որ այդպիսով իշխանությունները «խախտում են խաղաղ հավաքների անցկացման քաղաքացիների իրավունքները, որը երաշխավորված է ինչպես սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնական նորմերով»:
Բացի այդ, ուժի մեջ են մտել հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխությունները, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ոչ պետական հաստատությունների համար՝ դրսից ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում:
Բացի այդ, հասարակական կազմակերպություններին արգելվում է երկրի սահմաններից դուրս գտնվող բանկերում պահել դրամական միջոցներ, թանկարժեք մետաղներ և այլ արժեքավոր իրեր:
Միջազգային կազմակերպությունները կոչ են արել Բելառուսի իշխանություններին չկիրառել օրենքի այս փոփոխությունները, որոնք, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կարծիքով, «ավելի են սահմանափակում Բելառուսում ազատ հավաքների և ասոցիացիաների հիմնարար իրավունքները»:
Հարություն Առաքելյանը նոր դաս է հրամցրել ՀՀ վարչապետին: Ի դեպ անցյալ շաբաթվա վերջում նրան հրավիրել էին քննության: Պրն Առաքելայնը պետք է հանդիպեր քննիչին հետաքրքիր է, ինչ է տեղի ունեցել քննության արդյունքում, որ նախկին կուսակցապետի մտքով անցել ֆաքս 2 օպերացիան նախաձեռնել.
«Հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ մեծ ատելությամբ եք լցված ֆաքսի ապարատների հանդեպ, այնուամենայնիվ շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն կերպ լրջորեն նախապատրաստվելը չէր խանգարի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
Եվ այսպես.
— Ինչո՞ւ 2006 թվականի ամռանը ՀՀ Կենտրոնական բանկի առաջարկությամբ կառավարությունը հապճեպ որոշում կայացրեց դադարեցնել «Նաիրիտ» գործարանի աշխատանքային նորմալ ընթացքը և գործարանի բաժնեթղթերը վաճառքի անվան տակ նվիրաբերվեցին քիմիական արդյունաբերության ոլլոլոլորտում (ծանո՞թ բառ է…) պատմություն և փորձառություն չունեցող «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը: Եվ այս ամենը այն պարագայում, երբ գործարանը տնօրենության բարեխիղճ աշխատանքի արդյունքում արդեն խնդիրներ չուներ ո՛չ ֆինանսական և ո՛չ սպառման հարցերում, ստացված էր կաուչուկի մեծ խմբաքանակի համար կանխավճար և անխափան արտադրության համար առկա էին բոլոր հումքերը:
Հաջորդ հարցը.
Հիշեցնեմ, որ դուք, ս.թ. հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարեցիք, որ «Նաիրիտում» հարկավոր է իրականացնել աուդիտորական ստուգումներ, որպեսզի ունենաք գործարանի ամբողջական ֆինանսական պատկերը, քանի որ «Նաիրիտը» կառավարելու համար մայիսին օպերատորի մրցույթ էր հայտարարվել և օպերատորը պետք է հստակ պատկերացում ունենա գործարանի իրական ֆինանսական վիճակի մասին: Այդ կապակցությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովին հանձնարարվեց իրականացնել ֆինանսական ստուգումներ և ներկայացնել եզրակացություն: Ֆինանսական ստուգումների ժամանակ, երբ բացահայտվեցին լուրջ ֆինանսական խախտումներ, Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին, իսկ Հանձնաժողովը, իր հերթին, ներկայացրեց միջանկյալ հաշվետվություն՝ կատարված իրավախախտումների վերաբերյալ:
Այդ խախտումներից մեկը, մասնավորապես, վերաբերում էր «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն, այժմ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանին պատկանող «Մեգատեքս գրուպ» (նախկինում «Մահուդի գործարան») ընկերության հետ կատարված գործարքին: Այսպես` Վահան Մելքոնյանը «Մեգատեքս» ՍՊԸ գրավ է դնում ԱՊՀ Միջպետական բանկում և չի վճարում վերցված վարկի դիմաց, արդյունքում «Մեգատեքսն» անցնում է ԱՊՀ Միջպետական բանկին: 2009 թվականին «Նաիրիտը» ունենալով լուրջ ֆինանսական խնդիրներ, չգիտես ինչու, 3,7 միլիարդ դրամով ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած վարկի հաշվին գնում է «Մեգատեքսի» բաժնետոմսերը` նույն ԱՊՀ Միջպետական բանկից: Հիշեցման կարգով նշեմ, որ 2009 թվականի մայիսին տեղի ունեցած պայթյունի հիմնական պատճառ նույն Վահան Մելքոնյանը նշում էր 150.000 դոլար ֆինանսական միջոցների բացակայությունը: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ «Նաիրիտ» գործարանը գնում է մեկ այլ գործարանի բաժնետոմսեր, որի պրոֆիլը կապ չունի «Նաիրիտի» հետ և վճարում դրա դիմաց շուրջ 12 միլիոն դոլար:
Հարց.
— Ինչո՞ւ «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնետեր հանդիսացող ՀՀ Կառավարությունը ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ունենալով տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչը, որը քաջատեղյակ էր գործարանի ծանր ֆինանսական վիճակի մասին, տվել է համաձայնություն «Նաիրիտ» գործարանի ոլորտին առնչություն չունեցող «Մեգատեքս» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վարկային միջոցներով ձեռք բերելու համար: Դուք որպես ՀՀ վարչապետ եղե՞լ եք տեղեկացված, թե՞ գործարքը կատարվել է առանց ձեր իմացության կամ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն աշխատող ձեր եղբայրը ընտանեկան զրույցների ժամանա՞կ էլ չի տեղեկացրել գործարանը սննկացման տանող անիմաստ գործարքի մասին…
Այժմ անցնենք հաջորդ խախտմանը:
Իմ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆիննախի նույն ակտում հաջորդ հայտնաբերված ֆինանսական խախտումը կապված է պարսկական NUMARD TRADING LTD կազմակերպությանը, որը 2010թ. հաղթել է «Նաիրիտի» դեմ 4.9 մլրդ դրամի պահանջի վերաբերյալ դատը: Ֆիննախի աուդիտը պարզել է, որ «Նաիրիտի» ղեկավարությունը միտումնավոր է պարտվել բավականին անհիմն պահանջ ներկայացրած պարսկական այդ կազմակերպությանը` նույնիսկ չբողոքարկելով դատարանի վճիռը: Այդ 4.9 մլրդ դրամը մինչ այս պահը որպես պարտք «նստած» է «Նաիրիտի» վրա (անհասկանալի կամ ավելի ճիշտ շատ պարզ պատճառով պարսկական ընկերությունը մինչ օրս չի դիմել ԴԱՀԿ-ին գումարը բռնագանձելու պահանջով): Միայն լրատվամիջոցների ահազանգումներից հետո` հավանաբար ֆինանսների նախարարության ցուցումով «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը բողոք ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ դատարան` ընդդեմ ուժի մեջ մտած վճռի:
Հարց.
— Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Վերստուգիչ հանձնաժողովի կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված ստուգումների հիման վրա գրված միջանկյալ ակտը, որում արձանագրված են նմանատիպ բազմաթիվ ֆինանսական խախտումներ, մինչ օրս չեն ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի «Նաիրիտ» գործարանի հետ կապված «մութ» պատմությունները դառնան թափանցիկ և դուք էլ հետագայում կարողանաք լուսաբանել նշված փաստերը:
Առայժմ այսքանը: Մնացածը՝ հաջորդ դասին…
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ` 73 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց նաև «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը, ինչին դեմ էին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները:
Նշենք, որ «Ընդերքի մասին» նախագծի համաձայն` անտառահատումների, կառուցապատումների դեպքում նախատեսված չեն հանրային լսումներ, դա թողնված է նախաձեռնողի կամ համայնքի ղեկավարի կամքին: Սա էր, որ մտահոգում էր բնապահպաններին: Չնայած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին, այնուամենայնիվ, այն ընդունվեց:
Այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ օրինագծերը հնարավորություն կտան հաստատել պետական բյուջեն:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստը գումարվել է ՀՀ կառավարության առաջարկությամբ:
Օրինագծերը վերաբերվում են հիմնականում հարկային օրենսդրությանը. «Ակցիզային հարկի մասին» «Դրամարկղային գործառնությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ինչպես նաև քննարկվում է «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Համայն վրաց պատրիարք Իլիա Բ-ն Հայաստան չի ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հավելելով, որ իրականում Իլյա Բ-ն ցանկանում էր մասնակցեր Երեւանում մեկնարկած ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:
Նշենք, որ այդ նիստին մասնակցում են մասնավորապես, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Վրացական կողմը հյուր էր, ոչ թե ֆորումի մասնակից, քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ»,-նշել է Նաթան եպիսկոպոս Հթվհաննիսյանն ու հավելել. «Պատրիարք Իլիա Բ-ի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին պարտադիր չէր»:
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը պատասխանել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը.
«Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ և գնահատում այն իբրև ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» և, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա:
Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ն նշել էր, որ «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» և գնահատվում որպես սևացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող:
Գնահատական հնչեցնելիս ՀՀ գործող նախագահը առնվազն պետք է գիտակցեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը 15 կետերի ներքո շարադրված որոշակի առաջարկների ամբողջություն է և ոչ թե հայտարարություն, և որ դրանց նպատակն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելն է, ինչը Սերժ Սարգսյանը կամ չի ընկալել, կամ խեղաթյուրում է:
Նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։ Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում և չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և այլ արատավոր գործելակերպից:
Տասնվեց տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպո’ւմն է հենց շարունակաբար սևացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման և արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում և վկայակոչվում իբրև միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»:
Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, և առաջին հերթին` գործող նախագահի:
Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից և բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը և քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար»:
Երեւանում ընթացող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստում, իր բացման խոսքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարեւան ժողովրդին, եւ ո՛չ էլ մեզ:
Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն եւ սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները:
Այս կարեւորագույն լսարանի առջեւ Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու եւ, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը:
Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջեւ: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Դադարեցրե՛ք բնության անխնա շահագործումը» կոչով այսօր Երիտասարդ բնապահպաններն ակցիա անցկացրին ԱԺ-ից պահանջոլով հետ կանչել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների մասին» օրենքը։ «Բնությունը մերն է, ազգը երկրի տերն է», «Մենք եկել ենք ցույցի, որ էս հարցը լուծվի» վանկարկում էին նրանք ԱԺ դարպասների առջև:
Ըստ բնապահպանների՝ այս օրենքը առաջին հերթին չի համապատասխանում Օրհուսի միջազգային կոնվենցիայի պահանջներին։ Բնապահպանները համոզված են, որ իշխանությունները այս հարցում հաշվի են նստելու իրենց հետ։ Հակառակ դեպքում նրանք պատրաստվում են խնդրին միջազգային հնչեղություն տալ։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքին զուգահեռ հայրենասիրական երգեր ու ազգային պարեր էին կատարում:
Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ նրան ազատելու են պաշտոնից: Անգամ շրջանառվում էր փոխարինողի`Կարեն Կարապետյանի անունը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: Սակայն միշտ ինչ որ բան խանգարել է դրան: Չնայած ՀՀԿ երկու անդամների հանդեպ դրսևորովող տարբեր վերաբերմունքին, նրանց հետ կապված միջադեպերում ընդհանուր գիծ կա, որ բերում է այն համոզման թե, այս երկու գործի «սցենարը» նույնն է:
Ինչ խոսք գործարարի ու նախագահականի աշխատակցի մեջ տարբերություն անշուշտ կա: Գուցե դա էր պատճառը, որ մի դեպքում անմիջապես հետևեց պաշտոնանկությունը, իսկ մյուսում` դեռ սպասում են: Պատահական չէ, որ այդ օրերին կարծիք կար, թե` հարցը ոչ թե նրանում է, որ քաղաքապետը մարդ է ծեծում, այլ նրանում` թե ում է ծեծում: «Պլաչիդո Դոմինգո-1» օպերացիան հենց այնպես չպայթեց, և Արամ Կանդանյանն էլ առաջինը չէր, ում ապտակել էր Բեգլարյան Գագիկը:
Կարևոր չէ, որ մի դեպքում մի քանի ապտակ է եղել և փակ վայրում, իսկ մյուս դեպքում կին է ծեծվել մարդաշատ վայրում` և մայրաքաղաքի առաջնակարգ հոթելներից մեկում: Կարևորը, որ առաջին դեպքում աղմուկը ձեռնտու էր «սցենարիստին», իսկ Սիլվա Համբարձումյանի դեպքում գործի քննությունը «ժամանակ է պահանջում»:
Դատելով մի շարք հանգամանքներից, վստահ կարելի է ասել, որ ինչպես նախորդ այնպես էլ այս սցենարը մտածված էր ի սկզբանե. հարց է առաջանում ինչո՞ւ հանկարծ գործարար Սիլվա Համբարձումյանը, որի վրա մեկից ավել քրեական գործեր կան, հանկարծ որոշեց բարձրաձայնել ամենազոր Լիսկայի «գողության» մասին: Գործարար Սիլվաn ասուլիս է տալիս և հայտարարում, թե Սուրիկ Խաչատրյանը «Լիճվազք-Թեյի» ոսկու իր հանքից 102 մլն դրամ արժողության սարքավորում է գողացել, և որ դա գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Հայտարարությանն անմիջապես արձագանքում են: խիստ վերահսկողության տակ գտնվող, պատասխանատու TV –ները լայնորեն մի մարդու պես լուսաբանում են գործարարի մեղադրանքը:
Տիկինը հազիվ թե այդքան «դուխ» ունենար ինքնուրույն ասուլիս հրավիրելու և նման բացահայտումներ անելու: Ակնհայտ էր, որ ինչ որ մեկին դա պետք էր, ու նրան դուխ տվող է եղել: Միանշանակ ընդունել չի կարելի նաև այն, որ աղմուկին անմիջապես հետևեց Լիսկայի և Սիլվայի նույն վայրում գտնվելու «պատահականությունը», որտեղ էլ տեղի տվեց իրեն «ամենակարող» համարող սյունեցու նյարդերը:
Այստեղ հատկանշական է մի փաստ որ բացառում է պատահականությունը.Սիլվա Համբարձումյանն ու Մենուա Հարությունյանը միջադեպի ժամանակ միասին էին: Մենուայի ներկայությունը, ավելի քան ակնհայտ է դարձնում կատարվածի` սկզբից ևեթ կազմակերպված լինելը. Մենուան, որ զբաղվում է գործարարի «փիառով», ի սկզբանե տեղյակ է եղել, թե ինչ հունով է պետք տանել սցենարը:
Ակնհայտ է որ, թե` Բեգլարյանը, թե` Խաչատրյանը միջադեպի ժամանակ ցույց տվեցին իրենց իրական դեմքը: Սակայն հարցն այն է թե ո՞վ և ի՞նչ նպատակով օգնեց նրանց այդ անելու:
Մտածելու տեղիք է տալիս վարչապետի վերաբերմունքը Գագիկ Բեգլարյանի և Սուրիկ Խաչատրյանի դեպքերի ընդհանրության հարցին, «Այս դեպքը տարբերվում է այդ դեպքից, որովհետև մեկ այլ քրեական գործ արդեն հարուցված էր` կապված հանքերի հետ, և դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ ունենք», —ասել է կառավարության ղեկավարը:
Հ.Գ. Ի դեպ Արամ Կանդանյանին տեղափոխել են նախագահականից, նա այժմ աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում:
Հ. Գ. 2 Ասում են, նախկին Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խորը «մանթրաշի» մեջ է. նա նեղվել է, որ իրենից շատ ավելի վատ արարք թույլ տված Սյունիքի մարզպետը, որ. հրապարակավ կին է ծեծել, շարունակում է պաշտոնավարել: Ասում են, թե նա նեղացած է, ու ասել է, թե ընտրություններին ոչինչ էլ չի անելու ՀՀԿ-ի համար:
Այս ֆոնի վրա հետաքրքիր է Սիլվա Համբարձումյանի մտադրությունը, որ նա հայտնել է մամուլին. Գործարարը չի բացառել, որ Աժ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:
«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- ՀԺ-ի թղթակցին ասել Է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե աոաջադրվի` հաստատ կհաղթի:
Թերթը շարունակում է. «2007-ի Աժ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում (37) մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»:
Այսօր կայացել է Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկա» Անդրանիկ Մակվեցյանի: Եհովայի վկան դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման և ձերբակալվեց դատարանի դահլիճից:
Նա մեղավոր է ճանաչվել Քր. Օր. 143-րդ հոդվածով հոգևորականին վիրավորելու, սպառնալու և եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.