23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին Լեռնավան-Վանաձոր երթուղու «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուսի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորներից երկուսը՝ կին և տղամարդ, վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 44-ամյա Անդրանիկ Ուռուսյանը մահացել է:
Մի խումբ երիտասարդներ այսօր ջավախահայ ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ծննդյան օրվա կապակցությամբ բողոքի երթ կազմակերպեցին դեպի Վրաստանի դեսպանատուն։ Երթը սկսվեց Ալ. Թամանյանի արձանի հարակից տարածքից:
«Մենք պահանջում ենք Վրաստանի նախագահից ազատ արձակել մեր հայրենակցին: Եվ երթը կարևոր է նաև նրանով, որ մասնակցում են հիմնականում երիտասարդները, ինչը ցույց է տալիս, որ նրանք անտարբեր չեն իրենց հայրենակիցների նկատմամբ»,-ասաց երթի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Մոտ 50 երիտասարդների խումբը Վրաստանի դեսպանատան առջև պահանջեց, որ որևէ մեկը դուրս գա և պատասխանի իրենց հուզող հարցերին, սակայն դեսպանատան աշխատակիցներն այդպես էլ չարձագանքեցին: Երթի մասնակիցները միայն հնարավորություն ունեցան հանձնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղղված իրենց նամակը, որում կոչ է արվում իրականացնել արդար դատավարություն և ազատ արձակել քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:
«Մենք նամակում նշել ենք նաև բոլոր այն օրինախախտումները, որոնք իրականացվել են մեր հայրենակցի նկատմամբ: Մասնավորապես` նրան պարբերաբար ծեծի են ենթարկել, զրկել սանիտարական տարրական իրավունքներից, չեն թույլատրել հարազատների հետ հանդիպել: Մենք պատրաստվում ենք նաև նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասաց երթի մասնակիցը:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանն արդեն 3 տարուց ավելի է, ինչ բանտարկված է և գտնվում է Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի գաղութում: Նրա ողջ գործունեությունն ուղղված է եղել ջավախահայության խնդիրների լուծմանը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել` երկրի վարչապետ շեյխ Նասեր Ալ-Մուհամեդ Ալ-Սաբահի տապալումը թույլ չտալու համար: Հիշեցնենք որ նրան մեղադրում `ին կոռուպցիայի մեջ:
Վկայակոչելով քաղաքական շրջանակներում ունեցած իր աղբյուրին, դեռ հստակ պարզ չէ, արդյոք էմիրը` շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը, ընդունե՞լ է կառավարության հրաժարականը: Հաստատելու դեպքում նա կարող է ցրել խորհրդարանը և սահմանել ընտրությունների ժամկետը:
Այժմ Քուվեյթում տեղի են ունենում անկարգություններ, ընդդիմադիր ցուցարարները պահանջում են վարչապետ շեյխ Նասեր Ալ-Մուհամեդ Ալ-Սաբահի հրաժարականը:
Իսկ վերջին ցույցը կրել է քաոսային բնույթ, որի արդյունքում ցուցարարներին հաջողվել էր ներխուժել խորհրդարանի շենք:
Այսօր Եվրոպական հանձնաժողովն հաստատել է Հայաստանի ֆինանսական համակարգի կառավարման արդիականացմանն ուղղված ծրագիրը: Հայաստանին կտրամադրվի 24 մլն եվրո, այն կընդգրկի 2011թ. տարեկան գործողությունների ծրագրի երկրորդ փուլը:
Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի և ԵՄ-ի առեւտրային չափորոշիչների համապատասխանեցումը: Բարելավել հանրային հատվածի թափանցիկությունը և այլն:
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի իրացման պատասխանատու «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանն ու նրա ընկերը` Ասատուր Առուստամյանը կալանավորվել են: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանն ու Ասատուր Առուստամյանը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել են ուրբաթ օրը` նոյեմբերի 25-ին: Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Թվում է` խնդիրը զուտ քրեական հարթությունում է, ու անհարկի է այն քաղաքականացնելը, սակայն ՀՀԿ — ԲՀԿ հակամարտությունն այլ բան է ասում, այս պայքարը օր — օրի դառնում է չափազանց համառ ու անզիջում:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 28-ին, հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին եւ ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարը ներկայացրել է նաեւ անցյալ շաբաթ Եվրոպական երկրների մի շարք մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների արդյունքները:
Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին
Չինաստանի Հենան նահագի իշխանությունները թույլատրել են ազգաբնակչությանն ունենալ 2 և ավելի երեխա:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավելի քան 90 մլն բնակչություն ունեցող նահանգի իշխանությունները որոշում են կայացրել, ըստ որի` աղջիկ երեխա ունեցող ծնողներին հնարավորություն է ընձեռվում փորձել ունենալ արու զավակ:
Իսկ այն ամուսինները, որոնք իրենց ընտանիքներում եղել են միակ երեխան, կթույլատրվի ունենալ 2 երեխա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.