23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման եկած ասաց Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքը կարևորություն չի տալիս իշխանությունում վերջին կադրային փոփոխություններին, քանի որ դրանք ոչ մի բան չեն կարող տալ, սակայն. «Ասել եմ, որ Սյունիքի մարզպետին պիտի փոխեն, դա բարոյապես լավ կանդրադառնար սյունեցիների վրա, սակայն դեռ ընթացք չի ստացել, ինչպես տեսնում եմ»:
Նա չցանկացավ ներկայանալ որպես ԱԻՄ նախագահ, պատճառաբանելով որ ԱԻՄ համագումարը հետաձգվել է, ու ԱԻՄ-ը դեռ առաջնորդ չունի»:
Հայրիկյանի կարծիքով միայն խորհրդարանական մեծամասնության փոփոխությունը կբերի էական փոփոխության. «Արժեհամակարգային փոփոխություններ պիտի լինեն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, քաղաքական համակարգի էությունը պիտի փոխվի, բայց դրան հասնելու համար Րաֆֆին դեռ պետք է մեծամասնություն ունենա խորհրդարանում, ինչը քիչ հավանական է»:
Նա համոզված է, որ եթե նույնիսկ օրինավոր նախագահ գա իշխանության, դա էլ ոչինչ չի փոխի: Իսկ իր հարցում ինչ որ բան կփոխվի, եթե լինի լուրջ համագործակցություն. «Պետք է շատ, ընդդիմությունը պետք է միավորվեր, ինչը ցավոք տեղի չի ունենում»: Նա ասաց, որ չի հավատում արդար ընտրություններին. Դրա անցկացումը Հայաստանում անհնարին է:
Հայրիկյանը կանխատեսում էլ արեց. ինքը առավելագույնը կստանա 20 տոկոս ձայն, եթե քաղաքացիական նախաձեռնությամբ մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
ՀԱԿ-ը Հայրիկյանի ճաշակով չէ, իսկ ԲՀԿ-ին նա առհասարակ կուսակցություն չի համարում.«ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված մարդկանց մի խումբ, և կարծում է, որ այն դեռ պետք է կուսակցություն դառնա»:
ԲՀԿ- ՀԱԿ համագործակցությունն էլ քաղաքական գործիչի սրտով չէ. «ՀԱԿ-ը սարսափելի պարտություն է կրելու, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ չապաշխարհեց, նա արատավոր բեռ է կրում իր ուսերին: ՀԱԿ-ը ինքն իրեն դատապարտել է, որպես ընդդիմության հիմնական ուժ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի առկայությունը որպես ՀԱԿ առաջնորդ չի նպաստում ՀԱԿ-ի առաջխաղացմանը: ՀԱԿ-ը առավելագույնը կստանա 25 տոկոս, որով ոչինչ էլ չի փոխի»:
Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահի լիազորությունը, դադարեցնելուց հետո խորհրդարանում կարծես վերադարձել են Տիգրան Թորոսյանի ժամանակները: Կիսադատարկ դահլիճում ոչ ոք իր տեղում չէ: Նիստերն անցնում են անտարբերության ու ձանձրույթի մեջ, նախարարները չկան, օրինագծերը ներկայացող չկա, և սա այն դեպքում, երբ նույնիսկ կառավարությունն է լինում արտահերթ նիստ հրավիրողը:
Հովիկ Աբրահամյանը գոնե կարողանում էր արտաքին մասն ապահովել, գոնե ձեւի համար խորհրդարանի դեմքը պահել: Վաղը դա էլ չենք ունենալու, և վերադառնալու են Թորոսյանի ժամանակները:
Հայաստանի խորհրդարանն ինքն էլ շատ լավ գիտի, որ իր գոյությունը եղած, թե չեղած մի հաշիվ է: Այստեղ գալիս են նեղ կուսակցական հարցեր լուծելու, գյալաջի անելու ու շարիկ գլորելու համար: Ու ավելին պետք էլ չէ սպասել քանի դեռ խորհրդարանը երկրում գործադիր մարմնի կցորդ է, ընդամենը նախագահի նստավայրի կամակատար, նշանակություն չունի, թե նիստերին քանի պատգամավոր կամ նախարար է գալիս, որովհետեւ այդ ամենը ընդամենը ձեւականություն է:
Սակայն ինչքան էլ երանելի լինեն Աբրահամայանի ժամանակները պատգամավորներին ոչ թե Հովիկ Աբրահամյանն, այլ սահմանադրական պարտքը եւ գիտակցությունը պետք է խորհրդարան բերի: Եթե դա չկա, ապա Հովիկ Աբրահամյանին Նիկոյանով փոխարինելը, երկրի համար որևէ էական հարց չի լուծելու:
Սկսած 2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում դեղերը կվաճառվեն հայերեն թարգմանված ներդիրներով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Այդ նպատակով 2012 թ. կիրականացվեն օրենսդրական համատասխան փոփոխություններ:
Այդ առաջարկության հեղինակը «Հայաստան» երիտասարդական հիմնադրամն է, որի համակարգող Կարեն Ավագյանն ասաց, որ Հայաստան ներմուծվող դեղերում որպես կանոն բացակայում են հայերեն մակնշումներն ու ներդիրները, ինչը սպառողի իրավունքի խնդիր է առաջացնում: Որոշ դեպքերում ներդիրները միայն 1 լեզվով են` անգլերեն կամ ռուսերեն, որը նույնպես խնդիր է:
Շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 8.00- ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ռոստոմյան, Ս.Դավիթ, Այվազովսկի, Տիտոգրադյան, Ավանեսով, Խաղաղ Դոն, Ազատամարտիկներ, Աթոյան, Մուրացան, Բելինսկու, Բուռնազյան, Գ.Մահարի, Նուբարաշեն, Դաշտենց, Գաջեգործներ, Սուվորովի, Լ.Մելիքով, Չեռնիշևսկի, Լոմոնոսով, Թորամանյան, Կռիլով, Սոֆիայի փողոցների, Նոր Արեշ 1-50 փողոցների ու նրբանցքների, Վարդաշեն 1-12 փողոցների, Արեշ 2 ենթակայանի ու հարակից արտադրական տարածքների, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի, Էրեբունի բժշկական կենտրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի անձը համառ փորձաքննությունների է ենթարկվում: Եվրոպական մամուլը մեկը մյուսից սենսացիոն բացահայտումներ է կատարում. Այս անգամ վկայակոչելով փորձագիտական եզրակացությունը գրել է, որ Բրեյվիկը 4 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել, դեռ այն ժամանակ հոգեբանը խորհուրդ է տվել նրան հանձնել խնամակալ ընտանիքի:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 77 մարդ:
32-ամյա ահաբեկչի` որը տառապում է հոգեկան խանգարումներով, հոգեվիճակն ուսումնասիրող դատաբժիշկներն այսօր կներկայացնեն փորձաքննության արդյունքները, որով էլ կորոշվի Բրեյվիկը կդատապարտվի ազատազրկման, թե նրան կփակեն հոգեբուժարանում:
Հոգեբույժների եզրակացությունը կազմել է մոտ 230- էջ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, բժիշկները Բրեյվիկի հետ 13 հարցազրույց են ունեցել:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեղսունակ ճանաչվելու դեպքում, Նորվեգիայում կիրառվող պատժաչափի վերին սահմանով նրան սպառնում է 21 տարվա ազատազրկում: Իսկ եթե դատարանը ահաբեկչին մեղավոր ճանաչի մարդկության դեմ իրականացրած ոճրի մեջ, ապա պատժաչափը կլինի 30 տարի: Իսկ եթե դատարանը, հաստատի նրա հոգեկան շեղում ունենալու փաստը, ապա Բրեյվիկը կհայտնվի հոգեբուժարանում:
Դատական գործընթացը ամենայն հավանականությամբ կավարտվի 2012թ. ամռանը:
Լույս է տեսել Հովհաննիսյան գերդաստանի շառավիղ Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն եւ հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը իր ընտանիքի պատմությունն է. Գասպարի` Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, եւ Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու եւ առաջին արտգործնախարարի:
«Հովհաննիսյանն իր յուրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայորդու կիրք»,- գրել է «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր Սեմյուել Գ. Ֆրիդմանը: «Վաշինգտոն Փոստ»-ից Դեյվիդ Իգնաթիուսը այն անվանել է «ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը»:
«Գերդաստան ստվերաց»-ը տպագրվել է նաեւ հայերեն` խմբագիր, գրող եւ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:
Հայերեն տարբերակն, ինչպես նաեւ անգլերեն բնօրինակը, այժմ կարելի է ձեռք բերել Երեւանում՝ «Նոյյան Տապան», «Արտբրիջ», «Գրքերի աշխարհ» եւ «Բյուրոկրատ» գրախանութներից, իսկ Լոս Անջելեսում՝ «Ապրիլ», «Պերճ» եւ «Սարդարապատ» գրախանութներից: Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրան»-ին` Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է Հայաստանի կարիքավոր երեխաներին ու ծերերին:
Նոր հրատարակությունը կարելի է գտնել Amazon.com կայքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գրախանութներում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր փոփոխություններ է կատարել համակարգում. Նրա հրամանով աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գավառի բաժնի պետ Լեւոն Մուխսիկարոյանը, Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը և Իջեւանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հովիկ Խեմչյանը:
Ոստիկանությունից հայտնոմ են, որ Գավառի ոստիկանապետ է նշանակվել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը: Ազատվելով Աշտարակի բաժնի պետի պաշտոնից Արմեն Իսրայելյանը նշանակվել է Հրազդանի բաժնի պետ: Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Արթուր Արիստակեսյանը:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 2-ին պատրաստվում է մեկնել Թուրքիա։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցով խորհրդական Տոնի Բլինքենը։
Բլինքենը տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահն Անկարայում հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դեկտեմբերի 3-ին Բայդենը Ստամբուլում մասնակցելու է Գլոբալ նախաձեռնության գագաթնաժողովին։
ԱՄՆ-ում նոյեմբերի 22-ին մահացել է բռնապետ Իոսիֆ Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան: Այդ մասին տեղեկությունը հրապարակել է «The New York Times»-ը՝ ընդգծելով, որ լուրը Ալիլուևայի դուստր՝ Օլգայից հաստատել չի հաջողվել: Ըստ հրապարակված տեղեկության, Ալիլուևան մահացել է Ռիչլենդ քաղաքի ծերանոցներից մեկում, իսկ Օլգան ապրում է Փորտլենդում:
Ամերիկյան պարբերականի տվյալներով, Ալիլուևան մահացել է հաստ աղիքի քաղցկեղից: Նա 85 տարեկան էր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.