23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ի, ժամը 13.00-ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Հանրապետության մյուս բոլոր ճանապարհները երթևեկելի են:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 29-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ նրանց ներկայացրել իրավիճակը շփման գծում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել եւ մաղթել է արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը եւ ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
Նորվեգիայում այս տարի ունեցած երկու ահաբեկչությունների հեղինակ Անդերս Բրեյվիկը առողջական վիճակի պատճառով չի կարող կանգնել դատարանի առաջ:
Հոգեբանական փորձաքննությունը հաստատել է, որ Բրեյվիկն անմեղսունակ է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոգեբանները միասնական եզրակացության են եկել Բերյվիկի առողջական վիճակի հետ կապված:
Բրեյվիկի գործով դատավարությունը տեղի կունենա 2012-ի ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ Հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ:
վաղ հաղորդվում էր, որ հոգեբանները միասնական եզրակացության են եկել Բերյվիկի առողջական վիճակի հետ կապված:
Բրեյվիկի գործով դատավարությունը տեղի կունենա 2012-ի ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ Հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ:
Իրանում հակաբրիտանական ցույց կազմակերպած ուսանողները ներխուժել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը, ցուցարարներն իջեցրել են Մեծ Բրիտանիայի դրոշը և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։ Բացի այդ, ցուցարարները հանել են դեսպանատան պատից կախված Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի լուսանկարը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանը կողմ է քվերակել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավարտարմատարի մակարդակի իջեցնելուն: Որոշման համաձայն, որն ավելի ուշ հաստատել էր նաև Սահմանադրական խորհուրդը, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2 շաբաթվա ընթացքում պետք է լքի Իրանի տարածքը:
Իրանի խորհրդարանը նման քայլով պատասխանել է Լոնդոնի` Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին:
Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքի անկման տեմպերը էապես արագացել են: Այսօր` նոյեմբերի 29-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 381.92 դրամ` երեկվա 383 դրամի համեմատ:
Ընդ որում` դոլարը գործնականում պահանջարկ չի վայելում, վաճառվել է ընդամենը 750 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է 1 դրամով: Այսօր արդեն կարելի է փոխանակման կետերից դոլար գնել 383 դրամով, իսկ դոլարի առքը փոխանակման կետերն իրականացնում են 380 կամ 381 դրամով:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ-ից հայտնեցին, որ հայաստանյան հատվածից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Մարիուս Պուոձինուսը:
Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը:
Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Սյունիքի մարզում Մ-2 հանրապետական նշանակության ճանապարհի Ուժանիս — Եղվարդ հատվածում տեղի է ունեցել փլուզում: Եղվարդ գյուղից 1.3 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել հողային զանգվածի փլուզում` 14.7 մետր երկարությամբ:
ԱԻՆ –ի «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» աշխատակիցները շտապ գործուղվել են նշված գոտի:
Ճանապարհի երթևեկելի մասը դարձել է անանցանելի ավտոտրանսպորտի համար:
Հաղորդվում է, որ Ճանապարհի ընդհանուր լայնությունը փլուզման գոտում մոտ 6.2 մետր է, իսկ փլուզումից հետո այն նեղացել է մինչև 4.7 մետր: Փլուզման հետևանքով հողային զանգվածի հետ տեղահանվել են ծառեր և թփեր:
Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլեւ` պրագմատիկ: Այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր հարաբերություններում որեւէ խնդիր չկա: Մեզ համար կենսականորեն կարեւոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, վստահ, ուժեղ երկիր, որը նաեւ Վրաստանը հուսալի գործընկերն է»,- ընդգծեց նա:
Վրաստանի նախագահը նաեւ նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների բարելավումն այս տարիներին բացառիկ է, այդօրինակ կոնտակտներ չեն եղել ոչ միայն ցարական շրջանում, այլեւ խորհրդային տարիներին: Միայն վերջին տարվա ընթացքում 600 հազար Հայաստանի քաղաքացիներ հատել են Վրաստանի սահմանը: Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը օգտվում է հայ-վրացական սահմանից:
Սահակաշվիլիի խոսքով, լուրջ քայլեր են ձեռնարկվում հայ-վրացական հարաբերությունները էլ ավելի բարելավելու նպատակով, եւ այդ նպատակին կծառայի Հայաստանի ԱԱԾ-ի եւ Վրաստանի ՆԳՆ-ի միջեւ ստորագրված «սահմանային համագործակցության մասին» փաստաթուղթը: Ըստ Վրաստանի նախագահի, այդ փաստաթուղթը լրջորեն կհեշտացնի հայ-վրացական հարաբերությունները, քանի որ սահմանակետում Հայաստանից եւ Վրաստանից եկողները ստիպված չեն լինի ժամերով սպասել: Այսուհետ նրանք կսպասեն շատ քիչ, ստիպված չեն լինի սահմանի երկու կողմերում էլ գումար վճարել, անգամ մեքենաներից դուրս չեն գա, բյուրոկրատիան:
Սահակաշվիլին բարեկամական հարաբերությունների մասին խոսելիս հիշեցրեց, որ օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանն առաջիններից էր որ ձեռք մեկնեց Վրաստանին:
Ըստ Սահակաշվիլիի հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ:
«Հայ վրացական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, որը չկարողանանք լուծել, այդ հարաբերությունները կարելի է անվանել լավագույն բարեկամական հարաբերությունները, որ կարող են ունենալ երկու հարեւան երկրները»,- ասաց նա` ընդգծելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ավանդը հարաբերությունների բարելավման գործում:
Սահակաշվիլին խոսել է միասնական տնտեսական տարածքի ստեղծման հնարավորության մասին` շեշտելով, որ դա նոր որակի հարաբերություններ ստեղծելու նախադրյալներ կստեղծի, եւ խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի փոխնախագահ է դառնալու Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Սույն որոշումը ՀՀԿ-ում արդեն հաստատված է, և փոխնախագահի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 5-ի հերթական քառօրյայում։
Նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա ԱԺ նախագահ։ ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրությունները լինելու են փակ, գաղտնի։ ՀՀ իրազեկ աղբյուրները հայտնում են, որ սույն որոշումները կայացվել են անցած հինգշաբթի անցկացված ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ։ Ըստ նույն աղբյուրների՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում քննարկվել է նաև ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել Նաղդալյանի թեկնածությանը, նշելով, թե՝ դեռ հարց է, նա հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակում կլինի՞, թե՝ ոչ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.