23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փակում է Թեհրանում իր դեսպանատունը։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը, նման որոշում ԱԳՆ–ն ընդունել է «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա երեկ իրականացված հարձակումից հետո։
Նորվեգիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին այդ երկրից տարհանելու մասին որոշում դեռևս չեն ընդունել։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ ուսանողները բողոքի ակցիա էին անցկացրել, որի ընթացքում նրանք դեսպանատան շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու (քիչ անց պատանդներն ազատ էին արձակվել)։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։
Ուսանողները, սակայն, խոստացել են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես չեն խզվել։
Դրանից հետո Մեծ Բրիտանիան Իրանից դուրս էր բերել իր դիվանագետներին:
Վաղը` Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:00‑ին, «Վարկած» ( հասցեն`Տիգրան մեծ հրատարակչություն,4-րդ հարկ,422 սենյակ) ակումբի հյուրերն են`ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանը, նույն կենտրոնի` ՁԻԱՀ-ի կանխարգելման բաժնի պետ ժանետա Պետրոսյանը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք » ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Թեման` ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնահարցերը մեր երկրում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը, նոյեմբերի 29-ին, մեկնել է Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին:
Դամասկոսի դեմ որպես պատժամիջոցների կիրառում հաջորդ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրությունների ավիափոխադրողները դադարեցնելու են դեպի Սիրիա կատարվող թռիչքները:
Խոսքը ԱՄԷ-ի խոշորագույն և հիմնական ավիափոխադրողների` Emirates և Etihad Airways ընկերությունների մասին է:
Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին այսօր հայտարարել էր Սիրայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին: Դրանք բաղկացած են 9 կետից. Սիրիայի հետ ամեն տիպի վարկային հարաբերությունների դադարեցում, թուրքական բանկերում սիրիական կառավարական հաշիվների սառեցում, Սիրիայի Կենտրոնական բանկի հետ համագործակցության դադարեցում, Սիրիայի նախագահի հետ ռազմավարական համագործակցության սառեցում, Սիրիային ամեն տիպի զենքի և ռազմական նշանակության ապրանքների մատակարարման արգելում:
Ի դեպ Reuters գործակալությունը հղում անելով Twitter-ում Դուբայի էմիրի մամուլի գրասենյակի հաղորդագրությանը, հայտնում է, որ դեռ հայտնի չեն այդ որոշման մանրամասները:
Այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը փաստում է, որ իրոք եկել են Թորոսյանի ժամանակները:
Միջադեպը, կամ ավելի շուտ լեզվակռիվը, որ հարիր չէ պատգամավորներին տեղի է ունեցել, երբ Ազգային Ժողովը քննարկում էր վարկային փոխառության մասին համաձայնագիրը: Դրա համաձայն Հայաստանը 18 միլիոն դոլար վարկ է ստանալու, որն օգտագործվելու է խորհրդատվությունների նպատակով:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին: Սակայն չի կարողացել վերահսկել իրավիճակն ու ԱԺ դահլիճում ժխոր է առաջացել, ուշացել է քվեարկությունը, ինչի պատճառով էլ դժգոհություններ են եղել. Ամենաշատը, դժգոհ ու անկարգ եղել են հանրապետականները:
«Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի նյարդերը տեղի են տվել երբ, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ելույթն ընդհատել է, քանի որ ժխորը թույլ չի տվել շարունակել: Շմայսը տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Մարտիրոսյանըն էլ հակադարձրել է թե`. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: էդ ի՞նչ ձեւ ես խոսում»: Հանրապետական «Շմայսը» բորբոքված լքել է նիստերի դահլիճը:
Ի՞նչ էր անում վարչապետը «Jose» — խոհանոցում
«Jose» զվարճանքի կենտրոնը, որ մայրաքաղաքի ամենաթանկ ժամանցի վայրերից է, կառուցվեց օղակաձև զբոսայգու նախկին «Կռունկ» սրճարանի տեղում, շրջակայքի ծառախիտ տարածքից էլ մի մեծ պատառ յուրացնելով: Ավելորդ է ասել, որ բոլորի աչքի առջև, օրը ցերեկով ոչնչացվեցին հրաշալի հաստաբուն ծառեր: Ժամանակին մենք գրել ենք այդ մասին.սակայն համալիրի կառուցումը խնդիր էր առաջացրել. Այգու տարածքում հիմնական շինարարություն կառուցելն անթույլատրելի էր, իսկ այստեղ նպատակ էին դրել նաև նկուղային հարկ ունենալ, որ փորված էր գրեթե նույնքան խորությամբ, ինչքան վերին հարկերի բարձրությունն էր: Տևական ժամանակ հենց այդ պատճառով չէր տրվում շինարարությունը շարունակելու թույլտվությունը:
Այդ ժամանակ մենք զրուցեցինք նաև կառույցին առնչվող մարդկանց հետ, որոնք ասում էին, թե իրենց «օբյեկտից» քիչ վեր, այգու մի ավելի խոշոր հատված հոշոտած «մարզական համալիրի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հաստատ ավելի թափով չէ, քան այս կառույցի սեփականատերը և մեզ էլ հորդորեցին հեռու մնալ լրագրողական հետաքննությունից, քանի որ` «շինության հետևում կանգնած մարդը վտանգավոր է»:
Այն որ կառույցն աշխատացնում են երկու եղբայրներ `Մհեր և Գևորգ Ավետիսյանները, որոնք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկներն են շատերը գիտեն, սակայն ո՞վ է «Jose» -ի աղերծվածային տերը հարցի վրա լույս է սփռում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հրապարակումը.
Ավելի բացելով փակագծերը ավելացնենք, որ վերջերս ՀՀ վարչապետը այցել է «Jose» և ստուգել խոհանոցի վիճակը:
Ըստ «ՉԻ» -ի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի շուրջ նոր գործընթացներ են սպասվում. վերջինիս անունն էլի հոլովվում է մի աղմկահարույց պատմության շրջանակներում: Բանն այն է, որ վերջինիս սանիկը` ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը, 12 միլիոն ԱՄՆ դոլար է «քցել» մի քաղաքացու, որը բավականին լուրջ անձնավորություն է Ռուսաստանի Դաշնությունում:
«Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերեւներից, որ գործը պարզապես «ջրել» են` ապավինելով այն մտքին, որ «քցված» ներդրողը չի բողոքի, եւ այս պատմությունը հրապարակային չի դառնա: Ի դեպ՝ Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչ 12 միլիոն ԱՄՆ դոլարին հասնելը, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է եւս մեկ քաղաքացու 8 միլիոն ԱՄՆ դոլար»,- գրել է «ՉԻ-ն» եւ հիշեցրել, որ Մհեր Ավետիսյանը Կճոյանի այն սանիկն է, որն իր քավորին «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել. նկատենք, որ ավտոմեքենայի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-ից մինչեւ հինգ հարյուր հազար եվրոյի միջեւ:
Բացի այս, Մհերն այն անձնավորությունն է, որին հաջողվեց Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել եւ այնտեղ մեծ ռեստորանային համալիր կառուցել` «Jose» անունով. այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող «հոգեւորականների»՝ հոգեւորականի սեւ սքեմներով եւ քաղաքացիական հագուստով: Թերթի փոխանցմամբ` շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել եւ ծավալում է Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:
Ներկայումս ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, որը հնարավորություն է ստեղծում լուծելու հարցերը, որոնք իրենց հերթին հնարավորություն կտան Թբիլիսիի եւ Ջավախքի հայ համայնքներին հարատեւել: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 30-ին, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով համայնքի անդամներին հուզող հարցերին:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` նախագահը նշեց, որ այդ հարաբերությունները զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում: Համագործակցության կարեւոր բաղադրիչներից է տնտեսությունը, որտեղ արձանագրվել է 20 տոկոս աճ: Համեմատելով մյուս երկրների բյուջեները` Սարգսյանն ասաց, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին, ինչի արդյունքում բյուջեի 40 տոկոսն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, մինչդեռ Վրաստանի բյուջեի միայն 15 տոկոսն է ուղղված այդ խնդիրներին:
Հանդիպման ընթացքում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են համայնքին հուզող հարցեր, որոնք առնչվում են կրթությանը, եկեղեցիներին, սահմանային խնդիրներին, հայապահպանությանը:
Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շատ բարդ է միանգամից արձագանքել ՍԴ որոշումներին, քանի որ դրանք բարդ իրավական փաստաթղթեր են եւ հավելել, որ իր գնահատականը բազմաշերտ է, քանի որ բարդ խնդիրները միանշանակ պատասխան չեն կարող ունենալ.
«Ունեմ անձնական հիասթափություն ՍԴ կայացրած որոշման առումով: Կցանկանայի, որ ՍԴ-ն, հակասահմանադրական ճանաչելով «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» հոդվածը, մեկ հարվածով լուծեր բոլոր լրատվամիջոցների խնդիրները: Միաժամանակ դժվարանում եմ ասել համակարգային առումով դա ճիշտ կլիներ, թե` ոչ: Մի քանի թերթերի համար դրական լուծումներ ստանալով` կարող էինք հայտնվել օրենսդրական վակուումում` չպաշտպանելով անձի արժանապատվությունը», — ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 18-ին, ՀՀ ՔՕ-ում ՄԻ պաշտպանի հեղինկությամբ կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվել էին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը:
Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցներին առաջարկել է խոսքի ազատության պայքարում համատեղ աշխատել երկու ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է ընդհանուր գնահատականին, ես հասկանում եմ, որ թերևս այսօրվա հանդիպման ինտրիգը դա է: Ես կուզեի որոշակի ճշտումից սկսել:Երբ ՍԴ որոշումից անմիջապես հետո ինձ հարցրեցին՝ ինչպես եք վերաբերվում դրան, որովհետև եղան մամուլում մի շարք հրապարակումներ, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին, ես այդ ձևակերպման հետ ֆորմալ համաձայն չէի : Այս օրերին, թե որևէ լրագրողի պատասխանել եմ, ապա ասել եմ միայն դա։ Այսինքն, չեմ գտնում, որ ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին: Ըստ օրենքի՝ ՄԻՊ-ը չի դիմում ՍԴ՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել որևէ օրենք, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է ՍԴ-ից ստուգել սահմանադրականությունը»…Էնպես չէ, որ ես դիմել էի հակասամանադրական ճանաչելու, ի սկզբանե չէի ուզում որ ճանաչվեր և հիմա էլ ուրախացել եմ, որ չի ճանաչվել: Դա էդպես չէ, և նրանք ովքեր դա այդպես են մեկնաբանում արդար չեն գոնե իմ հանդեպ, իմ գործողությունների հանդեպ: Ինչ բերավերում է բուն էությանը, ապա ՍԴ հակասահմանադրական չճանաչելը ունի հետևյալ բացասական հետևանքը. այն լրատվամիջոցները որոնք այսօր ունեն խնդիրներ դատարաներում՝ այդ գործերով, իսկապես դրանց համար այդ որոշման այդպիսի ձևը դրական լինել չի կարող»,- նշել է Կարեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ ինքը կուզեր մի հարվածով լուծել բոլոր խնդիրները. «Ես որպես մասնագետ խղճի խայթ ունեմ»:
Կարեն Անդրեասյանը առաջարկել է միասին պաշտպանել խոսքի ազատությունը: Ըստ նրա ինչպես Եվրոպայում է, Հայաստանում ևս օլիգարխները պետք է փորձեն վերականգնել իրենց արժանապատվությունը , այլ ոչ թե փորձեն սննկացնել թերթին։ Կարեն Անդրեասյանը համարում է, որ օլիգարխները պետք է ամաչեն, այն դեպքերում, երբ հնարավորություն կա թերթը չսննկացնելու համար, միչդեռ նրանք գնում են այդ քայլին:
Թուրքիայի Վան քաղաքում հերթական երկրաշարժն է գրանացվել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Salamnews.org կայքը, երկրաշարժի ուժգնությունը 5 բալ է կազմել, էպիկենտրոնը գտնվում է Կուրուբուշ քաղաքում, իսկ ցնցումները զգացվել են Վան քաղաքում և դրա մերձակայքում
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23–ին 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է 600–ից։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։
Հայաստանում երեխա մեծացնելը սխրանք է դարձել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.