23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծիք հայտնեց թե,` Հաշվի չառնել ռուսական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի համար հնարավոր չէ. «Հայաստանի քաղաքական էլիտան բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանում, բայց ասել, թե մեկը մեկին կհամապատասխանի, սխալ կլինի: Հայաստանում կա ավելի ազդեցիկ ընդդիմություն»:
Ըստ նրաՌուսաստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների Ճնշող մեծամասնությունը կվերցնի իշխող «Եդինայա Ռոսիան», ինչպես որոշել է Պուտինը, մյուս մասը կստանան այլ կուսակցություններ, որոնց դժվար է ընդդիմադիր ասել: «Չեմ կարծում, թե կոմունիստներն ու Ժիրինովսկիի կուսակցությունն ընդդիմադիր են, իսկ ով ընդդիմադիր է, չափից դուրս մարգինալացված է, որոնց անգամ չեն էլ գրանցի»,-ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերվում էայն հարցին, թե` Պուտի՞նն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի նախագահը, Արամ Աբրահամյանն ասաց. «Ամեն ինչ այդքան պարզ չէ: Իհարկե, Ռուսաստանի տարբեր ուժեր կարող են խոսել Հայաստանի ուժերի հետ, շահագրգռված լինել որեւէ ուժի հաղթանակի մեջ, բայց եթե տեսնեն, որ հակառուսական որեւէ մեկն է դառնում նախագահ, դեմ չեն լինի, որ դառնա: Հետո քաղաքականությունը կվարվի ինչպես պետք է»:
Վաղը` Դեկտեմբերի 2-ին ժամը 12:00‑ին, «Վարկած» (նախկին Ընտրություն, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 422 սենյակ) ակումբի հյուրն է ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը:
Թեման` Վարչապետին ուղղված ֆաքսերի ճակատագիրը:
Մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մայրը: Նա 70 տարեկան էր: Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը Տաշիր քաղաքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին: Կարապետյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Աշխատակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից:
Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովը, որ գումարվել է Կիպրոսում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին վերընտրել է խորրհրդի նախագահ:
Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը համաժողով գումարում է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, այն ներկայացնում է արևելեան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը:
Համաժողովին Արամ կաթողիկոսը ամփոփել է անցնող չորս տարիները, ներկայացնելով այդ ընթացքում խորհրդի դիմագրաված դժվարություններն ու մարտահրավերները:
Համաժողովի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 29–ին առավոտյան՝ հույն եկեղեցու պատարագով։
30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար:
Ինչպես նշում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքը` 1988թ-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:
2005 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2011թ. դեկտեմբերի1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 322 հիվանդ, այդ թվում 11 երեխա:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով: Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:
Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է նաև խնամք և աջակցություն` «Հավասարը հավասարին» խորհրդատվություն, փոխօգնության խմբերի կազմակերպում, հոգեբանական և սոցիալական աջակցություն, հովվական խնամք և աջակցություն:
Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան տեղի ունեցած վրարեթի հետեւանքով 3 մարդ է մահացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց, որոնցից երկուսը՝ 21-ամյա Արամ Սիմոնյանը և 31-ամյա Վահան Սահակյանը, տեղում մահացել են:
Մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 27-ամյա Հարություն Միրզախանյանը, նույնպես մահացել է:
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքում կողոպուտ է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.30-ի սահմաններում դիմակավոր անձը մուտք է գործել փոստային բաժանմունք և բացահայտ հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 1 մլն 354 հազ. դրամ` դիմել է փախուստի: Կատարվում է նախաքննություն:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 30-ին, այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ մասնակցեց եկեղեցու բակում Մանթաշեւի կիսանդրիի բացման արարողությանը։
Ալ. Մանթաշեւի աճյունը վերահուղարկավորվել է Սուրբ Էջմիածնի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում։ Նախկինում Մանթաշեւի աճյունը հանգչել է Վանք կոչվող եկեղեցու տարածքում, սակայն այն քանդելուց հետո, աճյունը տեղափոխվել է այստեղ։
Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Սամվել քահանա Թորոսյանը տեղեկացրեց, որ եկեղեցին վերանորոգվել է 2006-2010 թվականներին, իսկ վերաբացումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ամռանը՝ Գարեգին Բ-ի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում։ Եկեղեցին վերանորոգվել է Վրաստանի եւ Արգենտինայի հայկական համայնքների միջոցներով։
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվել է 1805 թվականին թիֆլիսահայ մեծահարուստ Նախշունյան ընտանիքի կողմից։ Ներկայումս այն առաջնորդանիստ եկեղեցի է, եւ այս պահին Թբիլիսիում գործող հայկական երկու եկեղեցիներից մեկն է։ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գեւորգ եկեղեցուն կից գործում է «Հայարտուն» մշակութային կենտրոնը։
Դեկտեմբերի 1–ին աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան ներկայացնելու է իր նոր՝ Marry the Night տեսահոլովակը։
Երգի ձայնագրությունն ամբողջությամբ համացանցում հայտնվել էր ավելի վաղ:Ավելացնենք, որ Marry the Night-ը Լեդի Գագայի տեսահոլովակներից ամենաերկարն է լինելու՝ մոտ 7 ու կես րոպե:Բացի այդ, տեսահոլովակն ինքնակենսագրական բնույթ է կրելու. այն պատմելու է երգչուհու կյանքի և կարիերայի մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց և գործարարների՝ Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի և կառավարության ֆինանսական ակտիվները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.