23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանն արդարացրեց «Շանթ» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանին, որի դեմ եղբայրը`Վարշամ- Յուրա Ղարիբյանը տարիներ շարունակ դատական գործեր է հարուցում` փորձելով քաշքշուկների միջոցով համատեղ բիզնեսում իր կատարած ապօրինությունները կոծկել:
Այսօր դատարանը` (նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյան ) ուժի մեջ թողեց Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը և ՀՀ Քրեական օրենսգրքի 393 և 394 հոդվածների հիման վրա այն թողեց անփոփոխ, մերժելով մեղադրողի, և տուժող Վարշամ Ղարիբյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքները:
Դատավարությանը կրկին չէին ներկայացել տուժող Վ. Ղարիբյանն ու իր ներկայացուցիչներից մեկը` Ա. Շահբազյանը:
Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում կրտսեր եղբոր այն պնդումն էր, թե ավագը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով իր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր — նոյեմբեր ամիսների ընթացքում «Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Դատավարությունը, որ տևել է մեկ տարի ութ ամիս, իր վերաքննիչ փուլում ավարտելու կապակցությամբ դատարանը դիմեց երկու կողմին էլ, թե արդյո՞ք որևէ ասելիք ունեն: Պարզվեց որ, մեղադրող դատախազ Ավագյանն ու Վարշամ Ղարիբյանի պաշտպան Շահվերդյանը որևէ առարկություն չունեին:
Իսկ ահա ամբաստանյալ համարվող Մանվել Ղարիբյանի պաշտպան Բագրատ Վարդանյանը դատարանին դիմեց ևս մեկ միջնորդությամբ. նա ներկայացրեց Կամազ 5511 մակնիշի ավտոմեքենայի ֆոտոներ, որոնք չկային քննվող գործերի մեջ և դրան կից երկու էջից բաղկացած արձանագրություն, որտեղ ասվում էր , թե Վարշամ Ղարիբյանը պետք է եղբորը վերադարձներ նկարում պատկերված ավտոմեքենան, այդպես էլ նա արել է, սակայն հետ վերադարձված ավտոմեքենան ամբողջովին թալանված վիճակում է, և այդ լուսանկարները հենց դա են ապացուցում:
Մեղադրող Ավագյանը, շտապեց առարկել թե այս գործի հետ նկարները որևէ կապ չունեն: Պաշտպան Շահվերդյանն էլ հավելեց, թե արձանագրության դեմ ոչինչ չունի ասելու, սակայն չկա հստակ ապացույց, որ այս լուսանկարները հենց այդ նույն ավտոմեքենայի լուսանկարներն են:
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի, այն է` արձանագրությունը կցել գործին, իսկ լուսանկարները`ոչ:
Աննա Ալեքսանյան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այցելելու է Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանում Ադրբեջանի ռազմական կցորդ Մեհման Սուլեյմանովը։
Վերջինիս խոսքերով՝ Սաֆար Աբիևն իր իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ռազմական ոլորտում ադրբեջանա-իրանական համագործակցության հարցը. «Ադրբեջանի ու Իրանի պաշտպանության նախարարներն ամեն տարի հանդիպում են միմյանց։ Այդ հանդիպումներն ուղղված են երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնմանը, ինչը մասնավորապես վերաբերում է ռազմական ոլորտին։
Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված է բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում Իրանի հետ համագործակցության զարգացմամբ։ Ադրբեջանա-իրանական կապերի զարգացման համար առկա է մեծ պոտենցիալ, և երկու երկրները պետք է օգտվեն այդ հնարավորությունից»
Հայ առաքելական եկեղեցին դեկտեմբերի 3-ին, տոնախմբելու է սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը եւ նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 3-ին, Մայր Տաճարում կմատուցվի սուրբ պատարագ: Այս ընթացքում հոգեւորաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների մասունքներին:Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռը:
ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներից ու պատգամավորներից, 2012 թ. բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 500 առաջարկություն, որոնցից 135-ը լրիվ կամ մասնակի ընդունվել են:
Այսօր կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նշելով, որ առաջարկներ են ստացել բոլոր քաղաքական կուսակցություններից ու խմբավորումներից:
Ըստ Վ. Գաբրիելյանի` պատգամավորները ներկայացրել են եկամտային մասն ավելացնելու 1.1 տրլն դրամի առաջարկություն, որոնք սակայն հիմնավորված չեն եղել և մերժվել են: Չնայած նրան, որ մերժվել են բոլոր այն առաջարկները, որոնք վերաբերում են բյուջեի եկամտային մասի ավելացմանը, փոխարժեքի փոփոխության հետ կապված` 1.6 մլրդ դրամի ավելացում բյուջեի եկամտային մասում կատարվել է:
Այսպիսով` կառավարությունը պետական բյուջեն խորհրդարանի հաստատմանը կներկայացնի հետեւյալ հիմնական ցուցանիշներով. եկամուտներ` 911.6 մլրդ դրամ, ծախսեր` 1 տրլն 41.1 մլրդ դրամ, դեֆիցիտ` 132.5 մլրդ դրամ:
Նշենք, որ 1.6 մլրդ դրամով ավելացվել է նաեւ բյուջեի ծախսային մասը:
Այսօր երեկոյան Ազգային Ժողովի նոր նախագահի եւ փոխնախագահի թեկնածությունները քննարկվելու նպատակով կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարելու Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Նիստը նախագահելու է Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ում որոշում է կայացվել, Սամվել Նիկոյանը կգլխավորի խորհրդարանը, իսկ փոխնախագահ է նշանակվելու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Վարկած» մամուլի ակումբում այսօր ասուլիսի մասնակից ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակային հսկման բաժնի պետ Արշակ Պապոյանն ասաց, թե` որ մեր հանրապետությունում քաղաքացիների շրջանում դեկտեմբերի մեկի դրությամբ կա գրանցված 1136 ՄԻԱՎ վարակի դեպք, ընդ որում դրանցից 165-ը գրանցվել է այս տարվա 11 ամիսների ընթացքում, ապա պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե այդ մարդիկ այս տարի են վարակվել, պարզապես նրանց հիվանդ լինելու փաստը այս տարի է արձանագրվել:
Նա տեղեկացրեց, որ գրանցվել է հիվանդների 20 մահ: Նոր արձանագրված դեպքերի մոտ 57 տոկոսը հիմնականում 25 — 39 տարիքային սահմաններում է, որոնցից 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչների մոտ է հայտնաբերվել:
Կենտրոնի ներկայացուցիչները հիշեցրեցին, որ վարակը հիմնականում փոխանցվում է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով և հետերոսեքսուալ սեռական ճանապարհով:
Հաշվի առնելով այն, որ հիվանդությունն ունի երկարատև գաղտնի շրջան, մարդիկ կարող են 8 -10 տարի իրենց առողջ զգալ և անգամ չիմանալ, որ իրենք վարակված են։
Պապոյանն ասաց, ներկայացվող թիվը չի կարող արտացոլել հիվանդության ամբողջական պատկերը, և ոչ միայն մեր երկրում. բացի արձանագրված դեպքերից, միշտ կան որոշակի թվով մարդիկ, ովքեր կարող են վարակված լինել և չիմանալ այդ մասին, ուստի բացի արձանագրված թվերից, կան հաշվարկային տվյալներ, ըստ որոնց` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում 2500-ի: «Սակայն ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում հարցը միայն գիտելիքին չի վերաբերվում, փորձը ցույց է տալիս, որ հաճախ մարդիկ իրազեկված լինելով, այնուամենայնիվ չեն դրսևորում առավել անվտանգ վարքագիծ»,-ասաց Պապոյանը:
ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «Ձիահի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին 3 — 4 տարիների ընթացքում արձանագրվող դեպքերի թիվն ավելացել է. այդ ժամանակահատվածում մեզ մոտ արձանագրվել է եղած դեպքերի կեսից ավելին, և դա պայմանավորված է նրանով, որ զգալիորեն ընդլայնվել են բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունը, հետազոտությունների թիվը: Այսօր հետազոտվում է հղիների գրեթե 95 տոկոսը, այսինքն` բարելավվել է ախտորոշման հետ կապված հարցերը:
Ամբողջ աշխարհում 2010-ի համեմատ, նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Աշխարհի մակարդակով նվազել է նաև մահացությունը և ՄԱԻՎ-ով տառապող մարդկանց թիվն այսօր հաշվվում է 34 միլիոն:
Իհարկե, շատ ավելի արդյունավետ տարբերակ կլիներ, եթե կիրառվեր թեստային տարբերակով ախտորոշումը, սակայն դեռևս նման մեթոդ չի կիրառվում, և ոչ միայն մեզանում:
«Մեր կառավարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ չի տրամադրում»-, իր հերթին, անդրադառանլով ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին, ասաց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Ըստ նրա հիմնական ֆինանսավորումը կատարում է համաշխարհային բանկը, ինչպես նաև դեղեր է տրամադրում: Իսկ այս տարի մեր երկրում ավելացել է հիվանդների քանակը, սակայն ֆինանսավորումը մնացել է նույնը:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը` մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ կիրառել ամլացումը: Սակայն այն պետք է լինի կամավոր սկզբունքով:
Ըստ ամլացման մասին կարգի մանկապիղծը նախ պետք է կրի իր պատիժը, որից հետո պետք է հատուկ փորձաքննություն անցնի: Եթե փորձաքննությունը եզրակացնի, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավանյրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: Ամլացումը պետք է լինի քիմիական եղանակով հիվանդին հորմոններ ներարկելու միջոցով:
Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ Հայաստանում մանկապղծության աճ կա: «Միգուցե նախկինում քողարկված է եղել հանցագործության այս տեսակը, փորձել են թաքցնել եւ ծնողները, եւ երեխաները: Սակայն հրապարակայնությանը զուգահեռ նման տիպի հանցագործությունները դառնում են հանրության սեփականություն: Չեմ բացառում, որ աճը դրա հետ կապված լինի` այսինքն իրական աճ չունենանք, սակայն իրազեկվածության աստիճանն ավելի բարձր լինի»,- ասաց Հ. Թովմասյանը:
Դարձյալ մեկ դատական հայց է սպասվում բարի համբավի արատավորման թեմայով. այսօր «Լև գրուպ» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Արմֆուդ» ֆիրմային հասցրած վնասը փոխհատուցելու պահանջով առաջիկա օրերին դիմելու են դատարան:
««Արմֆուդ» ընկերության արտադրած կաթի մեջ ստաֆիլակոկ չկա, և հարցի շուրջ բարձրացրած աղմուկը վնասել է ընկերության հեղինակությանը»,- ասաց նա:
«Սույն թ.-ի նոյեմբերի 4-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությանը տեղեկացվեց, թե իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերինա, որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «Էյ-էս.Բի սոֆտ» ընկերությանը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներին են ուղարկվել «Արմֆուդի» կաթի նմուշները, ինչպես հում, այնպես էլ պաստելիազացված վիճակում: Տեղեկացնում եմ Ձեզ և ներկաներին եմ տրամադրում փորձարկման արձանագրությունները, համաձայն որի՝ կաթի մեջ բացակայում է «ստաֆիլոկոկ» բակտերիան»,- «Լեվ գրուպի» տնօրենը:
«Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանի կարծիքով Սննդամթերքի անվտնագության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանին պետք էր շոու սարքել. «Բախչագուլյանի 100 օրը լրանում էր, և նա պետք է ցույց տար, թե ինչ-որ բաներ է անում»,– հայտարարեց տնօրենը: Սակայն չհստակեցրեց թե ինչո՞ւ է ընտրվել հենց իրենց ընկերությունը:
Բաղդասարյանը համակարծիք էր տնօրենի հետ. հայտարարությունը վնասել է ընկերության բարի համբավը և ընդամենը շոու է «Արմֆուդ»-ին շուկայից դուրս մղելու համար: Չնայած իրենց հայտարարություններին «Լեվ գրուպի» տնօրենը չժխտեց, որ արտադրության մեջ կարող են լինել բազմաթիվ բացթողումներ: Ասել կուզի`չոփ եղել է, բայց գերան են սարքել:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ չունի: Ի պատասխան մամուլի հրապարակունմերի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«CNews» լրատվամիջոցը, նոյեմբերի 29-ին հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբրեւ թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, եւ այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:
Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», եւ թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ եւ միանգամայն անընդունելի:
Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որեւէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլեւ չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից եւ ոչ մեկին:
Ինչ վերաբերում է Ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցների հաշվին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում: Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին եւ անհարիր շահարկումների առարկա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.