23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 26,1 մլն դրամի խախտումներ է բացահայտել:
Մասնավորապես, 2009-2010 թվականներին Գեղարքունիքի մարզում շինարարության ծավալները կազմել են 478 մլն դրամ, հսկիչ չափագրումները` 289 դրամի, ծավալային հավելագրումները` 6,5 մլն դրամ, անորակ աշխատանքը` 1,8 մլն, այլ բնույթի խախտումները` 3,3 դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագա Իշխան Զաքարյանը:
Ինչ վերաբերում է այն ընկերություններին, որտեղ պետությունն ունի 50 եւ ավելի տոկոս բաժնեմաս, (դրանք հիմնականում բուժհաստատություններն են), Զաքարյանի խոսքով, արձանագրվել են 21,7 մլն դրամի խախտումներ, որից 19,7 մլն դրամը վերականգնվել է պետբյուջե, եւս 7,3 մլն դրամ պետք է վերականգնվի ընկերություններին: Կրթական ծրագրերի մասով արձանագրվել են 7,2 մլն դրամ խախտումներ, որոնք եւս պետք է վերականգվեն:
Սոցիալական ծառայությունների ոլորտում խախտումներ են արձանագրվել Մարտունիում` 22,3 մլն դրամ, Վարդենիսում` 7,3 մլն դրամ, Գավառում` 5,2 մլն դրամ, Սեւանում` 7,2 մլն դրամ, Ճամբարակում` 19 մլն դրամ: Ընդհանուր հաշվով 61,2 մլն դրամի խախտումներ: Հողի չհավատարմագրված վարձավճարները` 5,8 մլն:
128 մլն դրամից վերականգնվել է 89,5 մլն-ը, որից 64,5 մլն դրամը` պետբյուջե:
Գեղարքունիքի մարզի համայնքների մասով նա նշեց, որ Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ծովագյուղ, Դդմաշեն, Գեղամավան, Լճաշեն, Վարսեր համայնքներում արձանագրվել է 225,787 հազար դրամի խախտումներ, ենթակա է վերականգնման 200, 722 հազար դրամը:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն իր խոսքում նկատեց, որ իսկապես խախտումներ արձանագրվել են, 2 տարվա ընթացքում` մոտ 400 մլն-ի չափով, որը ամբողջովին վերականգնվել է:
Գեղարքունիքի մարզում ՎՊ խորհրդի նիստին մասնակցել են քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, մարզպետը, քաղաքապետեր եւ համայնքապետեր:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է, որ մինչ օրս իր հաշվարկներում չի սխալվել .«Թող մարդիկ ինձ անվանեն գռդոնչի, գող, կաշառակեր, բայց ես իմ հաշվարկներում երբեք չեմ սխալվել: Ինչքան փորձում ենք ճիշտ հարցումներ անել, այնքան բարձրանում է գինը, և որքան սուր լինի պայքարը, այնքան բարձր կլինի ժողովրդավարությունը»,-ասել է Ահարոն Ադիբեկյանն, ում խոսքով ինքը հրաշագործ չի, որ «ճ» կարգի թեկնածուին նախագահ դարձնի. « Ընտրվելու համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, դեմքեր, որոնք ներկայացնում են քո ուժը, կազմակերպչական կառույցներ, ֆինանսավորում, տեղեկատվական լավ կանալներ, իշխանության և տեղական հեղինակությունների հետ լեզու: Սրանց առկայության դեպքում դու կարող ես ունենալ հաջողություններ»:
Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ իր գործոնային վերլուծությամբ նոր գումարման Ազգային ժողովում կլինեն ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ՀԱԿ կուսակցությունները։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա, ըստ սոցիոլոգի, ԲՀԿ–ն ավելի շատ ձայներ կհավաքի, եթե համագործակցի ՀՀԿ-ի հետ։ Սոցիոլոգի խոսքով՝ ԲՀԿ–ն շատ ձայներ կհավաքի նաև ՀՅԴ-ի, «Ժառանգության» ևհետո միայն ՀԱԿ–ի հետ համագործակցելու դեպքում։
Նրա կարծիքով `որքան ընտրական փուլում սուր լինի պայքարը քաղաքական ուժերի միջև, այնքան մեծ է ժողովրդավարության հաղթանակը: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ գոյություն ունի էլեկտրոն անալիզ, օրինակ թե որ բնակավայրում որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի` հաշվի առնելով տվյալ բնակավայրի սեռատարիքային, նյութական վիճակները:
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել տաքսի ծառայություններից մեկի 27-ամյա վարորդն ու հայտնել, որ գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ, նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան, պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշված վայրը, դուրս է եկել մեքենայից և գազային ատրճանակից 1 անգամ կրակելով իր ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14.000 դրամ ու դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Փաթեթավորված սուրճի տուփերում` գարի, կաղին և այլ հավելումներ. ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել և բացահայտումներ է կատարել սուրճի շուկայում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը սուրճի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից կատարել է սուրճի հսկիչ գնում: Գնված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: Սակայն, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել: Այսպես, «Ֆեռո» (Ֆեռո ), «Վալետտա»(Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ) «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել): Նշված ընկերությունները խաբում և մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք: Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են կողմնակի խառնուրդներ` ցորեն, գարի և կաղին: Հանձնաժողովի դիտարկմամբ, վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով: Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվեց 5 մլն դրամ տուգանք: Բացի այս, բացահայտվել է նաև, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեև հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն, սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլ նաև գինը: Ի տարբերություն եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է և արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, ապա Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում: Այս խնդիրը մեր երկրում դեռևս կանոնակարգված չէ, ինչի հետ կապված Հանձնաժողովը կդիմի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ այս բացից օգտվելով` շատ տնտեսվարողներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ` շարունակաբար խաբելով և մոլորեցնելով սպառողներին: Ինչպես մանրամասնում է հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, ՏՄՊՊՀ-ի կողմից տարբեր շուկաների ուսումնասիրության ժամանակ հաճախակի են հայտնաբերվում անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ այս գործելաոճից` միաժամանակ զգուշացնելով, որ խախտումը կրկնելու դեպքում կիրառվելու են անհամեմատ բարձր ֆինանսական տուգանքներ: Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել և փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը: Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև իրավապահ մարմիններին, քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ:
Թեհրանում Նորվեգիայի դեսպանությունը 24 ժամյա ընդմիջումից հետո վերսկսել է աշխատանքը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Նորվեգիայի իշխանությունները, գնահատելով դեսպանության անվտանգության ապահովման ներկա վիճակը, որոշում են կայացրել վերսկսել աշխատանքները, միևնույն ժամանակ, Իրանի իշխանություններից պահանջել են, պատշաճ կերպով ապահովել դիվանագետների անվտանգությունը:
Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա տեղի ունեցած հարձակումից հետո Նորվեգիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներով, փակել էին դեսպանությունը:
Հավելենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև կատարվածից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Հոլանդիան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հետ էին կանչել Թեհրանում հավատարմագրված իրենց դեսպաններին:
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը այսօր «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց վարչապետին ուղղված ֆաքսերի ճակատագրի մասին՝ նշելով, որ բաց ֆաքս համար 3-ը վերջինը չէ: Նրա խոսքով՝ համաձայն իր ուսումնասիրությունների, 2009թ. մարտ ամսին, այսինքն` գործարանի պայթյունից օրեր առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանի: Մնացած մոտ հինգ միլիոնով էլ մարվել են աշխատավարձի և այլ արտադրական պարտքեր: «Նաիրիտը» կանխամտածված տարել են սնանկացման:
«Չի բացառվում, որ «Նաիրիտի» գողացված փողերը դրվում են իմ դեմ`որպես հակաքարոզչություն: Դրա ապացույցն են ամենաթանկ հյուրանոցում կազմակերպված միջոցառումն ու ֆուրշետը, որը լուսաբանել են նաև բոլոր հեռուստաընկերությունները: Ավետիքյանն Անտինյանի խելքը կերել է, և իմ դեմ գործում են վարչապետի հետ միասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևիցե քննարկում, որևէ առաջարկ միավորման մասին չի եղել: Սա խաբեություն է` ուղղված հասարակությանն ապատեղեկատվություն տարածելուն: Սա Տիգրան Սարգսյանի ճնշումն է կուսակցության վրա`ոմն Ավետիքյանի և Անտինյանի միջոցով: Անտինյանն ինձ ասել է, որ մոտ է վարչապետի եղբոր հետ: Նրանք երեկ ապացուցեցին, որ իրենք դեմ են ՀՌԱԿ-ին և ամեն ինչ անելու են`արատավորելու կուսակցության անունը: Ավետիքյանը նույնիսկ այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, քանի որ նա Հայաստանի քաղաքացի չէ: Անտինյանը 2011թ. մարտին հաստատել է իր ատենապետությունը`կեղծելով ստորագրությունը»,-ասաց Առաքելյանը:
Ըստ նրա՝ «Նաիրիտը» պարտք է «Երևան ՋԷԿ» ընկերությանը շուրջ յոթ միլիարդ դրամ. «Արդյոք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երևան ՋԷԿ» ընկերությունը անտոկոս ու անժամկե՞տ է վարկ տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երևան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով տարեկան 12 տոկոսով մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «ՀայՌուսգազարդի» հանդեպ»: Նախագահի և վարչապետի դիմումները գլխավոր դատախազությունը քննում է անհապաղ, սակայն անցել է երկու շաբաթ, բայց որևէ տեղաշարժ չկա։ Առաքելյանը նշեց նաև,որ Արդարադատության նախարարությունը երկու անգամ մերժել է իրենց դիմումը`հաստատելու ՀՌԱԿ համագումարում կայացված որոշումները, և անօրինական է ճանաչել համագումարը:
Վերջերս տարբեր լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազին փոխարինելու է գալու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, գրում է «Իրավունքը».- Իսկ այս պահին, ըստ որոշ տեղեկությունների, գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է նրա տեղակալը՝ պարոն Թամազյանը, իսկ թե որն է դրա պատճառը հարցով՝ դիմեցինք գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանին, ով ասաց. «Ուղղակի գլխավոր դատախազը մեկնել է արձակուրդի երկու շաբաթով, հետևաբար՝ նրա փոխարեն պաշտոնակատար է նշանակվել պարոն Թամազյանը։ Պարոն Հովսեփյանը արձակուրդից կվերադառնա երկուշաբթի օրը՝ ամսի 5–ին»:
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ին գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-ի գիշերը նույնքանով կնվազի: 4-ի ցերեկը, 5-6-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` -14…-19, Տավուշում` -4…-9, Լոռիում` -10…-15, Արագածոտնի նախալեռներում` -5…-9, Արարատյան դաշտում` -6…-9, Սյունիքի հովիտներում` -1…-4, Սյունիքի նախալեռներում` -5…-10, Արցախում` -3…-6 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 02-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1…-6, Տավուշում` +3…+8, Լոռիում` +2…+5, Արագածոտնի նախալեռներում` +1…+4, Արարատյան դաշտում` +3…+6, Սյունիքի հովիտներում` +6…+11, Սյունիքի նախալեռներում` 0…+5, Արցախում` +3…+6 աստիճանի սահմաններում:
Երևանում սպասվում է դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի -7…-9, ցերեկը` +3…+5 աստիճանի սահմաններում:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Շահումյան գյուղի 45-ամյա մի բնակիչ:Պարզվել է, որ նա թունավորվել է տանը` խոհանոցի գազօջախի գազի թերայրումից առաջացած շմոլ գազից:Հանգամանքները պարզվում են:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Գեղաշեն գյուղի 7 բնակիչներ:Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազի արտահոսքից:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.