23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 1-2-ին, Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից ն հայտնում են, որ ՖՄԿ նախարարական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության 70 անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:
Նախարարական համաժողովի օրակարգում էին 2010 թ. հոկտեմբերին կայացած Մոնտրոյի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:
Նախարարական հանդիպմանն ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարարը, ով կարեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ համերաշխության ամրապնդման գործում:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Երեւանում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի արդյունքները:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել այս տարի երկկողմ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացով, ինչը նշանավորվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելություններով: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը նշել են, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:
Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին, դեկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 56-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մոլդովայի խորհրդարանն իր այսօրվա նիստում նշանակել է նախագահական ընտրությունների օրը: Դեկտեմբերի 16-ին այս տարի արդեն երկրորդ անգամ խորհրդարանը կփորձի ընտրել նախագահ (Մոլդովայում խորհրդարանն է ընտրում երկրի նախագահին): Ավելի քան 2.5 տարի Մոլդովան գտնվում է քաղաքական փակուղում (չունի նախագահ): Նախագահ ընտրելու նախորդ հնարավորությունը կես տարի առաջ էր, որը սակայն ձախողվեց թեկնածուների բացակայության պատճառով: Դրանից առաջ խորհրդարանը ևս երկու անգամ (2009թ. նոյեմբերի 10–ին և դեկտեմբերի 7–ին) փորձել էր լուծել այս խնդիրը, սակայն անարդյունք։ Այս անգամ նախագահի ընտրությունների վերաբերյալ օրինագծում փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունների համաձայն` քվեարկությանը պետք է մասնակցեն 101 պատգամավորից ամենաքիչը 61-ը:
2011թ. նոյեմբերի տվյալներով՝ Google Chrome–ն իր ճանաչվածությամբ առաջին անգամ անցել է Mozilla Firefox–ից։ Այս մասին վկայում են StatCounter վիճակագրական ծառայության տվյալները։ Ըստ այս տվյալների՝ նոյեմբերի դրությամբ Chrome–ի մասնաբաժինը շուկայում կազմել է 25,69%–ը, իսկ Firefox–ինը՝ 25,23%–ը։ Microsoft Internet Explorer–ը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը՝ շուկայի 40,63%–ով, բայց նրա դիրքը վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում կայուն վատթարանում է։
Վիճակագրական մեկ այլ ծառայության՝ Net Marketshare–ի տվյալների համաձայն Firefox–ը նախկինի նման առաջ է Chrome–ից, սակայն նրանց միջև տարբերությւոնը գնալով նվազում է։
Աշխարհի խոշորագույն ինտերնետ ընկերությունը՝ Google–ը, ակտիվ աջակցում է իր բրաուզերին ինչպես իր սեփական ինտերնետ ծառայությունների, այնպես էլ կողմնակի գովազդի, օրինակ, հեռուստատեսության միջոցով։ Բացի այդ, Google–ի շատ ծառայություններ հասանելի են միայն Google–ի որոնողական համակարգի միջոցով։ Chrome–ի առաջընթացին օգնեց նաև հավելվածների Chrome Web Store առցանց խանութը։ Այնուամենայնիվ, Chrome–ին օգնեցին նաև մրցակիցների սխալները։ Mozilla–ից մեկ տարուց ավել պահանջվեց Firefox 4–ի մշակումը, այն դեպքում երբ Chrome–ի նոր տարբերակները հայտնվում էին ամեն 6-8 ամիսը մեկ։ Արդյունքում շատերը Firefox–ը փոխարինեցին Chrome–ով։
Շուկայի փորձագետների կարծիքով՝ Chrome–ի և Firefox–ի մրցակցությունը դրական է անդրադառնում ինտերնետ–տոխնոլոգիաների զարգացման վրա։ Նույնիսկ Internet Explorer–ն իր հերթական՝ իններորդ տարբերակում վերջապես խոսեց «նույն լեզվով» մյուս բրաուզերների հետ և ուշադրություն դարձրեց նոր վեբ–ստանդարտներին ու ծրագրերի արտադրողականությանը։
Բելառուսա-լիտվական սահմանի «Բուդյոնովկա» ուղեկալի մատույցներում, որը գտնվում է Օշմյանսի շրջանի Ռուդիշկի գյուղի մոտ, պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա սահմանապահները կանգնեցրել են առանց համարանիշերի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից բացի մեքենայում երեք Հայաստանի քաղաքացիներ էին: Մի քանի ժամ անց, արդեն սահմանային Գրիգի բնակավայրի մոտակայքում, սահմանից 150 մետր հեռավորության վրա բերման է ենթարկվել մի հայ, ով ուկրաինական Խերսոնի բնակիչ է: Հարցաքննությունից պարզվել է, որ չորսն էլ ցանկացել են հատել սահմանը և անցնել Լիտվա: Որպես սահմանախախտներ այժմ նրանք գտնվում են ժամանակավոր մեկուսարանում:
Apple ընկերությունը հրաժարվում է iPhone սմարթֆոններում Carrier IQ ծրագրերի օգտագործումից: Ինչպես հայտնում է All Things Digital բլոգը, նոյեմբերի 28-ին ամերիկացի ծրագրավորող Թրևոր Էքհարթը YouTube-ում տեսագրություն էր տեղադրել, որտեղ պատմում էր, որ Carrier IQ –ն «ներխուժում» է սմարթֆոնի հիշողության մեջ և հավաքում սարքի մասին տարբեր տեսակի տեղեկատվություն` սարքի ներկայիս գտնվելու վայրից մինչև օգտագործողի կողմից սեղմված կոճակները: Նախապես հաղորդվում էր, որ Carrier IQ-ն օգտագործում են միայն Nokia, BlackBerry սմարթֆոններն ու Android-ի որոշ սարքեր, սակայն հետագայում պարզվեց, որ այն օգտագործում է նաև iPhone-ը: All Things Digital-ի մեկնաբանությանն ի պատասխան` Apple-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը սմարթֆոնների նոր արտադրությունից ամբողջությամբ կհանի ծրագիրը: Ըստ նրա՝ iOS 5 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մեծ մասն առանց այն էլ չի կիրառում Carrier IQ։ Վերը նշված ծրագիրը մշակող Carrier IQ ընկերությունում հաստատել են, որ իրենց ծրագիրը հավաքում է սմարթֆոնի վերաբերյալ տեղեկատվություն, բայց պնդում են, որ ֆիքսվում են սարքերի միայն շահագործմանը վերաբերող բնութագրերը։ Դրանք ուղարկվում են արտադրողին ու բջջային օպերատորին։ Երրորդ անձինք դա ստանալ չեն կարող։ Աշխարհագրական կոորդինատներն ու կոճակների սեղմումը Carrier IQ–ն չի գրառում՝ ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Իսրայելի նախագահի և կառավարության խնդրանքով, ներում է շնորհել Վրաստանում ազատազրկման դատապարտված իսրայելցի գործարարներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 339 հոդվածի 3–րդ կետի հատկանիշներով՝ «պետական ծառայողներին կաշառք տալը»։
«Այսօր՝ դեկտեմբերի 2–ին, Վրաստանի նախագահը, Իսրայելի կառավարության և անձամբ նախագահի խնդրանքով, ինչպես նաև մարդասիրական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով դատապարտյալների տարիքն ու առողջական վիճակը, որոշում է ընդունել ներում շնորհել նրանց»,–վրացական GHN գործակալության հաղորդմամբ՝ ասել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանան Մանջգալաձեն։
Թբիլիսիի քաղաքային դատարանը իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսին և Զեևա Ֆրենկելին համապատասխանաբար 7 և 6 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Բացի այդ, Զեևա Ֆրենկելը պարտավորվել էր 100 000 լարիի չափով տուգանք վճարել, իսկ Ֆուկսը՝ 500 000։
Հիշեցնենք, որ 2010թ հոկտեմբերին իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսը և Զեևա Ֆրենկելը ձերբակալվել էին Բաթումի հյուրանոցներից մեկում՝ Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Ավտանդիլ Խարաիդձեի հետ հանդիպման ժամանակ։
Հետաքննության տվյալներով՝ իսրայելցի գործարարները Խարաիդձեին 7 մլն դոլար կաշառք էին առաջարկել՝ դրա փոխարեն պահանջելով հրաժարվել Լոնդոնի միջնորդական դատարանի որոշումը բողոքարկելուց։ 2010 թ. փետրվարի 28–ին դատարանը Վրաստանի իշխանություններից պահանջել էր Tramex International Inc ընկերության օգտին 98 մլն դոլար վճարել։ Իսկ այդ ընկերության սեփականատերերը հենց իսրայելցի վերոնշյալ գործարարներն են։
Կադրային փոփոխություն է տեղի ունեցել Գյումրիի Ճանապարհային ոստիկանությունում: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հրամանով Գյումրիի Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար Արամ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Կոտայքի մարզի Ճանապարհային ոստիկանության հրամանատարը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե չարաշահումներ են հայտնաբերվել Գյումրիիի համապատասխան կառույցում, մասնավորապես վառելանյութի յուրացում ու վաճառք ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից եւ որ դրանով է պայմանավորված կադրային փոփոխությունը:
Սակայն տեղի պատասխանատուները հերքում են այդ լուրերը, հավաստելով, որ վաշտի արդեն նախկին հրամանատարը տեղափոխվելու է Երեւան՝ ավելի բարձր պաշտոնի:
Թուրքիա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը առաջին հանդիպումներն անցկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի է այցելել դեկտեմբերի 1-ի երեկոյան։ Նա դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան արդեն սկսել է իր հանդիպումները՝ առաջինը հանդիպելով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:
Այնուհետ Բայդենը անվտանգության խիստ միջոցառումների ներքո այցելել է Աթաթուրքի դամբարան, որից հետո մեկնել է Թուրքիայի նախագահի նստավայր։
Նշվում է, որ Բայդեն-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկվել է PKK-ի դեմ պայքարի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի վերաբերյալ մի շարք կարեւոր հարցեր։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական Zaman-ը գրել էր, թե Բայդենի Թուրքիա այցելության օրակարգում է լինելու նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։
«Սամվել Նիկոյանը անցյալում անկախության համար պայքարած տղաներից է, Անդրանիկ Մարգարյանի ընկերը, հասուն պատական գործիչ, նա տիրապետում է ԱԺ բոլոր կազմակերպչական և օրենսդրական խնդիրներին, և այսօր շատ հստակ կարող է կազմակերպել ԱԺ գործունեությունը։ Իսկ Շարմազանովին համարում եմ երիտասարդ գործիչ, որը կարողացավ կարճ ժամանակում ինքնադրսևորվել, և ըստ այդմ էլ գնահատվեց ՀՀԿ-ի կողմից, իսկ Գագիկ Մելիքյանը ունի ԱԺ-ում և քաղաքական դաշտում աշխատելու փորձ: Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` այդպիսով ձևավորվել է նոր երիտասարդ թիմ, որով էլ ՀՀԿ-ն կնախապատրաստվի ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի ընդունած որոշումներին:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին Զոհրաբյանը նշեց որ նա մասնակցել է ՀՀԿ և գործադիր մարմնի և խոհրդի նիստերին: Քանի որ այս ընտրությունները պետք է լինեն բավական ծավալուն և թափանցիկ, այս ընտրություններին հետևելու են մեծ թվով միջազգային դիտորդներ,ահա թե ինչու Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է` ներդնել բոլոր ջանքերը, որ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի:
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած վերջին դեպքին երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ելույթի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը վիրավորել ու անվանել էր «հայվան…էշ», ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հիշեց, որ նախորդ խորհրդարաններում նույնիսկ իրար են ծեծել, բայց արդեն 4 տարի նման դեպք չէր եղել: Իսկ հիմա, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, «ուղղակի տերմիններ են հնչել` մեկը մեկին հայվան են ասել»: Դիտարկմանը, թե հայվանից բացի, Առաքել Մովսիսյանը նաև «էշ» է ասել Արմեն Մարտիրոսյանին, ՀՀկ-ական պատգամավորը հումորով արձագանքել է. «Հայվանի նման էլ էշն ա: Հայվանը թուրքերեն նշանակում է անասուն, էշն էլ ա անասուն էլի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.