23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հիմա ի՞նչ խոսք եք ուզում դուք լսեք: Ի՞նչ ենք ասելու։ Ասելու ենք՝ ադար, ազատ, թափանցիկ ընտություններ լինեն: Մի անգամ ես ասել եմ՝ մենք հասնելու ենք թափանցիկ և արդար ընտրությունների: Բայց թափանցիկ և արդար ընտրությունները չեն նշանակում դեռ ճիշտ ընտրություներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմիկ Դավոյանը` անդրադառնալով մտավորականության դերակատարմանը առաջիկա ընտրություններին։Նրա կարծիքով ընտրություններին, ուզի, թե չուզի, մտավորականությունը այնուամենայնիվ պետք է իր խոսքը ասի:
Իսկ ճիշտ ընտրություններ ասելով ինքը հասկանում է, որ կառավարության և խորհրդարանի կազմում կլինեն անձինք, որոնք կմտածեն ժողովրդի մասին. «Տարբեր ակնկալիքներ կան։ Ակնկալիք կա, որ կուսակցության մեջ մտնելով՝ տարբեր պաշտոններ կստանան, խորհրդարան կգնան և այլն, և այլն։ Բայց որ իրենք ուղղորդող կլինեն էդ կուսակցության գործունեությունը, այդպիս բան գոյություն չունի»,-նշեց նա, կարևորելով՝ մտավորականների և երիտասարդների համագործակցությունը. «Իմ հույսը ամբողջությամբ երիտասարդներն են, բնապահպան երիտասարդների գործունությունը ցույց տվեց, որ նրանք ուժ են և կարող են հարց լուծել»:
Ասուլիսի մյուս բանախոս, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով մտավորականությունը պետք է ունենա բարոյական և հասարակական պատասխանատվություն ընտրությունների նկատմամբ. «Որ մտավորականությունը ընդգրկվում է տարբեր կուսակցությունների ցուցակներում, սա մի կողմից արտաքուստ թվում է, որ կոմֆորմիզմ է, հարմարվողականություն է, շահավետություն է, բայց ամեն դեպքում ես սա օգտակար եմ համարում։
Որոշակի մտածելակերպ, որոշակի ինտելեկտ կգնա խորհրդարան»,- նշեց Վարդան Դևրիկյանը՝ նախընտրելով խորհրդարանում տեսնել այդպիսի մտավորականների, քան մականունավորների.«Սա դրական երևույթ է, բայց բարձրագույն դրական երևույթը չէ»:
Դևրիկայնի համար մտավորականի չափանիշը այն մարդիկ են, ովքեր ունեն քաղաքական դիրքորոշում՝ չպատկանելով որևէ կուսակցության։
- Դեկտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա.-ն:
- Ոստիկանները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում տղան ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող «Տուլա» տիպի երկփողանի հրացանը՝ փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս՝ հրացանը կրակվել է, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
- Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
- Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
- Դեկտեմբերի 2-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 31-ամյա Արտյոմ Այդինյանին, որը փետրվարի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առևանգելը շահադիտական դրդումներով:
- Այդինյանը կալանավորված է:
- Կատարվում է քննություն:
-
***
- Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Տիգրան Մարգարյանին, որը նոյեմբերի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:
- Մարգարյանը կալանավորված է:
- Կատարվում է քննություն:
Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց (հաշմանդամների) միջազգային օրվա մասին առաջին անգամ հայտարարվել է 1992թ.` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ընթացքում, հատուկ բանաձեւով: Գլխավոր ասամբլեան բոլոր պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել համագործակցել այդ օրվա անցկացման հարցում, ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել միջոցառումներ անցկացնել` հաշմանդամներին հասարակական կյանքում ընդգրկելու ուղղությամբ, գրում է «Ռոսբալտ»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը: Դրա շրջանակներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, որը Հայաստանը վավերացրել է մայիսին եւ որը հոկտեմբերից ուժի մեջ է մտել:
Միամսյակի շրջանակներում դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կոնֆերանսը, որն առնչվում է երեխաների ներառական կրթության գործընթացի հարցում ծնողների դերի եւ երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցերին:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ կայացել է հեռուստակամուրջ` նվիրված հաշմանդամության հարցերին, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել եւ պատմել իրենց երկրների փորձի մասին:
Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող ավելի քան 180 հազար մարդ կա:
- Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 1-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
- «ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:
- Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են փախուստի դիմած վարորդի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Խաչատրյան, որը ներկայացել է ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել:
- Կատարվում է քննություն:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը պլանավորել են միմյանց հանդիպել դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։Նշվում է, որ այդ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա)։ Չի բացառվում նաև, որ վիլնյուսյան հանդիպումն անցկացվի 3+2 ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը երեկ հայտնել է, որ իրենք մեծ հույսեր ունեն՝ կապված վիլնյուսյան հանդիպման հետ. «Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կօգտվեն այս ամիս Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից և կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը»։
Կիևում տեղի է ունեցել Եվրո-2012-ի վիճակահանությունը, որին ներկա էին ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները, Եվրոպայի առաջնությունն ընդունող երկրների` Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:
Եվրո-2012-ի ուղեգիր ձեռք բերած 14 թիմերը և ընդունող երկրների հավաքականները բաժանվել են 4 խմբի և հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայի և Լեհաստանի 8 քաղաքներում պայքարելու ն մայրցամաքի չեմպիոնական տիղոսի համար:
Խմբերն ստացել են հետեւյալ տեսքը.
A ԽՈՒՄԲ
ԼԵՀԱՍՏԱՆ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՉԵԽԻԱ
B ԽՈՒՄԲ
ՀՈԼԱՆԴԻԱ
ԴԱՆԻԱ
ԳԵՐՄԱՆԻԱ
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
C ԽՈՒՄԲ
ԻՍՊԱՆԻԱ
ԻՏԱԼԻԱ
ԻՌԼԱՆԴԻԱ
ԽՈՐՎԱԹԻԱ
D ԽՈՒՄԲ
ՈՒԿՐԱԻՆԱ
ՇՎԵԴԻԱ
ՖՐԱՆՍԻԱ
ԱՆԳԼԻԱ
Այսօր առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում, Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակում է կատարվել. անհայտ անձը կողոպտել է 27, 117 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Այնտեղից հայտնում են, որ կողոպտիչը եղել է միայնակ: Ինչպես ֆիլմերում է` ներս է մտել, գլխարկով ու փակ դեմքով, դանակի սպառնալիքով հափշտակել է ինկասատորի բերած գումարն, ու դուրս է եկել: Բարեբախտաբար տուժողներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կողոպուտ` խոշոր չափերով):
Ոստիկանությունը «Հայփոստի» նշված բաժանմունքից առգրավել է բաժանմունքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունը:
Հիշեցնենք, որ ընդամենը 4 օր առաջ նոյեմբերի 30-ին, ժամը 18:35-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դարձյալ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել եւ բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ՝ դիմել է փախուստի:
Հայաստան- Լիբանան միջպետական հարաբերություններու ուղղությամբ սերտացման նախադրյալներ իրենք զիրենք զգալի կդարձնեն: Լիբանանի խորհրդարանի նախագահին այցելությունը Երեւան, ապա Հայաստանի կրթության եւ գիտության նախարարին գլխավորած պատվիրակության այցելությունը Պեյրութ եւ այս բոլորեն անմիջապես ետք Լիբանանի հանրապետության նախագահին սպասվող ժամանումը Երեւան, դիպաշարին հետեւողին մոտ կհառաջացնեն այն համոզումը, որ երկկողմ հարաբերություններու սերտացման ուղղությամբ նկատառելի քայլեր կառնվի՛ն:
Այս այցելություններուն միջեւ ինկող ժամանակահատվածին Հայաստանի կառավարության կայացուցած որոշումները եւս կարելի է դիտարկել ընդհանուր այս ուղղության հանգրվաններու շարքին:
Այսպես. Հայաստանի կառավարությունը կորոշե՛ր համաձայնություն տալ.-
ա.- Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության կառավարություններուն միջեւ շրջակա միջավայրի բնագավառին մեջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրի ստորագրման առաջարկին:
բ.- Հայաստանի եւ Լիբանանի կառավարություններուն միջեւ չափանիշերու եւ որակի վերահսկման բնագավառներուն մեջ գիտական եւ արհեստագիտական համագործակցության արձանագրության ստորագրման առաջարկին: կնախատեսվի չափանիշերու առումով երկու երկիրներուն գիտական եւ արհեստագիտական փոխշահավետ համագործակցության ծավալումը:
գ.- Հայաստանի եւ Լիբանանի կառավարություններուն միջեւ վկայականներու համապատասխանեցման փոխճանաչման գործնական համաձայնագիրի կնքումին: Փաստաթուղթով կնախատեսվի փոխադարձ մատակարարվող արտադրանքի ազգային չափանիշերու ներդաշնակեցումը` միջազգային չափանիշերուն:
Հայաստանի կառավարության տված այս որոշումները նախապես կնքված համաձայնագիրներու գործնականացման կմիտին, ինչ որ բնականաբար կաշխուժացնե՛ ինչպես միջպետական, այնպես ալ երկու ժողովուրդներուն միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները: Եթե որոշումներուն առաջին կետը կվերաբերի առավելաբար կենսոլորտային խնդիրներուն, ապա հաջորդ երկու կետերը ուղղակի առնչված են գիտության եւ արհեստագիտության ոլորտներուն: Այս ընդհանուր պարունակին մեջ ալ պարագայականության պետք չէ վերագրել Լիբանանի պետական վարժարաններուն տրված շոշափելի օժանդակությունը, Հայաստանի կառավարության կողմե:
Յայտնապես գիտական մարզի ուղղությամբ Երեւանը կաշխուժացնե՛ իր գործունեությունը Լիբանանի մեջ, ինչ որ մտածել կու տա, որ գիտությունը գերակա մարզ է համագործակցության ծավալման ընդհանուր մոտեցումներուն մեջ:
Քաղաքական մեկնաբանությունը այստեղ ավելի համոզիչ կդառնա: Այս սյունակներեն շատ գրված էր, որ շրջանին եւ այս երկրին մեջ թրքական գործոնի գերաշխուժացման դրսեւորումներուն դիմաց, Երեւանի նախաձեռնողականությունը Հայաստան-լիբանան միջպետական հարաբերություններու սերտացման առումով ավելի քան անհետաձգելի է: Փաստորեն, այդ նախադրյալները երկու երկիրներու մայրաքաղաքներու քաղաքական միջավայրերուն մեջ սկսած են տեսանելի դառնալ: Անգարան թափանցումի իր քաղաքականության մեջ կրթությունն ու գիտությունը դարձուցած էր առաջնային թիրախ, հետագային մեծ դռներե մուտք գործելու համար արաբական աշխարհ, ընդ որում` Լիբանան:
Երեւանի նախաձեռնողականության դրսեւորումները հիմնովին ողջունելի են: Գործնականացման շարունակական եւ հետեւողական փաստերը կսպասվին անշուշտ: Իսկ գաղութը այստեղ ձեռնածալ չմնալու եւ կրավորականութենեն դուրս գալու բոլոր պատճառները ունի: Բոլոր պատճառները ունի Երեւան-պեյրութի միջեւ մարդկային կամուրջի վերածվելու, ամենեն կազմակերպված ձեւով:
Երեւան-Պեյրութ հարաբերություններու սերտացումն ու ամրապնդումը միայն չեն խթաներ լիբանանահա համայնքի նոր դերակատարությունը: Անոնք վստահաբար հաշվի կառնվի՛ն շրջանին եւ երկրին մեջ մեծ դռներե անընդմեջ մուտք գործող Անգարայի կողմե: Երեւցող նախադրյալներու արդյունավետ զարգացման պարագային, անոնք կրնան նույնիսկ գեթ որոշ չափով նեղցնել այդ դռներուն մուտքը նոր օսմանցիներուն դիմաց:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Սահակաշվիլին քաշվեց ու քաշվեց: Ոչ միայն ռուսների, այլև հրեաների ձեռամբ: Նա հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց վաճառել ազատությունը»:
Ինչպես ասում են` այ էդ բանը չպիտի անեիր… Մանավանդ, որ այս կիրակի Ռուսաստանում գրանցվելու է Սահակաշվիլու համար նույնիսկ հասարակ բարևն ափսոսող Վլադիմիր Պուտինի հաղթանակը: Սեփական թշնամիների քանակն ավելացնելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Լավ է գոնե մեր նախագահի այցի ժամանակ ֆահմել է որևէ բանի «ոչ» չասելու: Ճիշտ է, այլ հարց է` արդյո՞ք մերոնք նրանից պոկել են հնարավոր ամեն ինչ, բայց դե փաստ է` պատրաստ է սահմանել այնպիսի ռեժիմ, որ Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացին ընդամենն ավտոմեքենայի լուսամուտից փաստաթուղթ ցույց տա սահմանապահին: Այսինքն` անցյալ են դառնալու այն խայտառակությունները, երբ Ջավախք եկողից առգրավում էին անգամ հայերեն ցանկացած գիրք ու հետ ուղարկում: Քանի Միշիկոյին լրիվ չեն կերել` պիտի շտապենք երկկողմանի փաստաթղթերով այդ կարգն ամրագրել:
Սակայն անդրադառնանք մեր ներքին նախընտրական կրքերին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկեց ԲՀԿ-ին համագործակցել «ընդդեմ ավազակապետության», դա միանգամից դարձավ թիվ 1 ներքաղաքական ինտրիգը: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում միանգամից որդեգրեցին այն գիծը, որ ԲՀԿ — ՀԱԿ դաշինքը միակ շանսն է, և ով բացահայտ կամ անուղղակի դեմ է դրան` ոչնչով չի տարբերվում «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանից: Ու այդ հիմքով արդեն «Սերժի հաճախորդ» հռչակեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Բայց հարց է ծագում` այդ կրքերի իմա՞ստը որն է: Վաղը, եթե Լևոն Հակոբիչն էլ մի կողմ դրեց այդ գաղափարը, նրա՞ն էլ կհռչակեն «դհոլ» և «հաճախորդ»:
Իշխանության ռեակցիան էլ է հետաքրքիր: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի շտապում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը հռչակել անհնարին, ընդամենը մեկ պատճառով` որպեսզի ընտրություններին ընդառաջ ընդամենը սեփական գինը բարձրացնի, մեկ-երկու պատգամավորական մանդատ կամ նախարար-փոխնախարարական պորտվել ավել կորզի: Ուրեմն մի՞թե այդ քվոթաներն այնքան կարևոր են, որ հանուն դրա ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ-ում ու դրա շուրջ եղած բոլոր պլանքաշներին, ոստիկանապետն էլ հայտարարեց, որ պլանքաշաց դասի կուսակցական պատկանելիությամբ չի հետաքրքրվում:
Ախր պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գնալու: Ձերբալալվածներն էլ քաղբանտարկյալ չեն հռչակվելու: Կա խաղ, կան խաղի կանոններ, շեղվողների աչքի առաջ էլ կա Գռզոյի ու Լեդի Հակոբի ճակատագիրը, դրա կրկնության հեռանկարով խանդավառ «կամավորներ» չկան ու չեն կարող լինել: ԲՀԿ-ի` ՀՀԿ-ից որևէ բանով տարբեր լինելն էլ կատարյալ բլեֆ է: ԲՀԿ-ի պատգամավորները որևէ հարցով երբևէ քվեարկե՞լ են այլ կերպ, քան ՀՀԿ-ականները: ԲՀԿ-ի նախարարները ՀՀԿ-ի նախարարներին հակառակ որևէ դիրքորոշում հայտնե՞լ են: Քանի որ պատասխանը բացասական է, ուրեմն կռիվը պրծավ: Այդ դեպքում ինչո՞ւ կոալիցիայից տարբեր կերպ քվեարկող դաշնակին որակում են կեղծ ընդդիմադիր, իսկ կեսքայլ աջուձախ չշեղվող ԲՀԿ-ն հանկարձ դարձավ ապագա «իշխանափոխիչ», ընդդիմության հույս ու հավատ…
Այլ հարց է, որ ՀՀ նախագահն այնքան է լուծել իշխանության կենտրոնացման խնդիրը, որ արդեն օլիգարխներից կարող է պահանջել հրապարակավ խոստովանել սեփական հնազանդությունը: Ու խոստովանելու են, դիմադրելու ռեսուրս ԱՐԴԵՆ չունեն: Եթե 2 ամիս առաջ նույնիսկ վատ երազում չէին կարող նման բան թողնել, զի իշխանության հույսն ու հենարանն էին, այսօր նրանց կարգավիճակն իջեցվել է: Ճիշտ է, դեռ կան մեկ-երկուսը, որ իրենց «թռփոշ» են զգում, բայց դա էլ է ժամանակավոր: Եթե այսօր «պլանքաշների հաշվառման» ոստիկանական օպերացիաներ են իրագործվում, վաղը կարող է հանկարծ ավելի լուրջ բաներ սկսեն հաշվառել: Իսկ դրա տակից դուրս գալ չեն կարող, նամանավանդ ներկայիս ոստիկանապետը «կոմպլեքսներ» չունի, և ի տարբերություն բոլոր նախորդների, նրա «ձեռը կգնա» ցանկացածի վրա… Դե, Աղվան Գառնիկիչին էլ միայն առիթ է պետք, որ այդ «ձեռը գնացածների» մեղադրական եզրակացությունները հաստատելով, իր հետագայի հարցերը լուծի:
Բայց բոլոր դեպքերում, դեռ ահագին ժամանակ քաղաքական ֆանտաստիկայի ժանրով ժողովրդին կերակրողների պակաս չի լինի: Ժողովրդին էլ ի՞նչ է պետք` հաց և զվարճալիք: Զվարճալիք մատուցողների պակաս հիմա էլ չկա, բայց եթե մայիսից հետո էլ հացը ուշացնեն… Աստված մի արասցե…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.