23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան առաջարկեց պետություններին՝ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական սոցիալական զարգացմանը: Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին: Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր: Նշենք, որ Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն նվիրել իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:
Թուրքիայի Վան քաղաքում 4,9 բալ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, երկրշարժի էպիկենտրոնը գտնվել է Քավուրմա գյուղում։ Նախնական տվյալներով ավերածություններ չկան։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23–ին 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է 600–ից։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։
Երգչուհի Բրիթնի Սփիսրը որոշել է չհիշել նախորդ անհաջող ամուսնության մասին և պատրաստվում է ամուսնանալ:Երգչուհու ընտրյալն է Ջեյսոն Թրավիքը, ով վերջերս Բրիթնի Սփիրսին իր կինը դառնալու առաջարկություն է արել:
Դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 82-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը՝ 28-ամյա Նարեկ Շահբազյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, Մոսկվայում Ռուս Ողղափառ եկեղեցու նախաձեռնությամբ գումարվեց «Դավանանքի ազատություն. խտրականության և քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրըե խորագրով կոնֆերանս: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են քրիստոնյաների նկատմամբ տարբեր երկրներում կիրառվող հալածանքների և հետապնդումների հիմնահարցեր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել են Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդայն 50 ամյակի կապակցությամբ հրապարակում ենք ազգային գոյամարտի մեկ այլ նվիրյալի` Վազգեն Սիսլյանի հետ այս հարցազրույցը.
«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
-Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
-Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
-Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
-Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
-Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
-Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
-Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
-Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
-Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
-Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
-Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
-Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
-Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
-Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
-Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
-Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
-Ո՞րն է բացթողումը:
-Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
-Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
-Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
-Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
-Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
-Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
-Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
-Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
-Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
-Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
-Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
-Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
-80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
-Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
-Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
-Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
-Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
-Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
-Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
-Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
-Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
-Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
-Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
-Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
-Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
-Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
-Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
-Այսպես ինչի՞ կվերածվենք:
-Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
-Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
-Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
-Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
-Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
-Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
-Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
Կարինե Ջանջուղազյան
Շուտով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կամփոփի տարին. 2011թ. 1-ին կիսամյակում ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 122 քրեական գործ, որոնցից՝ 31-ը փոխանցվել է նախորդ ժամանակահատվածից, իսկ 91-ն՝ ընդունվել է վարույթ հաշվետու ժամանակաշրջանում: Վարույթում քննված քրեական գործերից` 40-ը` 80 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ծառայության վարույթում քննված եւ դատարան ուղարկված գործերից կեսի դեպքում, մեղադրյալների նկատմամբ (40 մարդ) կալանք չի կիրառվել:
80 ամբաստանյալներից նախաքննության ընթացքում կալանավորվել է 40 -ը, իսկ 40-ի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:
ՀՔԾ քննիչների վարույթում 2011 թվականի առաջին կիսամյակում քննված 122 քրեական գործերից`
— 58-ը վերաբերվել են ոստիկանության գործունեությանը (որոնցից 20-ը՝ 41 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, անավարտ է մնացել 13-ը, կարճվել, միացվել, ուղարկվել է այլ մարմին՝ 8-ական, կասեցվել է 1-ը)
— 14-ը ` ՊԵԿ-ին (7-ը՝ 14 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 3-ը, ուղարկվել է այլ մարմին, մնացել է անավարտ` 2-ական):
— 8-ը` ՔԿՀ-ներին (որոնցից 2-ը՝ 2 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 3-ը, կասեցվել,ուղարկվել է այլ մարմին, մնացել է անավարտ` 1-ական):
— 2-ական` ԴԱՀԿ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԻՆ-ին (որոնցից 2-ը՝ 3 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 1-ը` այլ մարմին, 3-ը` կարճվել ):
-1-ական Պաշտպանության նախարարությանը, Զինդատախազությանը, Կրթության եւ գիտության նախարարությանը, օրենսդիր մարմնին ( ԱԺ պատգամավոր),
Վարույթում քննված քրեական գործից 30-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 11-ը՝ 24 անձի նկատմամբ /13-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 13 պաշտոնատար անձանցից եղել են՝
— ՊԵԿ աշխատակիցներ` 4-ը,
— ոստիկանության եւ«Հայինկասացիայի՚ աշխատակիցներ՝ 3-ական,
— քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ՝ 2-ը,
— Ազգային անվտանգության ծառայության աշխատակից` 1-ը,
2011թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընթացք է տրվել 87 նյութի եւ 347 դիմումի: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել 21 միջնորդագիր:
Այս տվյալները հրապարակել է ՀՔԾ-ն:
«Քրիստիս» աճուրդների տանը (ԱՄՆ, Նյու Յորք) այսօր բացվելու է ամերիկացի լեգենդար դերասանուհի
«Քրիստիս» աճուրդների տանը (ԱՄՆ, Նյու Յորք) այսօր բացվելու է ամերիկացի լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ոսկերչական զարդերի, աքսեսուարների, զգեստների 10–աօրյա ցուցահանդեսը։
Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌՌ—ՏԱՍՍ» գործակալությունը, ցուցահանդեսին ներկայացվելու են համաշխարհային շրջագայության «մասնակցած» Թեյլորի հավաքածուից «առավել թանկարժեք և տպավորիչ զարդերը»։
Առանձնահատուկ տեղ է հատկացվելու դերասանուհու յոթ ամուսիններից մեկի՝ դերասան Ռիչարդ Բյորթոնի նվերներին. օրինակ եզակի մարգարտով կուլոնին, որը դերասանը Թեյլորին էլ նվիրել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, (56 կարատ), և որը 16–րդ դարից կրել էին իսպանացի թագուհիները։
Սպասվում է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնելու փոփ երգիչ, Թեյլորի մեծ երկրպագու Մայքլ Ջեքսոնի նվերը՝ ադամանդներով զարդարված թևնոցը։
Թեյլորը սիրում էր նաև զմրուխտներով, սուտակներով զարդեր, որոնց մեծ մասը ևս ներկայացվելու ՆյուՅորքի աճուրդի ժամանակ։
Նախքան Նյու Յորք հասնելը, Թեյլորի այդ հավաքածուն համաշխարհային շրջագայություն է կատարել՝ եղել է Մոսկվայում, Ժնևում, Տոկիոյում, Դուբայում, Փարիզում, Հոնկոնգում։
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսեւորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփում գործող Սիրիայի հյուպատոսությունը դադարեցրել է իր աշխատանքը։ Հյուպատոսության մուտքի մոտ թուրքերենով եւ արաբերենով գրված է, թե Սիրիայի արաբական հանրապետության հյուպատոսությունը մինչեւ նոր ծանուցումը փակ է լինելու։
Նշվում է, որ թեմայի հետ կապված որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Հյուպատոսության մոտ դեռեւս գործում է ոստիկանական կետը, իսկ Սիրիայի դրոշը դեռ չի իջեցվել։
Սիրիան Գազիանթեփում իր հյուպատոսությունը բացել էր 2005 թվականին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.