23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Ազգային ժողովում, քիչ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:
Թեկնածու առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրել է իրենց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:
Այժմ երկու թեկնածուները պետք է 10-ական րոպե ելույթ ունենան եւ ներկայացնեն իրենց մոտեցումները:
Փակ գաղտնի քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին: Նույն օրը երեկոյան, ժամը 18:30-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը, ով այդ պաշտոնում կփոխարինի Սամվել Նիկոյանին:
Այն որ «Չենք լռելու»-նախաձեռնությունը, մի շարք մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում ու լայն քննարկումների տեղիք տալիս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստ է: Շատերն են փորձում հասկանալ ի վերջո ովքեր են չլռողները և ինչ նպատակ ունեն: Այժմ ի հայտ է եկել մի նոր կառույց`«Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը», որը հաղորդագրություն է տարածել, նշելով թե պատռելու է «Չենք լռելու» նախաձեռնության դիմակը ու խոստանում առաջիկայում մի շարք բացահայտումներ անել, տարածելով «Հիմա արդեն մենք չենք լռելու» վերնագրված հաղորդագրությունը.
Հարգելի հայրենակիցներ,
Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված ենք մեր երկրում այլակարծության և ժողովրդավարության ընկալումներով ու դրսևորումներով:
Գիտակցելով, որ բանակում առկա խնդիրները խորքային լուծումների կարիք ունեն, համոզված ենք, որ այդ խնդիրների լուծմանը հետամուտ կարող են լինել միայն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է զինվորական ծառայությունը, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են այդ ծառայության դժվարությունները, ինչպես նաև ականատես են եղել անարդարությունների ու միջանձնային հարաբերությունների խախտումների:
Տեսնելով, թե ովքեր են այսօր բանակը տեղի-անտեղի փնովողները` մենք չենք կարող անտարբեր մնալ և բանակի խնդիրների արծարծումը վստահել մի խումբ պատեհապաշտ մարդկանց, ովքեր կամ փախել են բանակից, կամ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո կասկածելի հիմքերով վաղաժամկետ զորացրվել են, կամ այսպես ասած «հիվանդության» պատճառով ազատվել են ծառայությունից, սակայն քաղաքացիական կյանքում միանգամայն առողջ ու կայտառ են:
Մենք` բանակում ծառայածներս ենք լինելու բանակի իրական քննադատները, իսկ բանակից խուսափածների անունները առաջիկա օրերին կհրապարակենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են իր «սրտացավ» զավակները:
Այդ ցուցակը չի սահմանափակվելու միայն «Չենք լռելու» կոչվող ինքնագովազդային խմբի իրական դեմքը պատռելով:
Ի տարբերություն մեր չլռող անդեմ բարձրախոսների` մենք ֆիզիկական անձինք ենք ու առաջիկայում կներկայանանք հանրությանը և կներկայացնենք բանակում առկա խնդիրները լուծելու և այն ավելի հզոր դարձնելու կոնկրետ ծրագրեր:
Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն
60 բեռնատար մեքենաներ, Դեկտեմբերի 5-ին արդեն հատել են Վերին Լարսի անցակետը: Օրվա ընթացքում հայկական բեռնափոխադրողների ևս 20- մեքենա կանցնի անցակետը.
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարարությունը, տեղեկացնելով, որ առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը.
«Հիշեցնենք, որ առատ ձյան և բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում և դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ — Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետևի մասից/: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և կիսատրեյլերների երթևեկությունը կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է»:
Այսօր` մեկնարկած ԱԺ քառօրյայում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովըչի կարող դառնալ ԱԺ փոխնախագահ, քանի որ մինչ օրս փոխնախագահ Նիկոյանը հրաժարական չէր տվել, ուստի ԱԺ երկու փոխնախագահների պաշտոններն էլ զբաղված են:
ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր կմնա, երբ Սամվել Նիկոյանն ընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում:
Այսինքն` Շարմազանովին ԱԺ փոխնախագահ ընտրելու համար կա երկու տարբերակ` պետք է արտահերթ նիստ հրավիրվի կամ ԱԺ հերթական քառօրյայից հետո, կամ քառօրյայի նիստերի օրերին` ժամը 18:00-ից հետո:
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի այս տարվա վերջին քառօրյան: Նիստի օրակարգը ներկայացնելիս Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ ընթացիկ քառօրյայի օրակարգի առաջին հարցը ԱԺ նախագահի ընտրության հարցն է:
Այս պահին խորհրդարանը քննարկում է կիսատ մնացած հարցերը, որից հետո, հավաբանար, տեղի կունենա ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրումը, իսկ վաղը կկազմակերպվի քվեարկությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30–ին կայացած ՀՀԿ խորհրդի և գործադիր նիստերում ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն առաջարկել էր Սամվել Նիկոյանի, փոխնախագահի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Գագիկ Մելիքյանի թեկնածությունները, որոնք ընդունվել էին միաձայն։
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը Աժ նախագահի լիազորությունները վայր դրեց՝ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու համար։ Նա խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարականը պաշտոնապես ներկայացրել է նոյեմբերի 14–ին։ Պատգամավորական մանդատից, սակայն, Հովիկ Աբրահամյանը չի հրաժարվել։
Նյու Յորքի ոստիկանները խափանել են «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման հերթական նախաձեռնությունը` ձերբակալելով դրա մասնակիցներին:
Ձերբակալված ակտիվիստներից երեքը դեկտեմբերի 3-ին հայտարարել էին հացադուլ սկսելու մասին եւ մտադիր էին այն շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը «ուշադրություն չի դարձրել երկրում կատարվող ապօրինություններին»:
Շարժման պաշտոնական կայքի հայտարարությունում ասվում է, որ սա իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների եւ ճնշումների մակարդակի բարձրացման արձագանքն է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որոշվել է, որ ձերբակալվածները հացադուլը կշարունակեն բանտում:
Ըստ ակտիվիստների` հացադուլը Զուկոտի պուրակից նոյեմբերի կեսերին արտաքսվելուց հետո «գրավման» նոր վայրի որոնումների ջանքերի մի մասն է:
Դուարթե հրապարակը հարմար է, այն դատարկ է արդեն մի քանի ամիս` վերակառուցման աշխատանքների սառեցումից հետո:
Նյու Յորքի ոստիկանւթյունում հաստատել են ձերբակալման փաստը, բայց հրաժարվել են հրապարակել ներկայացված մեղադրանքը: Ըստ շարժման ներկայացուցչի` ակտիվիստները ձերբակալվել են մասնավոր տարածք ապօրինի ներխուժելու համար:
“Единая Россия”-ն Հաղթել է և այն արդյունքը որին մենք հասել ենք, շատ կարևոր է, մենք ստացանք ընդրողների օժանդակությունը, այն դեպքում երբ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայուն, կառավորող կուսակցությունները փոխվեցին մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության բարձրագույն խորհրդի ղեկավար Բորիս Գրիզլովը: Հիշեցնենք որ խորհրդարանական տեղերի համար յոթ կուսակցություններ էին պայքարում՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Միասնական Ռուսաստան» -ը, «ՅԱԲԼՕԿՕ» և «Արդար գործ» կուսակցությունները:
Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վկայակոչելով exit poll-ի տվյալները (ընտրատեղամասի ելքի մոտ անցկացված հարցում), հաղորդում է, որ 48,5 տոկոս ձայն հավաքել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, «Արդար Ռուսաստան»-ը՝ 12,8 տոկոս ձայն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 11,42 տոկոս ձայն, ՌԴ կոմունիստական կուսակցությունը՝19,8 տոկոս ձայն:
- ЕР набирает 46%, КПРФ 21%, эсеры 14,1%, ЛДПР 13,2% — exit-poll ФОМ
- ЕР набирает 48,5%, в ГД проходят также КПРФ, ЛДПР и СР — exit poll
- Процедура выборов в Государственную думу РФ. Справка
- Всероссийская политическая партия “Единая Россия”. Справка
- Выборы в Государственную Думу — 2011. Ход голосования
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը:
Exit poll-ի ընթացքում հարցման է ենթարկվել 250 հազ. 994 մարդ՝ ՌԴ 62 շրջանների թվով 11746 ընտրատեղամասում:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել են ՌԴ 110 մլն քաղաքացիներ Ռուսաստանում, ևս 1,8 միլիոնն արտասահմանում:
Պետդումայի 450 պատգամավորական աթոռի համար պայքարողների թիվն անցնում էր 3000-ից:
Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորներն ընտրվելու են հինգ տարի ժակետով (նրանց լիազորությունների ժակետը մինչ այս չորս տարի էր):
Քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին հետևել են ավելի քան 500 հազ. ռուս, մոտ 700 միջազգային դիտորդներ:
Ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակների հիման վրա:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Քաղսի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի տան պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Վահան Սահակյանը և ուղևորուհին՝ 21-ամյա Սաթենիկ Մաղաքյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Առաջիկա օրերին ամբողջ տարածաշրջանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 1-6մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 12-15մ/վրկ, լեռնանցքներում հնարավոր է բուք: Թեև տեղումներ չեն դիտվի, քամու պատճառով առանձին հատվածներում հնարավոր է ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին մի փոքր էլ կբարձրանա: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մերկասառույց:Meteo-tv-ի հաղորդմամբ, մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների, պարզ եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +5+7, երեկոյան -1+1:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի եւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաեւ Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Համագումարի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի եւ ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.