23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեպքը տեղի է ունեցել 1980-ականների սկզբին։ Սովետաշենի 11-րդ օժանդակ դպրոցի աշակերտուհի Հեղինե Կիրակոսյանը և նրա ընկերուհին՝ Մսրյան Գոհարը մոտեցան լուսավորության նախարարությունից դպրոց եկած ստուգողներին և պատմեցին, որ իրենց հետ դպրոցում դաժան են վարվում։ Իրենց արարքի համար նրանք պատժվեցին- ուղարկվեցին հոգեբուժական հաստատություն։
Իմ հերոսուհին վաղուց անհետացել է իրեն ճանաչող մարդկանց տեսադաշտից։ Նրա անունը մնացել է հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխման փաստաթղթերում, հոգեբուժարանների դեղնած արխիվներում և մանկության ընկերուհիների հիշողության մեջ՝ Հեղինե Կիրակոսյան, գերազանցիկ, թմբլիկ, ըմբոստ։ «Հեղինեն վախ չուներ։ Սիրում էր իր ճիշտը տանել առաջ, բայց այդ ժամանակ ճիշտն այստեղ չէր անցնում»,- պատմում է մանկատան նախկին սան Թամար Ա.-ն, որն այժմ քառասունն անց կին է, և որից առաջին անգամ լսեցի Հեղինեի մասին։
Դեկտեմբերի 5-ին` ժամը 15.13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջակատը:
Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ (չգործարկված):
Հայտնաբերած զինամթերքը տեղափոխվել է զորամաս:
Իսրայելական Mig News-ը, վկայակոչելով իսրայելական բանակում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիան հրթիռային փորձարկում է իրականացրել՝ ցույց տալու Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ամրությունը։
The Jerusalem Post-ը գրում է, որ շաբաթ օրը սիրիական բանակը փորձարկել է իր նորագույն Scud-B հրթիռները։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում։ 300 կիլոմետր հեռահարություն ունեցող այդ հթրիռներն արձակվել են իրանական սահմանի ուղղությամբ։
Այդ ամենը ցուցադրվել է սիրիական հեռուստատեսության ուղիղ եթերով։ Բանակային աղբյուրները սա որակում են որպես Արևմուտքին ահաբեկելու փորձ և ուղերձ արևմտյան այն բոլոր երկրներին, որոնք մտածում են Սիրիայում ռազմական միջամտության մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ:
Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մոսկվայում այսօր սեփական բնակարանի մուտքի մոտ հայտնաբերվել է ռուսական «Սպեցմոստոտրեստ» ընկերության փոխտնօրեն Պյոտր Ավագյանցի դիակը։ Նախնական վարկածով նա ինքնասպան է եղել։
Ռուսական Lifenews.ru կայքը տեղեկացնում է, որ Ավագյանցն ինքնասպան է եղել որսորդական հրացանով։ Առաջինը կինն է հայտնաբերել ամուսնու դիակը և շտապ օգնություն է կանչել:
Գործարարի կնոջ կարծիքով՝ իր ամուսինն աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունեցել և ինքնասպանություն գործել է հուսահատությունից դրդված` դեպրեսիվ վիճակում: Ըստ Lifenews–ի Ավագյանցի կինը պատմել է. «Նա ասում էր, որ այլևս չի կարող այդպես ապրել։ Ահա թե ինչ արեց։ Ասում էր, որ ցանկանում է ինքնասպան լինել։ Սակայն չէի կարծում, որ նա դա կանի»:
Ավագյանցի գործընկերները պատմել են, թե նա շատ ադեկվատ մարդ է եղել և երբեք կյանքից չի բողոքել ու դժվարանում են ենթադրել, թե ինչը կարող էր դրդել գործարարին ինքնասպանության:
Ռուսաստանում ճակատագրի հեգնանքով, 35-ամյա մանկապիղծ Սերգեյ Չ.-ն պահակ էր աշխատում հենց մանկապարտեզում: 2005-ից, երբ իր խորթ աղջիկը դեռ վեց տարեկան, էր մինչև 2009-ը նա բռնաբարել է աղջկան:
Lıfe News-ը հաղորդում է, որ այդ արարքի համար նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը. 4 տարի հետո միայն երեխան համարձակվել է այդ մասին տեղեկացնել մորը, վերջինս էլ դիմել է ոստիկանություն։ Սկզբում հանցագործը հերքել է իր մեղքը, սակայն ի վերջո խոստովանել է:
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել` փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու համար:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երեւանի թիվ 3 բաժանմունքում` որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:
Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային եւ միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններով, Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով եւ 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից դեկտեմբերի 5-11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 19521.21 (+324.75), բացթողնման գին` 21218.71 (+352.99),
ԱՐԾԱԹ` գնման գին` 364.75 (+7.77), բացթողնման գին` 396.47 (+8.45),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17476.49 (-122.02), բացթողնման գին` 18996.19 (-132.63),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 6881.18 (+235.44), բացթողնման գին` 7479.54 (+255.91)
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր մեր թղթակից` գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը, որը «Հայկական Վարկած» էլ.թերթում լուսաբանել է անօթևանների խնդիրները: Ըստ նրա` խոսքը Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն- ինտերնատի տարածքում գտնվող Հայաստանում միակ անօթևանների կացարանում մասին է, ուր ձմռան այս օրերին բոլոր տեղերը լրացվել են: Իսկ փողոցում ապրող անօթևանները սպասում են իրենց հերթին` եթե իհարկե ձգեն մինչև գարուն:
«Սոցապ նախարարությունը չի մտահոգվում անօթևաններով: Անտունները մնացել են խղճով մարդկանց հույսին։ Ինչի՞ համար է այդ կառույցը, եթե այսօր դրսում մնացած ծերեր կան: Ի՞նչ անենք, եթե նրանց «բախտը չի բերել» ու շուտ չեն դարձել անօթևան»,-ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը համակարծիք էր Լուսինե Վայաչյանի հետ. սոցապ նախարարության ղեկավարները պատասխանատվություն չեն կրում. «Անօթևանների քանակն օր օրի ավելանում է: Հայաստանի սոցիալական վիճակը ստիպում է, որ ամեն օր մի անօթևան ավելանա: Պետությունը հենց սոցիալական խնդիրները լուծելու համար է»: Հակոբյանը համոզված է, որ հարցը կլուծվի միայն, երբ պետական ծրագիր լինի:
«Այս փոքրիկ պետությունում պետք է անօթևաններ չլինեն: Պետք է նախ հոգեբանական աջակցություն ցույց տալ, ապահովել նվազագույն աշխատավարձով, իմանալ ինչի կարիք ունի: Երբ պետությունը մտահոգված լինի իր քաղաքացիով, ծրագիրը շատ արագ կստեղծվի: Պետությունը պարտավորվածութուն ունի բնակչությանը ապահովելու կացարանով »,- ասաց նա:
Նշենք որ արդեն մի քանի տարի է գործում է կացարանը, սակայն այն չափազանց փոքր է նման քանակի անօթևան ունեցող երկրի համար: Ու երբ երկու ամիս հետո, լրանում է պահման սահմանված ժամկետը մարդը կրկին հայտնվում է փողոցում: Մի երկիր ուր աշխատանք չկա անօթևանների կացարանի այլ մոդել է հարկավոր մշակել: Եվրոպական կառույցներին տուրք տալով հարցը չի լուծվում: Օրինակներ, թե բանախոսները, թե մեզանից յուրաքանչյուրը կարող է բերել:
Բանախոսները մտահոգություն հայտնեցին նաև միջին խավի սոցիալական վիճակով՝ համարելով, որ նրանք ցանկացած վայրկյան կարող են հայտնվել անօթևանների տեղում:
Հ.Գ. Մենք փորձեցինք պարզել, թե այս պահի դրությամբ քանի անօթևան և քանի օթևանի սպասող կա կենտրոնում: Սակայն կենտրոնի տնօրենն ասաց, որ չի տիրապետում տվյալներին, և կարող է հարցին պատասխանել միայն վաղը:
Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է:Այս տեղեկությունը հաստատեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Նրա խոսքով, վաղը պաշտոնապես կտեղեկացվի, թե ով կփոխարինի Սարգիս Հովհաննիսյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.