23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավոր Մարզպետունի Մանուկյանն անդրադառնալով աղանդավորական կազմակերպությունների քայքայիչ գործունեությանը, նշեց որ դա ազգային անվտանգության հարց է դառձել, քանի որ վերջին տաս տարիների ընթացքում աղանդավորական կազմակերպությունները ոչ միայն բազմացել են, այլև խոր արմատներ են գցել հայ հասարակության մեջ. «Դա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ աղանդները, հոգևորսության տարբեր մեթոդներ կիրառելով, մտնում են հայ ընտանիք` աստիճանաբար հայ մարդու մեջ սպանելով ազգային ինքնագիտակցության պաշտպանական բնազդը: Սա ուղղված է հայ ընտանիքի խեղաթյուրմանն ու քայքայմանը»:
Պատգամավորին գալիս է լրացնելու մեկ այլ միջադեպ, որի շուրջ կարծես սկանդալ է հասունանում. «Կյանքի խոսք» կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը
«Իրավունք-Հետաքննություն» և «Аргументы Недели в Армении» թերթերում տպագրված կոլաժն համարում է իրենց պատվի, արժանապատվության ինչպես նաև գործարար համբավի ոտնահարում և այդ հայցով դիմել է դատարան. Վերոնշյալ թերթերի դեմ, պահանջելով «ներողություն» և «հերքում»:
Թերթերի խմբագիրՀովհաննես Գալաջյանն այս առիթով Livejournal.com բլոգում հայտարարել է, որ ընդունում է մարտահրավերը. «Ես որպես այդ ԶԼՄ-ների ղեկավար վերցնում եմ ինձ նետած ձեռնոցը և պատրաստ եմ դատական ատյաններում ապացուցել «Կյանքի խոսք» կոչվող կառույցի հոգեպիղծ և հակազգային բնույթը: ….Այդ հայցն ընդունում եմ որպես Անմահների կողմից ինձ մատուցած նվեր` արդար պատերազմի տեսքով: Իմ ֆրենդներից ցանկացողներին առաջարկում եմ կիսել ինձ հետ արդար պատերազմին մասնակցելու բերկրանքը»:
Իսկ մասնակցելու համար ֆրենդները-ընկերները պիտի սեղմեն այդ նյութի տակ գտնվող «մասնակցել պատերազմին» կոճակը. ի դեպ կոճակը սեղմողների թիվն, 2 օրերի ընթացքում բավականին մեծ է եղել:
Եղել են նաև ընդիմադիրներ, որոնք վստահ են. «…Ոչինչ, շուտով, որ էդ ԶԼՆ-ն էլ չի լինի որպես պատիժ իր այլասերված գործունեության, դրա նման մյուս ԶԼՆ-երը արդեն իրենց կեղտոտ լեզուները ատամների արանքում կպահեն… »:
Լրատվամիջոցների դատական հայցերի առատության մեջ այս մեկը մի փոքր այլ բնույթի է. դե ինչ սպասենք զարգացումների:
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական ընկերությունը հրատարակել է հաջորդ տարվա ամենախոստումնալից և հեռանկարային երաժիշտների ցուցակը։
Ցուցակում տեղ է գտել 15 անուն, սակայն, հետագայում այս անունների թիվը կնվազի հինգի, իսկ հունվարին կորոշվի հաղթողի անունը։ Այսպիսով՝ լավագույն կատարողի թեկնածուներն են՝ ռեպ երգչուհի Ազելիա Բենքսը, A$AP Ռոքին, Դոթ Ռոթենը, Dry the river խումբը, Ֆրենք Օուշենը, Լիան Լա Հավասը, Միշել Կիվանուկան, Friends խումբը և այլք։
Ցուցակը կազմվել է ավելի քան 180 երաժշտական փորձագետների, պրոդյուսերների, հեռուստահաղորդավարների և այլ մասնագետների կողմից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հաղթող է ճանաչվել Ջեսսի Ջեյը, որի արդյունքում, նրա առաջին՝ Who are you? ձայնասկավառակը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառված դեբյուտը։ Իսկ նախկինում հաղթողներ են ճանաչվել՝ Ադելը, Քորին Բեյլի Ռեյը, 50 Սենթը և այլք։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ:
Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ:
Ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին էին վերաբերում: Պաշտպանության նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրաան պատասխան:
Կարապետյանը գնաց «ԳազպրոմբանկԴեկտեմբերի 2-ին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ:
Կարեն Կարապետյանին ինչպես սպասվում էր Գազպրոմի փոխնախագահ չնշանակեցին, բայց փոխարենը «Գազպրոմբանկի» պես խոշորագույն կառույցում նման պաշտոն ստանալն էլ քիչ չէր, ու որ ամենակարևորը` նշանակումը Ռուսաստանում է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արմեն Սարգսյանը Շենգավիթի նախկին թաղապետ, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի կրտսեր եղբայրն է:Նրան քաղաքապետարան բերեց Գագիկ Բեգլարյանը, նշանակելով առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնին, բազմափորձ Կարեն Գևորգյանի փոխարեն:
«Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», –համայնքի նոր ղեկավարին ներկայացնելիս ասել է քաղաքապետը:
Քաղաքապետը ասել է նաև, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին:
«Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան»,- շեշտել է քաղաքապետը:
Տեսնենք, սա այն վարչական շրջանն է, որտեղ բազում չլուծված խնդիրներ կան, իսկ նախկին թաղապետի ժամանակ դրանց լուծումը առաջ էր գնում կրիայի քայլերով:
Հ.Գ.Մեր ունեցած տեղեկություններով «Կադիլակ» մականունով արդեն նախկին թաղապետը, մինչև դիմում գրելը մտադրություն ուներ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դառնալ ԱԺ պատգամավոր:
Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ին, խորհրդարանի նոր խոսնակ է ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:
ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հրապարակել է ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել է 106 պատգամավոր, Լարիսա Ալավերդյանին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ Սամվել Նիկոյանին` 102 պատգամավոր:
Ներկա էին «Ժառանգության» 4 պատգամավորները` Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը, ովքեր էլ հենց, ըստ ամենայնի, կողմ են քվեարկել Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը:
Իրեն ընդդիմադիր համարող Դաշնակցությունը կողմ է քվեարկել Սամվել Նիկոյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն` Սամվել Նիկոյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի:
Նախատեսվում է, որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին հրավիրվի արտահերթ նստաշրջան, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը:
Արդեն մի քանի օր է մայրաքաղաքը խոսում է համացանցում տեղադրված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE հյուրանոցի գովազդային տեսահոլովակի մասին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամենատարբեր կարծիքներ ու վարկածներ շրջանառվեցին, սակայն ավելի քան 5 տարի Գյումրու կենտրոնում, Ամենափրկիչ եկեղեցու դիմաց կառուցվող այս հյուրանոցը, նախևառաջ ապտակ էր Հայ Առաքելական եկեղեցուն: Կենտրոնական հրապարակում Կիսաքանդ «Յոթվերքի» ֆոնին, սա ծաղր է ուղղված Գյումրու կիսաքաղց ժողովրդին:
Գաղտնիք չէ, որ Գյումրու առաքելական եկեղեցու թեմի առաջնորդի և քաղաքապետ Ղուկասյանի հարաբերությունները բարեկամական չեն, ավելին` նրանք տանել չեն կարողանում միմյանց, ու հիմա ամեն օր իր առաջնորդարանի պատուհանից սրբազանը նայելու է Վարդանիկի շքեղ հյուրանոցին ու…
Չի բացառվում, որ հյուրանոցի տեղը որոշելիս քաղաքապետը միտումնավոր է ընտրել հենց այս հատվածը: Բոլորը գիտեն, որ Գյումրու քաղաքապետը առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուստի նման ընտրության առջև աչք փակելն ու բարձր մակարդակով թողտվությունը նախ և առաջ դիրքորոշում է եկեղեցու նկատմամբ: Գյումրին հոգևոր ճգնաժամ է ապրում ու առանց այդ էլ տարատեսակ «եկեղեցիներ» ունեցող Հայաստանի երկրորդ քաղաքում սա շքեղության ու ամենաթողության հաղթանակն է հոգևորի նկատմամբ:
Իսկ քաղաքի ճարտարապե՞տը, ինչ կարծիք է հայտնել, կամ ունի արդյո՞ք Գյումրին ճարտարապետ:
Ներկայացնում ենք GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE-ի գովազդային տեսահոլովակը, առանց մեկնաբանությունների:
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=QXezR9eUb68
Դեկտեմբերի 5-ին` ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ախուրյան գյուղում վրաերթի է ենթարկել Առափի գյուղի բնակիչ, Սաշա Գևորգյանին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն երեկոյան մահացել է:
Կատարվում է քննություն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում»:
ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:
«Համոզված եմ, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Մենք ապրում ենք բռնապետության մեջ: Հայաստանը ռեսուրսազրկվում է: Իմ խորին համոզմունքն է, որ գնում ենք դեպի կործանում: Իսկ ժողովուրդը պասիվ է: Հարմարվող է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով որ խիստ բացասական կարծիք ունի ներկա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ.«Բացասական է, որովհետև քաղաքականությունը դարձել է միջոցների գնահատում: Յուրաքանչյուրը ուզում է գումար, դաշինք: Ով լկտի է, ով թիմ ունի կարողանում է ինչ որ բանի հասնել: Քաղաքականությունը պետք է լինի գաղափարական»,– ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա նաև բացառեց ժողովրդական կուսակցության մասնակցությունը գալիք ընտրություններին մեկ այլ կուսակցության հետ դաշինքով:
Տիգրան Կարապետյանը հնարավոր չի համարում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը. «ՀԱԿ-ը, առաջարկելով ԲՀԿ-ին համագործակցություն, ցույց է տալիս, որ ինքն էլ է իշխանության թև: Չէ՞ որ կոալիցիան մեկ մարմին է, ինչպե՞ս կարելի է ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ անել: Մի խնդիր կա ուրեմն, ՀԱԿ-ը ասում է` մենք կանք, կարող ես միանալ, այսինքն` միջոցները ուժեղացնելու խնդիր ունի»,- պարզաբանեց Կարապետյանը։ Իսկ ՀՅԴ-ՀԱԿ համագործակցությունը Կարապետյանը հնարավոր է համարում միայն ընտրակերծիքների դե պայքարի մասով, քանի որ դրանց բացառումը ուզում են բոլորը:
Վերջինս նաև նժեց որ թեև իրենք ցանկություն ունեցել է ՀԱԿ-ի հետ համագործակցելու, սակայն սեպտեմբերի 28-ի հանրահավաքին տեսել է «շոու» և հիասթափվել. «Չեն կարող Հայաստանում չլինել մարդիկ, որ չեն տեսնում, օրինակ, ՀԱԿ-ի խաղերը: Իմպիչմենտ է հայտարարում, դադար է վերցնում; Մեզ կտան ձայն, որովհետև մենք իշխանության հետ երբեք չենք եղել և մեր ժողովրդին վատություն չենք արել»,- ասաց ԺԿ նախագահը:
Կանխատեսումենր անելով գալիք խորհրդարանական ընտրություների արդյունքի մասին, Տ. Կարապետյանը խորհուրդ է տալիս տեսնել, թե ինչ կատարվեց Ռուսաստանի ընտրություններում՝ կանխատեսելով, որ ՀՀԿ -ն չի ստանա ավելի քան 30%:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.