23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն ազատվել է իր պաշտոնից:
Նշված պաշտոնին նշանակվել է Սերգեյ Մակարյանը, որը մինչ այդ քաղաքապետարանում զբաղեցնում էր վարչական շրջանների հետ աշխատանքների վարչության պետի պաշտոնը:
Վահե Ստեփանյանը կվերադառնա նախկին աշխատավայր՝ «Հայռուսգազարդ»:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` դեկտեմբերի 6-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Միքայել Նազարյանը եւ ուղարկվել կադրային ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանը Կենտրոնի պետ է նշանակել Արմեն Ղուկասյանին: Ի դեպ վերջինս մի քանի ամիս առաջ նշանակվել էր ոստիկանության կրթահամալիրի տնօրենի տեղակալ:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, այսօր` դեկտեմբերի 7-ին, ժ. 05.24-ին, Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է «Ուրալ-375» մակնիշի 5571 Շ պետհամարանիշով ավտոմեքենան, որում իրականացվում էր հերթապահություն:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 06.09-ին, մարվել` 06.47-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Մեծ Բրիտանիայի՝ Հղիության հարցերի խորհրդատվական ծառայությունը (BPAS) որոշել Է հանձն առնել չպլանավորված հղիությունների դեմ պայքարը, որոնք հաճախ համընկնում են Ծննդյան տոների շրջանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է The Telegraph-ը:
Դրա համար կանանց շրջանում կտարածվի շտապ հակաբեղմնավորման միջոց, որը վաղ փուլում ընդհատում Է հղիությունը: Հաբ ստանալու համար անհրաժեշտ Է ընդամենը գրանցվել կայքում: Այնուհետեւ կնոջը կզանգահարի բուժքույրը եւ հեռախոսով կանցկացնի 15-րոպեանոց խորհրդատվություն: 16 տարեկանից ցածր անձանց համար կպահանջվի բժշկի նշանակումը:
Խորհրդատվությունից հետո փոստով կանանց կուղարկեն հաբեր, պահպանակներ եւ հանձնարարականներ, ինչը, ինչպես ակնկալվում Է, կանանց թույլ կտա ավելի վստահ զգալ իրենց:
Այսօր` դեկտեմբերի 7-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։Վարչապետին ուղեկցում են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք:
Սպիտակ քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակին տրվող սուրբ եւ անմար պատարագին։ Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին։
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր, այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի։ Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել այնտեղ կազմակերպված արարողությանը:
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Միացյալ Նահանգների ամենահարուստ անձանց ցանկը: Ցանկում տեղ գրաված 400 միլիարդատերերի շարքում 117-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից Քըրք Քըրքորյանը: Նրա հարստությունը գնահատված է շուրջ 3 միլիարդ: Ինչպես նախկինում, առաջին տեղում է Բիլ Գեյթսը՝ իր 59 միլիարդ կարողությամբ: Նրան հաջորդում է 39 միլիարդանոց Ուորեն Բաֆեթը, իսկ հրաշալի եռյալը եզրափակում է Լարի Էլիսոնը՝ 33 միլիարդի ունեցվածքով:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, դեկտեմբերի 6-ին, ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ վարչություն) պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի պաշտոնում նշանակվել է Աշոտ Ավագյանը, որը նախկինում աշխատել է Ռազմական ոստիկանությունում:
Աշոտ Ավագյանը Գասպարյանի գլխավորած Ռազմական ոստիկանությունում զբաղեցրել է հատուկ օպերատիվ ծառայության բաժնի պետի պաշտոնը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ.
«Թե պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար 2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաեւ ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 մլն 420 հազար դրամ գումար:
Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար»:
Կարեն Բաբայանը`«Շերիֆ» մականունով, ոստիկանապետի նախկին ընկերն ու զինակիցը, որը Գասպարյան Վովայի նշանակումից անմիջապես հետո հրաժարականի դիմում էր գրել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետի իր զբաղեցրած պաշտոնից, նոր նշանակում է ստացել:
Բաբայանը նշանակվել է«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիայի անվտանգության վարչության պետի պաշտոնում:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը.
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչ Հ. Պողոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես ըստ նախաքննության նյութերի` 2008թ. հունվարի 28-ին Հ. Պողոսյանն օգնել է, որպեսզի «BC» կարգի վարորդական իրավունքի վկայականը «BCD» կարգով փոխանակելու կապակցությամբ ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունք դիմած Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Հովհաննիսյանը տեսական եւ գործնական քննություններ հանձնի, այսինքն` ճիշտ լրացնի տեսական քննության պատասխանները, իսկ գործնական քննությունն ընդհանրապես չընդունելով` քննական քարտում քննությունը դրական հանձնելու վերաբերյալ նշում է կատարել, որոնց հիման վրա Վանաձորի ՀՔ բաժանմունքի կողմից քաղաքացի Ա. Հովհաննիսյանին հատկացվել է «BCD» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.