23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի քաղաքապետարանի կողմից դեկտեմբերի 20-ին ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյան:
Նա փոխանցեց, որ այս տարվա մշակութային միջոցառումներն անցյալ տարվա միջոցառումներից տարբերվելու են եւ բովանդակությամբ, եւ ծավալով: Մասնավորապես բոլոր վարչական շրջաններում կազմակերպվելու են միջոցառումներ, տեղադրվելու են տոնածառներ: «Կլինի 3D շոու, համերգային ծրագիր եւ հրավառություն»,- ավելացրեց Կամո Մովսիսյանը:
Ի դեպ, Հանրապետության հրապարակում միջոցառումներ կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 31-ին, հունվարի 6-ին եւ հունվարի 13-ին: Միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ազատության հրապարակում` հիմնականում մանկական սահադաշտում, Շառլ Անձնավուրի հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում:
Քաղաքապետարանի կողմից շուրջ 2500 երեխայի նվերներ եւ ներկայացումների տոմսեր են բաժանվելու: Իսկ վարչական շրջանների կողմից այդ առումով առանձին ծրագիր է իրականացվելու:
Օրերս Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվականի մեկնաբան Արտակ Հերիքյանը Հ1-ից տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, ղեկավարելու «Ժամը» լրատվական ծառայությունը:
Ի դեպ, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին ղեկավար կազմն արդեն հավաքել է ճամպրուկները, այստեղ տնօրինությունը հանձնվել է արդեն 100 տոկոսանոց բաժնետիրոջը` Միքայել Մինասյանին, որը նախապես Գաֆեսճայանից գնել էր 50 տոկոսը, իսկ այժմ արդեն Սարգսյանների ընտանիքը վաճառել է նաև իր բաժնեմասը, և տեղափոխվում է ԱՄՆ:
Այնպես որ, այս ֆոնի վրա, Արտակ Հերիքյանի նոր նշանակումը, ինչպես նաև մյուս փոփոխությունները. Արտակ Ալեքսանյանի` Հանրայինից «Արմնյուզ», Նվեր Մնացականյանի` «Շանթից» «Հայլուր», այսուհետ Առաջին լրատվական տեղափոխումը կարելի է դիտել այդ շրջանականերում:
Շատ հնարավոր է, որ վերջին ամիսներին կատարվող բոլոր կադրային փոփոխությունները վերադասավորումներ են ընտրություններից առաջ, և այդ նպատակին են ծառայում:
Մեր ունեցած տեղեկություններով, ներքին հրահանգ կա «Արմենիան» դարձնելու լավագույն հեռուստանկերությունը ողջ մեդիա դաշտում, ընտրարշավում լուրջ քարոզչություն իրականացնելու համար:
Դեկտեմբեր 7-ին Մարսելի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունների եւ տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
«Մեզ հետ է առաջավոր մարդկությունը եւ քաղաքապետի ելույթից շատ հստակ երեւաց, վերջին իրադարձություններից շատ հստակ երեւաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան եւ ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երեւան իրոք պատմական այց էր, եւ աշխարհի որեւէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության հետ, որեւէ մեկը այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, եւ մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»,- նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Թուրքիան պետք է ապաշխարի: «Դա ոչ նախապայման է, եւ ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբեւէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել եւ վերաարժեւորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այն հստակ է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին: Այդպիսի հարեւան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը եւ Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած մեղքը, ծնկի իջավ Վարշավայի գետտոյում»,- ասել է երկրի նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտել է. «Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում:Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»:
Մոսկվայում ստեղծագործական լուծում են գտել, որը հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, արտահայտել իրենց դիրքորոշումն առանց ոստիկանության հետ բախումների:
Ինչպես եւ շատ գաղափարներ, որոնք Ռուսաստանում միավորել են մարդկանց վերջին օրերին , ծնվել է Facebook-ում: Գաղափարի հեղինակը գրող եւ ինտերնետ տեխնոլոգիաների մասնագետ Արսեն Ռեւազովն է:
Երբ միլիոնավոր մարդիկ Մոսկվայում կկապեն սպիտակ ժապավեններ իրենց ձեռքերին, ապա լցոնելու կամ այլ կերպ կեղծելու բան ընդհանրապես չի լինի:, Ամբողջ քաղաքը սպիտակ:.Նախ, տասը տոկոսը, ապա երեսուն, հետո հիսուն, ապա յոթանասուն. Իսկ երեսունմեկից հետո էլ ոչ ոք չի վախենում: Պետք է տեւի ակցիան մինչեւ մարտ:
Արսեն Ռեւազովը համոզված է, որ եթե ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ սպիտակ ժապավեններ կապեն, ամեն ինչ շատ արագ, առանց բռնության ճիշտ ընթացք կընդունի:
Քայլում ես փողոցով, ու հանկարծ տեսնում ես` ինչ-որ մեկի մոտ, թեկուզ պատուհանիկին սպիտակ ժապավեն է փակցրած:
Այդ ժապավենները վաճառվում են ամենուր կիլոմետրերով:
Շարժման տարածած հայտարարությունը
Մեր նախնիները պաշտպանել են այս հողը մեզ համար:
Կարծես մեր հերթն է հասել մեր հողը մեր երեխաների համար պաշտպանելու:
Իշխանությունները մեր փոխարեն արդեն որոշե՞լ են ամեն ինչ, մեզ անասնահոտի տե՞ղ են դրել:
Մեզ մնում է նայե՞լ, թե ո՞նց են թալանում ներ երկիրը::
Բայց մենք ոտքի են ելել ու ասում ենք ` «ՄԵՆՔ ԱՆԱՍՆԱՀՈՏ ՉԵՆՔ: ՄԵՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»:
Մենք ասում ենք. «Բավական Է գռփել ու լափել Ռուսաստանը» Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովրդի, ու մեր նրա ապագան:
Ամեն մեկը չի կարող գնալ հանրահավաքի, բայց կա բոլորին հասանելի բողոքի մի ձեւ` ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ:.
Սա իշխանություններին ցույց տալու միջոց է, որ երկրում կա ԺՈՂՈՎՈՒՐԴ ու մեզ հետ պետք է հաշվի նստել:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, տեսնելու համար որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, որ իշխանություննե՛րը տեսնեն, որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք ոչ կուսակցություն ենք, ոչ կազմակերպություն: Մենք չունենք առաջնորդ, ծրագիր կամ ղեկավարող օրգան: ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ ուղղակի տեսակետը ներկայացնող արտահայտման միջոց է բոլոր ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ համար, ովքեր այլեւս չեն կարող չգործել:
Մենք արտահայտում ենք մեր բողոքն ընդդեմ անօրինության ու անպատասխանատվության, ընդդեմ մեր Հզոր Տերության մասնատման:
Մենք պահանջում ենք հարգե՛լ մեր սահմանադրական իրավունքները:
Սպիտակ Ժապավեն ձեռքին: Սպիտակ Ժապավեն պիջակի գրպանիկում, պայուսակից կապած, տան պատուհանի գոգին, գրասենյակի դռանը, մեքենայի ալեհավաքի կամ հայելու վրա` ամենուր, որտեղ Ժապավենը տեսանելի կլինի:
Այսպես մենք կտեսնենք մեր համախոհներին: Այսպես մենք հպարտություն կզգանք մեր ԺՈՂՈՎՐԴԻ համար:
Այսպես կկանչե՛նք ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ:
Միացե՛ք մեզ, կրե՛ք Սպիտակ Ժապավեն ինքներդ, նվիրե՛ք ձեր շուրջ մարդկանց:
Բոլորս միասին մենք կարո՛ղ ենք պաշտպանել մեր հայրենիքը:
Աղբյուր` www.tvrain.ru
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Հ.Գ. Շարժման մասնակիցների շարքերը համալրումը նորանոր համակիրներով ընթանում է երկրաչափական պրոգրեսիայով: Ֆեյսբուքում շարժման մասնակիցներին կարելի է տարբերել սպիտակ ժապավենով անձնագրի նկարի անկյունում:
Առավոտյան ժամը վեցին 6-րդ վարչության (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն) աշխատակիցները եկել են ակտիվիստ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, գրող Արմեն Օհանյանի տուն ու առանց ծանուցագիր ներկայացնելու քաշքշելով դուրս են հանել տանից նրան երբ նա հրաժարվել է առանց փաստաբանի գնալ նրանց հետ: Արմեն Օհանյանին բերման են ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն:
Քիչ առաջ Արմենին բաց են թողել: Նա հրաժարվել է մասնակցել քննչական գործընթացին առանց փաստաբանի: Փաստաբանը կլինի ժամը 4-ին: Նրա ասելով, «Վրդովվեցուցիչ է միայն այն փաստը, որ այսպես կարող են ներխուժել տուն ու առանց բացատրությունների քաշքշելով բերման ենթարկել, կարող էին մարդավարի, բայց դե` իրենց ոճի մեջ են»
Հիշեցնեմ, որ Արմեն Օհանյանը մշտապես մասնակցում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայկական բանակում զոհված զինվորների ծնողների ակցիաներին: Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Օհանյանը ծանուցագրով կանչվել է ԱԱԾ –ը սակայն չի ներկայացել,որից հետո նրան սահմանված կարգով բերման են ենթարկել: Այժմ նա հարցաքննվելու է ժամը 16-ին, երբ կրկին կներկայանա ԱԱԾ իր փաստաբանի հետ: Գործը, որի շրջանակներում Օհանյանը հարցաքննվելու է որպես վկա, միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ է:
Բաղրամյանն ասաց նաև, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, այլ տվյալ գործի շրջանակներում է:
- Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 26-ամյա Կարեն Կարապետյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 23.50-ի սահմաններում Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
- «ՎԱԶ-2102» ավտոմեքենան այրվել է: Այրվածքներ ստացած վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
- Կատարվում է քննություն:
Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը, դեկտեմբերի 7-ի առավոտյան ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքը, Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին:
Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001-ի հունվարի 29-ին:
Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչությունը Ռոսպատենտում գրացել է իր ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկի» Առևտրի տուն 6 նոր ապրանքային նշան՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների համար, որոնց կթույլատրվի օգտագործել «Կրեմլ» անվանումը: Դրանց թվում է նաև հայկական կոնյակը: Առևտրի տուն պատրաստվում է արտոնագրային համաձայնություն կնքել Երևանի «Արարատ» գինու-կոնյակի կոմբինատի հետ «Кремлевская премия» (Kremlin Award) անվանումով խմիչքի արտադրության մասին: Ըստ տեղեկությունների, հայկական նոր կոնյակները կլինեն երեք տարիքի՝ 10, 15 և 20 տարեկան: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրանց շնորհանդեսը Մոսկվայում կկայանա հաջորդ երեքշաբթի:
Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը դեկտեմբերի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի` հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ հայկական կողմից արձակված գնդակից Ադրբեջանի բանակի զինվոր է վիրավորվել։
«Հայաստանի զինված ուժերի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Վահիդ Մոբիլօղլու Հուսեյնլին»,– տեղեկացնում է գործակալությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.