23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն, որ ցանկացած իրեն անկախ համարող կազմակերպության աշխատանք, այս կամ այն չափով թելադրվում է իշխանության կողմից, ու մեր երկրում չկան անկախ կառույցներ, պարզ դարձավ այսօր` «Վարկած» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Հյուրերը երկուսն էին. մտահոգ մարդիկ մեր երկրի ճանապարհների, և դրանցից անբաժան վարորդների խնդիրներով` Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանը և Երևանի թիվ 1 ճանշին կազմակերպության նախկին պետ Վահան Առաքելյանը.
«Բլոկադան սկսվեց նրանից, որ Կապի և տրանսպորտի նախարարության փաստացի հրահանգի արդյունքում, Համբարձումյանը հրաժարվեց նույն`բանավեճի սեղանի շուրջ նստել Առաքելյանի հետ: Առաջ անցնելով նշենք, որ ասուլիսին ներկա ոչ քիչ թվով լրատվամիջոցները խուսափել են ներկայացնել Վահան Առաքելյանի բացահայտումները, թեպետ մինչև վերջին պահը ներկա են եղել և նույնիսկ ասուլիսից հետո էլ մնացել էին հարցեր տալու:
Ինչևէ, պարոն Առաքելայնը զիջեց Համբարձումյանին և նա առաջինը միայնակ նստեց ֆոտոխցիկների առջև.«Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի փակումը վրացական կողմից նոյեմբերի սկզբներին պայմանավորված չէր քաղաքական շարժառիթներով», — հայտարարեց նա ի պատասխան այն հարցի, թե վարորդները պնդում են, որ վերաբերմունքը հայերի և մյուս բեռնափոխադրողների միջև տարբեր են եղել և անցակետում խնդիրներ են ունեցել հատկապես հայերը:
Չնայած դրան Համբարձումյանը խոստովանեց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են: Նախ, վրացական կողմը անցակետում հայտարարություններ չէր փակցրել, թե երբվանից է փակում անցակետը, ինչպես սովորաբար վարվում էր նախորդ տարիներին: Այդ պատճառով հայ վարորդները հանկարծակի են եկել` տեսնելով փակ անցակետը: Երկրորդ` այս տարի բավական երկար ժամանակ չէր գործում Փոթի-Նովոռոսիսյսկ լաստանավը, ինչի հետևանքով բեռնատար մեքենաները պարզապես այլընտրանք չունեին: Եւ վերջապես, երրորդ`ձմեռն այս տարի եկավ ժամանակից շուտ ու շատ անականկալ:
Եւ արդյունքում` մոտ 200 հայկական բեռնատարներ Դոնի Ռոստովից մինչեւ Վերին Լարս ճանապարհներին հայտնվեցին սպասողական վիճակում:
«Սակայն, բարեբախտաբար դեկտեմբերի 2-ին եւ 3-ին տեղումները դադարեցին, ինչը հնարավոր դարձրեց բեռնատարների փոխադրումը քարշակներով: Իսկ որպես վարձ այդ ծառայության համար յուրաքանչյուր մեքենայից գանձվել է 220 դոլար» — ասաց նա:
Ըստ Համբարձումյանի այս պահին այդ անցակետի շրջանում այլեւս կուտակված մեքենաներ չկան` հայկական բեռնատարները փոխադրվում են լաստանավով, թեև դա մոտ 40 տոկոսով ավելի թանկ է: Երեւան-Մոսկվա 1 բեռնատարի ուղերթը Վերին Լարսով արժե 4000 դոլար, լաստանավով` մոտ 5700 դոլար, որից 1500 դոլարը լաստանավի «տոմսի» արժեքն է:
Իսկ Վահան Առաքելյանը, որպես փորձառու ճանապարհաշինարար եկել էր զգուշացնելու, որ առաջիկայում հնարավոր են նոր սողանքներ: Քանի որ «Տավուշի» հայտնի ողբերգությունից հետո էլ, ոչ մի աշխատանք չի կատարվել: Նա ասաց, որ Ճանշին-ը չի կարող այլ կերպ աշխատել, քանի դեռ այն ղեկավարում են դիլետանտ մարդիկ, ովքեր թույլ տվեցին, որ սննկացած ընկերության բազան վերածվի վետերոկների: Վարչությունը բաժանվեց առանձին ստորաբաժանումների, ստեղծվեց ՊՈԱԿ, որը ղեկավարում է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որն առհասարակ կապ չունի Ճանշինի հետ:
Սա այն տարբերակն է, որ մարդուն գործ էր պետք տվեցին, սակայն ճանապարհների հարցը, որտեղ կարող է վտանգվել մարդկանց կյանքը, ռազմավարական խնդիր է, որի լուծումը, պրն Առաքելյանը տեսնում է մեկ տարբերակով. Վերահսկողություն սահմանել այն կցելով կամ նախագահի, կամ վարչապետի ինստիտուտին, ինչպես նախկին ԱՊՀ մի շարք երկրներում է:
«Ամենաթողությունը կարող է ամեն պահ վթարային իրավիճակ ստեղծել է Ախուրյանի ճանապարհին, որտեղ Ախուրյան ճանշինը մաքրում է միայն իր սպասարկելիք հատվածը, իսկ մինչև Բավրա տանող ճանապարհը առաջին իսկ ձյան դեպքում վերածվում է ռեալ վտանգ հանդիացող սահադաշտի: Դիլիջանում ևս կան վտանգավոր հատվածներ և այս պես կարելի է թվել»,- զգուշացրեց ճանապարահաշինարարը:
Հ.Գ. Տրանսպորտի նախարարությունը, Հենրիկ Քոչինյանին թույլ չտվեց մասնակցելու բանավեճին, ասելով թե նպատակահարմար չեն գտնում, ոչ նրա, ոչ էլ առհասարակ որևէ մեկի ներկայությունը, պարզաբանելով, թե` մեր կայքում ամեն բան դրված է:Հետաքրքիր է վերընշված հարցերից քանի՞սն են արծարծված կայքում:
1948 թ. դեկտեմբերի 9-ին` 63 տարի առաջ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Փարիզում ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխելու և պատժելու վերաբերյալ» կոնվենցիան, որը տալիս է «ցեղասպանության» միջազգային իրավական սահմանումը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն:Փաստաթուղթը ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին:
Այս կոնվենցիան ընդունվեց շնորհիվ հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի պայքարի: Կոնվենցիայով պատասխանատվությանն են ենթարկվում էթնիկ խմբերի ոչնչացում իրականացրած երկրները` այն համարելով մարդկության դեմ գործած հանցագործություն:Ներկայում այս կոնվենցիան վավերացրել է 141 երկիր:Կոնվենցիան ընդունվել է Հոլոքոստի գործողություններից ելնելով, սակայն ընդունման հարցում կարևոր դեր է խաղացել նաև 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը` վկայակոչելով հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանության դիպուկ օրինակ:
Վախճանվել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա և փաստաբան Սեդա Սաֆարյանների հայրը` Սերյոժա Սաֆարյանը:
Հոգեհանգիստը` այսօր ժամը 18:00-ին, Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 11 հասցեում: Հուղարկավորությունը` դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Նոյեմբերյանի Ոսկեւան գյուղում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա: Պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետ, Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի, կողմից պաշտոնեական լիազորություններն սահմանզանցնելու դեպքի առթիվ:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ
Երեկվա դեպքերը կապված Արմեն Օհանյանին բերման ենթարկելու հետ, նոր զարգացումներ է ստանում. Նախ հիշեցնենք, որ այս գործը հրապարակայնություն ստացավ միայն այն բանի «շնորհիվ», որ ոստիկանության 6-րդ վարչության 7 աշխատակիցներ առավոտ վաղ ներխուժել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Օհանյանի բնակարան և նրան բերման ենթարկել ԱԱԾ: Նշենք որ այս գործը նախապես հարուցվել է հենց 6 վարչությունում ապա փոխանցվել ԱԱԾ-ին:
Արմեն Օհանյանին հարցաքննել էին կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում, որին առնչվում են մի շարք անձինք այդ թվում նաև դպրոցի տնօրեն և այլն, խոսքը կեղծ վկայականներով ԲՈՒՀ ընդունվելուն է վերաբերվում: Գործը, որի շրջանակներում հարցաքննվել է Արմեն Օհանյանը կապված է նրա ընկերոջ` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանի հետ:
Ղազար Ավետիսյանը հանրությանը հայտնի է որպես Անժելա Սարգսյանի նախկին ամուսին:
Վերջինս փաստորեն մեղադրվում է կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող անուններ հրապարակել, նշելով որ այս գործի շրջանակներում հարցաքննվում են մի շարք մարդիկ:
Ջավախքի հայաթափումը կործանարար կլինի Հայաստանի համար: Ջավախքը միայն ջավախքցիներինը չէ, այլ բոլոր հայերինը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նա համոզված է, որ ՀՀ նախագահի այցը Վրաստան որոշակի առաջընթաց էր և դա հույս է առաջացնում վիրահայության խնդիրների գոնե մի մասի լուծման համար:
«Մենք բազմիցս ասել ենք այդ խնդիրների լուծման ձևը: Նախագահական պաշտոնական հանդիպումների ժամանակ նախ դրանք պետք է դարձնել օրակարգային թեմա: Հայ-վրացական հարաբերությունները պետք է ջերմ լինեն, բայց պետք է հասկանալ, որ առանց վիրահայության իրավունքները պաշտպանելու, չեն կարող այդ հարաբերությունները զարգանալ»,- ասաց ԱԺ պատգամավորը:
«Ջավախքի համար մենք պետք է պայքարենք այնպես, ինչպես պայքարել ու պայքարում ենք Ղարաբաղի համար: Մենք կորցնելու ենք մեր հյուսիասային դարպասը: Չէ՞ որ դա նաև մեր պատմական հայրենիքի մի մասն է»,- նկատեց Թորոսյանը:
Շուտով Ամանորյա տոներն են, արդյո՞ք ձվի դեֆիցիտը կրկնվելու միտում ունի:
Ձվի շուկայի խնդիրները, նախորդ տարվա համեմատ, ոչ միայն չլուծվեցին այլև տարաբնույթ զարգացումներ ստացան: Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը, օրերս հայտարարել է, որ ձվի դեֆիցիտը ստեղծում են ոչ թե արտադրողները, այլ սպառողները: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, որով մի շարք խոշոր ձու արտադրողներ մեղավոր ճանաչվեցին անցյալ տարվա վերջում ձվի դեֆիցիտի առաջացման համար` իբր ձուն միտումնավոր պահուստավորել էին եւ սահմանափակել վաճառքը, նա համարել է անհիմն: Եփրեմյանն ասաց, որ այդ որոշումը ներկայումս վիճարկվում է դատական կարգով, հավատացնելով, որ ՏՄՊՊՀ-ն կեղծիքի է դիմել` միայն Լուսակերտի ֆաբրիկային ճանաչելով որպես գերիշխող, այնինչ շուկայում գերիշխող մեկ այլ ընկերություն ևս կա, որին «թաքուն են պահում»: Թե որն է այդ ընկերությունը` Մ. Եփրեմյանը գաղտնի է պահում:
Տեղական արտադրողները, բացի «Արզնի» — ից և էլի մեկ երկու մանր ընկերություններից զբաղվում են ներկրմամբ: «Լուսակերտը»` նույն ինքը ԵԹՖ –ն և էլի մի քանի ոչ խոշոր թռչնաֆաբրիկաներ, արդեն տևական ժամանակ է ներկրող են դարձել, ու իրենց մատուցած ապրանքը ներկրում են Ուկրաինայից:
Թե ինչ որակի ձու է հասնում մեր երկիր, ինչպես է խախտվում ժամկետները, այլ թեմա է, որին մենք արդեն անդրադարձել ենք: Այս ոլորտում հետաքրքիրն այն է` թե ինչո՞ւ Հայաստանը դադարեց անհրաժեշտ քանակի ձու արտադրել:
Ինչո՞ւ է տեղական արտադրողը այսօր հայտնվել ոչ շահեկան վիճակում: Չնայած Եփրեմյանի խոստումներին, մեր ունեցած տեղեկություններով, ներկրողները նույնիսկ ներկրել չեն հասցնում. Վերջին ամսվա մեջ ներկրվել է 300 հազար 200 ձու, որոնցից կանաչ դրոշմանիշով ձուն ուղարկվել է բանակ. Մեր ունեցած տեղեկությամբ, սակայն դա բավարար չէ լրացնելու պահանջարկը, բանակին հարկավոր է մոտ 1միլիոն ձու:
Սա իհարկե օգուտ է տեղական արտադրողին, որն իր արտադրանքը, իրացնելու խնդիր չի ունենա, սակայն դա միայն տոն օրերին: Կա նաև մեկ այլ բաց. Ոլորտում տեղական արտադրողների համար մրցակցային դաշտն ապահովված չէ, ինչն իր հետ բերում է այլ խնդիրներ:
«Արզնու» գործերը այս պարագայում կարող էր փայլուն ընթանալ, եթե չխանգարեր մեկ հանգամանք` ձվի դեղնուցը շատ բաց գույն ունի, ինչի հետ կապված բավականին բողոքներ կան: Դա նշանակում է, որ կերը լիարժեք չէ, պատճառը դրանում եգիպտացորենի բացակայությունն է:
«Արզնու» հավերը կերի խնդիր ունեն, քանի որ կեր ներկրող կոնտերիերները տևական ժամանակ է «սպասում էին» մաքսազերծմանը. Թե ինչ խնդիրներ ուներ (արդեն լուծվել է) «Արզնին» մաքսազերծման հետ կապված այլ քննարկման հարց է, կա նաև մեկ այլ հարց`մաքսազերծման արհեստական ձգձգումը բերում է տնտեսվարողի վնասին`որն էլ իր հերթին անդրադառնում է սպառողների գրպանին: Մարդիկ ստիպված, այընտրանք չունենալով, գնում են որակական խնդիր ունեցող ձու: Ինչպես ասում են. «մնացել են երկու քարի արանքում», գնել ներկարված ու անհայտ որակի, թե՞ տեղական, բայց դարձյալ ոչ անհրաժեշտ որակական հատկանիշներով ձու:
Հ.Գ.Եփրեմյանն ասում է, որ Ամանորի նախօրեին խուճապ չի լինի: Հայաստանում արդեն պահուստավորված է 5 մլն հատ ձու, սպասվում է ևս 5 մլն հատ ձվի ներկրում, իսկ տեղական թռչնաֆաբրիկաները, նրա հավաստմամբ, կարտադրեն մոտ 35 մլն հատ: Ու դա լիուլի բավարար է ձվի պահանջարկը բավարարելու համար:
Суббота на Площади Революции ֆեյսբուքյան միջոցառման մասնակիցների թիվը մոտենում է 31 000-ի: Միջոցառուման էջը բացել են շաբաթ օրն իշխանությունների կողմից արտոնագրված «Ընդդեմ անարդար ընտրությունների» հանրահավաքի կազմակերպիչները: Դեռ երկուշաբթի մասնակիցների թիվը եղել է 1000, հետո սկսել է արագ աճել, ձերբակալություններից հետո, մանավանդ` բլոգերների ու լրագրողների, օրինակ ռուսաստանյան «գլամուր» կյանքը լուսաբանող հայտնի բլոգեր Բոժենա Րինսկայի(նա եղել է նաեւ բանտում մահացող «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Վասիլի Ալեքսանյանի պաշտպանության պիկետի նախաձեռնողը): Աշխարհիկ «գլամուր» լրագրողուհուն ՕՄՈՆ-ը հրմշտելով խցկել էր ավտոբուս չնայած նրան, որ Բոժենան գոռացել է. «Տղաներ, ի՞նչ եք անում, ես Բոժենան եմ»:
Միլիցիոների Բոժենային ոտքով հարվածելը թանկ է նստում Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի վրա, ոտքի է կանգնում «գլամուր» Ռուսաստանը: Քսենիա Սոբչակը Բոժենային ասել է. «Ես էլ էի ուզում գալ միտինգի, բայց բոյ-ֆռենդիս ծնունդն էր»: Ակնհայտ է, որ Ռուսատսանն արթնացել է, ու արթնացել է մինչ այսօր ոչ քաղաքականացված, սեփական կյանքի ու բարեկեցության վրա ֆիքսված մասսան, որը շատ էլ լավ է ապրում, ամեն ինչ ունի, բայց ուզում է նաեւ իր ձայնի տերը լինել:
Չնայած «Սպիտակ Ժապավեն» շարժումը օպոնետնտերն անվանում են «պրոյեկտ», ասում են, որ Ժապավենի կայքի դոմենը գնվել է վաղուց, որ ասում են, թե Բոժենան «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Նիկոլայ Բիչկովի հարսնացուն է, որի մասին վկայում են բազմաթիվ գրառումները նրա բլոգում, չնայած ասում են ամերիկյան պատվեր, սպառնում են Ռուսաստանի ժողովրդին Ամերիկյան ագրեսիայով ու երրորդ համաշխարհայինով, եթե հանկարծ դեստաբիլիզացվի երկրի ներքին իրավիճակը, ինչպես մեզ` Ադրբեջանով, շարժումը թափ է առնում: Նույնիսկ չնայած կեղծ պրոֆայլներով սպամի կույտերին, որ մասնակիցների համար ինֆորմացիոն խառնաշփոթ է առաջացնում, ու պայքարը դրանց դեմ շատ բարդ էր` սնկերի պես աճում էին, բայց մասնակիցներն ավելի արագ, թե՛ հանրահավաքի, թե՛ Սպիտակ Ժապավենի ֆեյսբուքյան էջերում:
Ինֆորմացիա է պտտվում նաեւ, որ հանրահավաքը քաղաքային իշխանությունները տեղափոխել են այլ վայր, թույլատրելով 10 000 մասնակից, որը դեռ չի հաստատվել հանրահավաքի կազմակերպիչների կողմից, ու դեռեւս հարցական է:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովուրդն ըմբոստացել է եւ շաբաթ օրը հանրահավաք է հրավիրել: Նաեւ համաժողովրդական շարժում է սկսվել` «Սպիտակ Ժապավեն», որի նպատակն է միավորել բոլոր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայններին, հենց այդիպիսին է շարժման անվանման տարբերակներից մեկը` «Անհամաձայնների շարժում»:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է 2011 թ. դեկտեմբեր ամսին ապահովել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան 58 բժիշկ մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
Սա պայմանավորված է ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 1-ի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրով:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն նույն ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները։
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել այն բաց նամակ մասին, որով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ուշադրությունն է հրավիրում ՀՀ քաղաքացիների ԽՍՀՄ «Խնայբանկում» ներդրված ավանդներին:
«ՀԱԿ-ի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ «Խնայբանկում» ներդրված նրանց ավանդները:
Միաժամանակ, ՀԱԿ-ի մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ» 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:
Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ ՀԱԿ-ին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները.
1. ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները
2. նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ
3. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների
4. նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբեւ դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները
5. նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը եւ դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:
Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներկայացնեք պահանջվող տեղեկությունները:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.