23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքում է գտնվում, այսօր մարդու իրավունքների պաշտպանին դիմած 64 ամյա Անահիտ Վարդանյանը, որը Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում ինքնասպանության փորձ է կատարել խմելով շշով իր հետ տարած պերեկիսը: Նա ՄԻՊ-ին դիմում էր բերել, որում պատմել էր իր ծայրաստիճան ծանր վիճակի մասին. թե ինչպես են կտրել իր սոցիալական նպաստը, որ ինքը 2-րդ կարգի հաշմանդամ է,ամուսինը ևս հիվանդ է, իսկ աղջիկը ծանրաբեռնված է ու չի կարող հոգալ իրենց մասին, ու թե ինչպես, ոչ մի կառույց չի ցանկանում լսել իրեն և լուծում տալ իր խնդիրներին:
Շտապօգնության բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցույց տվել կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց: Այժմ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրա վիճակը բավարար համարել չի կարելի:
Ոստիկանները առգրավել են պերեկիսի շիշը: Հանգամանքները պարզվում են:
կամ ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար…
Պարոն վարչապետ, իմ նախորդ ֆաքսերում ձեզ նախազգուշացնում էի, որպեսզի լուրջ պատրաստվեք «հարցաքննությանը», բայց դրա փոխարեն իմ դեմ զինվորիկներ եք ուղարկում, որոնք ավելի շուտ շոումենների տպավորություն են թողնում (խոսքս քաղաքական անտունիներ Հ.Ավետիքյանի և Է.Անտինյանի մասին է): Ասեմ նաև, որ լրագրողներն ասում էին, որ նրանց կազմակերպած «միավորման» ֆուրշետի ուտելիքից կաուչուկի հոտ էր գալիս… Ձեր պահվածքը «խոսում» է այն մասին, որ լուրջ չեք վերաբերվում ձեր ապագային կամ թերահավատ եք իմ ուսումնասիրությունների արդյունքներին:
Լավ, ասենք նրանք ինձ վիրավորեցին և վարկաբեկեցին ՀՌԱԿ-ը, ասեցին` իբր ես վատ մարդ եմ, հետո՞… բայց դրանից չբացահայտվեց չէ՞, թե ուր է կորել «Նաիրիտի» «վաճառքից» գոյացած 31 միլիոն դոլարը, կամ գործարանի պայթյունից առաջ որտեղի՞ց հայտնվեց 35 միլոն դոլարը և ո՞ւր այն «ուղղորդվեց», կամ ինչո՞ւ է «Նաիրիտ»-ը 12 միլիոն դոլարով գնում մեկ այլ գործարան, որն իրեն պետք չէ, կամ ինչպե՞ս է ստացվում, որ պարսկական ընկերությունը հաղթում է դատն ընդդեմ «Նաիրիտի» և չի պահանջում 13 միլիոն դոլարը:
Այն, ինչ կներկայացնեմ ստորև իսպառ կվերացնի թերահավատությունը և կսթափեցնի ձեզ ու համոզված եմ, որ այսուհետև կլծվեք ձեր պաշտպանական ճառը գրելու գործին հենց այսօրվանից:
Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի կտրվածքով, քանի որ իբր շուկայական արժեքը դա է և «խորհուրդ» էին տալիս «ուրիշի ջեբի լոբիները չհաշվել», այնուամենայնիվ ինձ հաջողվեց պարզել, թե կաուչուկ սպառող ռուսական ընկերություններն ինչ արժեքով են գնել «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդ» կազմակերպություններից 2006-2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ կազմակերպություններից են բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը, Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» և Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը:
Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարած 2500-2700 դոլար մեկ տոննայի դիմաց շուկայական արժեքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բաշկիրական «Վիմպել» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է ստորև ներկայացված արժեքներով.
2006 թվականին – 111.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4100 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 113.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 4500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 180.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6000 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Չեբոկսարի քաղաքի «Չապաևի անվան արտադրական ձեռնարկությունը» «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է
2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 130.000-ից մինչև 164.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 — 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Օրենբուրգ քաղաքի «ՕՌՏ» ձեռնարկությունը «Նաիրիտի» արտադրանքը «միջնորդներից» գնել է`
2006 թվականին – 110.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-27 ռուբ.) կազմում է 4000 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2007 թվականին – 130.000-ից մինչև 165.000 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-25 ռուբ.) կազմում է 5200 — 6500 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2008 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-24 ռուբ.) կազմում է 7800 դոլարից առավել գումար մեկ տոննայի դիմաց,
2009 թվականին — 188.800 ռուբլով, որն ըստ այդ տարվա դոլար/ռուբլի միջինացված կուրսի (1$-30 ռուբ.) կազմում է 6200 դոլար գումար մեկ տոննայի դիմաց:
Սույն «ֆաքս-4»-ին կից ներկայացնում եմ վերը նշված կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերը ( JPG տարբերակով):
Հարց 1. Ի մի բերելով այս «Ֆաքս-4»-ում ներկայացված ուսումնասիրությունները, ձեզ համար (որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս պետական բաժնեմասի հիմնական պատախանատու) արդյո՞ք պարզ չի, որ 2006 – 2010 թթ. ժամանակահատվածում «Նաիրիտ» գործարանի կողմից արտադրված մոտ 30.000 տոննա պատրաստի կաուչուկը Հայաստանից արտահանվել է «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին և այլ «սկումբրիևիչյան» կազմակերպություններին, որի արդյունքում նրանք մեկ տոննայից ստացել են նվազագույնը 2000 դոլար գերշահույթ, իսկ պարզ հաշվարկի դեպքում ստացվում է 60 միլիոն դոլարին համարժեք գերշահույթ (կրկնում եմ նվազագույնը): Եվ սա այն պարագայում, երբ «բարիք ստեղծող»` «Նաիրիտ» գործարանում կյանքի համար վտանգավոր թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, իսկ ստացածներն էլ զուտ գոյությունը պահպանող սիմվոլիկ գումար էր:
Հարց 2. Ձեր եղբայրը, որը զբաղեցնում է «Նաիրիտ» գործարանի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը տեղյա՞կ չէր կաուչուկ սպառող կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտի» արտադրանքը առանց միջնորդի առաքվեր նրանց և բարձր շահույթներն էլ ուղղորդվեին Հայաստան:
Հարց 3. Դուք, որպես ՀՀ վարչապետ հաշվե՞լ եք, թե՞ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն վնասով աշխատացնելու պարագայում որքա՞ն է տուժել ՀՀ պետական բյուջեն … այսինքն` ու՞մ եմ հարցնում…
Հաջորդ «ֆաքսով» դեռ կանդրադառնամ գործարանի ուռճացված աշխատավարձի ֆոնդին և ՀՀ Նախագահից մի քանի անգամ բարձր աշխատավարձ ստացող ձեր փոխտնօրեն եղբոր ու նրա «շրջապատի» գործունեությանը:
Իսկ այժմ մեկ անգամ ևս հորդորում եմ առավել լուրջ նախապատրաստվել «հարցաքննությանը»: Իսկ եթե չեք հասցնում, ապա մի ամաչեք, ասեք և ես կերկարաձգեմ «ֆաքսերի» հրապարակման պարբերականությունը:
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Համատեղությամբ՝ Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության գործադիր-փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերի հատվածում հրազենային վերքերով իրենց մոտ տեղափոխվել են վանաձորցի երեք տղամարդ՝ «Բեկոր» ՍՊԸ տնօրեն, 36-ամյա Արսեն Գ.-ն, 46-ամյա Մարտիրոս Ա.-ն և 43-ամյա Գարիկ Մ.-ն:
Օպերատիվ խումբը Դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը, ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ, դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակ է արձակել այդ վայրում կայանված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած անձանց ուղղությամբ:
«Միցուբիշի Պաջեռո»-ն՝ կրակոցների հետքերով, տարվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
«Չկա որևէ ապացույց, որը կարող է ապացուցել նրա մեղավորությունը: Այն զենքից, որով կատարվել է սպանությունը, բոլոր մատնահետքերը մաքրել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպան Գայանե Խաչատրյանը:
Խոսքը Թամամի աղմկահարույց գործի մասին է, որի շրջանակներում 2010 թ-ին Արաբկիր վարչական շրջանում կատարված սպանության գործով 14 տարվա ազատազրկման է ենթարկվել Վռամ Բաղդասարյանը: Ըստ նրա պաշտպան Գայանե Խաչատրյանի՝ դատարանը ապացույց չի ունեցել նման վճիռ կայացնելու համար:
Ըստ Խաչատրյանի Արաբկիրի տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, ում քրոջ որդին՝ Արսեն Ահարոնյանը ևս մեղադրվում էր սպանության մեջ, մեղադրել է Հովհաննես Թամամյանին փաստերը խեղաթյուրելու մեջ , որն էլ առիթ է դարձել նրան մեղադրանք առաջադրելու և կալանավորելու:
Պաշտպանի կարծիքով, Թամամյանը չէր գնա դրան, քանի որ Շահինյանը նրան պարտք է եղել 32մլն դրամ.
Իր հերթին Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը պարզաբանեց. «Այդ պարտքի մասին վկայող փաստաթուղթ կա, որը նոտարով հաստատված է և միայն այդ պարտքը հետ ստանալու համար Թամամյանը որոշում կկայացներ հօգուտ Շահինյանի: Մենք կարծում ենք, որ Թամամյանը գործել է արդար և Հովհաննես Շահինյանի պատվերը չի իրակացրել»:
Պաշտպան Գայանե Խաչատրյանն ասաց, որ առաջիկայում նրանք Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկելու՝ պահանջելով վերականգնել արդարությունը: Նա հավաստիացրեց, որ Շահինյանն ու Սերժ Սարգսյանը առանձնազրույց են ունեցել, որից հետո է փոխվել քննության ընթացքը:
Դեկտեմբերի 9–ին, այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
«Երևանի 40 խանութներում անցկացված ստուգումների արդյունքում 20 խանութներում հայտնաբերվել է ժամկետանց ապրանքներ»,- այսօր լրագրողներին ասել էԱրմեն Պողոսյանը: Նրա կարծիքով ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դեռ շատ անելիք ունի, այն պետք է ավելի օպերատիվ աշխատանք տանի սննդի որակի վերահսկման պրոցեսում:
Իսկ մենաշնորհի դեմ պայքարով և գների կայունացման հարցերով պետք է զբաղվել միաժամանակ, այլ չտարանջատել այդ հարցերը: «Ուղիղ համեմատականություն կա շուկայի ռիսկային լինելու և նրանում տիրող մենաշնորհի մակարդակի միջև: Առավելի ռիսկային են այն ոլորտները, որոնք մենաշնորհի մակարդակը բարձր է»,- ասաց սպառողների միության նախագահը:
Պողոսյանի դիտարկմամբ` «2011թ. սննդի մաքուր պայմաններում պահման քննությունը ցույց է տվել 35% խախտումներ, նախորդ տարվա 65%-ի փոխարեն: Սակայն այս արդյունքը չի բավարարում: Կան նաև շատ բացթողումներ:Մենք այսօր գնում ենք հաց, որը երեսուն տոկոսով օդ է: Սուրճի համար վճարում ենք, սակայն այն նշված կոֆեինը չի պարունակում և չենք ստանում տոնուսի բարձրացման համապատասխան չափաբաժինը»:
Արմեն Պոսղոսյանըկարծում է որ սպառողը պետք է հետևի, որպեսզի ապրանքի վրա գրված տվյալները իրոք համապատասխանեն ապրանքի իրական պարունակությանը: Իսկ եթե չե՞ն համապատասխանում, ի՞նչ պետք է անի սպառողը, չգնի՞ ապրանքը: Հարցեր` որոնք պատասխան են պահանջում այս էլ քանի տարի. ով պետք է տարբերակի ապրանքը սպառողը, տնտեսվարողը, թե՞ մեկ այլ կառույց:
Տիբեթի հոգեւոր առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լաման Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը եւ, մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։
«Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է», – հայտարարել է Դալայ Լաման եւ հիշատակեց մայր Թերեզայի գործունեությունը։ «Իսկապես, հրաշալի է», – ասել է նա։
«Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար … պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ», – ասաց Դալայ Լաման, որն ասուլիսից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը։
Դալայ Լաման` «աշխարհի վերջի» մասին
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, լրագրողներից մեկն էլ Դալայ Լամային հարցրել է. – «Մայաների օրացույցի համաձայն` հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու։ Ի՞նչ եք մտածում»։
Դալայ Լաման ասել է, թե կասկածանքով է վերաբերվում այդ գուշակությանը։ «Իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, էլ խնդիր չի լինի», – կատակել էՏիբեթի հոգեւոր առաջնորդը։ – «Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք հազար տարին աշխարհը գոյություն կունենա»։
Տիբեթի հոգեւոր առաջնորդը փոխանցել է, որ որոշ գիտնականներ իրեն ասել են, թե հաջորդ տարի, հնարավոր է, «մի քանի օր կլինի մագնիսական փոթորիկ, եւ հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի»։ «Սա է միակ վտանգը։ Հետո կարող եք ավելի հանգիստ լինել», – ժպտալով ավելացրել է Դալայ Լաման։
Ռուսաստանի նախագահական ընտրությունների նպատրաստվում են նաև լիբերալ — դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: ՌԴ նախագահական ընտրություններին ժիրինովսկու կուսակցությունը առաջադրել է նրա թեկնածությունը:
Ժիրինովսկին կուսակցության համագումարում, հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի զարգացման ներկայիս սցենարը կարող է հանգեցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ոչ կրեմլյան թեկնածուի հաղթանակին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Մեկ այլ թեկնածու` վերջերս ակտիվ քաղաքականություն մտած Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը և չի խնայելու իր միլիարդները Ռուսաստանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին:
«Սա, հավանաբար իմ կյանքի ամենալուրջ որոշումն է։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների»,- գրել է Պրոխորովը:
Ի դեպ, նրան սատարում են ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը.սիրված հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն Twitter միկրոբլոգի իր էջում սատարել է Պրոխորովի որոշմանը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Տիչինայի փողոցու շրջվել և բախվել է ճամփեզրի հողաթմբին:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.05-ին, Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 12-ին`ժամը 18.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի-Գեղամասար գյուղերի ավտոճանապարհին (Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի և «ԳԱԶ 31» մակնիշի 31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի բնակիչներ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդ և ուղևորներ`1968 թվականին ծնված Ա. Վանոյանը, 1974 թվականին ծնված Ա.Դաշյանը և 1988 թվականին ծնված Մ.Դաշյանը տեղում մահացել են, իսկ 1974 թվականին ծնված Ս.Ղուկասյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելիս: «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ,1961 թվականին ծնված Ք.Խաչատրյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, այնուհետև Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բավարար է:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին:
Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.