23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին շարունակում է ծանոթանալ երկրի առանցքային կառույցների աշխատանքներին. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր` ընդունել է ԱՄՆ դեսպանին եւ քննարկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ներքին քաղաքական իրավիճակի, գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ:
ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄԻ պաշտպանը ողջունել է դեսպանին՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ կապված:
Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին։ Այս լուրը հաստատել է նաև ոստիկանությունը:
Մեր ունեցած տեղեկություններով Ստեփան Հակոբյանը 2006-ից գտնվում էր հետախուզման մեջ: Նա կասկածվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով:
Ձերբակալման մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2006-ի հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում: Անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի մեքենան վարող 26-ամյա Սեդրակ Զատիկյանի վրա: Սեդրակը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի ավագ որդին է: Արձակված կրակահերթի հետեւանքով վերջինս, ինչպես նաեւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը (1969 թ. ծնված) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են:
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել ու առգրավել էին 24 պարկուճ, որոնք արձակված են եղել միեւնույն զենքից: Սպանված Ս. Զատիկյանի վրա, նախնական վարկածով, ստուգողական կրակոց է արձակվել նրան հետապնդող մեքենայից: Ընդ որում, ականատեսների ասելով, Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի, որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը` դիմել է փախուստի, եւ նրա անձը ևս պարզված չէր:
Հետախուզում է հայտարարվել Ս. Զատիկյանի ավտոմեքենային հետեւած ջիփերից միայն մեկի՝ 10… 050 պետհամարանիշով, ավտոմեքենայի նկատմամբ :
Կատարվածի առնչությամբ առավել ամբողջական տեղեկություն տրամադրելու նպատակով մասնակի կրճատումներով հրապարակում ենք Նաիրա Մամիկոնյանի հոդվածը, գրված դեպքին հաջորդող օրերին.
Ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվող վարկածներից ամենահիմնականը կապվում էր դեռեւս 2003թ. մարտի 31-ից սկսված Սեդրակ Զատիկյանի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի որդու՝ Վարդան Հակոբյանի միջեւ ծագած լարվածության ու դրա նախապատմության հետ: Ըստ այդմ, երկու երիտասարդների՝ Վարդան Հակոբյանի ու Սեդրակ Զատիկյանի հարաբերությունները սկսել էին լարվել դեռեւս 2003-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին։ Թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ Վարդան Հակոբյանը եւ այս «ճամբարի» այլ ներկայացուցիչներ սկսել են աշխատել հարեւան՝ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Վահան Զատիկյանի եղբոր՝ Վարազդատ Զատիկյանի մրցակից Սմբատ Այվազյանի օգտին: Մոտ մեկամյա «սառը պատերազմի» ընթացքում երկու կողմից էլ եղել են փոխադարձ խայթոցներ, սակայն առաջին լուրջ բախումը տեղի է ունեցել 2004թ.-ին` Օպերայի մերձակայքում: Գիշերային ակումբներից մեկում հանդիպել են Վարդան Հակոբյանը՝ իր ընկերներով, եւ Սեդրակ Զատիկյանը՝ իր ընկերների հետ, որոնցից մեկն էլ ՀՀ զինված ուժերի զորամասի հրամանատար Մուշեղ Բաբայանի (ջերմուկցի Համո) որդին է: Ըստ մեր աղբյուրի, այդ ժամանակ բախումը հրահրել էր Վարդան Հակոբյանի «թիմը» եւ քանակական գերազանցությունը օգտագործելով՝ մարմնական վնասվածքների աստիճանի ծեծել «հակառակորդին»: Ասում են, որ տեղի ոստիկանները վերջում փորձել են կանխել դեպքը, բայց քանի որ ծեծողների մեջ է եղել ՀՀ ոստիկանությունում ոչ ցածր պաշտոն զբաղեցնող մեկի որդին, վերջիններս չեն էլ արձանագրել դեպքը եւ դեռ հասարակական կարգը խախտողներին են վերադարձրել «առգրավված» մահակները:
Սրանից հետո հարցը «խաղաղ բանակցություններով» լուծելու փորձ են արել Մուշեղ Բաբայանը, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին (վերջինս Հակոբ Հակոբյանի փեսան է եւ Սեդրակ Զատիկյանի մտերիմ ընկերը), նաեւ Հակոբ Հակոբյանն էր ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ դրանից հետո փորձել կարգի հրավիրել իր զարմիկին, սակայն՝ ապարդյուն: Վ. Հակոբյանն ու նրա ընկերները ծեծել էին Սեդրակ Զատիկյանի ընկերներից մեկին: Հենց այս դեպքից հետո էլ Զատիկյանների «թիմը» հակահարված էր հասցրել Վարդան Հակոբյանին ու նրա ընկերներին:
2004թ. ապրիլի 1-ին, ժամը 16.00-ին, «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության Մալաթիա բաժին ահազանգ էր ստացվել, որ ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով՝ 1980թ. ծնված Վարդան Հակոբյանը:
Ըստ պաշտոնական աղբյուրի, պարզվել էր, որ նույն օրը Մալաթիա փողոցում խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վ. Հակոբյանին մարմնական վնասվածքները հասցրել էին Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանները: Վերջիններս իրենց մոտ եղած ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էին ու ծեծել Վ. Հակոբյանին ու նրա ընկերոջը: Այն ժամանակ իրավապահները միջոցներ էին ձեռնարկել Զատիկյան եղբայրներին եւ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, բայց ինչպես պարզվում է՝ այդպես էլ ի հայտ չէին բերել, մինչեւ օրերս տեղի ունեցած ողբերգությունը: Այն ժամանակ տեղեկություններ կային նաեւ, թե սույն միջադեպի այլ մասնակիցներից մեկն էլ եղել էր ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին, ով տուժած Վարդան Հակոբյանի հետ վաղուցվանից ինչ-ինչ պրոբլեմներ է ունեցել:
Մեր աղբյուրները համարյա պնդում են, որ օրերս տեղի ունեցած «ռազբորկան» հենց այս վաղեմի պատմության շարունակությունն է, առավել եւս, որ, ըստ որոշ ու չճշտված տեղեկությունների, ողբերգության նախօրեին դարձյալ ինչ-ինչ «ռազբորկաներ» են եղել Ս. Զատիկյանի մասնակցությամբ:
Կան նաեւ այլ վարկածներ, որոնցից մեկով՝ Ս. Զատիկյանն ինչ-որ մեկին գումար է պարտք եղել ու չի վերադարձրել, եւ իբր, նրան օր առաջ զգուշացրած են եղել, որ եթե գումարը չվերադարձնի՝ կսպանեն: Սակայն քննությունը վարող Երեւանի դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի վերը ներկայացված վարկածից, քննարկվում է նաեւ երկրորդ՝ հիմնական վարկած, որը կապված է Վահան Զատիկյանին, իսկ այսօր արդեն Սեդրակ Զատիկյանին պատկանող «Փարոս» ռեստորանի շուրջ ծագած վեճի հետ: Ըստ այդ վարկածի, մոտ մեկ շաբաթ առաջ Սեդրակ Զատիկյանը ԵԿՄ-ում հանդիպել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, որտեղից նրանք գնացել են Արշալույս գյուղում գտնվող սաունան, որտեղ էլ, իբր, Մ. Գրիգորյանը Սեդրակին առաջարկել է «Փարոսը» վաճառել իրեն, ինչին վերջինս չէր համաձայնել: Դատախազությունում չեն բացառում, որ սա նույնպես կարող է լինել տեղի ունեցածի մոտիվը:
«Արյան և մեղրի երկիր» Ֆիլմը, որում դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է գալիս նաև որպես սցենարի հեղինակ և համապրոդյուսեր, 2012 թ. կստանա Սթենլի Կրամերի անվան մրցանակ։ Այս մասին հաղորդում Reuters գործակալությունը:
Հոլիվուդյան պրոդյուսերները Անջելինա Ջոլիին հատուկ մրցանակ կշնորհեն իր ռեժիսորական դեբյուտային ֆիլմում սոցիալական հարցեր բարձրացնելու համար:
Ֆիլմը Բոսնիայում սերբի և մուսուլմանի սիրո պատմության մասին է։ Նրանք հանդիպել են Բալկաններում 1992-1995 թթ հակամարտությունից առաջ, իսկ պատերազմի ընթացքում՝ արդեն փոփոխվում են հանգամանքները:
«Արյան և մեղրի երկիր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2011 թ. դեկտեմբերի 23-ին:
Մրցանակը, հոլիվուդյան հայտնի ռեժիսորի անվամբ ստեղծվել է 2002 ին, ամեն տարի շնորհվում է այն կինոպրոդյուսերին, որի աշխատանքը «հասանելի կերպով արծարծում է սադրիչ սոցիալական հարցեր»:
«Եթե այլընտրանքային ուժ ներկայանա, ապա պետք է նրան աջակցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ժողովրդին խորհուրդ տվալով զուր հույսեր չունենալ, քանի որ դաշտում այն մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրի մասին ցանկացածը իրականությունը գիտի:
Նա 100%-ով համոզված է, որ այս ընտրությունները կլինեն ներկայացվածի ճիշտ հակառակը։ Փորձագետը ոչ թե կանխատեսում է այլ հիմնավորում՝ նկատի ունենալով իշխանության վարած քաղաքականությունը. «Ներկայացնում են, թե վարում են սոցիալական քաղաքականություն, մինչդեռ բնակչության աղքատությունը 35%–ն անցել է։ Ներկրումը 4 անգամ ավելին է, քան արտահանումը: Իսկ պատճառաբանությունը, թե անցումային փուլում ենք և շրջափակման մեջ, հիմնավոր չեն:Անցումային փուլը, միջազգային փորձի համաձայն, ոչ թե 20 տարին է, այլ 10»:
Փորձագետը որպես կանխատեում ` ներկայացրեց. առաջիկայում քաղաքական ուժերը կսկսեն իրենց թանկացնել, խորհրդավոր քաղաքականություն վարել, սակայն ըստ նրա, այդ ամենը ոչ թե ապագան կառուցելու, այլ սեփական գինը արհեստականորեն բարձրացնելու համար է:
«Այս ուժերը ոչ թե ծրագրեր են ներկայացնում, այլ բաժակաճառեր»,-ասաց փորձագետը: Այս ամենը ըստ նրա` կբերի նորանոր դաշինքների:
Իսկ հարցի միակ լուծումը Մեսրոբյանը,այնուամենայնիվ, տեսնում է այլընտրանքային հնարավորության պարագայում:
Այսօր հրավիրված ասուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, թե` 2011թ.-ի ընթացքում նպաստից զրկվել է 18000 ընտանիք:
Այժմ նախարարությունը նպատակ ունի ներդրել նոր տեղեկատվական համակարգ, որի առավելությունների մասին էլ խոսեց Գրիգորյանը։
Ըստ նրա նոր համակարգի նպատակն է բացառել այն դեպքերը, երբ ընտանեկան նպաստ է տրվում մարդկանց, ովքեր դրա համար օրենքով նախատեսված չափորոշիչներին չեն համապատասխանում:«Եթե ինչ-որ մեկը նպաստ է ստանում` խաբելով իր սոցիալական վիճակի մասին, ապա այժմ դա անհնար կլինի անել: Նոր համակարգը թույլ է տալիս հայտնաբերել այդ մարդկանց, քանի որ տալիս է նպաստ ստացողների ընդհանուր սոցիալական պատկերը` աշխատում են, թե ոչ, ինչ եկամուտ ունեն, ինչ սեփականություն ունեն: Նոր տեղեկատվական համակարգը ունի բոլոր լծակները հայտնաբերելու նման խարխադությունների դիմած մարդկանց և զրկել նրանց նպաստից»,- տեղեկացրեց Գրիգորյանը:
Իսկ համակարգը հնարավորություն ունի հայտնաբերելու թե արդյո՞ք համապատասխան կառույցի ղեկավարը, քաջ տեղյակ լինելով, որ մարդն անապահով չէ, նրանից ինչքան կաշառք է վերցնում, կամ ո՞վ ասաց, որ մինչ այսօր համակարգն էր մեղավոր, որ ոլորտում խայտառակ վիճակ է:Այս հարցերի մասին նախարարը չի խոսել:
Անարդարությունը զգալի է հատկապես մարզերում, որտեղ մարդիկ շատ ավելի պարզ են տեսնում իրավիճակը, երբ բաժնի պետերը պոտենցիալ նպաստառուի առջև պայման են դնում, իրենց թողնել մեկ –երկու ամսվա նպաստը: Այստեղ ոչ մի համակարգ էլ չի օգնի, ավելի շուտ մշակել է պետք մարդկանց հոգեբանությունը փոխող համակարգ, թե չէ ցանկացած համակարգ կարելի է օգտագործել ի շահ չինովնիկի:
Ինչևէ, նախարարը տեղեկացրեց, որ 2012թ.-ից հանրապետության բոլոր սոցիալական տարածքային բաժիններում կգործի նոր տեղեկատվական համակարգը, որը միայն սոցիալական քարտի տվյալներով ցույց կտա օպերատորին տվյալ անձի սոցիալական վիճակի ընդհանուր բնութագիր, քանի որ համակարգը կապված է պետական այլ գերատեսչությունների 15 տեղակատվական շտեմարանների հետ:
Նոր համակարգի առավելությունը նախարարի համոզմամբ նաև այն է, որ քաղաքացուն ազատում է թղթաբանական քաշքշուկներից, որոնք նախկինում պարտադիր էին:
«Մենք չենք ուզում որևէ մեկին նպաստից զրկել, այլ ուզում ենք, որ նպաստ ստանան մարդիկ, ովքեր իրոք դրա կարիքն ունեն»,- ասաց Գիրգորյանը:
Լրատվամիջոցներից մեկին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ասել էր, թե տարիներ շարունակ դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, սակայն իրեն պարբերաբար մերժում են: Ու ինքը մինչ օրս մուտքի վիզա չի ստացել:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանում, երբ երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տալիս, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ի՞նչ իմանամ, իրենցից հարցրեք: Ասում են չենք տալիս, ես ինչ ասեմ»:
Հետաքրքիրն այն է, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն բազմաթիվ անգամներ է եղել ԱՄՆ-ում, այլև այնտեղ սեփականություններ ունի: Ավելին` նրա կինը տարիներ առաջ իր զավակին ունեցել է հենց ԱՄՆ-ում:
Իսկ զավեշտն այն է, որ լրագրողը լուրջ է ընդունել ԱԺ պատգամավորի ասածն ու հարցում է արել ԱՄՆ դեսպանատուն: Որտեղից էլ, պատասխանել են, թե արտոնագրային գործերի մասին ինֆորմացիա չեն տրամադրում:
«Asbarez» -ը հաղորդում է, որ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալե Հարիսին են միացել նրա 4 գործընկերները` Հավայան, Մասաչուսեթս, Նեւադա եւ Ռոդ Այլենդ նահանգներից, ովքեր աջակցում են Հայոց ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության գումարները փոխհատուցելու մասին Քալիֆորնիայի սահմանադրական օրենքին:
ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը նախատեսել է այսօր` կրկին քննել այս հարցը: Քալիֆորնիայի գլխավոր դատախազի այս դիրքորոշումը պաշտպանել են նաեւ 4 այլ նահանգների գլխավոր դատախազներ:
Քալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին հակասահմանադրական է, քանի որ ԱՄՆ-ը որպես երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը,այս որոշումը, որ կայացրել էր ԱՄՆ 9-րդ օկրուգային վերաքննիչ դատարանը փոփոխվել է. 2010-ի դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի ապահովագրական պոլիսներ:
«Քալիֆորնիայում եւ բազմաթիվ այլ նահանգներում «հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցում դաշնային կառավարության անգործությունը հերքում է այն պնդումները, թե պետք է խոչընդոտել նահանգներին այդ տերմինի օգտագործման հարցում: Շուրջ 40 նահանգներ ընդունել են օրենսդրական ակտեր, որտեղ օգտագործվում է այդ տերմինը եւ «դաշնային կառավարությունը» երբեք անհամաձայնություն չի հայտնել այդ կապակցությամբ», գրել են դատախազներն իրենց նամակում:
Մերձմոսկվայում ավարտվել է վտանգավոր հանցագործներից` ՕՄՕՆ-ի ներկա ու նախկին աշխատակիցներից կազմված բանդայի անդամների աղմկոտ դատավարությունը: Դատարանի որոշմամբ, 17 տարվա ազատազրկման է դատապարտվել բանդայի ղեկավար Հակոբ Մելիքսեթյանը: Երկարատև պատժաչափերով ազատազրկման են դատապարտվել խմբի անդամներ Սամվել Ոսկանյանը`10, Սերգեյ Օտրակովսկին`11, ՕՄՕՆ-ի Զուբր ջոկատի ներկա եւ գործող անդամներ Անդրեյ Դեմիդենկովը` 9, Կոնստանտին Դոզորովը`15 Ալեքսեյ Կարմանովը`10, և Սերգեյ Կոտովը` 14 տարի:
Բանդիտները գործում են հանցաշխարհի հեղինակություններից մեկի` օրենքով գող Ասլան Ուսոյանի տանիքի ներքո: Ռուս իրավապահներին հաջողվել է պարզել հատկապես բանդայի պարագլուխ Կյաժ մականունով Հակոբ Մելիքսեթյանի կապերը Դեդ Հասանի հետ:
Խումբը մեղադրվում է բռնությամբ եւ զենքի գործադրմամբ, մարդկանց առեւանգման,ավազակային հարձակումների, զենքի ապօրինի շրջանառության, շորթման, զենքի – զինամթերքի և պայթուցիկ նյութերի կողոպուտի և մի շարք այլ հոդվածներով, այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական մարմնի մամլո ծառայությունը:
Քննությամբ պարզվել է, որ գործարար Արմեն Եփրեմյանը, Ալեքսեյ Կարմանովի հետ 9 հոգուց կազմված բանդա են ստեղծել: Իրենց գործունեության ընթացքում նրանք առևանգել են ապակու գործարանի գլխավոր տնօրեն Հրաչիկ Արոյանին եւ 20 հազար դոլար փրկագին պահանջել: Սակայն գումարը չստանալով, ազատ են արձակել տնօրենին:Այս բնույթի և նույն ձեռագրով կատարված մի շարք գործեր են բացահայտել իրավապահները:
Մինչ այս, խմբի եւս 2 անդամների` Արմեն Եփրեմյանին եւ Ալեքսանդր Մալիշևին դատապարտել են 8 տարվա ազատազրկման:
Իսկ այժմ արդեն դատապարտյալի աթոռին է հայտնվել հայկական մաֆիայի կնքահայրը` Հակոբ Մելիքսեթյանը: Ոստիկանությունում բավականին լավ են ճանաչում Կյաժ մականունով այս ազդեցիկ քրեական հեղինակությանը, որին հովանավորում է մաֆիայի մեկ այլ` առավել հզոր կնքահայր` Դեդ Հասանը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր — նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է: Այն կատարվել է գործով քննիչ Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ: Կփոփոխվի նաև նաեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանի և գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի խափանման միջոցները: Նրանք ևս ստորագրությամբ ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Նարեկ Հարթունյանը ձերբակալվել էր հարկերից խուսափելու կասկածանքով և նրան տրվել էր նախնական երկու ամիս կալանք:
Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը`Բուռնաշը, քարից հաց` այս դեպքում ասֆալտից միլիոններ քամող` մեր օլիգարխներից մեկը, իր բիզնեսը`«Հրազդանի տոնավաճառը» էլ ավելի ծաղկեցնելու համար որոշել է, լրացնել մերօրյա զիմզիմովների առանց այդ էլ ստվարացող բանակը:
Նա վարկային կազմակերպություն է բացել հենց տոնավաճառի ներսում, որտեղ արագ վարկեր են ձևակերպում ոսկու գրավի դիմաց:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ բիզնեսի ղեկավարումը վստահել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբոր որդուն`Հրայր Հակոբյանին: Այնպես որ, մեր օլիգարխները ոչ միայն խնամիանում են, այլև խաչաձև բիզնեսներ հիմնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.