23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` «Հարսնաքար» համալիրում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ անվանի մարդիկ, մտավորականներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ, ֆուտբոլասերներ, շախմատի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Մամուլի ծառայությունը:
Երեկոյի մասնակիցներն ու հյուրերը ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներին`Ռոման Բերեզովսկուն, Արսեն Պետրոսյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Յուսպաշյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ռոբերտ Արզումանյանին, Լեւոն Հայրապետյանին, Արտակ Եդիգարյանին, Վարազդատ Հարոյանին, Արթուր Եդիգարյանին, Զավեն Բադոյանին, Հենրիխ Մխիթարյանին, Կառլեն Մկրտչյանին, Դավիթ Մանոյանին, Էդգար Մանուչարյանին, Յուրա Մովսիսյանին, Արթուր Սարկիսովին: Երեկոյին չէր կարողացել ժամանել միայն Մարկոս Պիզելին, որի անունը սակայն հնչեցվեց դահլիճում:
Հայաստանի ազգային հավաքականի անդամներին շնորհավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո նախագահը պարգեւներ հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանին եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, անվանական ժամացույցներ հանձնեց հավաքականի բոլոր անդամներին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի անունից` որպես հավաքականի լավագույն բարեկամի, հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվոգրով պարգեւատրեց նաեւ Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Երեկոյի ավարտին առաջին անգամ հնչեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականին նվիրված երգը, որը հեղինակել են Արա Գեւորգյանն ու Վարդան Հովասափյանը: Երգը կատարեցին Համլետ Գեւորգյանն ու Զարուհի Բաբայանը:
Վաղը` Դեկտեմբերի 16-ին ժամը 12:00‑ին, «Վարկած» (Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 422 սենյակ) ակումբի հյուրն է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:
Թեման` Արտաքին քաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա:
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Գասպարյանը նոր վերադասավորումներ է իրականացրել համակարգում:
Ոստիկանապետի հրամանով, Չարենցավանի ոստիկանապետ է նշանակվել Ծաղկաձորի ոստիկանապետ Արման Մելքոնյանը: Վերջինս պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի որդին է: Ծաղկաձորի ոստիկանապետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը:
Չարենցավանի ոստիկանապետ Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, որին փոխարինել է Սարիկ Դավթյանը:
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել կառավարության պահուստային ֆոնդից «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամին» որպես դրամաշնորհ տրամադրել 35 մլն դրամ: Իր հերթին Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հայտարարել է երիտասարդների մասնակցությամբ նորարարական նախագծերի մրցույթ: Ստացվել են 13 հայտեր եւ ուղարկվել են միջազգային փորձաքննության: Մրցույթային հանձնաժողովը որոշում է կայացրել ֆինանսավորելու 8 հայտեր: Կառավարության նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի ֆինանսավորել երիտասարդների ներկայացրած նորարարական գաղափարները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտարարել է, թե աննախադեպ չարաշահումներ է հայտնաբերել կաթնամթերքի շուկայում: Գովազդային հոլովակ հիշեցնող այս հայտարարությունը, նոր տարվա շեմին, բոլորովին էլ չի մխիթարում սպառողին:
Սննդի անվտանգության տեսչությունից տեղեկացրեցին, որ իրենք ստուգումներ են կատարել կաթնամթերք արտադրող ընկերություններում, ուր արձանագրվել են մի շարք խախտումներ` մասնավորապես, այս պահին հայտնի է «Աշտարակ կաթ»,«Թամարա» և « Անի» ընկերության կատարած խախտումները: «Անկախ ամեն ինչից, սննդի անվտանգության նկատառումով , մինչև տարեվերջ ստուգումներ ենք իրականացնելու բոլոր խոշոր կաթնամթերք արտադրողների մոտ», -ասաց ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
Վաղը`դեկտեմբերի 16-ին, ՏՄՊՊՀ-ում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները, այս մասին հայտնում են Հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նախապես հայտարարվելով, որ վերոնշյալ շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ մի քանի խոշոր տնտեսվարողներ իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել բնույթով աննախադեպ եւ օրենսդրության խախտման տեսանկյունից լուրջ չարաշահումներ:
Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդես եկավ կարևոր ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց Թուրքիայից Հայաստանի պահանջների բավարարման մի նոր ռազմավարություն։ Մինչ այժմ, ՀՀ կառավարությունը պահանջում էր զուտ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Առաջին անգամն էր, որ նախագահը խոսեց Հայաստանի՝ «արդարության» պահանջի մասին։ Վստահ լինելու համար, որ իր պատգամը լսելի և հասկանալի է, նա կրկնեց «արդարություն» բառը երեք անգամ, երեք առանձին նախադասություններում. ––«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացու¬ցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցա¬խում կամ Սփյուռքում, պահանջում է արդա¬րություն»: –– «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»։ Նախագահն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառը վեց անգամ իր ելույթի տարբեր մասերում։ –– «Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր»,– ասաց Նախագահ Սարգսյանը՝ նկարագրելով 1921 թվականին Մարսելի հայերի ցնծությունը, երբ լսեցին Գերմանիայի դատարանի կողմից Թալեաթի սպանողի Սողոմոն Թեհլերյանի արդարացման լուրը։ Զարմանալիորեն, ոչ մի քաղաքական մեկնաբան Հայաստանում, Թուրքիայում կամ այլուր ուշադրություն չդարձրեց նախագահ Սարգսյանի կողմից նշված մոտեցման զգալի փոփոխությանը: Ցեղասպանության զոհերի համար «արդարություն» հայցելն ունի բոլորովին այլ նպատակ, քան ցեղասպանության պարզ ճանաչումը։ Այս համատեքստում «արդարություն» բառը ներառում է մի շարք վնասների փոխհատուցում՝ պահանջելով վերականգնել և վերադարձնել բոլոր կողոպտված գույքը, առգրավված կալվածքները և գրավյալ տարածքները: Թուրքիայի առաջ ավելի համապարփակ պահանջներ դնելիս, նախագահ Սարգսյանը հայտնեց իր համոզմունքը, որ կգա այն օրը, երբ Թուրքիայի ղեկավարները կընդունեն իրենց նախնիների կողմից իրագործված զանգվածային հանցագործությունների փաստը: «Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությա¬ն հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտե¬ցումները Հայոց ցեղասպանության հանդեպ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»: Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն հավանաբար չհասկանալով նախագահ Սարգսյանի կողմից «արդարության» պահանջի հեռանկարային հետևանքները՝ զայրացած արձագանքեց ՀՀ նախագահի խոսքերին։ Բաղըշն մեծամտորեն նշեց. «Ոչ մեկը չի կարող ծնկի բերել թուրք ժողովրդին։ Ընդհակառակը, թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, ինչպես ծնկի բերել նման անգիտակից հայտարարություններ անողներին»։ Ես լրիվ կողմնակից եմ նախագահ Սարգսյանի՝ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրական նոր մոտեցմանը։ Ես իմ հոդվածներում, ելույթներում, հարցազրույցներում և առանձին հանդիպումների ժամանակ բազմիցս կոչ եմ արել Հայաստանի ղեկավարներին, որպեսզի նրանք Թուրքիայից պահանջեն «արդարություն», այլ ոչ թե պարզապես Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այս թեմայով իմ հոդվածներից մեկը՝ «Ցեղասպանության ճանաչումը և արդարության պահանջը», անցյալ տարի լույս է տեսել Լոս Անջելեսի «Loyola» իրավաբանական համալսարանի «Միջազգային և համեմատական իրավունքի պարբերաթերթ»-ի մեջ: Նախընտրելի է, որ Հայաստանը Թուրքիային ներկայացնի իր պահանջները «արդարության» տեսանկյունից՝ խուսափելու համար հզոր և սպառնալից հարևանից պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնելու վտանգից։ Այնուամենայնիվ, «արդարության պահանջը» ծածկագիր է կամ սղագրություն է Թուրքիայից համապարփակ հայկական պահանջների։ Նույնիսկ Թուրքիայի ժխտողական ղեկավարները չեն համարձակվի վիճարկել «արդարության» համընդհանուր ընդունված հասկացությունը, որն ամրագրված է օրենքի գերակայության, հատկապես, միջազգային իրավունքի հիման վրա։ Թեև Մարսելում նախագահ Սարգսյանի խոսքերը բարձր գովասանքի են արժանի, մնում է տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվելու Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջելու այս նոր հայեցակարգը։ Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայից արդարություն պահանջելու ուղղությամբ։ Արդյո՞ք Հայաստանը կպաշտպանի սփյուռքի հայկական համայնքների կողմից ԱՄՆ և եվրոպական դատարաններում Թուրքիայի դեմ բերված դատավարությունները՝ պահանջելով Ցեղասպանության զոհերի կորուստների փոխհատուցումը կամ արդյո՞ք Հայաստանը կնախաձեռնի իր սեփական դատավարությունը Թուրքիայի Հանրապետության դեմ Համաշխարհային դատարանում։
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-3, արևմտյան շրջաններում` 3-5 աստիճանով:Երեկոյան հանրապետության որոշ տարածքներում սպասվում է ձյուն, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում, բուք և ցածր տեսանելիություն, նաև մառախուղ:Ուշադրությու՛ն. ավտոճանապարհների առանձին հատվածներում մերկասառույց է:
Քաջարան համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթանյանը հրաժարական է տվել։
Խմորումները, որ տեղի են ունենում այս տարածքում նոր չեն, սակայն տրամաբանական լուծում չեն գտնում.
Երեկ Աթանյանը ասել էր, որ գտնվում է անելանելի վիճակում, իսկ այսօր հայտարարել թե`հարկադրված է եղել հրաժարական տալ: Ի դեպ Ռաֆիկ Աթանյանը հրաժարվել է նաև ՀՀԿ անդամությունից:
Աթանյանը նախընտրել է ազատել պաշտոնը, քան պատասխանատվություն վերցնել ժողովրդի տարահանման հարցում: Ըստ նրա, Քաջարանի բնակիչները մարտական են տրամադրված ու չեն ուզում լքել բնակավայրը:
Ըստ նրա`տեղական իշխանությունները իր վրա ճնշումներ են գործադրել ` ստիպելով նրան ստորագրել Քաջարանի հողերից 27 հա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին հանձնելու համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ քաջարանցիները պայքարում են ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման դեմ, ըստ որի, Սյունիքի մարզի վարչական սահմաններում, գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, այն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին տրամադրելու նպատակով, որը ենթադրում է Քաջարանի բնակչության տարահանում:
Forbes ամսագիրը հրապարակել է 2011թ. ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը, որը «Հարի Փոթեր. մահվան պարգևները. մաս 2-րդ» ֆիլմի համար ստացել է 1.3 մլրդ դոլար հոնորար:
Դերասան Շայ Լաբեֆը 1.1 մլրդ դոլար հոնորարով զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը, որը նա վաստակել է «Տրանսֆորմերներ. Լուսնի մութ կողմը-3» ֆիլմում նկարահանվելու համար:
Ամերիկացի դերասան, ռեժիսոր, երաժիշտ սցենարիստ և պրոդյուսեր Ջոնի Դեփը հայտնվել է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերում» ֆիլմի համար, որից դերասանը ստացել է 1 մլրդ դոլար հոնորար: Իսկ 2011թ. նկարահանված մեկ այլ՝ «Ռոմային օրագիր» ֆիլմի համար նա ստացել է 22 մլն դոլար:
Ամսագրի ամենաբարձր վարձատրվող դերասանների թոփ-տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Դենիել Ռեդքլիֆ
2. Շայ Լաբեֆ
3. Ջոնի Դեփ
4. Ռոբերտ Պատինսոն
5. Բրեդլի Կուպեր
6. Քրիստեն Սթյուարտ
7. Վին Դիզել
8. Ջոնսոն Դաունի
9. Փոլ Վոլքեր
10. Էդ Հելմս
ՀՀ Գլխավոր դատախազությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, ըստ որի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երեւան քաղաքի բնակիչներ Կ. Գասպարյանի եւ Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, ինչպես նաեւ` այլ ծառայություններ մատուցելով: Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ. Գասպարյանը եւ Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին եւ հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել` 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով: Ա. Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչեւ 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացիների համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ: 2011թ. փետրվարի 14-ին Ա. Հարությունյանն ու Վ. Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին` խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա. Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա` 15 000 եվրո կաշառք: Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա. Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 21.02.2011թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում` վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը: 2011թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, Ա. Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն եւ աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը` 15 000 եվրո գումար: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.