23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզնի 1-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 20-ին ժամը 05.00-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը ժամը 17.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ,
2. Էրեբունի վարչական շրջանում` Սարի-Թաղի շարքերի եւ 1-4 փողոցների,
3. Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց 4, 6, 8, 10, 7, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց 2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17, Ս.Տարոնց փ. 3, 5, 7, Ս.Տարոնց փ. նրբանցքի , Գ. Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ.Թադեւոսյան 13, 13/1, 15/1, 15, 17, 17/1, 19, Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխովի 24, 28, 32, 34, 25 շենքերի 3-ից բարձր հարկերի: Իսկ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում կնկատվի ջրի ճնշման անկում:
4. Կենտրոն վարչական շրջանում` Սարմեն, Անտառային, Զարոբյան, Գ.Էմին, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Ֆրիկ, Ռուսթավելի, Մայիսյան, Կոնդ, Այգեստանի 9,10,11 փողոցների եւ նրբանցքների, Թամանյան 5, Հերացու, թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ու հարակից բժշկական հաստատությունների:
Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 20-ին ժ. 10.00-20.00 եւ դեկտեմբերի 21-ին ժ. 10.00-20.00 կդադարեցվի Աբովյան փ. 11-ից բարձր, 20-ից բարձր, Տերյան փ. 23-ից բարձր, 42-ից բարձր, Մաշտոցի պող. 37-ից բարձր, 42-ից բարձր, Նալբանդյան 23-ից բարձր, 98-ից բարձր, Հանրապետության փող. 78-ից բարձր, Խանջյան փ. 37-ից բարձր, Կորյունի փ., Գր.Քոչար փ., Իսահակյան փ.., Թումանյան փ. 1, 2 նրբ., Թումանյան փ. 10, 21, 23, 28/20, 30, 32 հասցեների, Բայրոնի փ., Աղայան փ., Սայաթ-Նովա պ. 1-33, Մոսկովյան փ. անցուղի հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Wikileaks-ին պետական գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող ամերիկյան հետախուզական վերլուծաբան 23-ամյա Բրեդլի Մենինգի գործի լսումները, մեկնարկում են այսօր երեկոյան:
Մենինգի նկատմամբ առաջադրվել են 34 կետերով մեղադրանքներ` ազգային անվտանգությանը սպառնալիքի ստեղծում, պետական գաղտնիքի հրապարակայնացում, լրտեսություն և այլն: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, ամերիկյան հանրության կարծիքը այս պահին բաժանված է երկու մասի. Մի մասը նրան համարում է դավաճան, մյուսները հերոսացնում են նրան:
Երիտասարդը կասկածվում է Wikileaks-ի աշխատակիցներին տեսա և ձայնագրություններ տրամադրելու մեջ, որտեղ պատկերված է, թե ինչպես են ամերիկացի զինծառայողները ծաղրում Իրաքի խաղաղ բնակիչներին: Նա նաև կայքին է տրամադրել հազարավոր գաղտնի փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երիտասարդին կդատապարտեն մահվան, սակայն շրջանառվում է, նաև նրան ցմահ ազատազրկման դատապարտելու վարկածը:
Նախնական լսումները կտևեն հինգ օր, ապա Մենինգի դատական փաստաթղթերը կփոխանցվեն ԱՄՆ բանակի գեներալի, վճիռ կայացնելու իրավունքով:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կոչից կարելի է ենթադրել, որ մեր երկրում աշխատողները միայն տղերքն են: Երեկ ոստիկանապետն էր տղերքին դուխ տալիս, թե` տղերք լավ աշխատեք, այսօր գյուղնախարարության հետ կապված պաշտոնյան:
Ու, ոչ ոք չի անդրադառնում, որ երկրի դժվարությունն ու հոգսը մեծ մասամբ կանաց վրա է:
Բերբերյանը նախ սկսեց բնամթերքից. «Նախորդ տարվա համեմատ այս տարի ՀՀ-ում 50 մլն ձու քիչ է արտադրվել», -ասաց նա, սակայն չպարզաբանեց թե ինչո՞ւ. «Դե մասնավոր սեկտորը ինչքան կարողացել, այդքան է արտադրել: Սակայն անցած տարվա նման ձվի դեֆիցիտ չի լինի, քանի որ արդեն ներկրել են ինչքան հարկավոր է»:
Իրականում դա այնքան էլ այդպես չէ. տեղական արտադրողն իրոք չի կարողանում ապահովել հարկ եղած ծավալը, բայց ինչո՞ւ, որովհետև ինչպես իրենք են ասում` «խեղդում են» ու նա չի հասցնում արտադրել նորմալ քանակի ու նորմալ որակի ձու. Վկան` «Արզնին», որի կերի ներկրման հետ կապված արհեստական խոչընդոտներ էին հարուցել մաքսատանը ու տևական ժամանակ մեքենաները չէին մաքսազերծում:
Իսկ ինչ վերաբերվում է մյուս խոշոր ընկերություններին, նրանց ձեռնտու է ներկրումը: Այսօր հիմնականում ձուն ներկրվում է. այդպես ավելի էժան է ու առանց գլխացավանքի: Իսկ այն, որ ուկրաինական անհայտ ծագման ձու նեմուծելու փոխարեն, տեղում ձու արտադրելու, ազգաբնակչությանն էկոլոգիապես ավելի մաքուր սննդամթերք մատուցելու ու երկրում աշխատատեղեր բացելու հարցում շահագռգիռ կողմեր չկան, ակնհայտ է: Իսկ թե ինչո՞ւ, այլ քննարկման թեմա է:
Ինչևէ, Բերբերյանը մի տարօրինակ հայտարարություն էլ արեց. Ըստ նրա առավել բարենպաստ կլիմայական պայմանների պայմաններում այս տարի համեմատաբար բարձր բերքատվություն է գրանցվել: Սակայն, զարմանալիորեն, դա իր մաշկի վրա չի զգում շարքային սպառողը, քանի որ բերքի գներն անշեղորեն աճում են:
«Տարին որոշ ուղղություններով ավելի բարվոք էր և արդեն պատրաստվել ենք մյուս տարվա համար: Ճիշտ է, աշնանացան քիչ պարարտացվեց, բայց պատրաստ ենք հացազգիների հարցում: Երաշխավորված սերմնացու ունենք: Կարտոֆիլի տնկիների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց Բերբերյանը:
Իսկ Բերբերյանի ամփոփիչ խոսքը զավեշտի վերջն էր. Նա գյուղացուն խորուրդ տվեց հաջորդ տարի շատ ցանել բանջարեղեն՝ լոլիկ, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ: Իսկ ՀՀ գյուղնախարարության աշխատակիցներին դիմեց կոչով`«Տղերք, ավելի լավ աշխատեք»:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:
Փաստի առթիվ ԼՂՀ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստած նյութերով, ՀՀ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրօր-ի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով այսօր հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք որ այս միջադեպին անդրադարձել է «Հայկական Ժամանակ» օրաթերթը. Ըստ որի նախօրեին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:
Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:
Նախարար Նալբանդյանը ողջունեց անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:
Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու և նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:
Չինաստանի իշխանությունները պարտավորեցրել են տեղի միկրոբլոգային հարթակներ ունեցող ընկերություններին պահանջել օգտատերերից գրանցվել իսկական անուններով:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, միկրոբլոգների օգտատերերն այսուհետ ստիպված կլինեն իրենց իրական անունները հայտնել կայքի ադմինիստրացիային, իսկ հաղորդագրությունը կարելի է թողնել արդեն կեղծանվան տակ: Առանց իսկական անունը նշելու՝ բլոգերները կկարողանան միայն կարդալ մյուսների հաղորդագրությունները: Արդեն գրանցված բլոգերները պետք է իրենց իսկական անունները նշեն երեք ամսվա ընթացքում:
Իշխանությունները նշում են, որ այս միջոցառումն ուղղված է օգտատերերի շահերի պաշտպանությանը և համացանցում տեղեկատվության նկատմամբ վստահության բարձրացմանը: Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ համացանցում տարածված լուրերը «կոկաինից վատն են»: Վերջերս երկու չինացի ձերբակալվեցին համացանցում տարածած լուրերի պատճառով:
Իրական անունը նշելու պահանջն առաջին հերթին կվերաբերի Weibo.com ծառայությանը, որը Twitter-ի չինական անալոգն է: Այստեղ գրանցված է շուրջ 250 մլն օգտատեր:
Բացի այդ, նոր օրենքով արգելվում է հրապարակել անօրինական տեղեկություն, այդ թվում՝ պետական գաղտնիքներ և ատելություն բորբոքող լուրեր:
ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել ուսանողների հետ, ովքեր Համագործակցության երկրների կողմից առանձնացված քվոտաներով սովորում են Ռուսաստանում։
Նախօրեին Մոսկվայում կայացավ ակտիվիստների և ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության նախագահ` Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը հայ ուսանողների հետ։ Քննարկվեցին մի շարք հարցեր` կապված նոր միջավայրին հարմարվելու, իրենց ապրելու և սովորելու վերաբերյալ ։Որքան էլ տարօրինակ էր, բայց ուանողների անհանգստությունը հիմնականում վերաբերում էր լեզվական խոչընդոտներին։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը դեռևս չի հասել անհրաժեշտ մակարդակի։ ԱՊՀ երկրների Երիտասարդական Միության խորհրդի որոշմամբ գալիք տարվա սկզբից Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն անվճար ռուսաց լեզվի դասընթացներ։Միության մամուլի կենտրոնից հայտնում են նաև, որ Նոր Տարվա նախօրեին Մոսկվայում կկայանա կլոր սեղան Ռուսաստանում սովորող ԱՊՀ բոլոր երկրների ուսանողների մասնակցությամբ: Այն վերաբերելու է ընդհանուր պատմական հիշողության պահպանմանը, առաջին հերթին միասին ձեռք բերած հաղթանակներին։
Այսօր ասուլիսում ի պատասխան լրագրողներին թերևս ամենահետաքրքրող հարցի, թե` հայ իշխանավորներից ու գործարարներից ովքեր են սիրում որսի գնալ, «Հայ որսորդների ազգային դաշինքի» նախագահ Գրիգոր Գրիգորյանը համարյա անուններ չի տվել:
«Կա 10 հազար որսորդ, որոնց շարքում բազմաթիվ հայտնի գործարարներ, պետական եւ հասարակական գործիչներ: Միությունում ամեն տեսակի մարդիկ կան. Համարյա ամբողջ Կառավարական ապարատը, Ազգային ժողովն ընդգրկված է որսի մեջ», — ասել է նա:
Նախագահը, վարչապետը ակտիվ որսորդ չեն, մանավանդ այս քաղաքական լարված ժամանակաշրջանում հազիվ թե ժամանակ ունենան իրենց հաճույքներով զբաղվելու: Երկրորդ նախագահը շատ լավ որսորդ է, կարծեմ մինչեւ հիմա էլ գնում է»,- տեղեկացրել է Գրիգորյանը, չմանրամասնելով, թե ուր է գնում Տանզանիա, թե Ռոբերտ Քոչարյանը փոխել է նախասիրած երկիրը:
Որպես ամենահին որսորդ նշվեց ընդամենը մեկ անուն `Մանուկ Թոփուզյան:
Ի դեպ,նա ասաց նաև, որ եթե նախկինում որսորդությունը կենսունակությունը պահելու միջոց էր, ապա այժմ սպորտաձեւ է կամ հաճույքի միջոց:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր ըստ որի նախագահը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են նաև, որ նախագահ Սահակյանի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Մոսկվայում, դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԾՏՀ դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման օրակարգում էին առեւտրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:
Նախարար Նալբանդյանը ողջունել է անցած ժամանակահատվածում ՍԾՏՀ տրանսպորտի, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարների կողմից ընդունված համապատասխան ոլորտներում հռչակագրերը:
Համագործակցության ձեռքբերումների շարքում նախարար Նալբանդյանը նշել է ՍԾՏՀ առողջապահության եւ դեղագործության հարցերի Հայաստանի կողմից համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ՍԾՏՀ անդամ երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության հուշագրի նախագծի ընդունումը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի Հայաստանի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբում վերոհիշյալ ոլորտում համագործակցությունը խթանելու եւ նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարներն ընդունել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012թ. առաջին կեսին:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 25-րդ հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.