23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս շաբաթ ևս հեռուստածրագրերի թոփը գլխավորում է Արմենիա TV-ի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը.
Չնայած տարաբնույթ կարծիքներին` սերիալում կանանց նկատմամբ բռնությունների ու չպատճառաբանված կոպտության վերաբերյալ, այն մնում է հեռուստադիտողների հետաքրքրությունների կիզակետում:
Երկրորդ տեղում Հ1- ի«Աննա» է, իսկ 3 –ում`«Հրեշտակների դպրոցը » սերիալները:
Սակայն, այն հանգամանքը, որ մեր հանրության համար սերիալները մյուս բոլոր հաղորդումներից գերադասելի են, մտահոգվելու տեղիք է տալիս:
Ֆրանսայի Ազգային ժողովին քվեարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ազրպեյճանական, հայկական եւ արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծված ձեւերով: Այդ լրահավաքն ու մանավանդ վերլուծական հոդվածներուն մոտեն հետեւելու անհրաժեշտությունը ինքզինք կպարտադրե հետագա զարգացումները նախանշելու առումով:
Անգարան կտրուկ հակազդեցություններու կդիմե: Ֆրանսայի Ազգային ժողովին առջեւ տեղի ունեցած ցույցը ցրված է անշուշտ, սակայն կհամենան սպառնալիքները, դիվանագիտական խզումներու հայտարարությունները, առնվելիք քայլերուն փուլային տարբերակներու բարձրաձայնումները, այս բոլորը անհետեւանք չձգելու, Ֆրանսայի նախագահը այլ բռնապետերու հետ համեմատելու եւ… Ֆրանսան Ալճերիո մեջ ցեղասպանություն կատարած ըլլալու հանցանքով ամբաստանելու երեւույթները:
Այս կտրուկ մագլցողականությունը տակավ նահանջ կարձանագրե՛ անշուշտ եւ ամեն ինչ կվերադառնա իր ընթացիկ հունին: Այսուհանդերձ, եթե օրենքի վերածվելու ընթացակարգը իր հաջորդ հանգրվաններն ալ բոլորե, այլ խոսքով` ստանա ծերակույտին վավերացումն ու նախագահին ստորագրությունը, այդ պարագային Ֆրանսայի արտաքին գործոց նախարարը իրավունք չունենա՛ր հայտարարություն կատարելու Ցեղասպանության հարցը պատմաբաններու միացյալ հանձնախումբով քննարկելու:
Մինչեւ այդ սակայն, օրինագիծը օրենքի վերածվելու համար երկու կարեւոր հանգրվան պետք է հաղթահարե: Չմոռնանք, որ Ազգային ժողովեն անցնելե ետք նմանատիպ օրինագիծ մը չէր հասած ծերակույտ. նախագահական միջամտությամբ օրակարգի չվերածվելով չէր քննարկված նույնիսկ: Հիմա, կթվի, թե պայմանները տարբեր են եւ թե մոտալուտ է ծերակույտին վավերացումն ու նախագահական հաստատումը:
Թրքական մագլցողական ճնշամիջոցները հետեւյալ կերպ կարելի է մեկնաբանել: Անգարան վստահ էր, որ այս հանգրվանին կորսված պատերազմ կմղեր Ֆրանսայի Ազգային ժողովին դեմ: Սկզբունքով պատերազմի մյուս ճակատամարտներն ալ կորսված են Անգարային համար: Այժմ, ծերակույտի մեծամասնությունը ընկերվարական խմբակցության անդամ է եւ նույնիսկ մետասաներորդ պահու կատարվելիք միջամտություն մը չի կրնար արգելակել նախատեսված ընթացքը: Չմոռնանք նաեւ, որ ընտրական նկատառումներե մեկնած եւ նախատեսելին հաշվարկելով նախագահ Սարքոզին ցեղասպանություններու քրեականացման հաղթաթուղթը այս ձեւով կխլեր իր մրցակիցներեն:
Այս բոլորով հանդերձ, անտեղի պիտի ըլլար հայկական կողմին համար ողջույններու հուռռայական մթնոլորտի մեջ սպասելը երկու հանգրվաններու հաղթահարման: Անգարայի բեմադրած ապատեղեկատվությունը, սպառնալիքներն ու ծայր գացող հայտարարությունները կփորձեն արգելակել նախատեսված ընթացակարգը: Առավելագույն աշխատանք պիտի կեդրոնացվի թուրքերուն կողմե հետաձգել տալու համար ծերակույտի վավերացումը:
Որքան ալ Փարիզեն հայտարարվի, որ ֆրանսական օրենքները կորոշվի՛ն Փարիզի մեջ եւ չեն թելադրվիր Անգարայեն, որեւէ պահու կբանի քաղաքական տրամաբանությունը, որ կեցուածքներու հարափոփոխելիության տեսությունը մնայունորեն կիրառելի կպահե: Համամարդկային արժեքները, պատմական հիշողությունը, իրողություններու հետ հաշվի նստելու սկզբունքները կրնան այլապես մեկնաբանվիլ, եթե տվյալ պահուն քաղաքական շահի ներշնչումի շարժառիթները փոխվին:
Հայկական գործոնը ուրեմն, հաղթողի դիրքե մեկնած պետք չէ բացառե խանգարիչ այլ տվյալներու արդյունավետ աշխատելու կարելիությունը: Քաղաքական ծայր աստիճան զգոնությունը, թրքական դիվանագիտության փորձառության հետ հաշվի նստիլը, Անգարայի ցուցադրած թատերական արարներուն ետին թաքնված քաղաքականության ծալքերուն իրազեկումը եւ մանավանդ ֆրանսական քաղաքական հարթության վրա շեշտակիորեն տեսանելի ընտրական մրցապայքարի մթնոլորտեն լիարժեք օգտվիլը կհուշեն, որ նախքան նախագահական հառաջիկա ընտրությունները այս օրինագիծը անպայման վերածվի վերջնական օրենքի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Սահակյանը, պայմանագիր կնքելով հնգամյա ժամկետով:
Էլիտար ամուսնությունները շարունակվում են` ի դեպ վերջին շրջանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցնող տարում նշանվում կամ ամուսնանում են հայտնի մարդկանց, հատկապես աղջիկները:
Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում իր դստեր ամուսնությունն է նշում փորձագիտական ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Ի դեպ վերջինս կարծես տուրք չի տվել մոդային ու Ֆլորենցիայի փոխարեն դստեր հարսանյաց հանդեսը կազմակերպել է Մարիոթում:
Իր դստեր ամուսնությունը այստեղ է նշել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Այն 2012թ. մարտին կքննարկվի Վերին պալատում՝ Սենատում։
Նախագծի օգտին քվեարկեց նիստին ներկա շուրջ 50 պատգամավորների ճնշող մեծամասնությունը, դեմ էին մոտ կես տասնյակ պատգամավորներ։
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո գումարով։
Ելույթ ունեցող պատգամավորները միաբերան շեշտեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը` շեշտելով, որ նրա ժխտումը թույլատրել` կնշանակեր երկրորդ անգամ սպանել զոհերին։
Բանախոսներից շատերը հուզված էին և իրենց ելույթներով պաշտպանում էին օրինագիծը։
Նրանք հերքեցին օրինագծի ընդունման նախընտրական նկատառումները, որպես ապացույց նշելով, որ նախագծի օգտին պատրաստ էր քվեարկել նաև ընդդիմությունը։
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք գործում է նաև Շվեյցարիայում։
Ֆրանսիացի խորհրդարանականները դիմեցին Թուրքիայի հանրապետությանը Հայոց ցեղասպանությունը ընդունելու կոչով: Նրանց պատգամն էր. Ընդունել անցյալը` ապագան կառուցելու համար։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի Արամի փողոցին հարող հատվածից 3000 քմ մակերեսով տարածքն օտարման գոտի ճանաչելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերությանը հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ին կայացրել է 909-Ն որոշումը:
Հիշյալ որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Գապբնակշին» ՍՊ ընկերության միջև 2004թ. հուլիսի 21-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր` Երևան քաղաքի Բուզանդի փողոցի` թվով 37 բնակարաններն ու հողատարածքներ Հայաստանի Հանրապետության անունից վերցնելու և «Գապբնակշին» ՍՊ ընկերության կողմից Արամի փողոցում կառուցվելիք շենքի բնակարաններով այդ քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ:
Ձեռք բերված ապացույցների համաձայն` կնքված պայմանագրերի առկայության պայմաններում «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը 2004-2011թթ. ընթացքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, անձանց մոլորության մեջ գցելու, նրանց զգոնությունը թուլացնելու նպատակով խեղաթյուրելով իրական և ճշմարիտ փաստերը, չի հայտնել նույն բնակարանները երկու և ավելի անգամ տարբեր անձանց վաճառելու մասին և շենքի կառուցման ընթացքում օտարման գոտու մի շարք բնակիչներին փոխհատուցվելիք, ինչպես նաև արդեն իսկ վաճառված բնակարանները երկկողմանի գրավոր համաձայնագրով վերավաճառել է տարբեր անձանց և խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նյութերի ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի «Խարդախությունը» 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից պահանջել է դատախազություն ուղարկել նույն դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը: Դրանք նույնպես դատախազության հանձնարարությամբ կուղարկվեն քննչական գլխավոր վարչություն` հարուցված քրեական գործի հետ համատեղ ընթացք տալու համար:
Հ. Գ. Հետաքրքիր է, որ և այս հաղորդագրության մեջ, և քաղաքապետարանի տվյալներում նշված չէ այն մարդու անունը, որին իրականում պատկանում է ընկերությունը:
Կալանավայրում դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել դատապարտյալ 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանը:
2007 թվականին Ավետիսյանը Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և` 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:
Ս. Ավետիսյանը երկտող է թողել. Նա խնդրում է իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել` որ արարքի պատճառն իր ընտանեկան խնդիրներն են:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները Փարիզ են մեկնել թուրքական պատվիրակության անդամները հանդիպելու են Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենին և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին։
Խնդիրը վերաբերում է Ֆրանսիայի ազգային ժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որի դեմ լոբբինգի նպատակ ունեն պատվիրակները:
Հանդիպումները, որոնց մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում անցել են դռնփակ։
Պատվիրակության անդամներըհանդիպման ընթացքում նպատակ ունեն պարզաբանեուլ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ Թուրքիայի մտավախություններն ու կոնկրետ դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
Իսկ օրինագծի ընդուման օրից ի վեր նախագահ Սարկոզին չի պատասխանում Աբդուլահ Գյուլի հեռախոսազանգերին, ինչն էլ լուրջ մտահոգություն էր առաջացրել թուրք իշխանության շրջանում:
Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր, -ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
Սակյան, 2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նշված օրինագիծը:
Եթե մետասանաերորդ պահուն կացություն փոխող որեւէ հիմնական միջամտություն չըլլա, ապա Ֆրանսայի Ազգային ժողովին քննարկման եւ քվեարկումի կդրվի պաշտոնական Փարիզի կողմե ճանչցված ցեղասպանություններու ժխտումի քրեականացման օրինագիծը: Անգարան խուճապի մատնված ըլլալու երեւույթներ կդրսեւորե: Ի հարկե պարագայական հակազդեցություններ չեն ցուցաբերված դրսեւորումները: Թրքական զանգվածային լրատուամիջոցներու թողարկած լրատվություններու տեսակն ու բովանդակությունը որոշ չափով կնախանշեն թրքական հակազդեցության ընդհանուր ուղղությունները:
Այսպես.երեքշաբթի առավոտ թրքական զանգվածային որոշ լրատուամիջոցներ շրջանառության մեջ դրած էին լրատվություն, ըստ որուն Ֆրանսայի Ազգային ժողովը ընդունած է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես կհայտներ ,թըրքիշ Էն Վայեը, օրինագիծը ընդունված էր 106 կողմ եւ 19 դեմ ձայներու հարաբերակցությամբ:
Եթե այնպես պատահած ըլլար, որ թրքական լրատուամիջոցը պարզապես հայտներ լուրը, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունված է Ֆրանսայի Ազգային ժողովին կողմե, կարելի կըլլա՛ր մեկնաբանել, թե բոլորվին չի բացառվիր թյուրիմացությունը, շփոթը կամ թյուր ըմբռնումը հարցին:Շփոթը այս պարագային կրնար վերաբերիլ հարցին օրակարգին ներառումին կամ կառավարության համաձայնության տալուն: Թեեւ անտեղյակությունը այս պարագային եւս կրկնակի կըլլա՛ր, քանի որ քննարկման ներկայացվելիք օրինագիծին մեջ չի հիշվիր Հայոց ցեղասպանությունը, այլ` Ֆրանսայի կողմե պաշտոնական ճանաչում ունեցող ցեղասպանությունները:
Այս վարկածին հավանականությունը բացառված է, որովհետեւ լրատվության կհետեւի քվեարկության պատկեր: 106 կողմ եւ 19 դեմ քվեներու հարաբերակցության արձանագրությունը թրքական լրատվության մեջ, կմատնե ապատեղակատվության միտումը: Այստեղ եւս ճշդումի կարգով մամուլին մեջ նշվեցավ, որ քվեներու թիվի այս պատկերը որ այժմ կօգտագործվե՛ր, 2006ի քվեարկության ընթացքին արձանագրված պատկերն էր:
Ասոր զուգահեռ, Հապեր Թյուրքը կհայտներ, որ Փարիզի ,լը Կրան Հոթելե պանդոկը մերժած է տեղ տրամադրել թուրք գործարարներու պատվիրակության, որ մտադիր էր խորհրդաժողով կազմակերպել` քննարկելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Շարունակենք քարոզչական այս ուղեգիծի մեջ դրսեւորված տարբերակներուն ներկայացումը:Երեկվան լրատվություններուն մեջ կերեւա՛ր ,սի Էն Էն թյուրքեի բացահայտումները, որոնց համաձայն Ֆրանսայի նախագահ Նիկոլա Սարքոզին մերժած է Թուրքիո նախագահ Ապտյուլլա Կյուլին հետ հեռաձայնային խոսակցություն ունենալ: Կյուլը ուզած է անձամբ խոսիլ Ֆրանսայի նախագահին հետ` ներկայացնելու համար իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի վերաբերհալ:
Այստեղ ավելի լուրջ է պատգամը, որովհետեւ լրատուամիջոցը վկայակոչած է նախագահ Կյուլի աշխատակազմը, ըստ որուն Էլիզյան պալատը իրազեկված էր, որ Կյուլը կուզե՛ անձամբ խոսիլ Սարքոզիի հետ, սակայն, չէ ընդառաջված: Որուն դիմաց, Թուրքիո նախագահին պաշտոնական կայքեջին վրա հայտնված է կոչ` արգելակելու օրինագիծի ընդունումը: Նախագահ Կյուլ հայտարարած է , թե Թուրքիան կհուսա ,որ Ֆրանսան չի զոհաբերեր Անգարայի ու Փարիզի բազմամյայ բարեկամությունը, ,մանր քաղաքական հաշվարկներու համարե:
Օրինագիծի ընդունման պարագային, ըստ թրքական հրապարակումներուն, Անգարա կդիմե հակազդեցության հետեւյալ քայլերուն.-
1. Հետ կանչել Ֆրանսիայի իր դեսպանը. նաեւ պահանջել հետ կանչել Անգարայի մեջ գործող Ֆրանսայի դեսպանը: Այստեղ կար լրացուցիչ տեղեկություն, որ Փարիզի թուրք դեսպանը արդեն ապահոված է Փարիզ-անգարա օդանավի իր տոմսը եւ սպասման վիճակի մեջ :
2.Փարիզեն հետ կկանչվին թուրք զինվորական կցորդները, չեղյալ կհայտարարվին նաեւ Անգարայի մեջ ֆրանսացի զինվորական կցորդներու հավատարմագրերը:
3. թուրքիո եւ Ֆրանսայի միջեւ կդադրեցվին հետախուզական տեղեկութհուններու փոխանակումը:
4. թուրքիո օդային տարածքը ամբողջովին փակ պիտի մնա ֆրանսական ռազմաօդային ուժերու համար:
5. Պիտի արգիլվի ֆրանսական ռազմածովային ուժերու նավերու մուտքը Թուրքիո ջրային տարածք:
6. թուրքիան միջազգային կազմակերպութհուններուն մեջ հետ այսու պիտի չպաշտպանե Ֆրանսայի քաղաքականությունը:
7. Թուրքիան կդադրեցնե Ֆրանսայի հետ համագործակցությունը գիտության, արհեստագիտության եւ մշակույթի ոլորտներուն մեջ:
Թրքական ապատեղեկատվություն, սպառնալիքներ, ցույցեր եւ թուրք դիվանագետներու համար ապահովված օդանավի միակողմանի տոմսեր քարոզչքաղաքաղական ընդհանուր քաղաքականության տարբեր օղակներն են, որոնք ճնշամիջոցի զարգացման համար օգտագործելի խաղաթուղթեր են պարզապես: Եթե ոչ այս տարողությամբ, ապա միեւնույն թափով սպառնալիքներու ականջալուր եղան իրադարձություններուն հետեւողները, երբ Ֆրանսա պաշտոնապես ճանչցավ Հայոց ցեղասպանությունը եւ ժամանակավոր Անգարա ուղարկել տվավ Փարիզի մեջ գործող օրվան թուրք դեսպանը: Այս հանգրվանին եւս, եթե մետասաներորդ պահուն որոշման կեդրոններե միջատմություն չկատարվի միակողմանի տոմսը շատ հավանաբար կօգտագործվի՛:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Մասնավորապես` քյաբաբ, խորոված եւ նմանօրինակ բովանդակությամբ գովազդները ճանապարհներից կվերացվեն,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, նշելով թե` պետական ավտոճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների համար կստեղծվի էլեկտրոնային հաշվառման համակարգ:
Նրա տեղեկացմամբ` կառավարությանը ներկայացվել է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում ճանապարհային գովազդների ներկայիս քաոսային վիճակը կվերանա:
Դա էսթետիկապես ճիշտ չէ, էլ չասեմ անվտանգության առումով,- ասել է Վարդանյանը, — նախկինում գովազդատուն ինքն էր որոշում գովազդի տեղադրման վայրը, իսկ նախարարությունն ու ոստիկանությունը պարզապես տեղազննում էին իրականացնում:
Թե կոռուպցիան այս պարագայում ինչ տեսք է ընդունել, բոլորին է պարզ:
Այստեղ մի հարց է հետաքրքիր` ի՞նչ են արել այս երկու կառույցների աշխատակիցները, տարիներ շարունակ, երբ գովազդատուն ոչ միայն գովազդի տեղն է որոշել, այլև գովազդային վահանակի ձևն, ու առավել ևս բովանդակությունը, որոնք տգեղ, ու գռեհիկ են, երբեմն` զավեշտի հասնող արտահայտություններով:
Հ.Գ. Որպես առաջարկ. Եթե նախարարության և ոստիկանության ֆունկցիաների մեջ չի մտնում գովազդային տեքստի գրագիտության ապահովումը, նոր նախագծով տեղազննմանը կարելի է պարտադիր ներգրավել նաև լեզվի պետական տեսչությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.