23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փոքրիկ Հակոբը սպասում է հրաշքի
8 տարեկան Հակոբ Առաքելյանը շատ ծանր հիվանդ է, բալիկը սառկոմա ունի: Մոտ մեկ ամիս առաջ ծնողները երեխայի ուսագլխին մսի կոշտ ուռածություն են նկատել: Վախեցած տարել են բժշկի, բժիշկը հետազոտել է ու ավելի մանրամասն ուսումնասիրությունների համար ուղարկել մանկական ուռուցքաբանական հիվանդանոց:
Այնտեղ էլ են ստուգել ու եկել այն եզրահանգմանը, որ վիճակը ծայրահեղ է, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Բժիշկները կարող են վիրահատել, սակայն միայն 80% հաջողության հավանականությամբ: Խորհուրդ են տվել տեղափոխել Հակոբին արտասահման`Ռուսաստան կամ Իսրաել: Ծնողները ընտրել են Իսրաելը, քանի որ այնտեղ է երեխաների ուռուցքաբանական լավագույն հիվանդանոցներից մեկը աշխարհում:
Հակոբը մայրիկի հետ շուտափույթ մեկնել է Իսրաել: Արդեն մեկ ամիս է անցել, բժիշկները նախնական ախտորոշմամբ որոշել են, որ փոքրիկ Հակոբին 2-3 կուրս քիմիոթերապիա է անհրաժեշտ, այնուհետև միայն` վիրահատություն:
Սակայն ընտանիքի ֆինանսական վիճակը հեռու է բավարար լինելուց, մինչդեռ քիմիոթերապիայի ամեն կուրսը արժի մոտ տասը հազար եվրո, իսկ բուն վիրահատության համար պետք է վճարել հիսունից յոթանասուն հազար եվրո: Ընտանիքը գումար չունի ու ծնողները արդեն վաճառել են ամեն հնարավոր բան, որպեսզի վճարեն ճանապարհածախսի ու ախտորոշման համար:
Բոլորս էլ Նոր Տարում հրաշքի ենք սպասում, մինչդեռ Դուք ինքներդ կարող եք հրաշք գործել` փոխանցելով ցանկացած գումար Ամերիա Բանկի հաշվեհամարին: Դուք փոքրիկ Հակոբին կյանք եք նվիրում:
Հաշվեհամարներն են
Ամերիկյան դոլարով փոխանցումների համար` 1570013172940201 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
SWIFT: ARMIAM22
ՀՀ դրամով փոխանցումների համար` 1570013172940100 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
Եվրոյով փոխանցումների համար` 1570013172940146 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ/AMERIABANK, Անահիտ Իսպիրյան/ANAHIT ISPIRYAN (մայրն է)
Ժաննա 099196655, 010446529
Լուսինե Թարլամազյան
Գիտական լրագրության մրցույթ`համանուն նախաձեռնության կողմից
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը, հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։
Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ. հունվարի 1-ից մինչև ս.թ. մայիսի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։
ՊԳՖԱ-ն խնդրում է նյութերի հարապարակմանը զուգահեռ համապատասխան հղումները տեղադրել նաև www.facebook.com/science.and.finance և www.facebook.com/ARMACAD էջերում։
Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու ինչպես նյութերի քանակը, այնպես էլ վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը։
Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 30 տոկոսը։
Եթե տվյալ հոդվածը միայն հարցազրույց է, կամ հեռուստատեսային ու ռադիո հաղորդում է հարցազրույցի տեսքով, ապա տվյալ տարբերակը նորից ընդունելի է, եթե այն ամբողջությամբ նվիրված է միայն գիտությանը։
Ծրագիրն իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Հ.Գ. Նշենք որ նախորդ մրցույթում հաղթել է նաև «Հայկական Վարկածի» լրագրող Լուսինե Վայաչյանը:
Տարվա ավտոմեքենա է ճանաչվել գերմանական ավտոարտադրողի Volkswagen «Up!»-ը: Այս մասին տեղեկացնում է արտասահմանյան մամուլը:
Հեղինակավոր What Car ամսագրի վարկածով, վերջին փուլում Up- ը առաջ է անցել մրցակիցներից` առավել թանկարժեք նոր BMW 3-series-ից, Porsche 911-ից եւ Ford Mondeo-ից:
Մամուլը տեղեկացնում է, որ ամսագրի պարգևները հանձնվում են մի շարք կատեգորիաների համար. դրանց արժանացել են նաև Ford Mondeo-ին եւ Audi TT-ն:
Գերմանական ավտոարտադրողներն ամեն դեպքում լավագույնն են աշխարհում. Նրանք շահել են 18 մրցանակներից 11-ը: Արդեն յոթերորդ տարին է անընդմեջ BMW 3-series-ը հաղթում է «Ավտոմեքենա` թոփ մենեջերի համար» անվանակարգում:
«Volkswagen Up-ը այս տարվա լավագույն մեքենան է, քանի որ դրանում համադրվում են հաճելին, որակը, տարածությունն ու խնայողությունը»,- պարզաբանել է What Car պարբերականի ղեկավար Չաս Հալետը:
«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչպես վարվել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: – սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…
Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:
Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով:
Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:
Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:
Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:
Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:
Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:
Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:
Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…
Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:
Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…
Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:
Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:
Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:
Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:
Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։
Լուսինե Վայաչյան
երբ դեսպան Բրայզան, իր առաքելությունը կիսատ թողնելով, հեռացավ Բաքվից
Օբամայի կառավարության` իրար հաջորդ քաղաքական սայթաքումների հետևանքով Մեթյու Բրայզան ստիպված եղավ նախորդ շաբաթ լքել Ադրբեջանում դեսպանի իր պաշտոնը:
Նախագահ Օբաման անտեսում էր 2010թ-ի մայիսին իր կողմից առաջադրված Ադրբեջանում դեսպանի թեկնածուի լուրջ թերությունների մասին բազմաթիվ զգուշացումները: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բրայզային մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշում և ադրբեջանցի պաշտոնյաների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ: Սենատորներին անհանգստացնում էին այն լուրերը, ըստ որոնց որոշ օտարերկրյա պաշտոնյաներ շռայլ նվերներ էին տվել Բրայզային Ստամբուլում տեղի ունեցած իր հարսանիքին, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում էր որպես խաչեղբայր: Բացի դրանից, դեսպանի թեկնածուի` ազգությամբ թուրք տիկինը` Զեյնո Բարանը, մեղադրվում էր վաշինգթոնյան գիտահետազոտական կենտրոնում աշխատելու ընթացքում Կասպից ծովի էներգետիկ խնդիրներում շահերի բախում ունենալու մեջ: Նա նաև զայրացրեց Ամերիկայի հայկական համայնքին` Սենատի ենթահանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ վկայություն տալով:
Երբ Նախագահ Օբաման այս մտահոգությունները լուրջ չընդունեց, սենատորներ Բարբարա Բոքսերին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ռոբերթ Մենենդեսին (դեմոկրատ, Նյու Ջերսի) այլ ելք չմնաց, քան Բրայզայի թեկնածությունն առկախելը: Դրանով նրանք խոչընդոտեցին նրա թեկնածության հաստատմանը: Այնուհետև Օբաման խորացրեց իր սխալը` 2010 թվականի վերջում Բրայզային առանց Սենատի թույլտվության Ադրբեջանում դեսպան նշանակելով: Նախագահն ուշադրություն չէր դարձնում այն հնարավոր վնասին, որը կարող էր հասցվել իր իսկ հեղինակությանը, Միացյալ Նահանգների վարկին և ԱՄՆ-ադրբեջանական հարաբերություններին, եթե Սենատը չհաստատեր Բրայզայի թեկնածությունը նշանակման տարվա ընթացքում, ստիպելով նրան լքել պաշտոնը և վերադառնալ Վաշինգթոն:
2011 թվականի դեկտեմբերին, երբ դեսպան Բրայզայի ժամանակավոր նշանակման ժամկետն ավարտին էր մոտենում, Օբամայի կառավարության պաշտոնյաներն սկսեցին ճնշում գործադրել սենատորներ Բոքսերի և Մենենդեսի վրա, որպեսզի հաստատեն Բրայզայի թեկնածությունը և թույլ տան նրան շարունակել իր ծառայությունն Ադրբեջանում: Երկու սենատորներն անդրդվելի մնացին Բրայզայի հարցում, թեև այս դեմոկրատ քաղաքական գործիչների համար դժվար էr մերժել Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքը, մասնավորապես երբ վերջինս համարվում է նաև իրենց կուսակցության առաջնորդը:
Սենատորների վրա ճնշում էին գործադրում նաև Ադրբեջանի կառավարությունը և դրա հզոր լոբբիստական կազմակերպությունները, որոնք սկսեցին աշխուժորեն աշխատել, որպեսզի արդարացնեն իրենց վրա ծախսվող ահռելի գումարները: Հատուկ կապերի շնորհիվ նրանց հաջողվեց հասնել նրան, որ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը խմբագրականներ տպագրեն ընդդեմ սենատորների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, որը գլխավորում էր համապատասխան որակավորում չունեցող այս դեսպանի դեմ քարոզարշավը:
Զարմանալի չէ, որ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը շռայլ էր գտնվել Բրայզային գովելու հարցում` նրան բնորոշելով որպես «արտաքին ծառայության` հարգանք վայելող, հաջողակ պաշտոնյա»-ի և մեղադրելով սենատորներին «ամերիկահայ լոբբիի գերին լինելու» մեջ:
«Վաշինգթոն Փոսթ»-ն ավելի վիրավորական էր արտահայտվել: Թերթի խմբագրականը կարող է բնորոշվել որպես բացահայտորեն ռասիստական և հակահայկական հոդված: Հակառակ «ԱՄՆ-ի ազգային լայն շահերը» պաշտպանելու իր կոչին` թերթը պարզապես փորձում էր սատարել կասկածելի հավատարմագրեր ունեցող այնպիսի դեսպանի թեկնածությունը, ով ավելի շուտ կվնասեր, քան կնպաստեր Ամերիկայի շահերին:
«Վաշինգթոն Փոսթ»-ն ավարտել էր իր ամոթալի խմբագրականը` «նավթից զուրկ» և «մեկուսացված» Հայաստանին մեղադրելով Բրայզայի հարցում պարտվող կողմը լինելու մեջ: Հանդգնում ենք չհամաձայնել: Սա Ամերիկայի խնդիրն է, և Հայաստանը դրանում ոչ մի դեր չունի: Իրականում պարտվողները նրանք են, ովքեր երկար և տքնաջան լոբբիստական գործունեություն են ծավալել համապատասխան որակավորում չունեցող այնպիսի դեսպանի թեկնածության հաստատման համար, ով մտադրված էր ավելի շատ ծառայելու Վաշինգթոնում Բաքվի, քան Ադրբեջանում Ամերիկայի շահերին:
Իմ կարծիքով` իրական պարտվողներն են.
1) Նախագահ Օբաման, ով ընտրել էր համապատասխան որակավորում չունեցող դեսպանի թեկնածու և համառորեն փորձում էր հասնել նրա թեկնածության հաստատմանն այն դեպքում, երբ հենց առաջին օրվանից շատ պարզ էր, որ Բրայզան պաշտոնում հաստատվելու համար ոչ մի հնարավորություն չուներ.
2) Ադրբեջանի կառավարությունը, որը չափազանց մեծ գումար էր վատնել լոբբիստների վրա, ովքեր բնավ չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը.
3) Ադրբեջանական և թուրքական կազմակերպությունները, ինչպես օրինակ` Ադրբեջանական-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի ադրբեջանական ընկերությունը, Համաթրքական հաստատությունը, Ամերիկայի ադրբեջանցիների ցանցը և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը, որոնք բազում մամլո հաղորդագրություններ էին տարածում և հազարավոր էլեկտրոնային նամակներ ուղարկում Սենատին… լրիվ ապարդյուն: Պաշտպանելով Բրայզային` նրանք կրկին հաստատեցին, որ վերջինս իրականում «իրենց մարդն» էր և ոչ թե անաչառ դիվանագետ,
4) «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը, որոնք դեմ գնացին իրենց ժուռնալիստական սկզբունքներին` «նավթընկերներին» գոհացնելու համար.
5) ԱՄՆ նախկին 36 պաշտոնյաները, ովքեր համատեղ նամակ ստորագրելով` հանդես եկան Բրայզայի թեկնածությունը հաստատելու կոչով: Բացարձակապես պատահական չէր, որ ստորագրողների մեծամասնությունն այժմ կապ ունի այնպիսի գիտահետազոտական կենտրոնների և լոբբիստական կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից կամ հետագայում այդպիսի ֆինանսավորման ակնկալիք ունեն:
Այնուամենայնիվ, հստակ է` երկու հաղթող կա.
1) Ամերիկայի հայկական համայնքը, որը հնչեղ և հստակ ուղերձ է հղել Բաքվին, Անկարային և Վաշինգթոնին` ներկայանալով որպես քաղաքական այնպիսի հզոր ուժ, որի հետ պետք է հաշվի նստել.
2) Մեթյու Բրայզան և նրա կինը, ովքեր այժմ կարող են գործել որպես Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստներ և ակնկալվում է, որ միլիոններ կվաստակեն՝ օգտվելով Բաքվի և Անկարայի իրենց «բարձրաստիճան» կապերից:
Հարութ Սասունյան
Հրատարակիչ «Կալիֆորնիա Կուրիեր»
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանի պարզաբանումները ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան պատճառ դարձած հիվանդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասում։ Հարազատները պնդում են, որ մահվան պատճառը, բանակում առկա ամենաթողությունն է, որը և պատճառ է դարձել ջրծաղիկ հիվանդության ծայրաստիճան բարդանալու։
ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Հ.Գ. Եթե ՊՆ ուժերի ռազմաբժշկական վարչության պետն իր պարզաբանումներում մեր ժամանակներում զինվորի մահվան պատճառ դարձած ջրծաղիկը, որպես այդ հիվանդության տարատեսակ, համարում է անկանխատեսելի և հայտարարում է, որ այն զարգանում կայծակնային արագությամբ, ուստի իրենք անզոր են դրա դեմ, ուրեմն վստահ լինենք, որ հերթական ամենաթողությունը բանակում այս անգամ էլ է արդարացվելու ու մնալու անպատիժ:
Հեռուստատեսության և ռադիոյի վերլուծական — տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սամվել Ֆարմանյանն ազատվել է պաշտոնից: Առայժմ նրան ժամանակավորապես փոխարինում է Գևորգ Ալթունյանը, որն ըստ մեր ունեցած տեղեկությունների, հավանաբար կհաստատվի այդ պաշտոնում:
Ինչ վերաբերվում է Ֆարմանյանի հետագա գործունեությանը, ապա այն, նախնական վարկածով, կծավալվի Ազգային ժողովում, ուր որպես հավատարիմ կադրի նրան ԱԺ պատգամավորի մանդատ կշնորհեն:
2012 թ. հունվարի 16-ից գործարկվելու են Երեւան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Հայաստանի ոստիկանությունը իրազեկում է.
Տեսախցիկները տեղակայված են.
Աբովյան-Կորյուն,Կոմիտաս-Վաղարշյան,Բաղրամյան-Մոսկովյան,Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,Մաշտոց-Ամիրյան,Խանջյան-Տիգրան Մեծ,Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են.
Իսակովի,Արշակունյաց,Մյասնիկյան,Թբիլիսյան,Աթենքի,Բագրատունյաց,Սարալանջի,Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Բացի այդ, կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ոստիկանությունը բոլոր վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա: Հետեւյալ կետերում կամփոփվեն նախագահ Կյուլին ասածները.-
ա.- Փորձ է կատարվում Թուրքիան ավելի ժողովրդավար երկիր համարելու, քան Ֆրանսիան: Ըստ նախագահին, թուրքական պետությունը հարգանքով է վերաբերվում պաշտոնական կեցուածքներից դուրս հայտնված տեսակետների կամ այլընտրանքային մտածողների նկատմամբ: Ֆրանսիան, նման օրենքի ընդունումով, հարգած չի լինի կարծիքի ազատությունը:
բ.- 1915-ի պատահարները կարող են որակվել «պատմական իրադարձություններ» եւ ոչ ցեղասպանություն: Այդ ժամանակաշրջանում թուրքերը շատ ավելի տառապած են, քան հայերը:
գ.- Նոյն ժամանակահատվածում, Եւրոպայի իսլամները ենթարկվեցին տեղահանության. տվին 3 միլիոն զոհ:
դ.- Պատմաբանների միացյալ հանձնախմբի կազմության առաջարկի վերարծարծում:
ե.- Եթե Ֆրանսիան որդեգրի օրինագիծը, տարբեր մարզերում գոյություն ունեցող հարաբերությունները պիտի ազդվեն:
Յուրաքանչյուր կետին վրա կարելի է կեդրոնանալ եւ հակափաստարկներով ջրել առաջադրված գաղափարները, որոնք նորություն չեն համենայն դեպս: Այստեղ նշելը պարզապես, թե փորձ է կատարվում ամբողջ Եւրոպայի տարածքին իսլամ ազգաբնակչությունների տեղահան եւ ջարդված լինելը ընդգծելու` որոշ դիտավորությամբ է անշուշտ: Մոտեցումը` հարցը թրքական հարթութենեն համիսլամական հարթություն տեղափոխելու եւ Ֆրանսիայի նախաձեռնության համաեւրոպականացման փորձերը կանխարգիլելու նախանիշեր է պարփակում։
Անցնենք սակայն, որովհետեւ էականը վերջին կետն է էս դեպքում։ Վերջին կետով ուշագրավ տարբերություն, եթե ոչ հակասություն է երեվում վարչապետ Էրտողանի սպառնալիքներին եւ նախագահ Կյուլի արտահայտած «ե.» կետին միջեւ: Օրինագիծի առաջին հանգրվանի նախօրյակին վարչապետ Էրտողանի սպառնալիքներին առաստաղը բավական բարձր էր: Վարչապետ Էրտողանի վերագրվող ութ կետե բաղկացած սպառնալիքների եւ հակազդեցությունների հայտարարությունը փաստորեն գրեթե խզում էր երկու երկրների միջեւ եւ հարաբերությունների առկախումի համազոր առնվելիք քայլերի ծրագիր էր: Այժմ, խոսվում է հարաբերությունների վրա ունենալիք ընդհանուր ազդեցությունների մասին: Այն ալ գործընթացի երկրորդ հանգրվանի սեմին, մինչ առաջին հանգրվանի նախօրյակին հնչում էին ուժեղ սպառնալիքները:
Առաստաղի իջեցումը կարող է բացատրվել նախագահին եւ վարչապետին միջեւ միշտ երեւցող հայտարարությունների ոճային տարբերություններով: Այստեղ սակայն, հարցը բովանդակային է եւ ըստ էության: Եթե առաջինը խոսւմ է շարունակական հարաբերությունների վրա ունենալիք հավանական ազդեցությունների մասին, երկրորդին նշած առկախումները խստորեն խնդրո առարկան են դարձնում Անգարա-Փարիզ միջպետական հարաբերությունները: Չմոռանանք, որ սպառնալիքը հայտարարողական մակարդակե անդին անցնելու շատ տվյալներ չի փոխանցում դիպաշարին հետեւողների մոտ: Այսուհանդերձ, ըստ էության, տարբերությունը ուշագրավ է:
Այս տրամաբանությունը կարող է մտածելու տեղիք տալ , որ պաշտոնական Անգարան համոզված է այս հանգրվանին իր կրելիք քաղաքական պարտության: Գեթ այս պահի դրությամբ ֆրանսիական կողմը ետդարձի ցուցանիշեր չի դրսեւորում: Այս կացութենեն նվազագույն առավելները ձեռք ձգելու փորձ է կատարում Անգարան: Արցախյան թղթածրարը կարող է դիտվել հավասարակշռումի խաղաքարտի վերածվելու դասակարգումի տակ:
Այս գործընթացներին զուգահեռ առայժմ հարցումի կարգով, թե ինչո՞ւ հայաստանյան մի լրատուամիջոց Ֆրանսիայի ծերակույտի քննարկումների նախօրյակին շրջանառության մեջ է դնում Երեւան-Անգարա գաղտնի բանակցությունների վերսկսման լուրը, որ անմիջապես կհերքվեր պաշտոնական Երեւանին կողմե:
Նախագահ Կյուլ այդ հարցին չէր անդրադարձած իր հարցազրույցում: Կարող էր հավելել պատմաբանների միացյալ հանձնախմբի կազմության առաջարկին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Վաղը Ապարանցիները նշում են իրենց նոր տարին, որը Ապարան հայրենակացական միության նախագահի փոփոխությունից հետո, 2012 –ին, ասում են, տոնվելու է մի առանձին շուքով: Ճիշտ է, մարդիկ մտավախություն ունեն, որ նորաթուխ նախագահ Սամվել Ալեքսանյանի շռայլությունը կարող է իրենց վրա շատ թանկ նստել, քանի որ թե’ ապարանցիները, թե’ նրանց հյուրերը վախենում են խմել նրա արտադրած օղին, բայց դե սա այն պահն է, որ հրաժարվել էլ չեն կարող:
Ինչևէ, այսօր երեկոյան Մոսկվայից Երևան կժամանիթիվ մեկ ապարանցին`գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի հյուրերն են հիմնականում լինում հին տոմարով Նոր տարի նշող ու ապարանցիներին պատվող հրավիրյալները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.