23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է իր օգնականի ծառայություններից նրան նշանակելով այլ պաշտոնի:
ՀՀ վարչապետի հրամանով, նրա օգնական Եղիշե Կիրակոսյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է պաշտոնից՝ նշանակվել ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Եղիշե Կիրակոսյանը 2002 թ-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004 թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան` միջազգային իրավունք մասնագիտացմամբ:
2010 թ-ին Եղիշե Կիրակոսյանն ավարտել է Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոնը (Վաշինգթոն, ԱՄՆ)` ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: 2006 թ. սեպտեմբերին Եղիշե Կիրակոսյանը հաջողությամբ պաշտպանել է «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008 թ. սեպտեմբերից վարչապետի օգնական է, նաև` Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս: Ուսանողական տարիներին Եղիշե Կիրակոսյանը մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների և դատախաղերի (Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ):
Հեղինակ է ավելի քան 10 գիտական հոդվածների: 2009-ին հրատարակվել է նրա առաջին մենագրությունը` «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» վերնագրով (ռուսերեն): Եղիշե Կիրակոսյանը Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության, Միջազգային իրավունքի ամերիկյան ընկերակցության և Միջազգային իրավունքի ռուսական ընկերակցության անդամ է:
Երկիր թերթը հաղորդում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: «Մեր տեղեկություններով` մարզպետն իր սեփականություն հանդիսացող «Արմավտո» ԲԲԸ-ի մասնաշենքը քանդում եւ ամբողջ սարքավորումները վաճառում է: Վերջին երեք տարվա ընթացքում էլ ամբողջ գործարանը մաքրվել է մետաղի ջարդոնից և վաճառվել այլ կազմակերպությունների: Վաճառվել են նաև գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները:
Նշենք, որ Չարենցավանում խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը և նրա քաղաքապետ որդին ցանկանում են իրենց թեկնածություններն առաջադրել համապատասխանաբար թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: Այնպես որ, գործարանը «մանրից» վաճառելով` Շահգալդյանը կա՛մ ընտրությունների համար գումար է հավաքում, կա՛մ էլ գիտի գլխի գալիքը եւ շտապում է օր առաջ ազատվել այն ամենից, ինչից դեռ կարող է»,- գրում է «Երկիր»-ը:
Մենք խնդիր ունենք` ազգային ներգին ճգնաժամ, որն էլ բերում է նրան, որ երևի թե միայն Հայաստանում կարող է ասուլիսի թեմա դառնալ «երջանի՞կ է այսօր մեր ազգը» հարցը:
Լրագրողների հետ հանդիպմանն ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը` անդրադառնալով այն հարցին, թե` երջանիկ են արդյո՞ք հայերն ասաց. «Ճգնաժամային իրավիճակներում գտնվող ազգերը, ժողովուրդները երջանկությունն այլ կերպ են ընկալում, այսինքն`երջանկությունը ընկալում են որպես դժբախտության բացակայություն: Եթե մեզ չեն սպանում, ցեղասպանում, վտարում, ուրեմն մենք երջանիկ ենք: Եվրոպայի համեմատ մենք երջանիկ չենք, բայց համեմատելով 20-րդ դարասկզբի մեր պատմության հետ` երջանիկ ենք: Բնականաբար, սա այն երջանկությունը չէ, ինչ ռուսների ու ամերիկացիների մոտ է»:
«Եթե բավարարված չեն մարդու հիմնական, բազային պահանջմունքները, դրանք չեն կարող երջանկացնել մարդուն: Մարդը դատարկ ստամոքսով չի կարող բարձր արժեք ստեղծել: Ուրեմն` նրա պահանջմունքները ռեգրեսիա են ապրում», — համոզված էր ասուլիսի թեմայի քննարկման մյուս մասնակիցը`Հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով` երջանկության ընկալումը, բացի անհատական լինելուց, նաև շատ սուբյեկտիվ է ու տարբեր` այլ մշակույթի պատկանող անձանց համար: Սակայն երջանկության համար անհրաժեշտ գոնե տարրական պահանջները պետք է բավարարված լինեն, որպեսզի մարդը կարողանա իրեն երջանիկ զգալ:
Տիկին Նալչաջյանը նորմալ երևույթ համարեց, որ Հոգեբանության մեջ առկա ինքնաներկայացման խնդիրը` ասել է թե` երբ մարդիկ այլոց ներկայանում են իրենց «իդեալական ես»-ով, այսինքն` դիմակով:
Աթանեսյանն էլ լրացրեց նրան` հայը փոխվել է, քանի որ գրեթե չեն բավարարվում նրա պահանջմունքները: «Մարդիկ ասում են` մենք փոխվել ենք, դարձել վատը: Մարդը հարմարվում է վատ միջավայրին ու դառնում ավելի վատը, իսկ ավելի վատը դառնալով` մարդը դառնում է պակաս երջանիկ: Ավելի վատը դառնալով, իրար վատը ցանկանալով` չենք կարողանա պետություն կառուցել»,- եզրակացրեց հոգեբանը:
Հունվարի 14 –ին 89տարեկանում, մահացել է Ֆրանսիական թատրոնի դերասանուհի հայազգի Ռոզի Վարդը: Այս մասին Ֆրանս – Պրես գործակալությանը հայտնել է նրա ամուսինը, Պիեռ Բադելը.
ՌոզիՎարդն աշխատել է Ժան Վիլարի լեգենդար Ազգային ժողովրդական թատրոնում:
1985 1993 թ. Ռոզին նկարահանվել է Ֆրանսիայում հայտնի հեռուստաշոուներում :Դերասանուհին խաղացել է ֆիլմաշարերում, որը հեռարձակվել են շ (Ֆրանսիա 2).հեռուստաընկերության եթերում:
Նրա իրական անունը Նվարդ Մանուելյան է: Ծնվել է Թուրքիայում 1923 թ. նա երեխա էր, երբ, ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա.
1971 — ից Ռոզին աշխատել է Փարիզում թատրոններում. Նա եղել է ֆրանսիական կոմեդիայի թատրոնի (Comédie française)առաջատար դերասանուհիներից մեկը:.
Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ` ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնյոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ:
Հայ հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ նա հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան-Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից:
Հերթական անախորժ լուրը ստացվեց: Կրկին Վրաստանից: Այն, որ սա վերածվել է տխուր ավանդույթի, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Դեռ մեկ շաբաթն էլ չի բոլորել, որ մեր հարևանները գուժեցին Սուրբ Նշան եկեղեցու հրկիզման ու փլուզման մասին: Այժմ կորստի վտանգ է կախվել մեկ այլ հայկական մշակութային արժեք ներկայացնող կառույցի՝ Հովհաննես Թումանյանի տան վրա: Եվ վերստին կրկնվում է հին պատմությունը՝ վրացիները հետևողականորեն ջնջում են յուրաքանչյուր հայկական հետք, իսկ հայերը ուշացած աղմկում ու վշտանում են դրանց համար:
Թումանյանի տան շուրջ ծավալվող խմորումները նոր չեն: Նույնիսկ կարելի է ասել՝ դրանք այնքան հին են, որ այս ժամանակահատվածում միանգամայն հնարավոր էր ինչ-որ բան ձեռնարկել, գալ ընդհանուր համաձայնության, ստեղծված կացությունից ելք գտնել: Եթե, իհարկե, լիներ նման ցանկություն ու անհրաժեշտ հետևողականությունը: Բայց արի տես, որ չկար ոչ մեկը ոչ մյուսը:
Այդ հայտնի շինությունը, որ գնվում է Թբիլիսիի գեղատեսիլ անկյուններից մեկում և որի պատին ամրացված խոշոր հարթաքանդակը տեղեկացնում է, թե 1909-21 թթ. այս հարկի տակ ապրել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, կարծես թե իր պատկանելությունը ապացուցելու հետ կապված խնդիրներ պիտի չունենար: Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները 1921 թ. բնակարանն անհատույց հանձնել էին Թումանյանին՝ ի նշան նրա արվեստի գնահատանքի: Իշխանությունների տված մանդատով այն ենթակա չէր բռնագրավման կամ որևէ այլ փոփոխության: Մի խոսքով, կար ժամանակ, երբ վրացիները խոստովանում ու ճանաչում էին հայ մտավորականի ծառայությունները ոչ միայն հայկական, այլև վրացական մշակույթին: Սակայն ժամանակներն անցան, վերաբերմունքն էլ փոխվեց, և այսօր Թումանյանը նրանց հարկավոր չէ, մինչդեռ տունը անձից առավել մեծ արժեք է ներկայացնում:
Մի կարևոր դրվագ էլ՝ պարզաբանման կարգով: 1949 թ Թումանյանի կինը` Օլգա Մաճկալյանը, դիմում է Թբիլիսիի քաղաքային իշխանություններին և առաջարկում, որպեսզի շինության 7 սենյակներից 4-ը դարձնեն գրողի անունը կրող մանկական գրադարան: Ծրագիրն իրագործվում է, իսկ նույն տարում Թումանյանին պատկանող բոլոր իրերը փոխադրվել են Երևան՝ այդ բնակարանի նմանությամբ կառուցված գրողի տուն-թանգարան: Շատերն այսօր Թումանյանի ներկայիս տունը շփոթում են հանրահայտ «Վերնատան» հետ»: Ասենք, որ սրանք ոչ միայն տարբեր կառույցներ են եղել, այլև «Վերնատանը» գրողի ընտանիքը բնակվել է վարձով և այն երբեք չի եղել նրա սեփականությունը: Այդ տունը վաճառվել է վաղուց ու այնտեղ այսօր բնակվում է մի վրացի կին: Իսկ ահա մյուս՝ իրական տանը միանգամայն այլ ճակատագիր էր վիճակված:
Դեսևս 1990-ականների կեսերին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի՝ ոմն Արչի Լեժավայի հետ, ով քաղաքին բենզին էր մատակարարել, իսկ տեղի իշխանություններն էլ կուտակված պարտքերը մարելու այլ խելամիտ եղանակ չգտնան, քան իբրև փոխհատուցում նրան առաջարկել Թումանյանի գրադարանի տարածքը, որը փաստացի կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Գործարքի գինը կազմեց 162,000 դոլար և տարածքը հանձնվեց վրացի օլիգարխին: Դեռ այն ժամանակ ամենքին ապշեցրեց Հայաստանի իշխանությունների պահվածքը: Մի քանի մտավորականներ ահազանգեցին այդ մասին, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանը բարձրացրեց այդ հարցը և պաշտոնական խողովակով դիմեց արտգործնախարարությանը: Սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես անպատասխան թողեց իր դեսպանին: Ասում են, որ դեսպան Հրաչ Սիլվանյանը նույնիսկ փորձել էր բանակցել սեփականատիրոջ հետ` տարածքը հետ գնելու առնչությամբ, սակայն Լեժավան հրաժարվել է այդ առաջարկից: Գործարարը մտադրվել էր Թումանյանի գրադարանը վերածել բնակելի տարածքի և լայնածավալ վերանորոգում էր սկսել:
Այսօր ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել տան մյուս հատվածը: Տեղի իշխանությունները վերջնականապես այն վաճառելու լուրջ մտադրություն ունեն, իսկ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս ոչ այլ ոք, քան «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը: Հայ դասականի տունը թուրքերին հանձնելու հեռանկարը հատկապես վիրավորական է դիտվում հայերի համար, իսկ թուրքերն էլ իրենց հերթին են խտացնում արդեն իսկ մռայլ գույները՝ հայտարարելով, թե իրենց նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել:
Կասկած չկա, որ առևտուրը կկայանա և Թումանյանի տունը կհանձնվի օտարին: Թբիլիսիի հայերի միությունն այս օրերին հատարարություն է տարածել՝ ահազանգելով, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մի հուշարձան: Սակայն հազիվ թե նրանց հույսերը արդարանան: Հայաստանի մշակույթի նախարարությունը և մյուս պատկան կառույցները համանման իրավիճակներում անմիջապես վերածվում են գլուխն ավազների մեջ խրած ջայլամի՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել: Իսկ երբ վրա է հասնում վախճանը, անմիջապես լսելի է դառնում նրանց վշտահար, մտահոգ հառաչանքը: Եվ թումանյանական «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ով է մեղավոր…» հանրահայտ հարցը նման դեպքերում ունի իր պատասխանը, սակայն ի՞նչ է փոխվում այդ պատասխանից: Ոչինչ:
Արդեն գծագրվում է այն ոչ հեռու ապագան, երբ Թբիլիսիի քարտեզից ի սպառ կջնջվեն հայերի ներկայության մասին բոլոր վկայությունները, պատմությունը այլ իմաստ ու ձև կստանա, քաղաքը կկորցնի երբեմնի իրական տերերի վերջին նշխարները: Չէ, վրացիներին մեղադրելու մտադրություն չկա: Իրենց քաղաքն է, կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան: Բայց պատմությունը, մշակույթը, հիշատակը հո մե՞րն է: Եվ կորուստն էլ մերն է: Միայն թե կորցնելն այլևս չի մտահոգում նրանց, ովքեր ոչինչ չեն ստեղծել, որպեսզի զգան կորստի ցավը:
Արման ՎԱՀԱՆՅԱՆ «Ազգային Գաղափար»
Հ.Գ. Այո, այսօր Վրաստանում ամեն ինչ անում են ջնջելու հայերի հետքերը: Տարիներ առաջ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվադնաձեն հայ մեծերի պանթեոնի վերանորոգման առիթով Թբիլիսի մեկնած հայ պատվիրակներիս ասաց, թե` «Թիֆլիսը կառուցել են հայերն, իրենց ոսկե ձեռքերով»: Իսկ մերոնք`հայտնի արվեստագետներ ու մշակույթային կառույցների ղեկավարներ, այդ պահին հալվեցին հրճվանքից: Ցավոք այսօր այդ նույն մարդիկ լռում են, (և ոչ միայն այս հարցում) իշխանությունն էլ պահանջատեր չէ, իսկ զանազան քաղաքացիական նախաձեռնություններ, լռում են այնտեղ` որտեղ չպետք է լռեն:
Ռ.Ա.
Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին կարող եք ծանոթանալ ոստիկանության ինտերնետային կայքում.
Հունվարի 16-ից Երևան քաղաքում գործարկվել է ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնը. մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներ ու փողոցներ, նաև` միջպետական ճանապարհներ, արդեն հսկվում են տեսախցիկներով և արագաչափ սարքերով:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետև իրավախախտում կատարած վարորդներն ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրենց կատարած իրավախախտմանը կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանությանwww.police.am ինտերնետային կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում` մուտքագրելով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագիրը, որը կնշվի կազմված արձանագրության ծանուցման թերթիկի վրա:
Ոստիկանությունը բոլոր վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Այսօր մոտ երկու ժամ առաջ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 56 հասցեում` կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում: Այրվել է առաստաղը՝ 15 քմ մակերեսով: Ի դեպ կենտրոնը պատկանում է Կալանավայրերի բուժվարչության աշխատակից Գոռ Խաչատրյանին:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչի հետևանքով կրակը տարածվել է շենքի 4-րդ հարկում՝ կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի նախասրահում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասաց, որ Հայաստանում առկա միգրացիան ուղիղ համեմատական է իշխանությունների կողմից տարվող ներկայիս քաղաքականությանը: Ըստ նրա միգրացիան այս ֆոնի վրա, շատ բնական գործընթաց է:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում միգրացիան դիտարկվում է առավելապես էթնիկ հարթությունում, այդ իսկ պատճառով բացասական են ընկալվում թե` արտագաղթը, թե`մեծ թվով ներգաղթյալների համար Հայաստանի ցանկալի երկիր դառնալը: Մինչդեռ միգրացիայի խնդիրն ունի նաև իրավական, տնտեսական, մշակութային ասպեկտ:
Անդրադառնալով քաղաքական գործընթացների արդյունքում Մերձավոր Արևելքի երկրներից հայերի` Հայաստան հնարավոր ներհոսքի հնարավորության թեմային` `ասուլիսի մասնակից ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նկատեց, որ ճիշտ է այդ երկրների հայ գաղթօջախներին ծանր օրեր են սպասվում, բայց նրանց հիմնական մասը հազիվ թե կարողանա վերադառնալ Հայաստան և ինտեգրվել հայ հասարակությանը:
«Նրանք ավելի շուտ կձգտեն հեռանալ զարգացած երկրներ` Եվրոպա, ԱՄՆ և այլն: Միաժամանակ` ես, որպես անկախ փորձագետ, կարծում եմ, որ Հայաստանում ներկայումս 2,8-2,9 մլն մարդ է ապրում: Ընդ որում, Հայաստանից արտագաղթում են մեծամասամբ տղամարդիկ` ավելի քան 70 տոկոսը»:
Ինչ վերաբերվում է ծնելիությանը. ազգագրագետ Թադևոսյանը համամիտ էր, որ միայն երեխայի ծնվելու պահին տրվող խթանիչ գումարներով ծնելիության աճ ապահովել և դեմոգրաֆիական անկումը կանխել հնարավոր չէ:
Բանախոսները միասնական են այս հարցում. անցյալ տարվա տվյալները վկայում են, թե ծնելիության աճի` վերջին մի քանի տարիներին գրանցված դրական տեմպերը պարզապես ժամանակավոր բնույթ են կրում. «Նախորդ տարի արդեն իսկ պարզ դարձավ, որ ծնվածների բացարձակ թիվը նվազման միտում ունի: Սա տևական, հարաճուն երևույթ է, քանի որ ասպարեզ է մտնում 90-ականներին ծնված փոքրաթիվ սերունդը, որն էլ, բնականաբար, լինելով փոքրաթիվ, քիչ երեխաներ է ունենալու: Մենք վաղուց ենք թևակոխել վտանգավոր փուլ, և գալու է մի ժամանակ, երբ բնական վերարտադրության մակարդակը խիստ նվազելու է, այն արդեն իսկ նվազում է»: Ըստ նրանց այդ վտանգը առկա է, չափազանց մտահոգիչ և պարզապես պահանջում է, քայլեր ձեռնարկել:
Իսկ այն, որ երրորդ և ավելի երեխաների համար պետությունը նպաստներ է նախատեսում, դրանց չափն իսկ հաշվի առնելով, կարելի է պնդել, որ այն չի կարող լուրջ խթան լինել, որպեսզի զույգերը մտածեն շատ թվով երեխաներ ունենալու մասին:«Միայն ոչ հեռատես մարդիկ կարող են պահի ազդեցության ներքո ոգևորվել տրվող նպաստի հանգամանքից` որոշելով երրորդ և ավելի երեխա ունենալ»,- կարծում է բանախոսը:
Ձմռան ընթացքում Թուրքիայում կրկին H1N1 վարակի` խոզի գրիպի վարակման դեպքեր են արձանագրվել:Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը: 2009-2010 թվականների ընթացքում Թուրքիայում խոզի գրիպի հետեւանքով 656 մարդկանց մահը, պետք է, որ մտահոգեր երկրի առողջապահական համակարգին:
Սակայն Թուրքիայի առողջապահության նախարարության աշխատակիցն ասել է, թե` դրանք անհանգստանալու հիմք չեն տալիս, քանի որ թեթև են ընթացել, իսկ իրենք հետևողական են սեզոնային վարակների նկատմամբ:
Հունվարի 14-ին Կրասնոյարսկում քիլլերի կողմից սպանվել է հայազգի Հովհաննես Սահակյանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ սպանվածը 17 տարեկան էր:Սահակյանը վերջերս էր տեղափոխվել Կրասնոյարսկ եւ ընդունվել տեղի համալսարան: Նա սովորում էր առաջին կուրսում: Երիտասարդ հայաստանցին նաև սամբոյի սպորտի վարպետի թեկնածու էր:
Հանցագործության հիմնական վարկածներից մեկն այն է, որ երիտասարդը դարձել է պատվիրված սպանության պատահական զոհ, քանի որ մեքենան պատկանել է խոշոր գործարարի ընտանիքին: Սահակյանը եղել է մի գործարարի տանը, ում հետ մտերիմ էր իր ընտանիքը:Երիտասարդը երեկոյան բակ է դուրս եկել մեքենան տաքացնելու նպատակով: Մեքենան պատկանել է նրան հյուրընկալած ընտանիքին, որոնց մոտ էլ նա ժամանակավորապես ապրում էր:
Լրատվամիջոցների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երիտասարդը բացել է «Lexus»-ի հետեւի դուռը: Նրա վրա կրակել են 2 անգամ` թիկունքից, ապա և գլխին: Անհայտ անձը անհետացել է դեպքի վայրից: Ըստ նախնական տվյալների` երեկոյան նրան խնդրել են իջնել բակ ու տաքացնել տանտիրոջ «Լեքսուսը»:
Վարկած է շրջանառվում, որ քիլլերը շփոթել է Սահակյանին «Լեքսուսի» տիրոջ հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.