23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանն առաջադիմել է 1 հորիզոնականով:
Ըստ armsport.am-ի, վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիան եւ Գերմանիան:
Սերբիայի հավաքականը, որի հետ Հայաստանը փետրվարին պետք է ընկերական խաղ անցկացնի Կիպրոսում, 27-րդ տեղում է, իսկ Կանադան, որը ևս փետրվարին լինելու է Հայաստանի մրցակիցը, գտնվում է 74-րդ տեղում:
Այսօր ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից շոկոլադ արտադրող ավստրիական «Մոցարտ» ընկերության գնումը: Նա իհարկե չասաց, որ Խաչատրյանը զբաղվում է շոկոլադի ներկրման բիզնեսով և մեր ունեցած տեղեկություններով, շուկայի թիվ 1 ներկրողն է և հնարավոր է, որ նշված տեղեկությունը մոտ լինի իրականությանը:
Դրա փոխարեն դաս տվեց լրագրողներին թե`«Դա մեր երկրում, կամ շուկային նոր անցած երկրում է, որ խոշոր ընկերություն կարելի է հենց այդպես գնալ ու գնել, բայց եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այդ մեխանիզմով, կամ ինչպես մենք ենք պատկերացնում` անհնար է: Կլինի դա Գագիկ Խաչատրյանը, թե Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, որ դրսում ուզենա սեփականություն ձեռք բերել, դեռ պետք է պարզել` անշարժ գույք թե կազմակերպություն, մեխանիզմները դրսում տարբեր են: Բաժնետոմսեր կան, ցանկացած քաղաքացի կարող է բաժնետոմսեր ձեռք բերել»,- ասաց Ա. Ալավերդյանը: Նա բաժնետոմսերի մասին Էլ ոչինչ չասաց. գուցե՞ հայկական շուկայի շոկոլադի ներկրողը ընդամենը «Մոցարտի» բաժնետոմսեր է ձեռք բերել:
Դրա փոխարեն Ալավերդյանն ասաց թե` «Մոցարտի» ձեռքբերման լուրը կամ լրագրողների, կամ ընդամենը «ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրների» երեւակայության արդյունք է:
Ոստիկանության ծառայողներն, այսօր, խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 -ին ծնված Աշոտ Ա.-ին՝ ով հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով :
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981-ին ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Աշոտ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
«Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը 2004-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, ջարդել էր այս փաստը նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ:
Ըստ տեղեկությունների, նա մասնակցել է նաև «Տեցի կրուգի» ՝ 2005-ի փետրվարի 4-ին տեղի ունեցած հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու վրաերթի էր ենթարկել մի քաղաքաց
Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով զինծառայող է սպանվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը գրանցվել է այսօր` հունվարի 18-ին: Ըստ այդմ, զինվոր Ասիման Հուսեյնզադեն ինքնաձիգից արձակված կրակոցով սպանել է Շահադեթ Գուլիեւին, եւս երկու զինծառայող վիրավորվել է:
Փաստի առթիվ, զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել:
71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, այս գիշեր կյանքից հեռացել է հայտնի ու սիրված դերասան Եվգենի Ժարիկովը:
«Ժարիկովը քաղցկեղ ուներ, վերջին ժամանակներում նա գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ»,- «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են հիվանդանոցից:
Ժարիկովը ծնվել է 1941 թվականին: 1959-ին նա ընդունվել է Կինեմատոգրաֆիստների համառուսաստանյան պետական ինստիտուտ: Արդեն երկրորդ կուրսում առաջին անգամ նկարահանվել է կինոյում:
Ամուսնացած է եղել երկու անգամ, նրա երկրորդ կինն է հայտնի դերասանուհի Նատալյա Գվոզդիկովան:
Նա նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, սակայն առավել հայտնի դարձավ հայ ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի «3+2» ֆիլմից հետո, որտեղ նա խաղում էր Նատաշային սիրահարված դիվանագետի դերը:
«Հայկական Ժամանակի» տվյալներով նախօրեին Մոսկվայում մահացել է «Տաշիր» Գրուպի սեփականատեր եղբայրների` Կարեն և Սամվել Կարապետյանների քրոջ ամուսինը:
Նրանց մյուս քրոջ ամուսինը`Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուրիկ Պողոսյանը, որն անցյալ տարեվերջին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով կոտրվածքներ էր ստացել գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ այսօր Կարապետյանի փեսայի հոգեհանգիստն է, իսկ վաղը հուղարկավորությունը՝ Երևանում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանն ազատվել է պաշտոնից. սեփական դիմումի համաձայն: Հունվարի 20-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշանակվելու է Երևանի քաղաքապետի տեղակալ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Վահե Համլետի Նիկոյանը ծնվել է Երևանում 1978 թվականին: Նրա նշանակումը մինչև վերջին պահը չէր հաստատվում: Սակայն Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի փոփոխությունից հետո, կրկին հետվերադասավորում է ընթանում: Վահան Առաքելյանը, որին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էր բերել իր հետ, վերադառնում է Հայռուսգազարդ:
«Գևորգս մի քանի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրեկան 3-ից 5 հազար դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր: Ասել էր`էդ հարցերով դիմեք Ալիկ Սարգսյանին: Հենց սրա պատճառով էլ ինքը գնաց: Ինձ իմ նպատակն է հետաքրքրում: Ես չեմ բավարարվի մի հոգուն պատժելով: Ոչ ոք իմ էրեխին կյանք չէր տվել, ու ոչ մի մարդ իրավունք չուներ կյանք խլելու», երեկ «ՀԺ»-ին ասել է Պետրոս Մհերյանը` 2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը, հայտնելով, որ գտել է որդուն սպանողին:
Հիշեցնենք, որ ժամանակին բավականին մեծ արտոնություններ վայելով երիտասարդ փոխոստիկանապետը սպանվել է իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:
Պետրոս Մհերյանն ասել է նաև թե տեղյակ է, որ մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:
«Կատարողն իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչու է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանությունը կատարողի անունը»:
«Ես որդուս սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել: Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել էր մի քանի բան: Գևորգը ֆլեշկա` կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց` սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան վերադառնա, որ նրան կարևոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել:
Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրի, թե ուր է ֆլեշկան, ասացին, թե` բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել: Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գևորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը ևս կորել էր, եղել են նաև բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գործերի հետ են կապ ունեցել: Այստեղ մի հարց էլ է ինձ մոտ ծագել: Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում: Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը: Ոչ, ուղղակի պետք էր սենյակը քրքրել: Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ: Ո՞ւր է կորել այդ թուղթը: Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը»,- պատմել է Մհերյանի հայրը թերթին:
Արդյո՞ք նա ի նկատի ուներ Իգիթյան եղբայրներից մեկին` որին այս գործի շրջանակներում կալանավորեցին, ապա ապացույցների բացակայության պատճառով չկարողացան մեղադրանք առաջադրել, ու քանի որ բավական երկար տևեց նրան կալանքի տակ պահելու ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, (այդ մասին արդեն գրել ենք) այլ գործով նրան մեղադրեցին ու դատապարտեցին:
Հիշեցնենք, որ Իգիթյան եղբայրներից մեկը ժամանակին մեղադրվում էր սփյուռքահայ մեծահարուստ մի ընտանիքի քցելու ու խոշոր գումարներ յուրացնելու գործով: Երկար ժամանակ նրա մեղադրանքը չէր հաստատվում, տարիներ տևող դատավարությունը, որն ի դեպ կարծիք էր ստեղծել` թե երիտասարդ ամբաստանյալի թիկունքին հզոր մարդիկ են կանգնած, ի վերջո լուծում ստացավ Բաղրամյան 26-ի միջամտությամբ: Իսկ այն ժամանակ, այդ տեսակ գործերի կուրացիան վստահված էր Գևորգ Մհերյանին:
Ի վերջո, նաև փոխոստիկանապետի ջանքերով, Իգիթյանի մեղադրանքը հաստատվեց: Տարիներ անց Գևորգ Մհերյանի սպանության, որպես հնարավոր վարկած դիտվեց վրեժխնդրությունը, որ Իգիթյան եղբայրներից մեկն իրականացրել էր երկար տարիների դատապարտված իր եղբոր համար: Շատ հնարավոր է, որ Պետրոս Մհերյանը հենց այս անձին ի նկատի ունի, ասելով թե` գտել է մարդասպանին: Հնարավոր է նաև, որ Իգիթյանին այլ մեղադրանքով դատապարտելով, իրոք, ինչպես հայրն է պնդում, փորձել են թաքցնել շատ ավելի լուրջ հետքեր:
.
-Ապարանից առաջադրված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը պնդում է, թե` «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանին իր փոխարեն ԱԺ ում տեսնելու որոշ մարդկանց ցանկության վարկածն ընդամենը մամուլի միջոցով տարածված խոսակցություն է:Որը և պայմանավորված է զուտ ապարանյան կլանի, իսկ ավելի ստույգ` Խաչատրյանի հետ մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող ամենազոր գլխավոր դատախազի ցանկությամբ: Սակայն մեր ոնեցած տեղեկությամբ, Մարկոսյանն իրոք առաջադրվելու է հենց նույն ընտրատարածքում, և ի հեճուկս Խաչատրյանի:
Վրեժ Մարկոսյանը հստակ հայտարարել է, որ չի թաքցնում ու առաջադրելու է իր թեկնածությունը Ապարանի թիվ 17 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը: Վերջինս tert.am – ի հետ զրույցում ասել է. «Իհարկե, եթե իմ ընկերը բացատրի թերություններն իմ կողմից կատարած աշխատանքում, ես մեծ հաճույքով կհասկանամ ու կընդունեմ, բայց ամեն դեպքում ընտրության հնարավորությունը կթողնենք հենց ընտրողներին»:
Խաչատրյանն ասել է նաև, թե ինքն ամեն օր հանդիպում և շփվում է տեղաբնակների հետ: «Եթե հասկանամ, որ նրա անունն ավելի շատ է հնչում, քան իմը, այդ ժամանակ էլ կհասկանամ»,- ասել է նա:
Բան այն է, որ Վրեժ Մարկոսյանը Աղվան Հովսեփյանի մոտ ընկերն է:Նախկինում վերջինիս մտերիմներից էր նաև Լյովա Խոչատրյանը, սակայն ինչ ինչ շահեր նրանց բաժանեցին ու հիմա ի թիվս այլ բաների, Խաչատրյանը ստիպված կլինի հրաժեշտ տալ պատգամավորական մադատին:
Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։
Գործով անցնող մյուս ամբաստանյալը`Էրհան Թունցելն արդարացվել է սպանության մասով. նրան դատարանը մեղավոր է ճանաչել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում մասնակցության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Հրանտ Դինքի ընտանիքը համաձայն չէ վճռի հետ և գտնում է, որ արդարությունը չի հաղթանակել. Ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը մեկնաբանելով դատարանի վճիռն ասել է, թե` այն նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ «Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- վճռի հրապարակումից հետո ասել է նա։
Դինքի ընտանիքի փաստաբանը խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը դեռ ոչինչ չի նշանակում. այն Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։
«Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- նկատել է փաստաբանը։
Դատարանի շենքի դիմաց ինչպես միշտ մարդաշատ է եղել. Մարդիկ ցուցապասառներով էին. «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» կարգախոսով:
«Հրանտի ընկերներ» անվամբ խումբը, որը դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես Ստամբուլի դատարանի շենքի դիմաց էր:
Պարզվում է որ մեղադրող դատախազը նույնպես բավարարված չէր վճռով, նա դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի վճիռը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.