23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ` ժամը 15.30-ինՍուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը: Վերջիս մահացել է քացախաթթվի լուծույթի` էսենցիայի թունավորումից, այս վարկածը հաստատել են նաև ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր.Օր 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ինչպես բոլոր նման դեպքերում`երեկ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Ասլիկյանը էսենցիայով թունավորում ախտմորոշմաբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել ժամը 12.35-ին: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ենթասպային: Նրան բուժկենտրոն են տեղափոխել են տանից: Կինը հայտնաբերելով արյունահոսող ամուսնուն, տեղափոխել է նրան վերը նշված բժշկական կենտրոն:
Այս պահին կասկածյալներ և ձերբակալվածներ չկան:
Այսօր Ժամանակավոր պահման մեկուսարան տեղափոխվեցին Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալված Նարեկ Մանվելյանը և Էդգար Նահապետյանը: Նրանցից առաջինը Davidoff ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ «Ավերս» ընկերության բաժնետեր` Արթուր Մանվելյանի որդին է, իսկ երկրորդը` Էդգար Նահապետյանը` «ՆԻԿՕ» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբոր` Արմենի որդին: Երկու երիտասարդն էլ սովորում են Երևանի տնտեսագիտական համալսարանում։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 19-ամյա Էդգար Նահապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, (խուլիգանությունը, որը կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից) իսկ 18-ամյա Նարեկ Մանվելյանի նկատմամբ, օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` (խուլիգանություն, որը կատարվել է զենքի, կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմաց մի խումբ երիտասարդների միջև տեղի էր ունեցել վեճ, ծեծկրտուք, որն ավարտվել էր կրակոցներով։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի Տիգրան Մեծ 8 շենքի բնակիչ 22-ամյա Տիգրան Հակոբյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին 3 տեսակի հրազենից արձակված 10-ից ավելի պարկուճներ։ Կրակոցի արդյունքում վնասվել էին նաև «Նիկո» խանութի ապակիները։
Այդ օրը դեպքի վայրում է եղել նաև Հովհաննես Վարդանյանը` «Լիդերը»: Ըստ որոշ տեղեկությունների նրա տղան ևս եղել է ռազբորկայի մասնակիցներից, սակայն նա պատճառաբանել է, որ ինքն ապրում է դեպքի վայրի հարևանությամբ, իսկ ծեծկրտուքի մասնակիցներն ընդամենն իր տղայի ընկերներն են:
Դեպքի վայրից ֆոտոն` Գագիկ Շամշյանի
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:
Արդեն հայտնի են այն 9 ֆիլմերը, որոնք ներկայացված կլինեն մրցանակաբաշխությանը: Այսօր Ամերիկյան կինոակադեմիան պաշտոնապես հայտարարել է երկրի ամենահեղինակավոր մրցանակին հավակնող բոլոր 9 ֆիլմերի անունները:
Ընդհանուր ցուցակում եղել է 63 ֆիլմ: Հունվարի 24-ին կհայտարարվի հավակնորդների վերջնական հնգյակը:
Ընտրությունը կանգ է առել ներքոնշյալ ֆիլմերի վրա.
Միշել Ռոսկամի «Հիմարի գլուխը»` Բելգիա,
Ֆիլիպ Ֆալարդոյի «Պարոն Լազար»` Կանադա,
Օլե Քրիստիան Մադսենի «Սուպերկլասիկո»` Դանիա,
Վիմ Վենդերսի «Պինա»` Գերմանիա,
Ասգար Ֆահրադիի «Ամուսնալուծություն»` Իրան,
Ջոզեֆ Սեդարայի «Նկատառում»` Իսրայել,
Ռաշիդի Զեմայի «Օմարը սպանեց ինձ»` Մարոկկո,
Ագնեշկա Հոլանդի «Մթության մեջ»` Լեհաստան,
Վեյ Թեշենյայի «Ծիածանի զինվորները»` Թայվան:
Այս տարի ևս Հայաստանից ֆիլմ չի ներկայացվել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադարձել է «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող երկու մեղադրյալների նկատմամբ օրեր առաջ կայացված դատավճռին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, սակայն, Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտարարեցին, որ դատարանն այդ վճիռը կայացրել է՝ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար։ Նրանք հավելել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Թուրքական Canal D հեռուստաալիքի հետ զրույցում Էրդողանն ասել է, թե դեռևս վաղ է այդ դատավճռի առնչությամբ որևէ մեկնաբանություն անելը, քանի որ այն «վերջնական չէ» և կարող է բողոքարկվել:
«Առայժմ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա։ Ճիշտ չէ այս փուլում որևէ մեկնաբանություն անելը….:Պետք է հետևենք դատավճռի բողոքարկման գործընթացին։ Ցանկանում եմ, որ այդ ատյանում արդարությունը հաղթի»,–ասել է Թուրքիայի վարչապետը։
Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին՝ «Ակօսի» խմբագրության շենքի մոտ։
Այսօր Կառավարության շենքի առջև ՝ բազմամարդ էր: Մարդիկ տարբեր հարցեր ունեին. կենտրոնական փողոցներում իրենց բնակարանները կորցրած բնակիչները, չգիտես ինչու մոտեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նախարարը, որ իր ոլորտի խնդիրների ձեռքն է կրակն ընկել, ասաց, թե` իրավասու չէ այդ հարցով զբաղվել, համենայնդեպս՝ կփորձի ինչ-որ կերպ օգնել:
Իսկ Օհանյանի լիազորության շրջանակում գտնվող` բանակում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները մոտեցան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն մնացին անպատասխան:
Ակցիան ավարտվեց, և իրենց բնակարանները կորցրած բնակիչները շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ շարունակելու նստացույցը: Նրանք մարտական էին տրամադրված և ասում էին, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է, որ հացադուլ սկսեն։
Ի դեպ կառավարության նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ զինվորական հոսպիտալի բժիշկը, որը «բուժել» է ջրծաղիկի հետևանքով մահացած Հայկ Խաչատրյանին, ձերբակալվել է:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները մտահոգել է մերոնց: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:
Այսօր մի խումբ մտավորականներ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ կմեկնեն Թբիլիսի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Նշված հարցի հետ կապված մենք իրարամերժ տեղեկություններ ենք ստանում: Այդ պատճառով հարցը ՀՀ վարչապետի հետ քննարկելուց հետո, որոշվեց որ պետք է մեկնեն մտավորականները: Չկա որևէ մեկը, որ մտահոգ չէ այս հարցով»,- ասաց նա:
Այնքան էլ պարզ չէ, թե ՀՀ մշակույթի նախարարը որտեղից կարող է ընդամենը տեղեկություներ ստանալ և այն էլ իրարամերժ, եթե ազգային արժեքների պահպանմանը կոչված կառույցի ղեկավարն է և տիրապետում է իշխանական լծակների:
Պողոսյանն ասաց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե տարիներ շարունակ ՀՀ կառավարությանն առաջարկվել է գնել տուն-թանգարանը:
Նա խոստացավ պարզաբանել բոլոր հարցերը մի քանի օր հետո, երբ պատվիրակությունը կվերադառնա Վրաստանից։
«Միայն վերջին ժամանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան մարդկանց կողմից։ Սակայն հնարավոր գնորդը չի կարողանա տարածքը օգտագործել որևէ բանի համար, եթե չգնի այն հատվածը, որն այսօր պատկանում է Թումանյանի ընտանիքին: Շատ կարևոր է, որ ընտանիքը երբևիցե չմտածի վաճառելու մասին»,- ասաց մշակույթի նախարարը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում, էլ` դղյակ Ծաղկաձորում, գործարան արտերկրում, յուքոմ ինտերնետային կապ, շոկոլադի ներկրման մենաշնորհ… կարելի է երկար թվել.
Նրան է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող բարձրակագ ոսկեղենի վաճառասրահներից թերևս լավագույնը, որտեղից սիրում է թանկարժեք ոսկյա զարդեր ընտրել նախագահի տիկինը` Ռիտա Սարգսյանը:
Վերջերս նա կրկին այցելել էր նշված սրահ ընտրել ոսկեղենը, սակայն գումարն ուղարկելիս հաշվի չէր առել զարդերի վրա նշված գները և ուղղարկել էր ճիշտ այնքան գումար որքան զարդերի իրական արժեքն է:
Ասում են, դրանից հետո շոկի մեջ էին տուժածները և մարդ են գտել, որը նախապես տեղեկացնում է, թե երբ է տիկինը մտադիր է այցելել իրենց ու նրանք էլ հնարավորինս թաքցնում են արժեքավոր ոսկեղենը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրահանգեց էլ ավելի պարզեցնել վարորդական իրավունքի ստացման ընթացքը:
Վարչապետը գտնում է, որ այն տրամադրելու համար, նախկին մեկ ժամվա փոխարեն այժմ պետք է պահանջվի առավելագույնը քսան րոպե:
Վարչապետը ասաց նաև, որ այսօր այլևս պարտադիր չէ մեքենայի տեխնիկական զննման կնիքի առկայությունն և պետավտոտեսուչներն իրավունք չունեն վարորդներից պահանջել այն.«Քաղաքացին իր ֆինանսական պարտականությունները կատարելով՝ կարող է հանգիստ այն փակցնել մեքենայի վրա»:
Ինչ որ անհասկանալի փոփոխություն է տեղի ունեցել երգահան, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանի մոտ. Նա նախկին դաշնակցական գաղափարակիրը, որը մեծ հաշվով թքած ուներ թե ինչ է կատարվում Հայաստանում, ու գերադասում էր չխառնվել ստեղծված քաոսին, այժմ քաղաքացիական ակտիվություն է հանդես բերում, նույնիսկ մասնակցում է Թեղուտի ակցիային, ասում բաներ, որ նախկինում էլ էր ասում, բայց միայն նեղ շրջանակում:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե իրեն տեսնում է մշակույթի նախարարի պաշտոնում: Սակայն վստահ է, որ նույնիսկ այդ դեպքում ոչինչ չի փոխի մեր երկրում. «Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետեւ եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»,-
Նա ճշմարտացի է մի հարցում.մեր մշակույթի նախարարն իր կեցվածքով ստիպում է ոչ դրական կարծիք կազմել երկրի և նրա մշակույթի մասին. Ի՞նչ պարտադիր է` նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել», -ասում է Հախվերդյանը ու նրան համամիտ են բազմաթիվ արվեստագետներ: «Բայց ամենածիծաղելին խոսքի ազատությունն է, թողնում են խոսես, բայց դրանից եթե ոչինչ չի փոխվի, ո՞ւմ է պետք այդ խոսքի ազատությունը»,- տարակուսում է լռության ուխտից նոր — նոր դուրս եկած երգահանը:
Հախվերդյանը իր կուտակված զայրույթն է պարպում ու չի հանդարտվում. Ըստ նրա Ալլա Պուգաչովային Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան տալը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նրա խոսքով, Մաշտոցը մեր սրբերի շարքում է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան «ոչ միայն նողկալի երգչուհի է, «պոպսայի» հիմնադիրը, այլեւ բարոյապես շատ կայուն երեւույթ չէ, որ ասենք Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին»:
«Մեսրոպ Մաշտոցը, եթե նրան տեսներ, բոլորովին ցանկություն չէր ունենա նրա հետ մերձենալու»,- համոզված է երգահանը:
Ասուլիսի մյուս բանախոսը դերասան Սերգեյ Դանիելյանն էր`Յոժը, որը Հախվերդյանի հետ համամիտ էր, թե` Երեւանում տեղադրված Արամ խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի արձանները միջակից ցածր մակարդակ ունեն:
յ Դանիելյանի հարցին արձագանքեց Հախվերդյանը. Ո՞վ է ձեւավորում այս քաղաքի ճաշակը, «Օրինակ «Շարմը»` «Իմ զենքն իմ երգն է» պաստառներով:
Կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, մտածողությունը, եւ գլոբալացման վերջին հարվածը կլինի լեզվի մոռացումը, որպեսզի դառնանք զոմբի, թեպետ ուշացումով, բայց ի վերջո բարձրաձայնեց Հախվերդյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:
Նախագահի մամլո գրասենյակից հաղորդում են, որ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.