23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, արդեն իր «դերի» մեջ է մտել: Եվ քանի որ Կոտայքի մարզում նա ռեալ ձայներ հավաքելու հնարավորություն չունի նույնիսկ ֆինանսական լծակներն օգտագործելու դեպքում, ուստի Կովալը բացահայտ կերպով ահաբեկչություն է սկսել Հրազդանում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ըստ պարբերականի, նա հանդիպում կամ զանգահարում է Հրազդանում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին՝ նրանց ներկայանալով որպես իշխանության թեկնածուի պաշտպան, և պահանջում, որպեսզի Սասուն Միքայելյանի կողմնակիցներին կամ համակիրներին աշխատանքից ազատեն: Վերջերս, օրինակ, նման հրահանգ է տվել Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին: Տիկինն էլ գործարանի աշխատակիցներին օրեր առաջ հավաքել է և բացահայտ հայտարարել. «Բոլորդ պետք է Արամի համար աշխատեք: Սասուն Միքայելյանն ընդդիմություն է, և մենք չենք կարող նրան սատարել: Մարզպետն ասել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք»:
Թերթը գրում է, որ 10 տարի աշխատելով Հրազդանի քաղաքապետի պաշտոնում՝ Արամ Դանիելյանը հասցրել է վաստակել բնակիչների բացահայտ ատելությունը միայն, ուրիշ ոչինչ:
Ապա հիշեցնում, որ քաղաքապետի թեկնածուները երկուսն են՝ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը և Հրազդանի առաջին քաղաքապետ, Աժ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
«Հայացք» պարբերականը գրում է, թե` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ «Քեթրինի» Միհրանը` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը խիստ զայրացրել է վերին իշխանություններին: «Նա պետական մակարդակով սելիտրա էր ներկրում Հայաստան, կառավարությանը հավատացնելով, որ իր բերած ապրանքն ամենաէժանն է: Սակայն պարզվել է, որ նա, մեղմ ասած, «քցել» է կառավարությանը: Ապացուցվել է, որ ապրանքը կարելի է բերել անհամեմատ էժան գներով: Այսօր այս պատմության արձագանքը ժողովուրդը կարող է լսել հիշյալ հանձնաժողովի նիստի ժամանակ»:
Քիչ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը
Օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում:
Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։
Այսօր` հունվարի 23–ին Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինքն այլևս ոտք չի դնի Ֆրանսիա։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ վերոնշյալ օրինագիծն ուղղված է Թուրքիայի պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։ Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ այդ օրինագծի ընդունումն «անդառնալի հետևանքներ է ունենալու» թուրք–ֆրանսիական հարաբերությունների վրա։
Այսօր չինական հորոսկոպի 12 փուլից կազմված լուսնային նոր տարվա, կամ Վիշապի տարվա առաջին օրն է:
2012 -ին շատ հարգի է կարմիրը:Կարմիր գույնը երջանկության և բարգավաճման գույնն է:Այն իշխանություն ու ջերմություն է խորհրդանշում:
2012 թ — ը հաջողություն կբերի նրանց, ում զինանոցում երեք տեսակի «զենքն» կա. դիվանագիտություն, իմաստություն և հավատարմություն:
Տարին խոստանում է լինել շահավետ ժողովրդի երկու` գրեթե հակառակ բնագավառի ներկայացուցիչների` ստեղծագործող և բիզնեսով զբաղվողների համար:
Առաջինները հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքները, մյուսները` օգտվելով բարենպաստ հանգամանքներից պիտի ավելացնեն իրենց կապիտալը:
Չնայած դրան, իրավիճակը ընդհանուր առմամբ, կլինի չափազանց լարված ու ճգնաժամային: Բացի այդ սպասվում է հակամարտող կողմերի հնարավոր հետևանքներ, սակայն այս հարցում կանխատեսումները անշնորհակալ են.իրական հստակություն կլինի միայն տարվա կեսին:
Սակայն աստղագետները պնդում են, որ ճգնաժամը, չի կարող ծրագրերը լքելու և նպատակներից հետ կանգնելու պատճառ լինել: Էներգիայով լեցուն և համառ մարդկանց համար, որոնք պատրաստ են գնալ դեպի նպատակը և խոչընդոտների հաղթահարումը, կանխատեսվում է` ինչքան ավելի արագ ընթացք, այնքան ավելի լավ արդյունք:
Տարին միանշանակ հաջող է. Առավել հարմար է հիշարժան գործեր կատարելու համար: միայն հիշեք, որ չպետք է չարաշահել Վիշապի բարությունը և փորձել նսեմացնել ուրիշներին.
Վիշապը շքեղ է, սակայն ցուցամոլություն չի սիրում: Ընդհակառակը` որքան ավելի շատ ջանք ու եռանդ`այնքան մեծ պարգև. Անապահովները պետք է որոնեն ուժեղ հովանավոր:
Տարին կնշանավորվի մի շարք խոշոր ծրագրերով, հնարավոր են ինչպես անհավատալի անակնկալներ, մեծ հաղթանակ, այնպես էլ մեծ անհաջողություններ:
2012-ի ընդհանուր միտումները կարող են ամփոփվել հետեւյալ կերպ.
• Տարին չի հանդուրժում ծուլություն, կեղծիք ու գոռոզություն.
• Տարի կլինի պայծառ, նույնիսկ շքեղ, կյանքի կկոչվեն մի շարք խոշոր ծրագրեր.
• Տարին կբերի բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք կարող են լուծվել ժամանակի մեջ. Կարևորը հաստատակամությունն է.
• Տարվա ընթացքում կարող ենք և պետք է ազատվենք այն խնդիրներից, որոնց արմատներն անցյալում է ու ստի վրա հիմնված.
2012 — Գարուն — իրադարձություններով լի կլինի, թե բիզնեսի, և թե`անձնական ոլորտներում:
Ամառ — կպահանջվի առավելագույն ուշադրություն շրջապատի և մերձավորների նկատմամաբ: Տարվա այս եղանակը կներառի մեծ հավանականություն հակամարտությունների, ինչպես ընտանեկան, այնպես էլ մտերիմների շրջանում:
Հակամարտությունները կարող են լրջորեն բարդացնել անձնական կյանքը, եթե ուշադրության պակաս լինի հարազատների` նրանց նկատմամբ, ովքեր դրա կարիքը ունեն: Դուք կարող եք և պետք է վերականգնեք հաղորդակցությունը: Պետք է փնտրել ընդհանուր հիմք և ձգտում հաշտության ու փոխըմբռնման:
Աշուն – Ողջ տարվա ընթացքում ամենախաղաղ ու հանգիստ ժամանակը:
Ձմեռ — խոսելով տարվա մասին ընդհանրապես, չենք կարող բաց թողնել մարգարեական մի իրադարձություն, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 21 — ին:
Ըստ տարբեր ուսմունքների, այդ օրը կամ ելակետ կլինի առավել կատարյալ` նոր դարաշրջանի, կամ վերջակետ կդրվի մարդկային զարգացմանը. Սրան չհավատացողներ կան, սակայն ըստ կանխատեսումների, 2012 թվականի դեկտեմբերի 21-ը շատ ծանր օր է սպասվում. այն կլինի սթրեսային և մարդիկ նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ կունենան:
Այս հարցում համամիտ են բոլոր ուսմունքների գիտակները և աստղագետները:
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:
Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների` ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:
Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ» անվանեց:
8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն — ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:
Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում, քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:
Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:
Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:
Հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին:
Այս մասին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանը:
Մեր ունեցած տվյալներով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Այո, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարությանև արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն հունվարի 18 -ին այն չի միացել նշված համակարգին:
Նշենք, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1980 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո շինարարարական աշխատանքները մնացին անավարտ: 2006 թ. ՀՀ կառավարության և«Գազպրոմի» միջև կնքված համաձայնագրով, «Հայռուսգազարդը» ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և արդիականացման աշխատանքները:
«2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարից անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ», — փաստում է զեկույցն ու հավելում. — «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։
Զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ», — արձանագրում է Human Rights Watch-ը եւ հավելում, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։
Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։
Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։
«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», — հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։
Նախկին զինդատախազ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չի ցանկանում գնահատել իր ներկայումս իր տեղը զբաղեցնող Կոստանյանի աշխատանքը. ապա` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀԱԿ-ը ժամանակին չի վճարել իրեն ծառայություններ մատուցած փաստաբաններին, հայտարարեց. որ ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ վարկային կազմակերպություն. «Նախ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն բոլոր փաստաբաններին, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՀԱԿ-ի հետ: Պիտի ասեմ, որ նրանցից շատ-շատերը դա արել են անկաշառ, առանց վարձատրության: Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որ մեզանից բողոքի: Պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, կնքվում են բանտարկյալների հարազատների հետ, վճարումներն էլ կատարում են հարազատները»:
Սուրեն Սիրունյանի իր բողոքը Եվրադատարանից հետ վերցնելու հայտարարության վերաբերյալ էլ, նախ ներողություն խնդրեց Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից, ապա հրապարակեց նրա նամակը, որ վերջինս է ուղարկել ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակց Արմեն Խաչատրյանին. «Բարև, Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, ՀՀ-ում չեմ, կամ ինչ կապ ունի Սուրիկը իմ պայմանագրի կամ եվրաբողոքի հետ: Ես որ գամ՝ պիտի ասեմ, որ եվրաբողոքի հետ վերցնելը,- եթե ինքը ունի նման ցանկություն,- ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Ինքն այստեղ մի բանտարկյալի անուն է տալիս, ես չեմ տա, եթե ինքը հարմար գտնում է, կգա, կասի»:
Ինչ վերաբերվում է Մարտի մեկին, նախկին զիդատախազի կարծիքը այս հարցում չի փոխվել.Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը, բանախոսը պատասխանեց, թե այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
«Ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել: Միգուցե ինչ-որ բան փոխվի, բայց այն, որ Հայաստանի վերաբերյալ վերջին 18.37 բանաձեւի մեջ, ըստ էության, քողարկված դրված էր եւ այժմ էլ կա, 10 սպանությունների չբացահայտելու , այսպես ասած, «թույլտվությունը»՝ ակնհայտ է»,- ասաց նա:
Հարցին՝ թե ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը,Ջհանգիրյանը մեկ անգամ էլ կրկնեց, որ այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։
«ՌԻԱ նովոստի» գործակալության, հաղորդմամբ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել. Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։
«Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։
Հաշվի առնելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել, ի նկատի ունենալ մինչև այժմ կատարված աշխատանքն և արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»։
Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։
Ալիևն ու Սարգսյանը հաստատել են նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Այդ առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել «մտավորականության, գիտական և հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը նպաստելու հարցում», ասված է հայտարարության մեջ։
Երեք երկրների նախագահներն հավաստիացրել են, որ ի գիտություն են ընդունում շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը և հանձնարարել են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի խոշոր չափի ներկրման դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում:
ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել ՙՌապիսկան՚ զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ընդհանրապես, Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. ՙԹմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք՚,- նշել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:
Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. ՙՄեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՚,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.