23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս կրկին աշխուժացել են պաշտոնյաների կադրային փոփոխությունների հետ կապված լուրերը. Ճիշտ է դաշտը զբաղված է ԱԺ պատգամավոության թեկնածուների հավակնորդներով, սակայն մեկ –մեկ լուրեր են շպրտվում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տեղափոխության կամ պաշտոնանկության մասին:
Կրկին աշխուժացել են Ալիկ Սերգեյիչի նոր նշանակման հետ կապված քննարկումները: Այս անգամ լուրեր են շրջանառվում, թե նա փոխարինելու է Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին, որի մասին նախկինում էլ էր խոսվում, թե նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, սակայն այդ խոսակցությունները այդպես էլ մնացին ասեկոսեների մակարդակի:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ըստ մեր ունեցած տեղեկության, Սերգեյիչն ինքն է այս լուրերի հեղինակը և տարածողը:
Այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանների նախադեպերի փորձագիտական խումբ: Այն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, անհրաժեշտության դեպքում վերացնելու դրանց հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները:
Արդարադատության Նախարարը նաև Կառավարության նիստի ավարտին բարձրաձայնել է մի ակնհայտ ճշմարտություն.Դատական համակարգի նկատմամբ անվստահությունը մոտ է ծայրահեղ մակարդակին:
Այդ մասին, ըստ նրա, վկայում են հասարակական կարգի հարցումները. «Եթե այսօր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, պայմանական ասած, գտնվում է 70 — 80 տոկոսի վրա, մենք կցանկանայինք հասցնել այն 30 — 40 տոկոսի: Դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտնվեն բարձր մակարդակի վրա: Դա թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները: Դա շատ կարևոր է և հասարակական կարծիքի համար, որովհետև քանի դեռ հանրության աչքի առջև մնան տարիներ ձգվող գործընթացները, դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կպահպանվի»,
Հրազդանում այսօր մեկնարկել է փետրվարի 12-ին նշանակված քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:
Առաջին օրն իսկ սկսվել է անակնկալով. ՀՀԿ-ական երկու թեկնածուներից մեկը` Հրազդանի քաղաքապետի խորհրդական Հովհաննես Պրտավյանը, օրերս ինքնաբացարկ է ներկայացրել, նշելով. «Ելնելով առողջական խնդիրներից՝ չեմ կարող մասնակցել Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններին, ուստի խնդրում եմ իմ գրանցումը, որպես համայնքի ղեկավարի թեկնածու, հանել»:
Ստացվում է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պայքարելու են երկու թեկնածու` նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը և Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը:
Երեկ Թումանյան փողոցի վրա գտնվող «Ջազվե» սրճարանում Դատավոր Կարինե Հակոբյանը, փաստաբան Արտավազդ Փարսադանյանը և էլի մի տղամարդ թեժ զրույցի էին բռնվել: Թե ինչ հարցեր կարող են քննարկել դատավորն ու փաստաբանը կարծում ենք պարզաբանման կարիք չկա: Իսկ միգուցե՞ ուղղակի զրուցում էին:
Փարսադանյանը այն փաստաբաններից է, որը մեղադրվել է խարդախության մեջ, սակայն, ինչպես տեղեկացրեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, համաներմամբ ազատ է արձակվել պատժի կրումից: Իսկ համաներմամբ ազատվողը, ըստ Սահակյանի, համարվում է չդատված: Եւ փաստաբան Փարսադանյանը շարունակում է իր գործունեությունը:
Դեռևս ուրբաթ գիշեր Facebook սոցիալական ցանցում տեղեկություններ շրջանառվեցին, թե քիչ առաջ խոշոր գողություն է կատարվել «Արզնի-կաթ» ընկերության գրասենյակում: Ընդ որում ասվում էր, թե տեղեկության իսկությունը 99,9 տոկոսով է: Հաջորդ առավոտյան, ի պատասխան մեր հարցի, ընկերության ներկայացուցիչը ժխտեց այդ լուրը:
Այսօր Հայացք» օրաթերթը գրել է. «Գողերը «սրբել» են հիմնարկության սեփականատեր Արմեն Ջանվելյանի, գլխավոր տնօրենի և գործավարուհու աշխատասենյակները: Գողացել են տասնյակ հազարավոր դոլարների հասնող տեխնիկա, իսկ Ա. Ջանվելյանի աշխատասենյակից՝ նաեւ խոշոր գումար: Հետաքրքիրն այն, էր գողերը մուտք են գործել «չոռնի խոդից», որին հասնելու համար էլի մի քանի դուռ են բացել»»:
Ընկերության մամլո հարցերով պատասխանատու Վահե Փանոսյանը քիչ առաջ հաստատեց, լուրը,նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Արզնի — կաթի երևանյան կաթի գործարանի`Նորքի զանգվածում գտնվող Արմեն Ջանվելյանի գրասենյակում: Գողերը գիշերը մուտք են գործել գրասենյակ տարել են միայն երկու համակարգիչի մոնիտոր և գումար: Հարուցվել է քրեական գործ: Հայտնաբերվել են մատնահետքեր:
Արմեն Ջանվելյանն էլ իր հերթին է հայտարարել, թե` գրասենյակից տարել են նաև անվտանգության համակարգը և հնարավոր է նաև կարևոր փաստաթղթեր:
Հետաքրքիր է մի հանգամանք. որտեղի՞ց դեպքից ընդամենը ժամեր անց սոցցանցում շրջանառվող լուրի հեղինակներին նման տեղեկություն և ի՞նչ նպատակ ուներ համացանցում այդ լուրը տարածելը:
Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հավակնորդների անունները:
Գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում ներկայացված է 9 ֆիլմ. Սթիվեն Սփիլբերգի «Մարտական ձին», Միշել Հազանավիչուսի «Արտիստը», Բեննեթ Միլերի «Մարդ, ով փոխեց ամեն ինչ», «Ալեքսանդր Պեյնի «Սերունդներ», Տերենս Մալիքի «Կենաց ծառ», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Թեյթ Թեյլորի «Սպասուհին», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» և Սթիվեն Դոլդրիի «Սարսափելի բարձր և անհավանական մոտ» ֆիլմերը:
«Օսկարի» հերթական (թվով 84-րդ) մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2012 թ. փետրվարի 26-ին:
Եվ այսպես, Հ1-ը փակեց Սյուզան Սիմոնյանի «Մարդկանց երկիրը» հաղորդաշարը: Ես Հ1-ում էի աշխատում, երբ այդ հաղորդաշարը սկսեց եթեր մտնել: Այն պատմում էր տեսադաշտից դուրս մնացած մարդկանց կամ իրադարձությունների մասին, որոնք, պայմանականորեն ասած, կյանքի անտեսանելի գույներն էին:
«Կա միայն մեկ իսկական արարք, եւ դա մարդկանց մոտեցնելն է»,- Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» գրքից արված այս մեջբերումով էր բացվում հաղորդաշարի ամեն թողարկում: Հաղորդաշարի հերոսներին որեւէ լրատվական կամ որեւէ հատուկ ռեպորտաժով չէիք տեսնի ոչ այն պատճառով, որ նրանք ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ էին: Սակայն հետաքրքիրն այն էր, որ այն եթեր էր հեռարձակվում Հ1-ով:
Մարդկանց երկիրը պատմում էր մարդկանց մասին, որոնք իրենցից դուրս ոչ մի բանի իմաստ չեն փնտրում, իրենք իրենցով աշխարհն իմաստավորող եւ իմաստավորվող հերոսներ են բոլորը, որոնցից գրեթե ոչ մեկին հեռուստադիտողը չէր ճանաչի: Նրանք չեն փնթփնթում եւ կոչ չեն անում իշխանություններին օգնել իրենց այս կյանքին կառչած մնալու համար:
Երբ Սյուզին առաջարկում էր այս հաղորդաշարը, նույն Հ1-ը փակել էր նրա «Հատուկ գոտի» հաղորդաշարը, որն արդեն մերժված մարդկանց մասին էր, նաեւ մարդկանց մասին, որոնց ոչ միայն մերժել են, այլեւ հետեւողականորեն զբաղվել, որ այդ մարդիկ ջրի երես դուրս չգան: Այսինքն՝ Հ1-ով հաղորդաշար էր եթեր գնում հանցագործությունների մասին, բայց ինքը 1-02 չէր, որովհետեւ սպանությունների ու գողությունների մասին չէր, այլ մարդկային էությունը հետեւողականորեն խեղելու, իսկ դրա համար քրեական հոդված չկա:
Հ1-ի նոր ղեկավարությունը «Մարդկանց երկրից» ավելի աշխույժ ու լավատեսական հաղորդաշար էր ակնկալում: Առաջին, թե երկրորդ թողարկումն արդեն զգաստացրեց Հ1-ի ղեկավարությանը: «Մարդկանց երկրում» էլ պարզվեց՝ խոսվում է մարդկանց մասին, որոնց ճակատագիրը խեղել են: Այդպիսի մի թողարկման վերնագիրն էր «Բողոք ցպահանջ»: Հեղինեն մի ամբողջ պետական կազմակերպության քրեական հանցագործության զոհ է, նրան Նուբարաշենի մանկատնից տեղափոխել են Վարդենիսի հոգեբուժարան, որովհետեւ դեռ մանկատանը լուսավորության նախարարության աշխատողներին բողոքել է ծեծի եւ անմարդկային պայմանների դեմ: Այս աղջկա կյանքը կործանած մանկավարժներն այսօր էլ շարունակում են աշխատել: «Ես չեմ ուզում հիվանդ երեխաներ տեսնեմ, գիշերը չեմ կարա քնեմ»,- ասել էր Հ1-ի տնօրենի տեղակալը ծրագրերի գծով:
«Հատուկ գոտին» եւ «Մարդկանց երկիրը» եզակի հեռուստանախագծեր էին այն իմաստով, որ փողոցը, մերժված մարդը, հանցագործությունը ժամանակ առ ժամանակ դառնում էին թեմա: Մերժված, գլամուրից դուրս մարդը այնպես չէ, որ Հ1-ի սրտովն էր, եւ այդ պատճառով «Հատուկ գոտին» կամ «Մարդկանց երկիրը» եթեր էր հեռարձակվում ուշ գիշերային ժամերին՝ ասենք 2 անց 40-ին:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր Հ1-ը հանդուրժում այս հաղորդաշարերը: Որովհետեւ Հ1-ի ղեկավարությունը հասցեատիրոջը չէր ճանաչում, այսինքն՝ չգիտեր, թե ով է Սյուզիի հաղորդաշարում բարձրացված խնդիրների պատասխանատուն: Մարդը անտառում նստած խոսում է կենդանական աշխարհի դեմ իրականացվող գազանություններից: Պարզ է, որ ԽՍՀՄ տարիներին իրականացվող գազանությունների մասին չի խոսում: Եթե էդ մարդը չի բղավում, թե ով է այդ գազանությունների համար պատասխանատու, Հ1-ի ղեկավարությանը թվում է, թե դա ռեպորտաժ է անհետացող կենդանիների մասին:
Բոլոր հաղորդումները՝ մասնավորապես լրատվական թողարկումները, բոլոր հեռուստաընկերություններում այդ տեսանկյունից են եթեր հեռարձակվում՝ ով ինչի համար է պատասխանատու: Ինչու՞ է պատասխանատուն տաբու: Որովհետեւ միշտ իշխանություն է:
Սյուզիի հաղորդումները պատմում էին դեն նետված կամ կորուսյալ արժեքների մասին, իսկ Հ1-ում կարող էին մտածել՝ ով է այս թողարկման հասցեատերը: Զավեշտալի իրավիճակ էր՝ թողարկումը եթեր էր գնում, երբ հասցեատիրոջը, ում այն կարող է առնչվել, չէին գտնում: Ո՞վ է հասցեատերը Հ1-ի ստանդարտներով. գլամուրն է: Այսինքն՝ ղեկավարությունը եթերը պատկերացնում է գլամուրային: Եթե Նազենի Հովհաննիսյանը գնում է «Արմենիա» հեռուստաընկերություն, այնտեղից պիտի բերել Մայա եւ Սոֆյա Պողոսյան քույրերին, որոնցից առաջինը «Elle STYLE» գլամուրային ամսագրի խմբագիրն է նաեւ:
Երբ այլ հեռուստաընկերություններ պատմում են սպանությունների եւ այլ հանցագործությունների մասին, դա անում են առանց լրագրողական աշխատանքի՝ ասենք, արարքի սոցիալական կամ հոգեկան ենթատեքստի բացահայտման: Չկա մի հանցագործ կամ զոհ, որ եթերում ունի խոսքի իրավունք:
Սյուզի Սիմոնյանի հաղորդումներում հանցագործներ եւ զոհեր չկան, եթե նույնիսկ կա հանցագործություն եւ դրա արդյունքում՝ մահ: «Բողոք ցպահանջն» այդպիսի թողարկում է: Ինչու՞ չկան: Որովհետեւ խոսքի իրավունքը մեզ է թողնում հասկանալ, թե ով է նա՝ զոհը կամ հանցագործը:
«Փշրանք» թողարկումը բանաստեղծ Գայանե Բաբայանին է նվիրված: Բացառապես բանաստեղծի մասին է՝ իր տղամարդկանց, իր Աստծո, իր բառերի մասին: Մահացել է երկու տարի առաջ, ավտովթարից: Բայց Գայանեն խոսում է իր մեղքերի եւ իր անզորության մասին: Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ է Սյուզին խոսում Գայանե Բաբայանի մասին: Նշանակում է՝ մնացած ամեն ինչում զգացվում է բանաստեղծուհու զուլալության պակասը, նշանակում է՝ զոհն էլ եք դուք, հանցագործն էլ:
Ինչո՞վ էր «Մարդկանց երկիրը» տարբերվում հեռուստադաշտի ամբողջ՝ այսպես ասած՝ տեքստա-կադրային աշխատանքից: Որովհետեւ հաղորդաշարը իշխանության կամ հասարակության հետ կռիվ չուներ, թաքցնելու կամ բացահայտելու ոչինչ չուներ, մարդը եւ նրա գոյության եղանակները ամեն թողարկման ամբողջ իմաստն էր, ամենակարեւորը՝ երեւում էր, որ այս աշխարհի հզորներից խնդրելու կամ աղերսելու ոչինչ չունեն եւ ոչնչով պարտական չեն նրանց: Ահա ինչու «Մարդկանց երկրի» հերոսները Վարդենիսի հոգեբուժարանում իր ճշմարտության հետ փակված Հեղինե Կիրակոսյանն ու Գայանե Բաբայանն են:
Մհեր Արշակյան
MEDIA.am
Այսօր` հունվարի 24-ին, ՏՄՊՊՀ-ն ամփոփեց «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10 մլն դրամ տուգանք: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից.
Նախորդ տարի մայիսին, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար, վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել տվյալ շուկայում: Հետևողականորեն իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:
Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:
Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:
Թուրքական «Զաման»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Անկարան պատրաստվում է Փարիզի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։
Ֆրանսայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում խստորեն դատապարտել է այդ որոշումը.
«Մենք խստորեն դատապարտում ենք անպատասխանատվության օրինակ հանդիսացող այս օրինագիծը և պատասխան քայլերը շուտով հնչեցնելու ենք բոլոր ամբիոններից….։ Օրինագծի`օրենքի ուժ ստանալուց հետո մենք կանցնենք ավելի վաղ հայտարարված գործողությունների ծրագրի իրագործմանը: Մարդկային արժեքների և հասարակության խղճի դեմ հանդես եկող անիրավ այս օրինագծի առնչությամբ Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու։ Այս հարցում մենք վճռական ենք»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, որը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում:
Օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրինագիծն կներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։
Գործարարները 2012 թվական են մուտք գործում աննախադեպ անվստավստահությամբ: Այդ մասին են վկայում Գրանթ Թորնթոն Միջազգային գործարար զեկույցի (IBR) նոր ցուցանիշները: Ողջ աշխարհում գերակշռում են եվրագոտում տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, որի հետ մեկտեղ, մեծանում է մտահոգությունը, որ բիզնեսի զարգացումն էլ ավելի կբարդանա, քան 2011 թ-ին:
Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ համաշխարհային գործարարների լավատեսությունը 2011 թ. չորրորդ եռամսյակում կազմում է 0%, հավասարակշռություն ցուցաբերելով 2012 թ-ին իրենց երկրի համար լավատեսորեն եւ հոռետեսորեն տրամադրված գործարարների միջեւ: Սակայն այս ցուցանիշները ներկայացնում են հետագա վատթարացում, ի համեմատ 2011 թ.-ի 3-րդ եռամսյակի (3%) եւ 2011 թ.-ի 2-րդ եռամսյակի (31%):
Մի շարք նրբություններ են ի հայտ գալիս տարածաշրջանային պատկերում: BRIC երկրներում եւ Հյուսիսային Ամերիկայում լավատեսության մակարդակը զգալիորեն բարելավվել է նախորդ եռամսյակից՝ համապատասխանաբար բարձրանալով 25% — ից մինչեւ 34% եւ 3% — ից 6%: Սակայն համաշխարհային մակարդակում այս ցուցանիշը զրոյացվել է շնորհիվ Եվրոպայում լավատեսության կտրուկ անկման 0%-ից -17%: Եվրոգոտում լավատեսության մակարդակը իջել է 2% ից -16%:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը ասել է, — «Մտնելով 2012 թ. մենք տեսնում ենք վստահության բեւեռացում Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի գործարարների միջեւ: Այնուամենայնիվ, եվրոգոտում առկա ձախողման սպառնալիքը նշանակում է, որ գործարարները անորոշության մեջ են մնում գալիք տարվա առումով. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ սպասել: Այդ անորոշությունը վտանգում է վստահությունը եւ խոչընդոտում է բիզնեսի աճի հեռանկարներին:
«Գործարարների լավատեսության արդյունքները արտացոլում են համաշխարհային տնտեսության վտանգված դիրքը, մի կողմից տեսնում ենք Բրազիլիայի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կայուն շուկաները, մյուս կողմից ճգնաժամից դուրս գալու լուծում չգտնող Եվրոպան»:
Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս որ համաշխարհային առեւտուրն անկում է ապրում: 3-րդ եռամսյակում արդեն իսկ 10 %-ով բարձրացած ցուցանիշը պատվերների նվազման վերաբերյալ, կրկին աճել է 4-րդ եռամսյակում 5 %-ով՝ համաշխարհային միջինը դարձնելով 37%: Այս արդյունքը մեծապես պայմանավորված է եվրոգոտում 9% աճով, սակայն հարկ է նշել, որ պատվերների նվազման ազդեցությունը կրում են նաեւ Հյուսիսային Ամերիկայի գործարարները (7%-ի աճ) եւ BRIC երկրների գործարարները (4-ի աճ):
Էդ Նասբաումը ավելացրեց. «Ամբողջ աշխարհում, զարգացման հեռանկարները տարբեր են: Գործարարները ստիպված են աշխատել ավելի ջանասիրաբար, քան երբեւէ, որպեսզի դիմակայեն հզոր տնտեսական նանատումներին եւ պահպանեն իրենց շահույթը եւ մրցունակությունը: Իրավիճակի բարելավման կամ վատթարացման համար էական է Եվրոգոտու ճակատագիրը»:
Այն սպառնում է ձախողել բիզնեսի հեռանկարները ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: Արագ զարգացող երկրների գործարարները, ինչպիսիք են Չինաստանը, Բրազիլիան առայժմ մնում են դրականորեն տրամադրված, սակայն Եվրոպան աշխարհի ամենամեծ միասնական շուկան է եւ, հետեւաբար, հիմնական առեւտրային գործընկերը: Հետագա տնտեսական անկման արդյունքները ռեզոնանս կառաջացնեն անգամ այս արագ զարգացող շուկաներում եւ դրանց սահմաններից դուրս:
«2012 թ.-ին Եվրոպայի օրենսդիրները որոշակի աշխատանք ունեն կատարելու: Գործարարներին անհանգաստացնում է այն, որ տնտեսական աճի մասին մտահոգվելուց առավել, ուշադրությունը սեւեռվում է խիստ միջոցների ձեռնարկման վրա, ինչը վնասում է իրենց զարգացման հեռանկարներին: Իհարկե, գործարարների ամանորյա ցանկությունների ցանկում առաջատար դիրքում են ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը եւ եվրոյի ապագան ապահովելը»:
News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.