23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հայկական հեռուստաալիքների քաղաքական մեկնաբանների հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները միայն Մոսկվայի նախաձեռնությունն են, պարզապես սուտ են, քանի որ Ռուսաստանը համաձայնեցնում է իր գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ.«Կարծում եմ, որ այս ձևաչափը՝ նախագահների մակարդակով ձևաչափը, շարունակություն կունենա և կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք չկա, և ինչ վերաբերվում է ռուսական ջանքերին, ապա բազմիցս, թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից հնչել է, որ այդ ռուսական ջանքերը, Դմիտրի Մեդվեդևի ջանքերն ամբողջովին աջակցվում են իրենց կողմից»:
ՀՀ արտգործնախարարը ընդգծեց. «Դրա մասին անգամ հրապարակային հայտարարվեց Մեծ Ութնյակի շրջանակներում ընդունված Դովիլի հայտարարության մեջ: Անուղղակի ձևով, անգամ ուղղակի, ինչ-որ բաներ էին հնչում Ադրբեջանից, թե սա միայն ռուսական նախաձեռնություն է, և ռուսական առաջարկներ են և այլն: Դա բացարձակ սուտ է իհարկե, որովհետև Ռուսաստանի կողմից այս ջանքերը համաձայնեցվում էին նաև այլ երկու եռանախագահող երկրների հետ, և հենց այդ պատճառով էր, որ այդ մակարդակով՝ նախագահների մակարդակով, նախագահներ Օբամայի և Սարկոզիի մակարդակով Դովիլի հայտարարության մեջ նշվեց, որ այդ ջանքերը լիովին աջակցվում են»,:
2011 թ.Դովիլի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարբերակը, որը ներկայացված է եռանախագահների կողմից և գտնվում է բանակցությունների սեղանին 2011թ. մարտ ամսվա առաջարկներն են, և կոչ էր արվում դրա շուրջ համաձայնության գալ.«Եվ պատճառը հայտնի է, թե ինչու համաձայնության չեկան: Որովհետև ադրբեջանական կողմը, ինչպես և եղել էր 2011 թ. մարտին Սոչիում, երբ տասից ավելի փոփոխություններ և նոր առաջարկներ էր բերել վերջին վայրկյանին, նույնն արեց Կազանում՝ հունիսին»,- ասել է Նալբանդյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, մասնակի է բավարարել հայցվորի` Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ի պահանջը, հօգուտ նրա «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ից 200 հազ.դրամ բռնագանձման վճիռ կայացնելով:
Բացի դա, 300 հազար դրամ կբռնագանձվի՝ փաստաբանական ծառայությունների և պետական տուրքի համար:
«Ժամանակ» օրաթերթը պարտավոր է նաև հերքել 2010թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածը:
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը ընկերության «գործարար համբավը արատավորող տեղեկության» համար «Ժամանակ»-ից պահանջում էր 2 մլն դրամ, և 500 հազար դրամ՝ դատական ծախսերի համար:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 30.01.-05.02.2012 թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին`19307.38 (+362.13), բացթողնման գին` 20986.28 (+393.62)
ԱՐԾԱԹ` գնման գին` 372.42 (+24.75), բացթողնման գին` 404.80 (+26.9)
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17959.27 (+597.25), բացթողնման գին` 19520.95 (+649.19)
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7807.61 (+276.58), բացթողնման գին` 8486.53 (+300.63):
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ընդամենը օրեր առաջ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին կրպակները, որոնք միանգամից բարձրացրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ռեյտինգը: Սակայն, պարզվում է քաղապետարանի աշխատակիցներն այդ կրպակները նույնությամբ տեղադրել են Երևանի մեկ այլ կենտրոնական մասում՝ Մաշտոցի պողոտայի՝ Արամի և Բյուզանդի փողոցներին հարող այգում, “Մալիբու” սրճարանի դիմացի մայթի տարածքում:
Քաղաքապետ Մարգարյանը, փաստորեն, Աբովյան փողոցը հետ է վերադարձրեց երևանցիներին, նրանցից վերցնելով կենտրոնի կանաչ տարածքից ոչ փոքր հատված: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի կազմած ցանկի՝ առաջնահերթ պետք է ապամոնտաժվեր 243 կրպակ: Ասել է, թե` այդքան կրպակ պետք է նորի՞ց տեղադրվեն:
Բնապահպանները դեմ են, և ինչու միայն նրանք` մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը առևտրի տաղավար է,քաղաքացիներն էլ կարծում են, որ կարելի էր հարցին այլ լուծում գտնել:
Արդյո՞ք պաստառները. «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երևանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից», «էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին», «Պահանջում ենք քաղաքապետից վերադարձնել հանրային այգին», գրություններով, որևէ արդյունք կտա:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ կրպակատերերի հետ բանակցությունների արդյունքում գտնվել է բոլորի համար ընդունելի` փոխզիջումային լուծում. կրպակատերերին առաջարկվել են նոր տեղեր, որոնք ընդունելի են նրանց համար: Արդյո՞ք խոսքն այս տարբերակի մասին է: Հավանաբար. քանի որ առանց կրպակատերերի համաձայնության Երևանի քաղաքապետարանը դժվար թե դրանք տեղադրեր նշված տարածքում:
Հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից օրվա ընթացքում սպառիչ պատասխան չհնչեց։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, նշելով որ կա արդեն որոշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորելու մասին, իսկ համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են:
Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե` ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Գալստյանն ասել է.«Պարոն Օսկանյանի մասնակցության մասով տեղեկատվությունն այս պահին ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել»:
Կրկին մահ բանակում. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Նախնական տեղեկություններով, Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է քսել քնած Շահնազարյանի դեմքին, նա էլ արթնացել է, և վեճ է սկսվել Սարգսյանի և Շահնազարյանի միջև: Հայհոյանքներին ի պատասխան Սարգսյանը կրակել է Փայլակ Շահնազարյանի վրա, որը տեղում մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
«Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Վրաստանում, նախկին Հակոբ Հակոբյան և Սերեբրյաննայա փողոցների խաչմերուկում: Դա հայկական եկեղեցի է, մենք ունենք երեք հիշատակություն, որոնք փաստում են, որ, այո, Սբ. Նշանից առաջ տեղում եղել է եկեղեցի, բայց դա էլ է եղել հայկական»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանն, ի պատասխան վրացական կողմի պնդումների` թե եկեղեցին վրացական է:
“Ըստ պատմական տվ յալների` եկեղեցին կառուցվել է 1720 թ., սակայն հիմնվել է 1703թ.: Այն հիմնել են տեղի` ծագումով հայ քաղաքագլուխները: Եկեղեցու գմբեթը կառուցվել է 60 տարի անց: Ուստի Վրաց Պատիարքարանի օրերս արած հայտարարությունը, թե Թբիլիսիի ներկայիս Սբ. Նշան եկեղեցու տեղում հնում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի`զուրկ է փաստերից և հետևաբար` անհիմն”:
Հուշարձանագետը խոսեց նաև, եկեղեցու ներկա վիճակի մասին. “Առաջին հրդեհը մարելուց հետո ջուրն ամբողովին ոչնչացրել է պատմական մասունքները, ինչն անթույլատրելի է: Հրդեհից ամբողջովին ոչնչացվել են նաև ներսում գտնված որմնանկարներն ու պատերին առաջացել են ճաքեր”: Նա տեղեկացրեց որ վերջին երկու հրդեհների արդյունքում ամբողջովին փլուզվել է սյուներից մեկն, ու ամեն պահի կարող է փլուզվել եկեղեցու գմբեթը, սակայն դա կարծես որևէ մեկին չի մտահոգում:
Կարապետյանը կարծում է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը պատահականություն չէ: Ըստ նրա, տարօրինակ է, որ Սբ. Նշանը պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել ընդամենը երկու տարի առաջ, թեև եկեղեցին այդ կարգավիճակն ունեցել է դեռ խորհրդային տարիներին:
Հայկական մշակույթային արժեքների վրացականացման գործընթացը հարկ է դադարեցնել: Եվ այդ գործում անելիք ունի թե’, մեր եկեղեցին, թե` կառավարությունը:
Հաշված օրեր են մնացել, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը։ Եթե անակնկալներ չլինեն, նախաքննությունը կարելի է ավարտված համարել:
Մեր ունեցած տեղեկությամբ գործը հանձնվել է բոլորովին վերջերս դատավորի պաշտոն ստանձնած, Կենտրոն Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Բարդ ու խճճված գործը նորաթուխ դատավորին հանձնելը, կարող է տեղավորվել միայն գործը ՀՔԾ-ի ազդեցությունից դուրս չթողնելու նկատառումով:
Բանն այն է, որ Արշակ Վարդանյանը Կենտրոնի դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է, իսկ մինչև դատավորի պաշտոնին նշանակվելը նա ՀՔԾ քննիչ էր։
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են նաև ոստիկանության Արաբկիրի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը։ Նրանց առաջադրվել է մեղադրանք` պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածով։
Իսկ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք: Նշենք նաև, որ Թամամյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքը:
Հանրակրթական դպրոցներում դրամահավաքության արգելքը իր հետ բերեց նոր խնդիրներ և այսօր արդեն դժվար է ասել աշակերտի հոգեբանության մեջ նստած ուսուցչին ծաղիկ նվիրելու երևույթը, որպես կաշառք ընկալելը, դրական թե՞ բացասական ազդեցություն է թողնելու նրա ներքնաշխարհի վրա:
Կարող ենք ասել, իսկ ո՞վ է արգելում ծաղիկ նվիրել, գումա’ր հավաքելն է արգելում, (չնայած որոշ դպրոցներում և ոչ քիչ թվով ուսուցիչների որևէ արգելք չի էլ խանգարում), սակայն մեծ մասն աշխատանքը կորցնելու ահից` սարսափ է ապրում, երբ ծաղկեփնջով աշակերտ են տեսնում:
Չնայած դրան, չի կարելի ասել, որ դրամահավաքության հարցn արմատախիլ է արվել դպրոցում. Օրինակ` Երևանի Տերյանի անվան դպրոցում սովորող առաջին դասարանցու ծնողը բողոքում էր, որ ինքը չի հավատում, թե երբևիցե դրամահավաքության արգելքը արդյունք կտա. “Ես սեպտեմբերից մինչ տարվա վերջ 60 — 70 հազար դրամ եմ տվել դպրոցին. Ինքս էլ չգիտեմ ինչու… ուզում են” – ասաց նա:
Կա նաև մեկ այլ խնդիր, որ այսօր արդիական է դպրոցներում. Աշակերտների դրամահավաքության նվազմանը զուգահեռ աճում է ուսուցիչներից դրամահավաքության երևույթը. այն որոշ դպրոցներում բավականին բարձր ու հիմնավոր մակարդակի վրա է. Ուսուցիչները բողոքում են . “Աշակերտից այլևս գումար չեն ուզում. վախենում են, որ կբողոքեն, իսկ ուսուցիչը չի բողոքի. Ո՞ւմ բողոքես. Նոր տարի, ուսուցչի տոն, մարտի 8, տնօրենի ու ուսմասվարների ծննդյան տարեդարձ, չհաշված այն նվերները, որ ուղղարկվում են նրանց վերադասին, ու այդ բոլորի համար պետք է դրամ հավաքես: Թեպետ սկզբունքը “կամավոր” է, սակայն չես կարող չմասնակցել. դրան գումարած ամեն ամիս գրեթե ինչ որ մեկի ազգականն է մահանում:Դասղեկության գումար արդեն չեն տալիս, բայց դու պարտավոր ես աշխատել: Քսերոքսներ են պետք, ու դարձյալ ուսուցչի հաշվին է: Դե հաշվե’ք, թե մեր խղճուկ աշխատավարձից, որից դրույքների կրճատումներից հետո գրեթե ոչինչ չի մնում, այդքան գումար դուրս տալուց հետո ինչ է ստացվում”:
Այսօր` Հայկական բանակի տարեդարձի օրը կայանալու է մոմերով լուռ երթ ի հիշատակ այն զինծառայողների, ովքեր սպանվել են բանակում, այս մասին տեղեկացնում է «Բանակն իրականում» նախաձեռությունը:
Երթի մասնակիցները շարժվելու ենք Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ: Ակցիան կսկսի 18:30-ին և կտևի մինչև 21:30-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.