23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսպիսով հայտնի դարձան երեք կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների անունները. ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ -ում կղեկավարի Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: ՀՅԴ ում նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը:
Այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսում արտահայտած մտքերը բուռն քննարկումների առիթ են դարձել.«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին», — ասել է Բոստանջյանը:
Aravot.am- ին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե իրենք որպես ճնշում դիտարկվող բոլոր նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում և վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ—ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:
“Այսօր ժ.10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արտուշ Սողոմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հիվանդության պատճառով չէր եկել դատարան: Դատարան չէին ներկայացել նաեւ վկաներից եւ ոչ մեկը”- գրում է aravot.am -ը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ եկել էր դատարան, որպեսզի միջնորդի գործը կարճել՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ամբաստանյալը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, ինքնասպան է եղել:
Նա մեղադրվել էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի («Գազի Հովո») կողմից Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անանուն նամակ ուղարկելու համար:
Հ.Գ.Մեր ունեցած տեղեկությամբ Սողոմոնյանին գտել են իրենց տան բակում, զենքը կողքին: Կրակոցը եղել է կրծքավանդակի շրջանում: Տեղյակ աղբյուրներն ասում են, որ նախնական վարկածով Սողոմոնյանը ինքնասպանություն է գործել, քանի որ տեղեկացել է թե` արտերկրից եկած Գազի Հովոյին, և թե`Աբրահամյաններին ինքը պետք է պատասխան տա, երբ ավարտվի դատավարությունը, ու օրենքնի հետ իր հարցերը լուծի վերջացնի:
Հոլիվուդի հայտնի դերասան Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հաիթի կղզու դեսպան: Այս մասին արդեն հաղորդել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ:
Նա այդ պաշտոնին արժանացել է իր գործունեության համար: Հաիթիի նախագահ Միշել Մարտելլին նշել է, որ անուրանալի է դերասանի ներդրումը 2010թ ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում:
Շոն Պենի ջանքերով մի շարք աստղեր Ջուլիա Ռոբերթս, Ջորջ Քլունի, Դեմի Մուր, Մելանի Գրիֆիֆթ,Անտոնիո Բանդերաս և այլոք, 5 մլն դոլարից ավելի են հավաքել Հաիթի ուղարկելու համար:
Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել Շոն Պենին, որ նա շարունակում է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը բևեռել կղզու խնդիրների վրա:
Հիշեցնենք որ, 2010 հունվարի 10-ին Հաիթիում 7 բալանոց ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 220 հազար մարդ է մահացել:
«Մարիաննա» ընկերության կաթնամթերքը կրկին թանկացել է։ Միջին չափսի թթվասերը 200-ից դարձել է 220 դրամ, իսկ 220 դրամ արժողությամբ կես կգ մածունը՝ 240 դրամ:
«Մարիաննա» ընկերության պատճառաբանումը նույնն է` կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է հումքի գների բարձրացմամբ։
Որքան էլ հանրությունը դեմ լինի, օրենքի պահանջն է, և մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հնարավոր է հայտնվի ազատության մեջ:
Այս պահին նա գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար չէր հրապարակում հիվանդանոցի անունը: Ավելի ուշ պարզվեց, որ նա գտնվում է Միքաելյան հիվանդանոցում: Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է պահանջում, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:
Վիրահատությունը ձգձգվում է. Բժիշկը հայտարարել էր թե` այն կկատարվի երկուշաբթի — երեքշաբթի: Իսկ այսօր ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Տեր Պողոսյանին դեռ չեն վիրահատել:
Թե ինչ արդյունք կտա վիրահատությունը առայժմ պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», նախնական տվյալներով համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը:
Իսկ կառավարության թիվ 825 որոշման մեջ հիշյալ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. Յ-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ, և այլն: Ասել է թե`Մանկապիղծ դատապարտյալի ազատությունը 7 սարի հետևում չէ:
Հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում էր բանակի 20-ամյա հոբելյանը, Տավուշի Ակնաղբյուր համայնքում սուգ էր: ԼՂՀ «Ինտերնատ» զորամասից բերեցին 18 տարեկան զինծառայող Փայլակ Շահնազարյանի մարմինը, որին գյուղը գարնանն էր բանակ ճանապարհել` մայիսի 17-ին:
«Մի անշնորհք բառ բերանից հանած չի, գյուղի մեջ ընտրած երեխա էր, մորն ու հոր նկատմամբ լավը», — ողբում է Արաքսի տատը, որը մեծացրել է տղային, իսկ Ուկրաինայից ժամանած Վարազդատ հորեղբայրը ցույց է տալիս Փայլակի ֆոտոները`պահարանի գլխին շարված: Դրանց կողքին փոքրիկ քարազարդ եկեղեցի է`զոհված զինվորի ձեռքով պատրաստած. «Սա բրակ ա մի քիչ եղել, տանն ա թողել: Լավերը սարքում էր, նվեր տալիս ընկերներին»:
Ըստ ՊՆ հաղորդագրության, Փայլակը մահացել է հունվարի 27-ին, ժամը 03.05-ի սահմաններում`հրազենային կրակոցից: Սպանության կասկածանքով ձերբակալված է եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Փայլակի հարազատներին վիրավորել է այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրությունը 3 օր ուշ են տարածել, վախենալով, որ զինվորի մահը կխաթարի տոնական տրամադրությունը: Նրանց զարմացրել էր մամուլում շրջանառվող վարկածը: Ըստ դրա, Փայլակի դեմքին ատամի մածուկ է քսել նրա ծառայակիցը, որի համար տղան հայհոյել է վերջինիս, և ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ:
Փայլակի հորեղբայրը` Վարազդատ Շահնազարյանը, Իջևանի զինկոմիսարիատից, նաև Փայլակի թաղմանը եկած հրամանատարներից լսել է, որ տղային սպանել են պատահաբար: «Պոստերի է եղել: Գնացել է զուգարան, հետ գալուց նշանաբան են հարցրել: Ինքը կամաց է ասել, լավ չի լսվել, ու էն ծառայակիցը կրակել է վրան: Իրենց ասելով եմ այդքանն ասում, իրականությունը մենք չենք կարող իմանալ», — պատմում է նա:
Փայլակի հարազատների ականջն է ընկել, որ իրենց որդու վրա կրակող զինվորը դեպքից հետո իրեն վատ է զգացել, և չի կարողանում խոսել, նաև, որ 7 փամփուշտ է արձակվել Փայլակի ուղղությամբ, որոնցից երկուսն են կպել տղային` մեկը սրտին, մյուսը` ոտքին: Բայց տեղեկությունն այս ուշ ժամի պատճառով ՊՆ-ից չկարողացանք ճշտել:
Զոհված զինվորի տանը հավաքված համագյուղացիները քննարկում էին, թե ինչ պիտի լինի մեր վիճակը, եթե ամեն մի պատահականության համար օրական մի զոհ տանք: Նրանք պատմում էին, որ Փայլակի հայրը 85 թվականից հոգեկան հիվանդություն ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, որ Շահնազարյանները շատ վատ են ապրում, և, փաստորեն, մնացին 15 տարեկան դստեր հույսին:
«Հայաստանը մեր հողն ա, ամեն զինվոր պետք է ծառայի, բայց գոնե մոտիկ տեղ գցեին երեխին», — վրդովվում էին մարդիկ:
Փայլակի մայրը` Կարինեն, այդ քննարկումներին չէր մասնակցում: Նա վշտից անկողին էր մտել: «Ծառերի ծերին հուն քաղելով, թուզ քաղելով է մեծացրել Փայլակին», «Էդ երեխեն էր այս տան օգնականը: Մի հատ մոմ էր, հանգցրին, վերջացրին», — տան անկյուններից լսվում էր ծեր կանանց հառաչը:
Վերջերս Շահնազարյաններին նպաստից զրկել էին: Հաշմանդամության թոշակը` 12 000 դրամ, չէր բավարարում, և Փայլակի մայրը գնացել էր Իջևան, զինկոմիսարիատից տեղեկանք վերցնելու: «Պետք է գրեին, որ զինվոր տղա ունեմ, — պատմում էր նա, — որ նպաստս վերականգնեն: Լսեցի, որ մեկը զանգեց աշխատողին, ասեց, որ մահ կա: Նա պատասխանեց`մենք տենց ազգանունով զինվոր չունենք: Բայց ես ուժեղ ցավ զգացի`ոնց որ էդ պահին կացնով գլխիս խփեին», — պատմում է դժբախտ մայրը: Տեղեկանքը ձեռքին նա տուն է գնացել, բայց միայն հաջորդ օրն են հայտնել, որ մահացողն իր որդին էր:
Ասում են, զինկոմիսարիատից եկած պաշտոնյան, տեսնելով Փայլակի հաշմանդամ հորը, ընտանիքի ծանր վիճակը, զարմացել է. «Այս երեխային ինչպե՞ս են ուղարկել Ղարաբաղ»:
Սյուզան Սիմոնյան
Lragir.am
Երկու շաբաթից ավելի է, կալանքի տակ է Հեռուստառադիոպետկոմի նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խոշոր չափի յուրացումը կամ վատնումը): Մեր ունեցած տեղեկություններով խոսքը մոտ 184 միլիոն դրամի մասին է: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբոր՝ Վահան Մուսինյանի նկատմամբ, որն այժմ հետախուզման մեջ է: Գործին քաջատեղյակ մարդիկ ևս տարակուսած են ու գտնում են, որ այս պատմության մեջ ինչ որ բաներ մութ են: Արման Մուսինյանը չի խոսում այս մասին. Պարզաբանումներ չկան: Սա առիթ է տալիս մնալու պաշտոնական վարկածի շրջանակներում:
Ըստ նախնական վարկածի ռուսաստանաբնակ գործարարներից մեկի, ոմն Գոռի ֆինանսավորմամբ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական, անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել: Բիզնեսի անհաջող ընթացքը, թե մեկ այլ հանգամանք գործարարին ստիպել է դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի վատնման կամ յուրացման մասին: Ինչքանով հայտնի է` Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով բացի Տիգրան Հակոբյանից, այս գործով ևս մեկ կալանավորված անձ կա, երեկ ոստիկանությունը ի պատասխան մեր հարցման հերքեց այս լուրը:
Գործը քննում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը թարմություն է մտցրել իր գործելաոճում. 2011թ.-ից իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարվա Սպիտակ ցուցակը:Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ իրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:
Հարություն Քուշկյան — ՀՀ Առողջապահության նախարար ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը հայտնվել էր Սեւ ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Սակայն Սեւ ցուցակի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սեւ ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաեւ նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետեւողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունը անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի: ԻԱԿ-ի հետագա ուսումնասիրույթունները ցույց տվեցին, որ իսկապես այս նախարարությունում իրավիճակը ՏԱ ոլորտոմ բարեփոխվել է։
Սարգիս Ղարաքեշիշյան — Ստեփանավանի քաղաքապետ Ստեփանավանի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ: Սև Ցուցակ -2011. Այս անձինք խախտել են մարդկանցտեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. ընթացքում: Արմեն Երիցյան—ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի հարցմանը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել նաեւ ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները՝ նամակին կցելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը: Սեյրան Օհանյան — ՀՀ պաշտպանության նախարար Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան: Արթուր Գևորգյան — Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայում քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են: Սասուն Սաֆարյան-Այգեձորի գյուղապետ ԻԱԿ-ը 2011թ.-ի մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին և խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ.-ի նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ.-ի սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Ստեփան Ասլանյան-‘Աշտարակ կաթ’ ՓԲԸ-ի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ.-ին դիմել էր ‘Աշտարակ կաթ’ ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան: Տիգրան Վարդանյան-‘Դուստր Մարիաննա’ ՍՊԸ-ի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ.-ին դիմել էր ‘Դուստր Մարիաննա’ ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան: Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը: Արման Խաչատուրյան — ‘ՀայՓոստ’ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն /արդեն նախկին/ “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան: Արմեն Թադեւոսյան-‘Համալսարանականներ’ համատիրության նախագահ Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին կրկին գրավոր հարցմամբ դիմել է ‘Համալսարանականներ’ համատիրությանը` խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաև խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան: Արման Մեսրոպյան-‘Եռյակ’ համատիրության նախագահ ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ ‘Եռյակ’ համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Վարդուշ Կինկլաձե-‘Հ և Հ’ համատիրության նախագահ ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ‘Հ և Հ’ համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Կարինե Խաչատրյան- ‘Ավան’ համատիրության նախագահ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է ‘Ավան’ համատիրությանը և խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: Ի դեպ, ԻԱԿ-ի տարեկան Սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներից չորսից ԻԱԿ-ը տեղեկատվություն կստանա դատական կարգով: Ներկայում ՀՀ դատարաններում քննվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին 4 դատական հայց՝ ընդդեմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ‘Համալսարանականներ’ համատիրության, ‘Աշտարակ կաթ’ ՓԲԸ-ի եւ ‘Դուստր Մարիաննա’ ՍՊԸ-ի: |
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Աժ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում պատմել է.
«Ես ամանօրյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից: Գտնվել եմ արտերկրում: Նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի: Սակայն արտասահմանում հիվանդացա: Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան: Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը:
Ես 20 տարի ծառայել եմ իմ երկրին, իմ պետությանը: Ես պետական ծառայող եմ եւ 20 տարի ծառայել եմ պետությանը եւ երբեք ԱԺ որեւէ նախագահի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել:
Ես փորձեր կատարել եմ ԱԺ նախագահի հետ հանդիպելու համար, բայց նա ցանկություն չի ունեցել հանդիպելու:
Ինձ առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու, բայց ես հրաժարվել եմ:
Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները` թե որպես մարդ, թե որպես պետծառայող: Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ»,- ասել է Գոհար Պողոսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.