23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանությունը ի պատասխան ՀԺ -ի հայտարարության, հրավիրել էր ասուլիս, որի ընթացքում հայտարարեց, թե. «Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կողմից քաղաքացուն վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման և ներկայացնելու արձանագրությամբ։ Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Ձեռնարկված օպերատիվ հետաքննչական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել։ Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշենք նաև, որ ոստիկանությունը հայտարարել է, թե ինքը հստակ և իրավաչափ կատարել է իր խնդիրը և իրողությունը հետևյալն է.
«Հունվարի 13-ին ժամը 15.30-ի սահմաններում Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ 21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել իրեն։ Վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է, ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և իրեն անօգնական վիճակում թողնելով՝ դիմել է փախուստի։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նրան պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջական տևական քայքայումով։ Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել նախաքննություն»։
Ի դեպ, ոստիկանությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հիշյալ մեքենան հաշվառված է իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անունով։ Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ հունվարի 14-ին և 16-ին Աննա Հակոբյանը պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և առանց որևէ հարգելի պատճառ ներկայացնելու հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին։ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին հանձնարարություն է տրվել պարզել վարորդի ինքնությունը։ Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը, որը նույնպես պատշաճ ծանուցված է եղել հարցաքննության ներկայանալու համար։ Հայկ Գևորգյանը հունվարի 20-ին զանգահարել է քննիչին և պայմանավորվել քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանն այսօր կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել թերթի լրագրող Հայկ Գևորգյանին ոստիկանության կողմից կալանավորելու առնչությամբ:
«2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:
Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:
Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:
Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:
Ս/թ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ: Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի «Հայկական ժամանակը»):
Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել:
Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը, այսպիսով, հայտարարում է.
1.Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:
2. Վովա Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին:
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր եւ մեր ընթերցողների իրավունքների»:
“Աճել է անչափահաս մարդասպանների թիվը: Եթե 2010թ. նման դեպք չէր արձանագրվել, ապա 2011-ին գրանցվել է 3 դեպք”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ տարեկան ամփոփոգրի 2011թ. Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 2010թ. համեմատ աճ է գրանցել.
2011 թ. արձանագրվել է 453 անչափահասների կողմից գործած 527 հանցագործություն այն դեպքում, երբ 2010թ. գրանցվել էր 452 նրանց կողմից կատարված 509 հանցագործություն:
Աճել են անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը. 2010-ին` 30 դեպք, 2011 թ-ին՝ 54, սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը կրճատվել են 6 դեպքով. 2010 թ.-ին գրանցվել էր 60 դեպք, իսկ 2011-ին` 54:
Ըստ ամփոփագրի՝ ավելացել է նաև անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը: Եթե 2010 թ.-ին 41 անչափահաս էր փորձել վերջ տալ իր կյանքին, որոնցից մահվան ելքով է ավարտել 13-ը, ապա անցած տարի նման քայլի է դիմել 45 անչափահաս` մահվան 9 ելքով.«Ինքնասպանության դեպքերի հիմնական մասում 16-17 տարեկան աղջիկներ են: Ինքնասպանության փորձ կատարած անչափահասներից ամենափոքրը է եղել 1997թ. ծնված»:
Ոստիկանության գնդապետն ասաց, որ տվյալները միայն անապահով խավի երեխաների վերաբերյալ չեն. «Ուղղակի սեռական բնույթի նման դեպքերին լրատվամիջոցներն ավելի շատ են արձագանքում, դրանք պարտադիր չէ, որ անապահով ընտանիքներից լինեն»:
Չնայած հանցագործությունների քանակին, անչափահասների Աբովյան ՔՀԿ -ում այս պահին պատիժ են կրում ընդամենը 16 անչափահաս: «Սրանք ծանր հանցագործներ են: Մյուսների պարագայում կիրառվում է համապատասխան հոդված, և նրանց Արդարադատության նախարարության հսկողությամբ տրվում է այլընտրանքային պատիժ»,- ասաց Դուրյանը:
Ըստ ոստիկանության գնդապետի` աշխատանք է տարվում, մուրացիկ երեխաների թվի նվազման համար: Իրենց աշխատանքի շնորհիվ 300-ից ավելի մուրացիկ երեխաների թիվը հասցվել է 16-ի:
Նելլի Դուրյանի խոսքով` անչափահասների կողմից հանցագործություններով առաջին տեղում Երևանն է, ապա Գյումրին ու Վանաձորը:
Այսօր ժամը 18.00-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը՝ թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը կալանավորվել է այսօր։ Ըստ ոստիկանության՝ նա հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու իբր վրաերթի ենթարկելու համար։
Մինչ այդ համացանցում շրջանառվում է տեղեկություն, թե Հայկ Գևորգյանին պատասխանատվության ենթարկելու միտումը դիտավորություն է.
“Մերոնց ասելով պատմությունը հետեւյալն ա. “Հաջորդ կառավարության նիստում (այս հոդվածը տպվելուց հետո), որը լուսաբանելու էր գնացել նաև Հայկը, նրա մեքենայի հետևում կանգնած է եղել անծանոթ մի մարդ: Հայկը մեքենայից դուրս է եկել և խնդրել, որ նա ճանապարհ տա մեքենային, որից հետո մարդը մի փոքր հեռացել է: Մեքենան շարժվելուց անմիջապես հետո այդ մարդը սկսցել է բղավել, թե Հայկը վրաերթի է ենթարկել նրան, սակայն Հայկի մեքենան անգամ նրան չի դիպչել” ,- գրում է Հրանտ Տեր Աբրահամյանը:
Իսկ թե ով է այդ քաղաքացին, որին իբր Գևորգյանը վրաերթի է ենթարկել և փախել, ինչ մարմնական վնասվածք է ստացել անձը, կամ ինչպես է եղել, որ ՀԺ-ի թողարկման պատասխանատուն ամեն օր աշխատանքի է գնացել, հոդված է գրել ու հունվարի 23-ից մինչ օրս նրան չեն գտել, երբ հաղորդագրության մեջ նշվում է, թե այդ օրվանից Գևորգյանը հետախուզման մեջ էր, ոստիկանությունը պարզաբանումներ առայժմ չի ներկայացնում:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մի քանի հարցի շուրջ. նա հաստատեց «Ժառանգության»՝ նախկինում ստանձնած պատրաստակամությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թեկնածությունը սատարելու հարցում. «Այս շրջանում ինչ հնարավոր է՝ «Ժառանգությունը» կանի»:
Մյուս հարցը որը հուզում էր լրագրողներին Ժառանգություն -ազատ դեմոկրատներ դաշինքն էր: «Մինչև մարտի 2–ը «Ժառանգությունը» հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որում կհայտնի, թե միանալու է արդյոք «Ազատ դեմոկրատներին» ,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով «Հույս ունենք, որ մինչև մարտի 2–ը մենք հանդես կգանք ավելի ուժեղացած, միասնական և ուժեղ»։
Ինչ վերաբերվում է ընտրացուցակներին, նա ասել է, թե այդ մասին քննարկումներ դեռ չեն եղել ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ կուսակցությունների միջև, սակայն բոլոր դեպքերում էլ ինքը համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու հավակնություններ չունի, ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստ է զբաղեցնել ցուցակի թեկուզ 20-րդ տեղը կամ իր տեղը զիջել ավելի արժանավորի։
Այսօր` առավոտյան ոստիկանություն բերման է ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: Համացանցում լուրեր են պտտվում, որ տանից դուրս գալիս նրա վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով անձինք, նստեցրել մեքենան տանելով անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Հայկ Գևորգյանը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Հայկ Գևորգյանը կալանավորված է: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Այսօր ՀՀ ոստիկանապետ, գենենարալ – լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոր կադրային վերադասավորումներ է կատարել: Նա հրաման է ստորագրել աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ ուղարկել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանին։ Իջևանի ոստիկանապետ է նշանակվել Ստեփան Մկրտչյանը։
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանը: Այդ պաշտոնին նշանակվել է Հրաչյա Բաբայանը։
Նշանակվել է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նոր պետ: Այսուհետ նշված պաշտոնը կզբաղեցնի «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը:
Հիշեցնենք, որ նա փոխարինել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կողմից աշխատանքից բացակայելու ու կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնելու համար պաշտոնից հեռացված Գոհար Պողոսյանին։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահկաշվիլիին, ԱՄՆ կատարած այցի շրջանակում (հունվարի 26-30), հինգշաբթի հանդիպել է ամերիկացի հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Հովարդ Բերմանին: Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, կոնգրեսականները հանդիպման ընթացքում Սաակաշվիլու հետ քննարկել են վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Սահկաշվիլիուն խնդրել են ավելի մեծ ուշադրություն դարձնել հայաբնակ Սամցխե –Ջավախեթի շրջանին:
Պարբերականն ընդգծում է, որ հանդիպմանը Սահկաշվիլին ասել է, որ ինքն ամբողջությամբ սատարելու է Ջավախքին ամերիկյան լրացուցիչ օգնության հատկացմանն ուղղված ջանքերը և ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել Ջավախքին ավելի շատ օգնություն տրամադրելու հարցում համագործակցել Շիֆի և Բերմանի հետ:
«Ես շատ գոհ եմ նախագահ Միխեիլ Սահկաշվիլու հետ ունեցած քննարկումներից,- ասել է Շիֆը և հավելել,- Նա վճռականորեն իր աջակցությունը հայտնեց, երբ մենք խնդրեցինք ավելի շատ ջանքեր գործադրել վիրահայերին օգնելու հարցում»:
Բերմանն էլ հավելել է, թե շարունակելու է պայքարը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հավասար իրավունքների համար:
tert.am
Ֆրանսիական օրինագծին Սահմանադրական խորհուրդ հղումին եւ վիճարկումի որոշումին առիթով մի քանի հարցի պատասխան պետք է հստականա.
ա.- Ին՞չ հիմնավորումներով ժխտումի քրեականացումի աշխատանքների առաջին հանգրվանին, Ֆրանսիայի նախագահի միջամտությամբ օրինագծին ծերակույտի կողմից քննարկումը, ավելի ճիշդը օրակարգի կետի վերածվելը արգելակվեցավ:
բ.- Ին՞չ են ճիշդ այն պատճառները, որոնք օրինագծի քննարկման ընթացակարգի մեկնարկը ճշդեցին նախագահ Սարքոզիի պաշտոնավարության ավարտի նախօրյակին:
գ.- Նախագահ Սարքոզիի հակազդեցությունը, թե հայկական օրինագծի հակասահմանադրական հռչակման դեպքում հակասահմանադրական պետք է նկատել նաեւ հրեաներին վերաբերող օրենքը, իրավական ի՞նչ հիմունքներ ունի: Այլ խոսքով` տրամաբանական հետեւությունը հստակ է, սակայն իրավական գործընթացը պարզ չէ:
դ.- Նախագահ Սարքոզին կարո՞ղ էր չսպասել անհրաժեշտ թիվի գոյացման` օրինագիծը Սահմանադրական խորհուրդ հղելու համար:
Ճիշդ է, որ նախագահ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները աննախադեպ էին իրենց ուժգնությամբ եւ տարողությամբ. ճիշդ է նաեւ, որ Ֆրանսիայում արձանագրված գործընթացները այս ուղղությամբ համոզում էին, որ նախագահ Սարքոզին տեր է իր հրապարակային հանձնառության, այսուհանդերձ այս բոլոր գործընթացներից հետո օրինագծին հակասահմանադրական հայտարարվելը ավելիով խորացնում է հարցումներին ետին կանգնող շարժիչ գործոնները բացահայտելու տրամաբանությունը: Թեեւ պետք է արձանագրել, որ նախագահ Սարքոզիի հայտարարությունը, որ օրինագծի մերժումի դեպքում ինք անմիջապես նոր օրինագիծ կներկայացնե Ազգային ժողովին, կարող է նախանշել հրապարակային հանձնառության տեր մնալու եւ կամ նախագահի հեղինակությունը ամուր պահելու նախանձախնդրության գործնականացումը:
Մարդկային իրավունքներ, ժխտումները մերժելու սկզբունքներ, արժեքային համակարգի հետ կապված խնդիրներ իրավական ազդեցություն չունեն այս հանգրվանին: Սահմանադրական խորհրդի իրավասությունն է համապատասխան եզրակացության հանգելը: Իսկ պաշտոնավարություն ավարտող նախագահին բանեցնելի կշիռն ու հեղինակությունը անպայման չեն կանխորոշում արդյունքը:
Այստեղ անշուշտ եթե մի կողմից քաղաքական եւ իրավական հաստատությունների սահմանազատված եւ անկախ լինելու փաստն է, որ ընդգծվում է, մյուս կողմից սակայն Պուայեի օրինագծին ոչ սահմանադրական լինելը ինչպե՞ս կարող է համաձայնեցվել արդեն գործող եւ հրեական ողջակիզումի ժխտումը պատժելի դարձնող Կեսոյի օրենքին:
Տակավի՛ն. Պուայեի օրինագիծը չի խոսում ուղղակի Հայոց ցեղասպանության մասին: կխոսի Ֆրանսայի ճանչցած ցեղասպանությունների մասին: Ուրեմն նման օրինագիծ մը հակասահմանադրական նկատելը բնականաբար կվերաբերի նաեւ հրեական ողջակիզումին, որի մասին արդեն օրենքը գործում է երկար ատենե ի վեր:
Շարունակենք տրամաբանությունը: Նման ժխտական մոտեցում որդեգրելու դեպքում Սահմանադրական խորհուրդը փաստում է, որ ինք շարժվում է ոչ թե իրավական եւ սահմանադրական դիտանկյուններից, այլ բացառապես քաղաքական: Սահմանադրագետ պետք չկա լինելու` եզրակացնելու համար, որ նման հավանականության մը դեպքում Ֆրանսիան ի՛նք կարիքը պիտի ունենա իր պետաիրավական կառույցներին միջեւ աչքառու հակասությունները կարգավորելու բարդ աշխատանքի մը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վիճարկումներից եւ հանգելիք եզրակացությունից բացի, պետք է արձանագրել, որ վիթխարի քարոզչական գոտիներ ձեւավորվել են ոչ միայն Հայոց ցեղասպանության իրողության ընդգծումին տեսանկյունից, այլ մանավանդ Եւրոպայում Թուրքիայի դիմագիծը շեշտելու առումով: Թրքական հակազդեցությունները ոչ միայն ամբոխային մակարդակի վրա, այլ նաեւ պետական առումով խուժանավարի կարող են բնուոթագրվել:
Մինչեւ վերոյիշյալ հարցերի պատասխանները ունենալը, Ֆրանսիան ի՛նք պետք է իր առջեւ ցցված փորձաքարին զարնվելու առիթով հաջողի ճիշդ ելքը գտնել: Ելք, որ կպահպանե թե՛ Ազգային ժողովին, թե՛ ծերակույտին, թե՛ նախագահին եւ թե՛ Սահմանադրական խորհրդին հեղինակությունն ու վարկը: Այդ ելքը մեկ ճանապարհ ունի. սահմանադրական նկատել Պուայեի օրինագիծը:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.