23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2011 թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6355 արտակարգ դեպք և պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) և մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.` 3325 մարդ):
Այսպիսով, 2011թ. ընթացքում Երևան քաղաքում 2010 թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 905-ով (16.6%), զոհերի թիվը՝ 4-ով (1.9%), իսկ վիրավորների թիվը՝ 734-ով (22.1 %):
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից փրկվել է 35 մարդ:
Գրանցված դեպքերից 3053-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 48%-ը։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետևանքով զոհվել է 62 մարդ, ընդհանուր զոհերի` 28.6%-ը, վիրավորվել` 1107 մարդ, ընդհանուր վիրավորների` 27.3%-ը:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհներն են (2010թ.՝ 1842), որոնց հետևանքով զոհվել են 13 և վիրավորվել 12 մարդ: 2010 թ. համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 96-ով (5.2%):
Տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (29.3%) ճանապարհատրանսպորտային պատահարներ են (2010թ.՝ 828), որոնց հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 981 մարդ: 2010 թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 68-ով (8.2%)։
Տարվա ընթացքում գրանցված 93-ը տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2%-ը (2010 թ.` 125), զոհեր և վիրավորներ չկան (2010թ-ին տուժածներ չեն գրանցվել):
Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 49%-ը (2010թ.` 2369), որոնց հետևանքով զոհվել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4%-ը (2010 թ.` 141), վիրավորվել` 2952 մարդ, կամ ընդհանուր վիրավորների 72.7 %-ը (2010 թ.`2196): 2010 թ. համեմատությամբսոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:
Գրանցված սոցիալ-կենցաղային դեպքերի մեծ մասը`2870-ը, թունավորումներն են (2010 թ.` 2170), որոնց հետևանքով վիրավորվել է 2866 (2010 թ.` 2162) և զոհվել՝ 20 (2010 թ.` 24) մարդ։ Գրանցվել է ջրահեղձման 9 դեպք և պայթուցիկ սարքերի տեղադրման 16 կեղծ ահազանգ։
2011 թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկների 2790 ելք:Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը Երևան քաղաքում արձագանքել է 885 կանչերի (2010 թ.՝ 1865):
ՊՆ — նոր հայտարարություն է տարածել, ըստ որի պարզվել է, որ փետրվարի 5-ին, ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում 20-ամյա զինվորը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ իր ծառայակցի կողմից, սակայն անզգուշաբար:
ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին:
Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:)
Կատարվում է նախաքննություն:
Այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստն արդեն սկսվեց կուսակցությունների ակնհայտ անհամաձայնությամբ. ԱԺ-ն մերժեց կառավարության ներկայացրած«Ֆինանսական գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսում է բանկերի միջոցով կատարել 3 մլն-ից ավելի կանխիկ դրամական գործարքները:
Օրինագիծը տապալվեց, քանի որ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց: «Ով դեմ է այս օրենքի նախագծին, նա կողմ է կոռուպցիային»,- քվեարկություններից առաջ իրենց ելույթներում կարծիք հայտնեցին հանրապետական պատգամավորները:
Կառավարությունը նման դեպքում օրենքի նախագիծը լրամշակված կարող է նորից ներկայացնել ԱԺ:
Եւս մեկ անհամաձայնություն. նստաշրջանի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդես եկավ Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգից հանելու առաջարկությամբ: Նրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կրկնեց Հովիկ Աբրահամյանի այն հիշեցումը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են ՀՀ նախագահի իրավասության ներքո: Անձամբ Նիկոյանը կարծում է, որ արձանագրությունների մեծ նստաշրջան օրակարգում մնալը կնպաստի ՀՀ-ի միջազգային վարկին և հեղինակությանը:
Այսօր ԱԺ-ում քննարկվեցին նաև այլ հարցեր:
Առաջին օրվա միակ դրական միտումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունն էր, 2012թ. ընթացքում ՀՀ-ում գազի սակագնի բարձրացում չի նախատեսվում:
Ամերիկյան դոլարի փոխարժեքը, փետրվարի 2-ի թռիչքաձեւ աճից հետո, կրկին սկսել է նվազել հայկական դրամի փոխարժեքի նկատմամբ: Այսօր` փետրվարի 6-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 387.42 դրամ: Ուրբաթ օրվա համեմատ` դոլարն էժանացել է 0.28 %-ով: Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ թռիչքներից հետո դոլարի փոխարժեքը մի որոշ ժամանակ «նստում է»:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 950 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարն ընդունում են առավելագույնը 387 դրամով, վաճառքի փոխարժեքը սկսում է 389 դրամից:
Արդեն հայտնի է դարձել, որ ՀՀԿ- ն աջակցելու է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանին, որը մտադիր է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում:
Ռուբեն Հովսեփյանը Աջափնյակի ղեկավարն է 2006 թվականից: Այժմ թաղապետի պաշտոնն արդեն ընտրովի չէ,ու իր լիազորություններով ևս զիջում է 2006-ին, ուստի Ռուբեն Գառնիկիչը որոշել է դառնալ ԱԺ պատգամավոր:
Ակնհայտ է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր վստահելի ուժերն է փորձում ունենալ ԱԺ –ում: Եղբոր հետ մեկտեղ նա խորհրդարանում ցանկանում է տեսնել իր մտերիմ ընկերոջը` Տիգրան Մեծ հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանին, նրա փոխարեն փորձելով ԱԺ-ից դուրս մղել իր հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին: Ըստ նախնական տեղեկության նրանք կմրցեն նույն ընտրատարածքում:
Չնայած Գլխավոր դատախազը ԱԺ –ում “ներկայացուցիչների” կարիք չունի, բոլոր պատգամավորներն էլ, չնչին բացառությամբ նրա պոտենցիալ հաճախորդներն են, այնուամենայնիվ այս ընտրություններին Աղվան Գառնիկիչը կարծես վճռական է տրամադրված:
Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Այսօր հրավիրված ասուլիսին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղնիե Բիշարյանն ասաց. «Օրինաց երկիր» կուսակցությունը ժամանակավրեպ է համարում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Մինչեւ մայիս, ընտրություններին 3 ամիս է մնացել»,- նշեց Բիշարյանը:
Ապա փորձեց սրբագրել իր խոսքը. Թե ՕԵԿ-ը սկզբունքորեն, դեմ չէ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց կարծում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր:
Ապա փորձեց պարզաբանել, թե Արթուր Բաղդասարյանն ինչու է հոգնել ԱԺ-ից և նպատակ չունի դառնալ պատգամավոր և կամ այլ պաշտոն զբաղեցնել: Ըստ Բիշարյանի՝ նրա հայտարարությունը բամբասանքներին վերջ դնելու համար էր: Իբր ՕԵԿ-ը այնքան դեմ է շրջանառվող լուրերին, թե` Արթուր Բաղդասարյանը հնարավոր է դառնա ԱԺ նախագահ, որ որոշել է իրեն հոգնած հայտարարել «ու ինչպես տիկին Բիշարյանն ասաց «,այդ ձևով ուղղակի նա փորձել է փակել հարցը’’:Իսկ ավելի ստույգ նա կասի Մարտի 3-ին նախատեսվող ՕԵԿ-ի համագումարում:
Ասուլիսի վերջում Տիկինը մի շատ վտանգավոր հայտարարություն արեց. «Մենք ուզում ենք ստեղծել օրենքի երկիր, մենք ուզում ենք, մեր տեսակը շատանա և դրա համար պայքարելու ենք»:
Փետրվարի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրվիճակների կայքից` կլինի նաև քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 8-ի գիշերը կբարձրանա 10-13 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Յոթի երեկոյան ժամերին, 8-10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց:
Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածը ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:
Այս հաստատումը, անշուշտ, չի վերաբերում միայն հայկական զանգվածային լրատվամիջոցներին: Միջազգային լրատվամիջոցների արտադրությունը գրավել են համապատասխան շուկան եւ մշտապես կողմնորոշում են հանրային կարծիքը: Արհեստավարժ, լարված իրադարձության տարողությունը կարող է հազարներով բազմապատկվել կամ նույն չափերով շատ արագ մանրանալ կամ նույնիսկ ամբողջությամբ անուշադրության մատնվել:
Քաղաքականացված լրատվության պարզ տեսություն է սա, որը, թվում է, թե ներկա տեղեկատվական բաց համակարգում պիտի փոխի իր ուղղությունը եւ հաշվի առնի առարկայական տեղեկատվության պահանջը:
Իրադարձությունների տարողության բազմապատկումն ու մանրացումը միայն քաղաքական ուղղվածությամբ դեպքերի լուսաբանմանը չեն միտված բնականաբար, այլ նախապատրաստում են հանրային կարծիքի ենթահողը` տվյալ պետության ձեռնարկելիք քայլերը ընկալելի դարձնելու առումով:
Եթե անհրաժեշտ է միջազգային միջամտությունը որոշող մի բանաձեւ, ուրեմն պետք է սփռել տիրող իրավիճակի ահավորությունը, հակամարդկայնությունը, աղետալի հավանական հետեւանքները: Այդպես էր, երբ Իրաքի պատերազմի նախօրեին, անվերջ լուսաբանվում էր քիմիական, կենսաբանական եւ զանգվածային ոչնչացման զենքերը ռազմական միջամտությամբ չեզոքացնելու կոչված գործողությունների անհետաձգելիության մասին:
Մյուս կողմը, տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու իր հեւքի մեջ, իհարկե, ոչ նույն արհեստավարժությամբ, ցուցադրում, սփռում կամ արծարծում է, այս անգամ միայն ի´ր պետության քաղաքականությանը հարիր նկատածը: Արդյունքը լինում է այն, որ տեղեկատվության դաշտում ստեղծված բեւեռացումը, բնականաբար, չի ներկայացնում իրական պատկերը:
Անշուշտ, տեղեկատվական սեւ-սպիտակի այս խաղը միայն տագնապալի իրավիճակներին չի վերաբերում: Այն ընդհանուր է, եւ ներկա բաց համակարգին փոխանակ փորձելու իրական բնութագրումներ տալ, երկու կողմն էլ մեծ մասամբ բեւեռացածի արձագանգումներն են կատարում:
Խնդիրը բարդ է եւ այս սյունակներում անհնար է նույնիսկ ամփոփել նրա բնութագրիչները: Վերադառնանք հայկական տարածք: Անկախ ծայրահեղացված տեղեկատվությունները մաքրազտելու լրագրական պարտականությունից, հայկական լրատվամիջոցները ուղղակի խնդիր ունեն ազգային ոսպնյակից նաեւ մեկնաբանելու հարցերը: Բնականաբար, թե՛ Սիրիայի եւ թե՛ միջինարեւելյան երկրներին վերաբերող իրադարձությունները լուսաբանելու պահին անմիջականորեն միջազգային լրահոսի ազդեցության տակ ենք լինում, երբ խոսում ենք հայ գաղութներում ստեղծված խուճապի մասին, այդ երկրների հայաթափման եւ զանգվածային արտագաղթի մասին:
Կամ էլ, երբ մի լրատվամիջոց, երբ իբրեւ զգույշ եւ լոյալ կեցվածքով է մեկնաբանում մի հաստատում, թե «սիրիահայ գաղութի դեպքում այս պահի դրությամբ որեւէ զանգվածային արտահոսք չի նկատվում», նախանշում է, որ ինքը արդեն հայտնվել է միջազգային տեղեկատվության անմիջական ազդեցության տակ:
Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների անվտանգության առումով լարվածության եւ քաղաքացիական ընդհարումների պարագայում նման մտահոգիչ իրավիճակներ ստեղծվեն ինչպես տեղի ժողովուրդների, նաեւ մեզ համար: Այս հանգրվանում, սակայն, խուճապային կացության մասին բարձրաձայնելը ինքնին նպաստում է խուճապային իրավիճակի նախադրյալներ ստեղծելու աշխատանքում:
Առարկայական լրատվություն հրապարակելը դժվար իրականանալի աշխատանք է թվում մանավանդ տեղեկատվական հարթիչ գլանների ներկա համակարգում: Գերզգոնությունը ավելի քան հրամայական է այս պարագայում՝ լրատվությունը մաքրազտելու եւ, մանավանդ, նրա մեկնաբանությունը ազգային ոսպնյակից անցկացնելու համար:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ”ի գլխավոր խմբագիր
Այսօր` ԿԳՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստում ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը մտահոգիչ է համարել, այն, որ սոցիոլոգիական հարցումները փաստում են. կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բավարար տեմպով չեն նվազում:
Դժգոհությունը հիմնականում պայմանավորված է դպրոցներում ապօրինի դրամահավաքով: Դա հաստատվել է ԿԳՆ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերի ուսումնասիրությությամբ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծնողական համայնքի աջակցությունը դպրոցին լինի բացառապես օրինականության սահմաններում: Այսինքն՝ աջակցությունը պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքով, փոխանցումը՝ դպրոցի բանկային հաշվին և կուտակված միջոցների օգտագործումը՝ թափանցիկ և նպատակային»,- նշել է ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դպրոցների ֆինանասավորմանը, Այստեղ է թաղված շան գլուխը ու նախարարն էլ շատ լավ գիտե, որ դրամահավաքությունը` որ որոշ դպրոցներում արդեն ուսուցիչներին է հասել, կապված է սուղ ֆինանսավորման հետ: Տնօրենները ստիպված են ինչ –ինչ քայլերի գնալ պահպանելու դպրոցի գոյության իրավունքը:
Նախարարը անդրադարձել է նաև դասագրքերին, ուսուցիչների վերապատրաստմանը և ատեստավորմանը, ՀՀ բուհերի նախորդ տարվա հաշվետվություններին ու համակարգի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրների: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի կրթության ոլորտի գերակա 2012 թվականի միջոցառումները:
Խոսվել է նաև տնօրենների մրցույթների մասին. 2011 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից ընդամենը մեկ տասնյակի` այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել. «Այնուամենայնիվ որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր, որն անհրաժեշտ է կարգավորել տվյալ համայնքի բնակչության եւ մարզպետարանի լիազորությունների, ինչպես նաեւ նախարարության քաղաքականության համատեքստում»:
Աշոտյանը համոզված է, որ տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ ավելի հետևողական աշխատանքի անհրաժեշտություն կա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.