23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 6-ին Քաղաքացուց գումարի տեսքով կաշառք պահանջելու և ստանալու պահին ձերբակալվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրանը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ) աշխատակիցները իր աշխատավայրում քաղաքացուց 80.000 դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին ձերբակալել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ, 57-ամյա Մկրտիչ Խաչատրանին։
Բաժնի վարիչը կաշառքը պահանջել և ստացել է Արմավիրի մարզի բնակիչ Սահակ Սահակյանից, որն այդ գումարը տվել է բաժնի վարիչին, որպեսզի իր հիվանդ որդուն ՝ 31-ամյա Գոռ Սահակյանին պետական պատվերի շրջանակում ընդունի հիվանդանոց՝ բուժման նպատակով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քր. Օր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նիստը և ներկա չէ նիստերի դահլիճում:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ԲՀԿ խմբակցությունն այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին»:
ՀՀԿ-ի խնդրած 20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունները (չնայած ԱԺ աշխատանքների համար քվորումն ապահովված էր, քվերակությունների համար ձայները չէին բավականացնում):
Մեծ Բրիտանիայում և աշխարհի այլ երկրներում այսօր նշում են ամենահայտնի և հաջողակ բրիտանացի գրողներից մեկի` Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, գլխավոր արարողությունը տեղի կունենա լոնդոնյան Վեստմինստերի աբբայությունում, որտեղ 1870թ-ից ամփոփված է գրողի աճյունը:
Դիքենսի գերեզմանին ծաղկեպսակ կդնի արքայազն Չարլզը, նրան կհետևեն գրողի ժառանգները: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև գրողի հայրենի Պորտսմուտ քաղաքում:
Դիքենսի հոբելյանի կապակցությամբ BBC-ն հետազոտություն է պատվիրել, որի հեղինակներն առաջին անգամ կազմել են գրողի ստեղծագործական ժառանգության արժեքը` եթե այն լիներ ապրանքանիշ: Հետազոտությունը կատարած Interbrand խորհրդատվական ընկերությունը հաշվել է, որ «Օլիվեր Թվիսթի» և «Պիկվիկյան ակումբի հետմահու գրությունների» հեղինակն ամեն տարի բրիտանական տնտեսությանը բերում է մոտ 280 մլն ֆունտ (մոտ 440 մլն դոլար):
Ինչպես գրում է BBC-ի թղթակիցը, փողը միշտ եղել է Դիքենսի` որպես գրողի հետաքրքրությունների ամենագլխավոր առարկաներից մեկը:
«Գրողներից և ոչ մեկն այդքան ուշադրություն չի դարձրել փողի ուժին ու աղքատության տառապանքներին, որքան Դիքենսը, ով լավ գիտե` ինչ է աղքատությունը, և դրանից հետո, որքան էլ սկսել է խոշոր գումարներ վաստակել, երբեք չի մոռացել իր աղքատ անցյալի մասին»,- գրել է լրագրողը:
Գրողը, արդյունքում, մահացել է հարստության մեջ` իրենից հետո թողնելով հարուստ գրական ժառանգություն:
Դիքենսի ստեղծագործությունները լավ վաճառվում են նաև այսօր, նրա գրքերը հրատարակիչներին բերում են տարեկան մոտ 3 մլն ֆունտ, իսկ նրա նովելների էկրանավորումը` 34 մլն, թատերական ներկայացումները` 64 մլն ֆունտ:
Ըստ BBC-ի հետազոտության` եկամուտների «առյուծի բաժինն» ընկնում է զբոսաշրջությանը. Լոնդոնում, Պորտսմուտում և Քենթի կոմսությունում գրողի թանգարանները զբոսաշրջիկների մշտական տեսարժան վայրերից են:
Սիրիայի բանակն այսօր շարունակել է Հոմս քաղաքի ռմբակոծությունը: Նախօրեին ընդդիմադիրների խոսքով ռմբակոծություններից զոհվել էր 50 մարդ:
Երկրի իշխանությունը հայտարարում է, որ զորքերն ապստամբությունը կշարունակեն ճնշել այնքան ժամանակ, քանի դեռ «զինված ահաբեկիչները» չեն զիջի իրենց դիրքերը, գրում է BBC-ին:
Այսօր Սիրիա է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը:
Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերի սկսած ռմբակոծության ընթացքում իշխանությունը գործի էր դնում մարտական ուղղաթիռներ և հրթիռային կայաններ:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչ «Laureus»-ի կոմից ընտրվել է 2011 թվականի «լավագույն մարզիկ»: 24-ամյա թենիսիստն արժանանալով լավագույնի կոչմանը, ասել է որ հնարավոր է մեկ խաղաշրջանում նվաճել «Մեծ սաղավարտ»-ի բոլոր տիտղոսները` դառնալով նաեւ օլմիպիական չեմպիոն:
««Մեծ սաղավարտ»-ի խաղերը եւ օլիմպիական խաղերն իմ նպատակներն են այս տարում: Ես պետք է մնամ լավատես եւ շարունակեմ հավատալ այն գործին, որն անում եմ, ինչպես նաեւ իմ հնարավորություններին»,- ասել է «Ավստրալիայի բաց» առաջնության չեմպիոնը:
Փետրվարի 6-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.40-ին Ռուբինյանց փողոցի 2/1 շենքի բնակարաններից մեկից, շմոլ գազի թունավորումով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երեք բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանի գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
***
Փետրվարի 7-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի երեք բնակիչ:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: :
Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են մեքենան ու տարել:
Ի դեպ, մենեջերը «Jose» նախկին տիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:
Այս մասին գրում է aravot.am -ը և խոստանում.
Մանրամասները` առաջիկայում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին:
Պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա «Ուրարտու» ռեստորանում և Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկ՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրենց հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետևյալ գործողությունները. Նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այս գործում ընդգրկված է նաև դեռեւս խորհրդային շրջանում հայտնի «մաֆիոզ Գագոյի» աղջիկը՝ Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Նշենք, որ վերջինս «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է, որը դարձյալ գտնվում է Պռոշյան փողոցում, «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա:
Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Հունվարի 30-ին , գտնվելով Շվեյցարիայում, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար, ասել էր. «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»:
Շվեյցարացի իրավապահները մտադիր են ձերբակալել հոխորտացող թուրք նախարարին.
Ցյուրիխի պետական դատախազ Քրիսթին Բրաունշվայը Doğan Haber լրատվական գործակալությանը տված պարզաբանման մեջ ասել է.
«Անցյալ շաբաթ մեր դատարան մի դիմում է ստացվել, որի համաձայն Բաղըշը Շվեցարիայում քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածում առկա օրենքին դեմ է արտահայտվել:Հետաքննություն է սկսվել, քանի որ դատարանն այդ պնդումը հիմնավոր է համարել: Հիմա մենք քննելու ենք հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին` Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաև նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը: Ապա դատական գործ կբացենք, եթե այս ամենը օրենքին հակասող լինի և դիվանագիտական անձեռնմխելիության խնդիր չլինի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.