23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը: Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը: «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության, և՛ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և՛ գործող կայանի աշխատանքի, և՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և՛ նոր շինարարության տեսանկյունից»,-ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարևերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել:
Նախագահ Սարգսյանի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: ‘Խորհուրդի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն”,- ասել է նախարար Աշոտյանը:
ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: “Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում”,- նշել է նախարարը: Ըստ նրա Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:
Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ-ից:
Այսօր՝ Շենգավիթ վարչական շրջանում ինքնասպանության 2 դեպք է տեղի ունեցել ։
ժամը 12.00-ի սահմաններում Նժդեհի 18 շենքի բնակիչ, 67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան, իրենց շենքի տան շքամուտքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Նույն օրը Ժամը 14.00-ի սահմաններում դարձյալ նույն վարչական շրջանում` Վերին Շենգավիթ 2 փողոցի 2-րդ շենքում, իր կյանքին վերջ տալու նպատակով 6-րդ հարկից իրեն ցած է նետել 62-ամյա Շուշանիկ Ջագարյանը, շրջանում։ Ինքնասպան եղած երկու կանայք էլ թոշակառուներ են եղել։
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանի մոտ, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում, մասնավորապես Երևանում։
Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի` երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով `15.19-ին Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Ցնցման ուժգնությունը եղել է 2,7 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: :
Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են մեքենան ու տարել:
Ի դեպ, մենեջերը «Jose» նախկին տիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:
Այս մասին գրում է aravot.am -ը և խոստանում.
Մանրամասները` առաջիկայում:
Երեկ մեր հրապարակումից հետո նոր մանրամասներ են ի հայտ եկել. Քրիստինե Պեպելյանի ամուսնու` Վստեչի Ապերի տղաների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Գևորգ Ավետիսյանը կողոսկրերի կոտրվածքներով, շատ ծանր վիճակում պառկած է տանը: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, միայն մեկ` ոստիկանությունից խուսափելու նպատակով:
Պոլսո Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն արդեն 5 ամիս է գտնվում է Ստամբուլի հայկական ազգային հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո: Սրբազան հայրն ընդամենը 55 տարեկան է:Նրա առողջական վիճակը տարօրինակ կերպով միանգամից վատթարացավ ու այժմ ծանր հիվանդությունը նրան զրկել է մարդկանց հետ հարաբերվելու ունակությունից, սկզբում նշվում էր, որ Մեսրոպ պատրիարքը մանկամիտ է դարձել. սակայն մեր ունեցած տեղեկությամբ նա տառապում է նաև հիշողության կորստով, ոչ ոքի չի ճանաչում
«ԲՀԿ-ն կանգնած է նոր տրոհման շեմին, աղի բլիթի գիշերը, թե առավոտը, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից: «Շենգավիթի կառույցի ԲՀԿ մի շարքներկայացուցիչներ արդյոք տեսե՞լ են նույն մարդուն երազում, ինչ պարոն Մասումյանը, որպեսզի «մաս» կազմեն «անջատողական-սեպարատիկ» այդ շարժմանը:Փորձագետները պնդում են՝ անշուշտ, որովհետեւ այս դեպքում եւս, ինչպես Արարատում, հայտնի ԲՀԿ-ականն իր հետեւից լիքը ԲՀԿ-ականներ կտանի: Էս դեպքում,փաստորեն եւ «ուրեմն, Շենգավիթը նույնպես՝ «արդեն» Կմիանա Հայաստանի՞ն» :- գրում է «իրատես դե ֆակտոն» :
Զանգահարեցինք ԲՀԿ գրասենյակ՝ Խաչիկ Գալստյանին՝ ճշտելու աղի բլիթից հետո տեսած երազի բոլոր «հմայքները», այն է՝ դո՞ւրս է եկել ԲՀԿ-ից Շենգավիթի կառույցիղեկավարը, թե՞ ոչ, եւ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մեր հարցմանն ի պատասխան Խ. Գալստյանն ասաց, որ Շենգավիթի ղեկավար Մասումյանըգտնվում է արտերկրում (արտերկիրն էլ Մոսկվան է – հեղ.), այդ իսկ պատճառով Շենգավիթի կառույցի նոր ղեկավար է նշանակվել Ավետիս Գրիգորյանը:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով, եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները և ՀՀԿ-ի համար ձայներ բերի:
Գրում է «Ժողովուրդ»-ը, որին այս տեղեկությունը ճշտելու համար Խաչիկյանի հետ կապվել չի ստացվել: Սակայն Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշել է, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան: Հարցին, թե նման կուսակցական հանձնարարություն տրվել է Խաչիկյանին, Շարմազանովը պատասխանել է. «Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես Էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ են`տեղյակ չեմ»:
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրինագիծը, ըստ որի, Հայաստանում ժամանակը չի փոփոխվի եւ այլեւս չի անցնի ամառային ժամանակի:
Օրինագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, օրինագծի վերաբերյալ նշեց, որ դա լուրջ դժգոհությունների առիթ է դարձել հասարակության շրջանում: Նրա խոսքով, եթե օրենքն ընդունվի այս տեսքով, ապա ամռանը մեկ ժամ շուտ կմթնի եւ բնակչության համար էլեկտրաէներգիայի ծախսը կավելանա:
Օրինագծի վերաբերյալ արվող առաջարկները հաշվի կառնվեն մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԺ-ի լրագրող Հայկ Գևորգյանը: Անդրադառնալով պատահարին ասաց, որ ինքը մեքենայով քաղաքացուն չի հարվածել, նույնիսկ թեթևակի հպում էլ չի եղել. «Ես վստահ եմ, որ նրանք ովքեր սարքել են այս գործը, ունեն նկարահանած կադրեր ու եթե հպումը լիներ, իրենք էդ կադրերը ցույց կտային «Հայլուրով»,- ասաց լրագրողը։
Ավելին նա ասաց, «քաղաքացուն վրաերթի ենթարկելու օրը» իրենց շենքի բակում մի մեքենա է հայտնվել, որը սկսել է հեևել իր կնոջը, ուր է գնում, որ խանութն է մտնում, նույնիսկ հարևաններից հետաքրքրվել է երեխաների մասին։ Ճիշտ է, կինն այդքան էլ լավ չի տարբերում մեքենանների մակնիշները, բայց ասել է, որ ջիպ է եղել, որի հետևում պահուստային անվադողի տեղը չկար, իսկ համարանիշները կոնկրետ չի հիշում` 10 101 կամ 01 101 էր։
Հայկը պատմեց դեպքի մասին. Դա եղել է հունվարի 13-ին ժամը 17.30-ի սահմաններում, երբ ինքը հարցազրույցի էր գնացել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի մոտ.«Հարցազրույցից հետո ես էկոնոմիկայի նախարարությունից դուրս գալով՝ մոտեցա մեքենայիս: Մեքենան կանգնած էր մայթին, ես նստեցի, փորձեցի հետընթացով դուրս գալ, տեսա՝ ինչ-որ մեկը հետևում կանգնած է: Մտածեցի՝ կանգառում դրամ հավաքող է, գումարը պարզեցի` չվերցրեց, հեռացավ, հետո մի քանի անգամ եկավ — գնաց, ես հետևում էի հայելիի միջոցով:
Երբ ևս մեկ անգամ եկավ, ձայնային ազդանշան տվեցի, գնաց մի կողմ, ես, իրեն նայելով, սկսեցի կամաց շարժվել, և այդ պահին գոռաց՝ վա~խ բայց նա կանգնած էր մեկ այլ մեքենայի հետևում: Դուրս եկա մեքենայից, ասացի՝ ոստիկանություն կանչե՞մ, նա ձայն չհանեց, ես էլ թողեցի-գնացի. Այսքանն է եղե’’:
Դեպքից հետո ինքն այդ մասին պատմել է թերթի խմբագրությունում, բայց հարկ չի համարել գրել: Նա ասաց, որ սպասել է ոստիկանության արձագանքին: Հայկն ասաց նաև, որ իր հաշվարկով իրեն պետք է ձերբակալեին հունվարի 13-ին, 14-ին, բայց մի փոքր հետաձգվեց: «Իրենք պլանավորել էին, որ ես կխառնվեմ իրար, բայց դա չեղավ, իմ գործողությունը չտեղավորվեց իրենց շղթայի մեջ, շղթան քանդվեց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին, տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: Երեկ փոփոխվել է Գևորգյանի խափանման միջոցը և նա ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից ազատ է արձակվել։
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությամբ, տուժողը նախկինում դատապարտված է եղել: նա Ֆայլաբազարում կանգնող արհեստավորներից է, և չի բացառվում, որ ոստիկանության գործակալ լինի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.