23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆեյսբուքում լայն քննարկում է ծավալվել Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականի և դրան` ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների պատասխանի շուրջ.
Մոտ 340 տարի առաջ Մոլյերը գրել էր իր «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: Զավեշտալի իրավիճակների հիմքն այն էր, որ 17-րդ դարում, շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ի հայտ եկան բազմաթիվ հարուստ մարդիկ, որոնք ունեցվածքով չէին զիջում, իսկ երբեմն նաեւ գերազանցում էին ազնվականներին, բայց իրենց մտավոր եւ մշակութային որակներով ոչ մի կերպ չէին համապատասխանում բարձր խավի չափանիշներին: Թվում է, թե այդ նորահայտ մեծահարուստները կարող են ապրել նաեւ առանց նման հավակնությունների: Բայց նրանք, ովքեր այդպես են մտածում, լավ չգիտեն մարդկային էությունը: Մարդը սովորաբար չի կարող սահմանափակվել իր ունեցած պալատներով եւ ոսկիներով, նա ցանկանում է ձեռք բերել, փողով գնել նաեւ «պատիվ-հարգանքը», որպեսզի նրան համարեն ոչ միայն հարուստ եւ բարեգործ, այլեւ կրթված, արդարամիտ եւ նույնիսկ իմաստասեր: Կամ, ինչպես կասեր աշխարհի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանը՝ «ֆիլոս»: Թվում է, թե ինչ է եղել՝ նստիր քո Մոսկվայում, վայելիր քո միլիոնները, եթե մտքովդ անցնում է՝ բարեգործություն արա, բայց ոչ՝ այդ գործարարն ուզում է նաեւ «ֆիլոս» լինել, տիեզերքի խնդիրների մասին գրքեր է գրում: Եթե մեկը հարցնի, թե ինչ է գրված այդ գրքերում, նա դժվար թե որեւէ լեզվով կարողանա դրանց բովանդակությունը վերաշարադրել: Իրեն պարզապես պետք է, որ գրքի վրա գրվի նրա անունը՝ դա շոյում է մեծահարուստի ինքնասիրությունը:
Պատգամավոր դառնալը եւ ընդհանրապես «քաղաքականությամբ» զբաղվելը մեր օլիգարխների համար նույնպես այդ երանգն ունի: Իհարկե, այստեղ կա նաեւ պրագմատիկ բաղադրիչը՝ պատգամավորական մանդատը նպաստում է նրանց բիզնեսի ստվերայնությանը: Բայց կա նաեւ «պատիվ-հարգանքի» պահանջը՝ պատգամավոր լինելը նրանց համար ինչ-որ «էլիտար» բան է, «գոլդ» համարի կամ Հյուսիսային պողոտայի անիմաստ բնակարանի նման:
Մեր պաշտոնյաները, բնականաբար, նույն մեծահարուստներն են՝ պաշտոնը, ինչպես հայտնի է, հարստության աղբյուր է: Եվ որքան նրանց վարկը եւ իմիջը անհամատեղելի են մտավորականի մասին պատկերացումների հետ, այնքան շատ են նրանք ձգտում ներկայանալ որպես մտավորական: Մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դարձրել են ինչ-որ ակադեմիայի ակադեմիկոս: Հիմա էլ նա իր պատրաստակամությունն է հայտնում գնել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը՝ հավանաբար, քաղաքապետի աշխատավարձի իր «հետ քցած» փողերով: Եթե Վարդանիկն է այդ տունը գնելու, ապա, կներեք՝ այդ տունն անձամբ ինձ պետք չէ:
Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորանալ գիտության մեջ: Ըստ երեւույթին, նա չի պատկերացնում հայ պատմագիտության հետագա զարգացումը առանց իր հզոր մտքի եւ բազմակողմանի գիտելիքների: Զուգահեռաբար փորձում է նաեւ փոքր-ինչ «սպիտակեցնել» իր իմիջը:
…Կոտայքի մարզպետ Կովալը, որքան գիտեմ, գիտական ոչ մի աստիճան չունի: Որպես այդ մարզի բնակիչ՝ ես պատրաստ եմ միանգամայն անշահախնդիր ձեւով օգնել նրան, որ նա թեկնածուական թեզ պաշտպանի երաժշտագիտությունից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓԵՏՐՎԱՐ 3 aravot.am
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների նամակը «Առավոտ»-ին
ՓԵՏՐՎԱՐ 7 aravot.am
«Առավոտի» փետրվարի 3-ի «Նորահայտ ֆիլոսներ» խմբագրականը սկզբում զայրույթ, ապա՝ հիասթափություն առաջացրեց: Հիասթափություն, որ իրեն խմբագիր ու մտավորական համարող մեկը արդեն խառնում է բանականության չափանիշները և ամբարտավան ոճով իրականությունը պատկերում իր հիվանդ երևակայությամբ: Եթե մութն ու լույսը հազիվ տարբերող մեկը Հովհաննես Թումանյանի տունը գնելու և որպես մշակութային հաստատություն հայությանը վերադարձնելու՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած քայլի համար չուրախանար, երևի ներելի լիներ: Բայց երբ այդ փաստի շուրջ ակնհայտ ու լկտի չարախնդում է իրեն ազգասեր, մշակութագետ ու էլ չգիտես ինչ ձևացնող Արամ Աբրահամյանը, առնվազն տարօրինակ է:
Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ մշակույթ է զարգացնում ու մշակույթ պահում:
Ամենայն հայոց բանաստեղծի տունը գնելն ու այդ գանձը պահպանելը չէ, որ պետք է հավաստեն քաղաքապետի մշակութասեր մտավորական լինելը: Նա հազարավոր անգամներ, հազարավոր գործերով է ապացուցել իր հավատամքն ու ճշմարիտ հայ լինելը: Չնայած այս պահը հաշվետվությունների համար չէ, սակայն անհնար է չշեշտել, որ Գյումրու հետաղետյան մշակույթի վերաստեղծման ողջ գործընթացը բացառապես կապված է մեր քաղաքապետի գործունեության հետ: Մշակութային օջախների ստեղծման, միջոցառումների անցկացման և ոչ մի ոլորտ չկա, որին դիպած չլինի քաղաքապետի ձեռքը: Այդ նրա օրոք և նրա ջանքերով են վերաբացվել կամ ստեղծվել Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը:
Վարդան Ղուկասյանի ներդրումը մեծ է ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցյանների տան), Իսահակյանի տուն թանգարանի վերաբացման գործում: Մշակույթ հասկանալու և մշակույթի հարգն իմանալու արտահայտությունն են «Գյումրի» պատմահանրագիտարանային գրքի, «Շիրազ-Նամե» պոեմի տպագրությունը, տասնյակ այլ հրատարակություններ, որոնց ստեղծման ակունքներում քաղաքապետն է:
Գյումրին նրա ջանքերով ու ներդրումներով հարստացել ու շարունակում է հարստանալ մեր պատմական դեմքերի, գիտության, մշակույթի անվանի գործիչների արձաններով:
Վարդան Ղուկասյանը քաղաքի գրողների միության խնդիրների լուծման գործում ևս մեծ դեր ունի՝ որպես աջակից ու հովանավոր:
Իսկ ո՞վ եք Դուք, որ Ձեզ դրել եք անաչառ դատավորի տեղ ու ճգնում եք ապացուցել անապացուցելին:
Հայոց դժբախտությունների հայր ԼՏՊ-ի մամլո խոսնակ, ՀՀՇ-ի հավատավոր գործիչ, ապա հերթականությամբ՝ Հ 1-ի, Ա 1 +-ի, հիմա էլ՝ «Շանթի» մեկնաբան:
Արամ Աբրահամյանն արդեն 13 տարի, գրում և «գրեցնում է» Վարդան Ղուկասյանի դեմ՝ զանազան առիթներ ստեղծելով, առանց առիթների: Եվ ճիշտ են այն բազմաթիվ գյումրեցիները, որ ասում են՝ մեր քաղաքապետի վրա գրելով՝ Արամը տներ առավ: Իսկ Արամը, ով հասարակության մեջ հայտնի է «Փոդրադչիկ Արամիկ» մականունով, դատելով իր գործունեությունից, բանակցում է բոլոր ուժերի հետ ու, անկախ քաղաքական վերադասավորումներից, միշտ գտնում հարմար մի ասպարեզ: Ծծակը շուտ-շուտ փոխում է, կերակրատաշտից կերակրատաշտ անցնում, որ որովայնը միշտ կուշտ պահի: Աշխատում է իշխանական հեռուստաեթերներում, միաժամանակ, իրեն համարում ընդդիմադիր, իշխանությանը ռեժիմ անվանում: «Բանտիկը» կապած, պատկերասրահներից ճեմելով մշակութային հաղորդումներ է վարում՝ իրեն երևակայելով արվեստագետ ու մշակույթի շղարշի տակ փող սարքում: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ աշխատողներին ուղղում է պաշտոնյաների դեմ, որ նյութեր գրեն և ինքը փողեր աշխատի ու ծառայեցնի միայն իրեն: Նրա համար անըմբռնելի է, թե ինչպես Վարդան Ղուկասյանը կարող է սեփական գումարը ներդնել եկեղեցի ու ազգային մշակութային օջախ ստեղծելու գործում: Ինքն հաստատ չէր անի: Դե, թող ինքը մասնակցեր Ամենայն հայոց բանաստեղծի տան շուրջ ծագած խնդրի լուծմանը կամ, գոնե ամբարտավան կեցվածք չընդուներ այն մարդու հանդեպ, ով իրոք ազգանպաստ ու երիցս գնահատելի գործ է անում:
Երբ պաշտոնյան ձգտում է մշակութասեր և մշակույթին սատարող լինել, գովելի է ու բնական: Բայց անբարո է, եթե իրեն մտավորական ձևացնողն է մոռանում իր անցյալն ու, փետուրներ հագած, ուզում է իրեն դատավոր կարգել:
Թումանյանի սրբությունը մարդն է, Ձեր դավանանքը՝ սպիտակն ու լույսը սևացնելը:
Եվ երևի Դուք ճիշտ եք, որ Թումանյանի տունը Ձեզ պետք չէ, քանի որ այն գնել է քաղաքապետը: Սա բացեիբաց, թերթում հայտարարել կարող է միայն թուրքական ծագում ունեցողը:
Վերջում` խորհուրդներ: Համարձակվեք կլոր սեղանի շուրջ նստել Վարդան Ղուկասյանի հետ ու համոզվեք, թե իրականում ո՞ւմ ինչպես, ինչո՞վ ու ինչքանո՞վ են մարդիկ գնահատում: Տեսեք ու լավ իմացեք Ձեր չափը, կշիռը, տեղը:
Հիշեք աստվածաշնչյան պատգամը` «Նախ տես քո աչքի գերանը, ապա նոր` ուրիշի աչքի չոփը»:
…. Իսկ Վարդան Ղուկասյանի քարավանը, ինչպես կասեր ժողովուրդը, անսայթաք կընթանա:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողներ
Մարդու իրավունքների պաշտպանը մի շատ հետաքրքիր հարցաշար է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ի թիվս այլ հարցերի կա մոտավորապես այսպիսի մի հարց. ՀՔԾ աշխատակիցների աշխատավարձը կարծես այնքան էլ բարձր չէ, սակայն նրանք, կամ նրանցից ոմանք շրջում են շատ թանկարժեք մեքենաներով:
Հարկ եղած դեպքում «կրուտիտ» լինելը ՀՔԾ-ի փեշակն է, ուստի կարող է լինել շատ կոռեկտ պատասախան` մենք նման տվյալների չենք տիրապետում. Եթե դուք ունեք խնդրեմ ներկայացրեք, իսկ ՀՔԾ աշխատակիցների ազգականների զոքանչի կամ աներձագի սեփականության կամ բիզնեսի մասին տեղեկությունների չենք տիրապետում:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է հանկարծ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին պետք եկել ՀՔԾ-ի վերաբերյալ հարցերի պատասխանները, ում իրավունքների պաշտապնությանն է ուղղվելու դրանց ամփոփումը:
Ամբողջ օրը խոսվում է Երևանում ձյան մաքրման աշխատանքներից: Սակայն խոսքը դեռ գործ չէ: Քաղաքը ձյունապատ է: Մայթերը սառցակալած ու վտանգավոր: Քիչ առաջ Բաղրամայան պողոտայում Ազգային ժողովի մուտքի մոտ խայտառակ տեսարան էր: Ուղղակի հնարավոր չէր փողոցից անցնել մայթ: Իջնում ես մեքենայից ու շվարում, թե ոնց մտնես ձնակույտի մեջ, որ ոտքդ չկոտրես: Իսկ ԱԺ-ում առաջին քառօրյան է մեկնարկել:
Հրազդանում նախընտրական գործընթացը շարունակվում է մնալ ծայրաստիճան լարված։ Մարզի ու քաղաքի պաշտոնյաների մասշտաբով ճնշումները չեն դադարում: Սասուն Միքայելյանի կողմնակիցներին, որոնք աշխատում են պետական և մասնավոր հիմնարկներում, ազատում են աշատանքից։
Քաղաքում անհանգստացնող հոգեբանական իրավիճակ է, սակայն մարդիկ մարտական են տրամադրված: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ ակնհայտ իշխանական ուժերը ձայն են ապահովելու Սասուն Միքաելյանի համար: Իսկ ժողովուրդը հոգնել է, ու շատ հնարավոր է Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12–ին կայանալիք ընտրություններին անզիջում պայքարի ֆոնին ժողովրդական ընդվզում լինի, եթե գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը և մարզպետ Շահգալդյանը շարունակեն իրենց ներկայիս գործելաոճը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ըստ ԱԱԽ հաղորդագրության ` ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:
Նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:
Նախատեսվում է նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում:
«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Ճապոնիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական «Տանյա Կարպինսկայա» բեռնատար նավը:
ИТАР-ТАСС-ի տեղեկություններով` նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկված են:Նավի խորտակման պատճառը սինգապուրյան բեռնատար նավի հետ բախվել է: ՌԴ տրանսպորտի նախարարությունը հետաքննում է դեպքի հանգամանքները:
Այս շաբաթվա հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:
Որոշ մարդկանց մոտ այն կարծրացած համոզմունքը կա, որ հայերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է պարտության։ Մի քանի տարի առաջ, որոշ ընթերցողներ խորհուրդ տվեցին ինձ, որպեսզի չխնդրեմ գործից ազատել «Լոս ԱնջելեսԹայմս» օրաթերթի գլխավոր խմբագրին Հայոց ցեղասպանության մասին՝ Մարկ Արաքսի հոդվածը գրաքննության ենթարկելու համար: Մեկ այլ դեպքում, ինձ խորհուրդ տվեցին չպահանջել, որպեսզի Թայմս շաբաթաթերթը ներողություն խնդրի և փոխհատուցի թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտող տեսահոլովակ տարածելու համար: Ես անտեսեցի պարտվողական առաջարկությունները, որ նման հզոր հրատարակչությունների դեմ դուրս գալը անօգուտ է և նույնիսկ ինքնավնաս։ Դա հեշտ պայքար չէր, սակայն ես ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երկու նախաձեռնություններում էլ հայ ակտիվիստները հաղթանակած դուրս եկան:
Հատկանշական է, որ նման անտարբեր մարդիկ ոչ միայն չաջակցեցին կամ որևէ ձև չքաջալերեցին այդ ակտիվիստներին, այլ արեցին ամեն ինչ տարհամոզելու նրանց, ովքեր պաշտպանում էին համայնքի շահերը։ Հետաքրքիր է, նրանք, ովքեր նստած են ձեռքերը ծալած սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենից շատն են բողոքում ընդհանուր գործին ծառայող մարդկանց մասին:
Պատկերացրեք, եթե քսան տարի առաջ հայ ազատամարտիկների փոքր խումբն ականջ դներ նման թերահավատներին և որոշեր թե անհնար է Արցախի ազատագրումն ադրբեջանցիներից և սովետական օկուպացիոն զորքերից։ Արդյո՞ք ես կլինեի այսօր այստեղ, եթե իմ նախնիները՝ Օսմանյան կայսրության կենտրոնական մասում գտնվող Զեյթունի քաջարի մարտիկները, չպայքարեին հզոր թուրքական բանակների դեմ և հաղթանակ չտանեին ավելի քան քառասուն ճակատամարտերում և հարյուրավոր բախումներում՝ իրենց անվտանգությունն ու ինքնավարությունը պահպանելու համար։
Վերադառնալով ներկայիս ժամանակներին՝ որքա՜ն հաճախ ենք մենք լսում անտեղյակ,սակայն «ամենագետ» հայերից, որ ԱՄՆ կոնգրեսը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ իրականում այն ճանաչվել է 1975 և 1984 թվականներին։ Կամ քանի՜ անգամ են այդ բախտագուշակները կեղծ մարգարեություններ կատարել, որ ոչ մի ԱՄՆ նախագահ երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան չափազանց կարևոր երկիր է՝ չիմանալով, որ նախագահ Ռոնալդ Ռեգանն արդեն ճանաչել է այն 1981 թվականի ապրիլի 22–ի նախագահական հռչակագրում:
Այս նույն հայերը համոզված էին, որ Ֆրանսիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծն անցյալ տարի դեկտեմբերին, քանի
որ, ըստ իրենց, վերջին րոպեին կտապալվեր, կամ որ նախագահ Սարկոզին խաղ էր խաղում հայերի հետ՝ փորձելով ստանալ նրանց ձայները գալիք նախագահական ընտրություններում։ Մինչդեռ խորհրդարանը հաստատեց այդ օրինագիծը ձայների գերակշռող մեծամասնությամբ։ Երբ նույն օրինագիծը 2012 թվականի հունվարի 23–ին ուղղվեց Սենատ, հոռետեսները ևս մեկ անգամ մեծ
ինքնավստահությամբ կանխատեսեցին, որ դրա ընդունումը կարգելափակվի որևէ անակնկալ իրադարձությամբ։ Օրինագիծն ընդունվեց ձայների 127 կողմ և 86 դեմ համամասնությամբ։
Անցյալ շաբաթ, երբ Ֆրանսիայի որոշ օրենսդիրներ, Թուրքիայի դեսպանի միջամտությամբ, բողոքարկեցին օրինագիծը Սահմանադրական խորհրդում, որոշ հայեր ընկան խորը հուսահատության մեջ։ Նրանք պնդեցին, որ դա հայերի դեմ ուղղված դավադրություն էր` հայտարարելով, որ իրենք հենց առաջին օրվանից գիտեին, որ այդ նախաձեռնությունը կմատնվի պարտության։ Այս մարդիկ չեն հասկանում, որ բողոքարկումը չի նշանակում օրինագծի անպայման տապալում։ Իրականում, եթե Խորհուրդը վճռի, որ օրինագիծը սահմանադրական է,
նրանք ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանության ժխտման համար, չեն կարող այլևս բողոքարկել այդ նոր օրենքը:
Նույնիսկ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրինագիծը, դա աշխարհի վերջը չէ, քանի որ նախագահ Սարկոզին խոստացել է փոփոխել և նորից ներկայացնել այն երկու օրենսդրական պալատներին։ Այնուամենայնիվ, հայկական հարցի համար պայքարելը պայմանավորված չէ որևէ կոնկրետ օրինագծով։ Հայերը շատ ավելի մեծ պահանջներ ունեն Թուրքիայից միջազգային իրավունքի շրջանակներում:
Ուստի, հայերը Սահմանադրական խորհրդում օրինագծի բողոքարկման համար ողբալու փոխարեն պետք է պահանջեն, որ դատարանի որոշ անդամներ թուրքական գիտահետազոտական կենտրոնների հետ ապօրինի փոխկապակցվածություն ունենալու կամ կանխակալ այլ հայտարարություններով հանդես գալու հիմքով ինքնաբացարկ հայտարարեն։
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի սենատորներից վեցը, ովքեր և ներկայացրել են հայցը, ներկայումս պետության հրավերով գտնվում են Ադրբեջանում, համտեսում են կասպիցծովյան ձկնկիթ, ինչպես նաև ըմբոշխնում են ազերիական այլ «անուշեղեններ»։
Ցանկացած օրինագծից առավել կարևոր հայերի վճռականությունն է` իրենց արդար դատի համար պայքարը շարունակելու՝ չենթարկվելով որևէ արգելքի կամ խոչընդոտի։ Հազարամյակներ շարունակ լինելով օտարերկրյա տիրապետության ներքո, ենթարկվելով թալանի, կոտորածների և ցեղասպանության` հայերը չեն կարող հանձնվել կամ հետ նահանջել ձախողության առաջին իսկ ազդանշանից:
Հայերը կարող են առաջադիմել միայն, երբ ձերբազատվեն իրենց պարտվողական և ստրկամիտ մտածելակերպից, որը ժառանգել են Օսմանյան Թուրքիայի կեղեքիչ լծի տակ ապրելու ժամանակներից։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:
Դժվարանցանելի են Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, Գեղարքունիքի մարզում` Սևան-Ճամբարակ, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով ամբաստանյալ 19-ամյա Քյարամ Ամոյանը, որն ի դեպ քրեական հեղինակություն«Եզդի Ճակոյի» քրոջ որդին է:
Էրեբունու հերթապահ բժիշկ Արմեն Մուրադյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Ամոյանը կաթված է ստացել: Բժշկի խոսքով, Քյարամ Ամոյանի առողջական վիճակը լավ չէ եւ ներկա պահին անում են հնարավորինը` նրա կյանքը փրկելու համար: «Ըստ երեւույթին նա անոթային խնդիրներ է ունեցել, որի ֆոնի վրա կարող էր նմանատիպ խնդիր առաջանալ», — ասել է բժիշկը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.