23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ կանայք ելք են որոնում բանակի ներսում առկա լարվածությունը թուլացնելու, անգամ առաջարկում իրենց ծառայությունը բանակին, պետական բարձրագույն կրթական մարմինը`այս դեպքում Մանկավարժական համալսարանը, որը կրթական ծրագիր է իրականացնում պատրաստելով ռազմական հոգեբաններ, իր շրջանվարտներին չի կարողանում հիմնավոր պատասխան տալ, թե ինչի համար է հոգեբանության ֆակուլտետի նշված բաժինը, ինչ նպատակի է ծառայում, եթե շրջանավարտները իրենց մասնագիտությամբ աշխատանք փնտրելիս հանդիպում են զարմանքախառն մերժման:
Նախ ասենք, որ Մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանություն կոչվող բաժնի առաջին շրջանավարտները մեծ մասամբ աղջիկներ, դիմել են մեզ խնդելով բարձրացնել իրենց հուզող խնդիրը.«Երբ մենք ընդունվեցինք առաջին կուրս մեզ հետ հանդիպեց ՊՆ նախարար Սերյան Օհանյանը և մեզ հանդիսավոր խոստում տվեց հավատացնելով թե` մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել, որ մեր գործն արդեն ապահովված է: Ի թիվս շնորհավորանքների նա ասաց, որ շատ կարևոր մասնագիտություն ենք ընտրել և բանակը մեր կարիքը շատ ունի: Մենք ոգևորվեցինք: Իսկ երբ ավարտեցինք, ու քանի որ աշխատանքի համակարգված առաջարկ չեղավ, որոշեցինք ինքներս դիմել զորամասեր: Աղջիկներից մեկի հայրը պատմում է, մի քանի զորամաս է դիմել.« Այ ախպեր ջան նման բան չկա, ինչի՞ մասին է խոսքը.մենք ոչ նման հաստիք ունենք, ոչ էլ հրագանգ: Ավարտել են լավ են արել հիմա ով չի ավարտում», — պատասխանել են զորամասերում:
Ամենահետաքրքիրն այն է, որ նախարար Օհանյանն այդ ամբողջ ժամանակ չի էլ հետաքրքրվել ու հավանաբար մոռացել է իր տված հանդիսավոր խոսքը.Մինչդեռ բանակում հոգեբանի, հատկապես, կին հոգեբանի կարիք իսկապես կա:
Փետրվարի 9-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից` 12-13-ի սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սպասվում է հյուսիս-արևելյան քամի 5-10մ/վրկ, առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:
Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորուհին՝ 1956 թ. ծնված Սուսաննա Նաջարյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Փետրվարի 8-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 4 բնակիչներ:
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի` պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Հայկական զինված ուժերը 10 դեպքից միայն մեկում են պատասխան կրակ բացում հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ընդ որում, հայկական կողմի կրակոցների մի մասն են դիպուկ կրակոցներ: Իմ կողմից տրված է հստակ ցուցում, որ պատասխանեն միայն այն կրակոցներին, որոնք դիպուկ կրակոցներ են, եւ դիպուկահարների կրակոցների արդյունքում մենք ունենում են կորուստներ կամ վիրավորներ»,- նշել է Սեյրան Օհանյանը եւ հավելել. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջին գծում ապահովենք անվտանգությունը»: Ըստ նախարարի, հայկական դիտակետերի հնարավորությունները բարձր են եւ պատրաստ թշնամու ձեռնարկած ցանկացած գործողություների հակահարված հասցնել:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անընդհատ սպառազինություններ գնելու փաստին, Օհանյանը նշել է, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի պահանջները եւ «գերտերությունները պետք է համապատասխան արձագանք տան»:
Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:
— Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…
— Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:
— Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:
— Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):
— Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:
— Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:
— Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:
— Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:
— «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:
— Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:
— Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:
— Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:
— Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային Ժողովում ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը ունի իր ուրույն կարծիքը.
«Կեղծված նախագահական ընտրություններով, ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած վարչախումբը որդեգրել է օրենսդրական մի քաղաքականություն, որի հիմնական նպատակն է հետին թվով սրբագրել նախընտրական ու հետմարտյան շրջանում վարչախմբի գործած ծանրագույն հանցանքներն ու կամայականությունները, ՀՀ Սահմանադրության ու օրենքների բացահայտ խախտումներն ու ոտնահարումները: Ցանկալի նպատակին վարչախումբը փորձում է հասնել երկու ճանապարհով.
ա) Վերացվում, ուժը կորցրած են ճանաչվում խախտված ու ոտնահարված օրենսդրական նորմերն ու դրույթները, որով, իրենց կարծիքով, վերանում են իրավախախտումն ու հանցանքը:
բ) Պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության հատկանիշներ պարունակող կատարված գործողությունները նոր օրենքներում ամրագրվում են որպես դրանք կատարած պաշտոնատար անձանց օրինական լիազորություններ:
Հաճախ էլ այս երկու մեթոդները միաժամանակ զուգակցվում են նույն օրենսդրական ակտը փոփոխելիս ու լրացնելիս: Այս տրամաբանությամբ են լրամշակվել ու «բարեփոխվել» «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքները, «ՀՀ ընտրական օրենսգիրքը», «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունները եւ մի շարք այլ օրենսդրական ակտեր, որոնցից մի քանիսի իրավական վերլուծությանն ու գնահատականին մենք ժամանակին հանգամանալի անդրադարձել ենք:
Եթե ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը, նույնիսկ նոր օրենքներ ընդունելը վարչախմբի համար դժվար չէ, խնդիրը բոլորովին այլ է խախտված ու անտեսված սահմանադրական ինստիտուտների ու նորմերի դեպքում: Սահմանադրական փոփոխությունների իրականացումը բարդ, ծախսատար, ժամանակ պահանջող ու նաեւ դժվար իրականանալի խնդիր է: Ուստի այս դեպքում վարչախմբի իրավական խորհրդատուները ստիպված են դիմել իրավական ու տեխնիկական առավել նուրբ աճպարարությունների, որոնց իրական բովանդակության բացահայտումը երբեմն տեսական-իրավական գիտելիքներ ու պրակտիկ փորձառություն է պահանջում:
ՀՀ Ազգային Ժողովի մեծ օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտությունը թելադրված է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Սահմանադրության «Եզրափակիչ ու անցումային դրույթներ» գլխի 117-րդ հոդվածի 6-րդ կետը պահպանում է արտակարգ դրության հայտարարման նախկին (1995թ.-ի խմբագրությամբ) ռեժիմը, մինչեւ վերջինիս սահմանումը օրենքով: Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետն էլ իր հերթին ԱԺ-ի համար երկու տարի ժամկետ է սահմանել ՀՀ օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրացել է 2007թ.-ի նոյեմբերի 27-ին:
Ուստի, մինչ այդ ժամկետի ավարտը ԱԺ-ն պարտավոր էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք ընդունել: Եթե ԱԺ-ն այդ հարցում թերանում ու հապաղում էր, Սահմանադրության 49-րդ հոդ. 2-րդ մասի ուժով այդ թերության շտկմանը պետք է ձեռնամուխ լիներ Քոչարյանը, քանի որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Փաստորեն ոչ ԱԺ-ն է հատկացված ժամկետում նման օրենք ընդունել իր նախաձեռնությամբ, ոչ էլ այն ժամանակ գործող նախագահն է դա նախաձեռնել, եւ քանի որ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին (Սահմանադրության 56-րդ հոդ.), ուստի 2008թ. Մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը նաեւ զուտ իրավական, ֆորմալ առումով (բովանդակայինին՝ կանդրադառնանք ստորեւ) հակասում է գործող Սահմանադրության 55-րդ հոդ. 14-րդ կետի 3-րդ մասին, 117-րդ հոդ.-ի 1-ին կետին, 56-րդ հոդ.-ին, հետեւաբար’ հակասահմանադրական է իր ընդունման պահից, քանի որ Քոչարյանն իր հրամանագրով Արտակարգ դրության իրավական ռեժիմ է սահմանել, մինչդեռ, ինչպես ասվեց, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասով այդ իրավական ռեժիմը պետք է սահմանվեր օրենքով: Իսկ հրամանագրի ստորագրման պահին նման օրենք չկար:
Արտակարգ դրության օրենքի անհրաժեշտության մասին իշխանությունները հիշեցին, երբ փաստահավաք խումբը մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ զեկույցում սահմանադրական ու օրենսդրական մանրակրկիտ վերլուծության արդյունքում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը գնահատեց որպես հակասահմանադրական: Զրկված լինելով այդ հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրեն հասու որեւէ լծակից, Կոնգրեսը այդ միջնորդությամբ երկու անգամ դիմեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս էլ անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվեց հրամանագիրը վիճարկելու իր սահմանադրական լիազորության գործադրումից, մտավախություն ունենալով, որ նույնիսկ վարչախմբին հլու հնազանդ Սահմանադրական դատարանը անհաղթահարելի դժվարություններ կունենա հրամանագիրը սահմանադրական ճանաչելու հարցում: Դրանով, սակայն, մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման խնդրի արծարծումը ոչ միայն չնվազեց ու չդադարեց, այլեւ դարձավ հասարակական-քաղաքական քննարկումներում ամենից հաճախ բարձրացվող հարցերից մեկը: Բացի այդ, արտակարգ դրության ապահովման նպատակով զինված ուժերի կիրառումը վարչախմբի ռազմական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքի հիմնավորվածության գլխավոր ու անառարկելի ապացույցն է:
Ահա թե ինչու, ներկայացված մեղադրանքները հերքելու այլ ելք չգտնելով, վարչախումբը փորձում է օրենքի ընդունման միջոցով «օրինականացնել» «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ-ի ներգրավման անլուծելի դարձած թնջուկը: Ձեռքի հետ էլ նպատակադրվել է օրինականության շղարշով պատել հակասահմանադրական հրամանագրով իրականացրած այլ ապօրինություններ եւս:
Այժմ անդրադառնանք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետեւ՝ նախագիծ) ՀՀ Սահմանադրության հետ ունեցած մի քանի առանցքային հակասություններին, օրենսդրական թերություններին ու բացերին.
ա) Նախագծի 1-ին հոդվածից (որը վերնագրված է «Արտակարգ դրությունը եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքները») այդպես էլ պարզ չէ, թե ինչ բնույթի ու ծագման հանգամանքներ, վտանգներ են, որ կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար: Սա ուղղակի կրկնում է Սահմանադրության 55-րդ հոդ.-ի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը: Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ ու օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ:
բ) Բացի այդ, նախագծում արտակարգ դրության հիմքերի հատուկ նախատեսումն ու թվարկումը հիմնավոր ու պատճառաբանված կդարձնեին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագիրը. նախագծի 4-րդ հոդվածը, սահմանելով հրամանագրի բովանդակային ռեկվիզիտները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու անհրաժեշտությունը նախատեսում է որպես պարտադիր բաղկացուցիչներ:
գ) Պակաս կարեւոր չէ, որ իրավաբանորեն ու օրենսդրորեն հիմնավոր ու պատճառաբանված հրամանագրի առկայությունը կդյուրացնի ԱԺ-ի կողմնորոշման խնդիրը՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցում եւ տարակարծություններ չի հարուցի:
դ) Սահմանադրության տեսանկյունից առավել խնդրահարույց է «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ուժերը» նախատեսող 9-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ այդ նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: Ավելին, նախագծի 9-րդ հոդ.-ի 3-րդ մասը նախատեսում է, որ նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված խնդիրների (բացառությամբ’ զանգվածային միջոցառումների կանխում եւ արգելում) լուծման նպատակով կարող են ներգրավել նաեւ ՀՀ զինված ուժերը: Նախ’ տերմինաբանական մեկ ճշգրտում, հստակեցում. նախագծում օգտագործված «պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները» եզրը բովանդակային առումով նույն «բանակն է»: Պաշտպանության նախարարությունը, բացի բանակից, որեւէ այլ ուժի եւ միջոցի չի տիրապետում: ՀՀ զինված ուժերն էլ մեծ մասամբ բանակն է’ գումարած ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը:
Այժմ դիտարկենք, թե ՀՀ Սահմանադրությունը ի՞նչ խնդիրներ է դնում ՀՀ զինված ուժերի առաջ եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում է թույլատրում օգտագործել զինված ուժերը:
Սահմանադրության 8.2-րդ հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Հաջորդ նորմը՝ 55-րդ հոդվածի 13-րդ կետն է, որի 1-ին մասը սահմանում է. «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:
ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում: Ընդ որում, ՀՀ ԶՈՒ խնդիրները սահմանող 8.2-րդ հոդ.-ը ավելացվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, մինչ այդ’ այս նորմը ամբողջովին բացակայել է մեր Սահմանադրությունից:
Վերը վկայակոչված սահմանադրական նորմերի բովանդակային վերլուծությունից հետեւում է.
ա) ՀՀ ԶՈՒ խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից,
բ) ՀՀ ԶՈՒ օգտագործման համար Սահմանադրությունը նախատեսում է երեք դեպք՝ Հանրապետության վրա զինված հարձակում, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմ եւ մեկ պայման՝ ռազմական դրության հայտարարում:
Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով» եւ ՀՀ նախագահի’ սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները սպառիչ են (ինչպես եւ սահմանադրական բոլոր մարմիններինը) եւ օրենքներով ՀՀ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորություններից զատ’ լիազորություն տալ հնարավոր չէ, ուստի ակնհայտ է, որ ՀՀ նախագահը ԶՈՒ օգտագործման իրավունք ունի միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում ու պայմանով:
Հետեւաբար, նախագծի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են ԶՈՒ օգտագործում արտակարգ դրության ժամանակ’ բացահայտ հակասահմանադրական են: Նախագծի հեղինակներն էլ, գիտակցելով այս հանգամանքը, փորձել են իրենց խելքով սահմանադրական արգելքը շրջանցելու միջոց գտնել եւ նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում հավելագրել են. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան»:
Հարգելիներս, նախագծով ինչ էլ որ մոգոնեք, ինչ տեսքով էլ այս օրենքն ընդունեք, զրկված եք արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ՀՀ ԶՈՒ ներգրավման իրավունքից, դա ՀՀ Սահմանադրության կոպիտ ու ճչացող խախտում է: Զրկված եք նաեւ 2008թ. մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հակասահմանադրականությունը սույն օրենքի նախագծով քողարկելու, ծածկելու հնարավորությունից:
Ինչ խոսք, տարերային ու բնական աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի եւ այլ դեպքերում անհրաժեշտ է եւ կարող են օգտագործվել ԶՈՒ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաեւ զինծառայողների ֆիզիկական ուժը’ ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման նպատակով, ինչպես նաեւ ծանր տեխնիկան’ որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ’ ռազմական դրություն հայտարարելու պայմանով:
Նախագիծը ՀՀ նախագահին Սահմանադրությամբ չնախատեսված այլ լիազորություններով եւս օժտում է.
1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ի թիվս այլ պաշտոնատարների, նախատեսում է նաեւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում: Այս դրույթը հեշտությամբ կարող է տարածվել ԱԺ պատգամավորների վրա, ինչի հետեւանքով, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, հնարավոր է սահմանադրական ճգնաժամի առաջացում, քանի որ իրավունքի ուժով պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ:
2. Նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը հրամանագրով նախատեսում է կուսակցությունների գործունեության կասեցում, որը չի կարող նախատեսվել ոչ օրենքով, ոչ էլ նախագահի հրամանագրով, քանի որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն’ նման լիազորությամբ օժտված է միայն Սահմանադրական դատարանը:
3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը: ՀՀ նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածով նման լիազորությամբ օժտված չէ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով, բացթողումներով ու հակասություններով, սակայն վկայակոչվածն էլ բավարար է եզրակացնելու, որ այս նախագիծը սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի»:
Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողով
« Մայրաքաղաքում 80 վթարային բազմաբնակարան շենք կա և որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ են տարվելու։ Շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման աշխատանքները սկսվելու են Երևանի բազմաբնակարան շենքերից», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Ըստ նախարարի` Քաղաքաշինության ոլորտի 2012 թվականի գերակա ուղղությունները լինելու են. 1.Համաշխարհային խմբի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային սանդղակում առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացումը, 2. աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը 3. շենքերի անվտանգությանը, սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Իսկ կոնկրետ աղետի գոտում իրականացվող շինարարության ծրագրը մեկնարկել է 2008 թվականին, և նախարարի համոզմամբ ավարտին կհասցվի 2013 թվականին:
Այսօր առաջին ընթերցմամբ` 84 կողմ 4 ձեռնպահ ձայնով ընդունվեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագծերը:
Օրենքը հեղինակել են ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը,«Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Բոստանջյանը:
Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.