23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետափնյա գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Ռաֆիկ Ներսիսյանի դիակը:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Ռաֆիկ Ներսիսյանը տան բակում 5,56 մմ տրամաչափի փամփուշտը դնելով մետաղյա խողովակի մեջ, այն ամրացրել է մետաղյա դազգահին և մուրճով հարվածել պարկուճի հրապատիճին, ինչի հետևանքով փամփուշտը կրակվել և գնդակը դիպել է նրա կրծքավանդակին:
Անցյալ տարի այս օրը «Քրիստիս» աճուրդների տանը (ԱՄՆ, Նյու Յորք) բացվել է Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ոսկերչական զարդերի, աքսեսուարների, զգեստների 10–աօրյա ցուցահանդեսը։
Ռուսական «ԻՏԱՌՌ—ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացվել են համաշխարհային շրջագայության «մասնակցած» Թեյլորի հավաքածուից «առավել թանկարժեք և տպավորիչ զարդերը»։
Առանձնահատուկ տեղ է հատկացվել դերասանուհու յոթ ամուսիններից մեկի՝ դերասան Ռիչարդ Բյորթոնի նվերներին. օրինակ եզակի մարգարտով կուլոնին, որը դերասանը Թեյլորին էր նվիրել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, (56 կարատ), որը 16–րդ դարից սկսած կրել են իսպանացի թագուհիները։
Մեծ հետաքրքրություն է ներկայացրել փոփ երգիչ, անզուգական Լիզի մեծ երկրպագու և բարեկամ Մայքլ Ջեքսոնի նվերը՝ ադամանդներով զարդարված թևնոցը։
Թեյլորը սիրում էր նաև զմրուխտներով, սուտակներով զարդեր, որոնց մեծ մասը ևս ներկայացվել է ՆյուՅորքի աճուրդի սրահում։
Նախքան Նյու Յորք հասնելը, Թեյլորի այդ հավաքածուն համաշխարհային շրջագայություն է կատարել՝ եղել է Մոսկվայում, Ժնևում, Տոկիոյում, Դուբայում, Փարիզում, Հոնկոնգում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին վերջերս սկսվել է չափազանց շատ խոսվել: Չնայած դրան ոչ մի նոր բան չի ավելացվում արդեն հայտնի այն իրողությանը, որ.«Կուսակցությունն ունի լուրջ ռեսուրսներ` լրատվամիջոցներ, կառույցներ ողջ երկրով մեկ: Սակայն ունի նաև խնդիրներ կադրերի ու գաղափարախոսության առումով: ԲՀԿ-ի գաղափարախոսությունը, որպես այդպիսին, տեսանելի չէ: Անընդհատ շեշտվում է, որ կուսակցությունը զանգվածաբար համալրվում է: Թե ինչ են տալիս ԲՀԿ-ին նոր անդամները, անհասկանալի է և այդ մասին ոչինչ չեն ասում: Վերջին տարիներին, ԲՀԿ-ում միակ քաղաքական դեմքը դարձել է Նաիրա Զոհրաբյանը, դրա համար էլ քննարկվում է Վարդան Օսկանյանի, Հմայակ Հովհաննիսյանի, նաեւ Պետրոս Ղազարյանի ԲՀԿ-ին հնարավոր անդամագրվելու հարցը»,- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետը հայտնեց , քաղտեխնոլոգ, բլոգեր Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա կուսակցությունը հասարակության առաջ լսելի ձայն կունենա և ավելի շատ մանդատ կստանա, եթե գրագետ օգտագործի մամուլի ու ֆինանսական լծակները: Նրա կարծիքով, միայն այդ դեպքում ԲՀԿ-ն լուրջ մրցակից կլինի ՀՀԿ-ի համար:
Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն էլ նոր բան չասաց. «ԲՀԿ-ի ակտիվում ներկա պահին նրա խարիզմատիկ առաջնորդն է` Գագիկ Ծառուկյանը, և նրա մարդասերի իմիջը: Փաստացի ԲՀԿ-ն բարեգործությամբ չի զբաղվում, դրանով զբաղվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, սակայն մարդկանց գիտակցության մեջ այդ երկու կառույցները նույնացված են»:
Մաշտոցի պուրակի պահպանման խմբի բնապահպան ակտիվիստները քիչ առաջ, երթով ուղղվեցին դեպի նախագահի նստավայր պահանջելով հետ կանչել ՇՄԱՓ («Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն») օրինագիծը: Իրավաբան Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ակցիայի նպատակը. շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության օրինագիծը, որը խորհրդարանում ընդունվել է փետրվարի 6-ին, պարունակում է բազմաթիվ վտանգներ: Իրավաբանն ասաց, որ իրենք մտահոգ են. օրինագծով անտառածածկ տարածքների օգտագործումը չի սահմանափակվում:
«ՇՄԱՓ օրինագիծը հակասում է նաև Օրհուսի, Էսպոյի և մի շարք այլ օրենքների ու կոնվենցիաների»,- ասաց իրավաբանը` շարունակելով ներկայացնել օրինագծի վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները և դրանց իրավական հիմքերը:
Ըստ իրավաբանի՝ նշված օրինագծով թույլատրվում է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառահատումներ՝ առանց լսումների և փորձաքննության անցկացման: Հասարակությունը մեկուսացվում է նաև որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից:
Բնապահպանները և ակցիայի մասնակիցները այսօր հանձնելու են նախագահին ուղղված իրենց նամակը:
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
Օբաման Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկել է 2013թ. 27,219,000 դոլար օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32 տոկոսով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (2012թ. Հայաստանին հատկացաված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր):
Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ 2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար օգնությունը, ինչպես նաև առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը:
«Եթե այդ երկու կետերն ավելացնենք Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկվելիք $27,219,000 օգնությանը, ապա Հայաստանանի համար նախատեսված տնտեսական օգնության ընդհանուր չափը $32,543,000 կկազմի, ինչը փաստորեն 19 տոկոսով քիչ է 2012 և 2013թթ. հատկացված օգնության չափից:
Մենք տխուր ենք, բայց զարմացած չենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը: Նրա վարչակազմն առաջակել է այս տարի 19 տոկոսով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ռազմական օգնության մասով. Օբամայի վարչակազմն այս տարի առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) շրջանակում Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` 2.7միլիոն դոլար FMF-ի շրջանակում և $600,000 դոլար IMET-ի շրջանակում:
2013թ. բյուջեի նախագծում չի խոսվում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին:
2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է.
1. Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում
Հայաստանին` $27,219,000
Ադրբեջանին` $11,029,000
Վրաստանին` $42,660,000
2. Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $2,700,000
Ադրբեջանին` $2,700,000
Վրաստանին` $14,400,000
3.Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $600,000
Ադրբեջանին` $600,000
Վրաստանին` $1,800,000
4. Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում
Հայաստանին` $2,824,000
Ադրբեջանին` $1,226,000
Վրաստանին` $4,000,000
5. Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում
Հայաստանին` $2,500,000
Ադրբեջանին` ———
Վրաստանն` $4,000,000
Հավելենք միայն, որ Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում Օբաման առաջարկել է Թուրքիային 3,6 մլն դոլար հատկացնել:
2011թ. դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը հաստատեցին 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը, որի համաձայն Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր կազմում (2011թ. ևս Հայաստանի համար 40 մլն դոլար տնտեսական օգնություն էր նախատեսված), Ադրբեջանի համար նախատեսված օգնության չափը՝ 16,6 մլն դոլար, իսկ Վրաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը՝ 66 մլն դոլար։
Կոնգրեսը համաձայնել էր նաև «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին( ինչը տարեկան մոտ 2 մլն դոլար է կազմում)։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012թ. Օտարերկրյա ռազմական ֆինանասավորման շրջանակում առաջարկել էր Ադրբեջանին և Հայաստանին 3–ական մլն դոլար հատկացնել, իսկ ահա Միջազգային ռազմական կրթության և դասընթացների համար՝ Ադրբեջանին 900 000 դոլար, իսկ Հայաստանին՝ 450 000 դոլար։
«Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որեւէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա:
Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները եւ հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ եւ, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի կայքի՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31-ում հաղթել են ՀՀԿ, 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ ԲՀԿ թեկնածուներ։
ԲՀԿ-ն հաղթանակ է տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված թեկնածուները միակն էին։
Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքում, որտեղ միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ–ական թեկնածու։
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքը տեղափոխել է: Այն կանցկացվի մարտի 1-ին:
ՀԱԿ-ը հանրահավաքի տեղափոխումը պայմանավորում է եղանակային գործոնով:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս ցանցի այցելուներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում:
«Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ», — հայտնում են ԿԳՆ-ից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի ավտոմեքենայի հատակին ամրացված նռնակը, այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում դեսպանի կյանքին սպառնացող վտանգը կանխվել է նրա վարորդի՝ Ռոման Խաչատուրյանի զգոնության շնորհիվ. նա նկատել է ավտոմեքենային ամրակցված սև փաթեթը և դիմել պարեկային ոստիկանության օգնությանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների և սակրավորների մասնակցությամբ, վնասազերծվել է նռնակը: Իսրայելի դեսպանի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ կայան՝ զննության:
Իսրայելի դեսպանատունը դեռևս չի արձագանքել դեպքին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.