23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 14-ին, ժամը 18.30-ին, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է «Օպել», այնուհետև՝ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաների:Պատահարի հետևանքով «ՌԱՖ» ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իշխանությունները Հրազդանում չցանկացան ակնհայտ կեղծիքների գնալ` լցոնումների, բռնությունների և այլ ապօրինությունների, որոնց ականատես ենք եղել նախկինում, քանի որ չէին ցանկանում համապետական ընտրություններից առաջ մեծ լարում առաջացնել:
Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է: Նա փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ: «Հրազդանում վերջնական ապրոբացիա արվեց գալիք համապետական ընտրությունների մեխանիզմը:
Դա հետևյալն է, թե վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը տոկոսային առումով որքան ձայն կարող են ապահովել: Ըստ դրա, եթե իշխանությունները վստահ լինեն, որ այդ մեխանիզմի, գումարած մեծամասնական պատգամավորների շնորհիվ կկարողանան ապահովել մեծամասնություն, ապա նրանք կփորձեն ավելի մեղմ տարբերակով ընտրություններն անցկացնել: Իրենք որոշակի տվյալներ կարող են ստանալ, թե հասարակության որ մասը ընտրակաշառքը կվերցնի, և այդ վերցրած ընտրակաշառքի որ մասը կաշխատի»: Պատգամավորի կարծիքով, արդար և ազատ ընտրություններ տեղի չունեցան. «Վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքի կիրառումը, որը չի կասեցվում իրավապահ կառույցների կողմից, միանշանակ ապացուցում են, որ արդար ազատ ընտրություններ անցկացնելու կամք իշխանությունները չունեն»:
Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեկ ես դիմում եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։
Լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ»։
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստի ժամանակ ավագանու միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը:
Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։ Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները:
«Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաև թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։ Երևանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին: Ավագանին հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը որպես նվիրաբերություն ընդունելու նախագծին: Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև «փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի Ուլնեցի – Ռուբինյանց նոր ավտոճանապարհի կառուցման 1-ին փուլի՝ շուրջ 2.5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն իր ֆինանսական միջոցներով իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Փոխարենը որպես ներդրումային ծրագիր` Երևանի քաղաքապետարանն ընկերությանը հատկացնելու է նշված ճանապարհին կից հողատարածքը: Երևանի ավագանու որոշմամբ կվերակազմակերպվեն «Սուրբ Աստվածամայր» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոններ» փակ բաժնետիրական ընկերությունները: Նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը նշել է, որ այդ կերպ կբարձրանա ընկերությունների կառավարման արդյունավետությունը: Ավագանին հավանության է արժանացրել «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթները փոփոխելու և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները որպես ինքնուրույն մարմիններ գործելու նախագիծը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմամբ ինքնուրույնությունը կնպաստի մարզադպորցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մարզական ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև մայրաքաղաքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.96 դրամ: Հիշեցնենք, որ երեկ եւ ուրբաթ օրը բորսայում արտարժույթի առուվաճառքւի գործարք չէր կայացել, իսկ փետրվարի 9-ի փոխարժեքի համեմատ դոլարը թանկացել է 0.06 %-ով կամ 0.25 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.09 մլն դոլար: Առեւտրային նստաշրջանն սկսել եւ բացվել է 1դոլար/389 դրամ փոխարժեքով, սակայն գործարքներից մեկը կայացել է ավելի ցածր փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերի մի մասը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել է մինչեւ 388 դրամ, վաճառքը մեծամասամբ իրականացվում է 390 դրամով:
НТВ հեռուստաալքիով հեռարձակվող «Ты не поверишь» հեռուստահաղորդման ժամանակ պրիմադոննա Ալլա Բորիսովնան իր իսկ խոստովանությամբ, հավակնում է դառնալու եկատիրինա 2-ի հետնորդը: Նա ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր մոտ մեծ սեռական հակում է առաջացել, և որ իր ամուսինը` Մաքսիմ Գալկինը, հիանալի սիրեկան է:
Պուգաչովան պատմել է, որ Գալկինին սիրել է ոչ միայն նրա գեղեցիկ աչքերի, այլև առնական ուժի համար: «Ես զգում և հասկանում էի, որ նա հիանալի սիրեկան է,-Ինձ էլ հենց դա էր պետք… »,- անկեղծացել է պրիմադոննան:
Երգչուհին ասել է, Գալկինի հետ առաջին իսկ հանդիպմանը հասկացել է, թե նա ով է, և որպես տղամարդ ինչի է ունակ: «Օյ, եկեք անկեղծ խոսենք, մենք արդեն հասուն մարդիկ ենք….:: Ես նույնիսկ չէի սպասում»,-անկեղծացել է պրիմադոննան:
63ամյա Ալլա Բորիսովնան, որ 5 անգամ ամուսնացել է, Ֆիլիպ Կիրկորովի հետ 10 տարվա համատեղ կյանքից հետո կրկին վերապրում է սիրո բերկրանքը: Նա խոստովանել է, որ սիրո բարեխոս սրբ. Վալենտինը բարեհաճ է իր նկատմամբ ու ինքը երջանիկ է:
Այսօր մասնավոր ինքնաթիռով Ուիթնի Հյուսթոնի դիակը Լոս-Անջելեսից տեղափոխվել է նրա հարազատ Նյու Ջերսի նահանգ: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Իսթ-Օրանժ քաղաքում, որտեղ 1963 թվականի օգոստոսի 9-ին ծնվել է Հյուսթոնը: Վերջինի հարազատները ցանկանում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա ”Պրուդենթիալ Սենտե” մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսականի:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին: Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով»:
Այսօր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը տարօրինակ հայտարարություն է արել. «Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Դեռ շատ բաներ ունեմ ասելու»:
Այս հայտարարությունը և հետաքրքրի է, և տարօրինակ` այդ դեպքում ինչո՞ւ է Օհանյանը վճարել իբրև «խոշոր չափի հափշտակություն» նշված պատկառելի գումարը:
Այսօր դատարանում ընթերցվեց ՃՈ սպայական 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի նախաքննական ցուցմունքները: Վերջինս կրկին հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Նա ամենայն հավանականությամբ վախենում է կրկին հակասել ինքն իրեն. Բանն այն է, որ Կարախանյանը մի քանի անգամ է ցուցմունք տվել և ամեն անգամ հակասական հայտարարություններ արել:
Իր առաջին ցուցմունքում Օհանյանի գործընկերը նշել էր, թե բոլոր ենթակաները նորմալ ստացել են բենզինը,և որևէ մեկին պակաս չի հասել: Երկրորդ հարցաքննությանը նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, իսկ հետագայում կտրուկ փոխել էր տված ցուցմունքները: Ըստ Կարախանյանի, 2008 թվականին բենզինը նորմալ չափաքանակով է տրվել, հետո աստիճանաբար կրճատվել է: «Ես դիմեցի Մարգար Օհանյանին, նա ասաց, որ պետք է, և վերևները տեղյակ են: Քանի որ Մարգար Օհանյանը չոր բնավորություն ուներ, չհակաճառեցի»,- գրել է Կարախանյանը: Նա խոստովանել է, որ ՃՈ մեքենաների համար նախատեսված բենզինի կտրոններով լիցքավորել է նաև իր ընտանիքին պատկանող երեք մեքենաները, նաև լավություն է արել ծանոթ-բարեկամներին:
Նիստի վերջում Մարգար Օհանյանը մի քանի օր ժամանակ խնդրեց պատրաստվելու համար. «Այս երեք ամբաստանյալները, զարմանալիորեն սեպտեմբերի 15-ից փոխում են ցուցմունքները և ես բազմաթիվ հարցեր ունեմ»,- ասաց նա:
Դատավոր Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 20-ը, ժամը 11:30-ը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Այս գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը և Սամվել Մախմուրյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.