23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս բազմաբնակարան շենքերի լիազորները բնակարաններում հաշվառում էին անցկացնում, ասելով, որ իրենք աղբահանության վճարների գանձման հետ կապված հրահանգ ունեն արձանագրելու փաստացի ապրողների թիվը: Նախկինում հաշվառված անձանց թվով գանձումների փոխարեն այսուհետ աղբի վարձավճար գանձվելու է բնակվողների թվով:
Երեկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին. Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:
Արդյո՞ք մտավախություն չունի քաղաքապետարանը կամ ավագանին, որ նման որոշման արդյունքում աղբահանության վճարները էականորեն կնվազեն, և կարիք կառաջանա ներկայիս գանձվող 200 դրամ գումարի փոխարեն թանկացնել վարձավճարը. քանի որ հաշվառված և ապրող բնակիչների թվի ակնառու տարբերություն կա:
Հարցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ որոշումը ընդունվել է արդարության սկզբունքը հաշվի առնելով. այսինքն` վարձավճար գանձել անձի աղբի արտադրության քանակով: Աղբ չարտադրող քաղաքացին պարտավոր չէ վճարել իր ընտանիքի հաշվառված, սակայն բացակա անդամի փոխարեն:
Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր: Ամեն տարի ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է 175 հազար երեխա, որոնցից 90 հազարը մահանում են: Ընդ որում, ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, սա ճշգրիտ վիճակագրություն չէ, քանի որ մանկական քաղցկեղի ոչ բոլոր դեպքերն են գրանցվում: Բժիշկների կարծիքով, հիվանդության վաղ շրջանում ճիշտ բուժում ստանալու դեպքում հիվանդության դեքպերի 70%-ը հնարավոր է բուժել: Որքան ուշ է ախտորոշում տրվում, այնքան ավելի քիչ է բուժվելու հնարավորությունը:
Հատկապես լուրջ է խնդիրը զարգացածության ցածր մակարդակ ունեցող երկրներում: Եթե մյուս երկրներում ողջ է մնում հիվանդությամբ տառապող երեխաների 80%-ը, ապա այստեղ միանգմայն հակառակ պատկերն է:
Երեկ երեկոյան ժամը 17-ին հայտնաբերվել է Սարի թաղ 18 փողոցի երկրորդ տան բնակիչ 1960թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փաստով Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ` Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի հավաքականի նոր ռեկորդն է իր ողջ պատմության ընթացքում:
Առաջատարի դիրքում նախկինի պես Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան և Հոլանդիան: Հիշեցնենք, ոև փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ համապատասխանաբար:
Սերբերը առաջադիմել են 2 տեղով ու այժմ 25-րդն են, իսկ Կանադայի հավաքականը գտնվում է 71-րդ հորիզոնականներում:
«Այն, ինչ տեսա Հրազդանում` քաղաքապետի ընտրությունների ընթացքում, կարդացել եմ Հյուգոյի, Կաֆկայի գրքերում և տեսել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ ասաց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:
«Հրազդանում ուղիղ, ճակատ առ ճակատ բախվեցի աղքատությանն ու թշվառությանը, արտագաղթին: Այն տեղամասում, ուր ես վստահված անձ էի, Հայաստանից բացակայողների ցուցակը բավական մեծ էր: Տեսա մի շարք արտառոց բաներ: Հանդիպեցինք մարդկանց, ում անձնագրերում նրանց ծննդյան թվի տեղերում ուղղակի գրված էր՝ զրո, զրո, զրո: Քվեարկությանը մասնակցում էին մարդիկ, ովքեր ոչ կարողանում էին խոսել, ոչ ձայն հանել. նրանք ուղղակի հոգեկան հիվանդներ էին:
Մի աղջիկ իր հիվանդ եղբորն ու քրոջը ժամը մեկ բերում էր քվեարկության, դրա դիմաց փող էր ստանում, և նրա աչքերն ուրախությունից ուղղակի փայլում էին: Կային մարդիկ, որոնց առանց բռնելու հնարավոր չէր բերել ընտրատեղամաս: Նրանց բերողներն ասում էին` բա մեր փողն ո՞ւր ա, մեր հացի փողը կտա՞ք: 1300 ընտրող ունեցող այդ տեղամասում ընտրություններին մասնակցեց շուրջ 1200 մարդ:
Փաստորեն, սովը հաղթեց քաղաքացուն. մարդիկ ամենևին չէին թաքցնում, որ ցրտին, իրար ջարդելով, ժամը 8-ից գալիս էին իրենց փողը ստանալու: Ես այդտեղ նողկանք զգացի իշխանությունների հանդեպ, որոնք 5000 դրամով մարդկանց էին բերում: Այս թշվառության ֆոնի վրա էլ աշխատում է իշխանությունը` նպատակ ունենալով վերարտադրվել:
Բացի այդ, Հրազդանում նախորդ ընտրություններից հետո ցուցակներում 3000 մարդ էր ավելացել: Սա անհնար է` արտագաղթի ֆոնին: Միաժամանակ հպարտ եմ, որ 11000 մարդ դիմակայելով ճնշումներին՝ եկան ազնվորեն և համարձակ քվեարկելու: Հետաքրքրական է, որ ոստիկանները բնակիչների վրա հոգեբանական ճնշում էին գործադրում, ահաբեկում էին` ամբողջ ժամանակ միացրած ազդանշաններով շրջելով փողոցներում»,- պատմեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «սպանեք էլ, ցուցակները չի հրապարակի, քանի որ այդ պարագայում կարուսելի հնարավորությունը կբացառվի: Ցուցակները սրանց կեղծիքի սրբոցն են, այնտեղ են թաքնված բոլոր կեղտերը: Խախտված էր քվեարկողների անձնագրում դրոշմներ դնելու հիմնարար դրույթը: Մենք գաղտնի վերցրել էինք այդ ցուցակները, իշխանությունները միշտ ունեն դրանք, սակայն երբեք չեն հրապարակի»:
Աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը եղել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մեծ երկրապագուն:
Այս մասին ֆրանսիական Liberation թերթում գրել է ֆրանսիացի գրող, բանաստեղծուհի Կոլա Բուֆը` հղում անելով նրա նախկին հարճին:
Բուֆի խոսքով` Բեն Լադենը որոշել էր Ուիթնիին դարձնել իր կանանցից մեկը։
Նա պատրաստվում էր երգչուհուն նվիրել առանձնատուն Խարթում արվարձանում:
«Նա միշտ կրկնում էր Ուիթնի Հյուսթոնի անունը, ասում էր, թե որքան գեղեցիկ է նա, ինչ հիասքանչ ժպիտ ունի, իսկական մուսուլմանուհի է, որի ուղեղը լվացել են ամերիկյան մշակույթն ու ամուսինը` Բոբի Բրաունը»,- Reuters գործակալության տեղեկացմամբ՝ գրել է Բուֆը 2006 թ. լույս տեսած «Մոլորված աղջնակի օրագիրը» գրքում:
Ինչպես պատմել է Բուֆը, «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդը ասել է, որ պատրաստ է սպանել Բոբի Բրաունին:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացած է հայտնաբերվել «Բևեռլի Հիլզ» հյուրանոցի լոգարանում:
Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից 2011 թ. մայիսին:
Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից ևկզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»:
Մնում է տեսնել, թե արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ: Կախված կոնկրետ գործունեության տեսակից՝ արգելքը կարող է լինել մեկ կամ երկու տարով: Այնուամենայնիվ, «բարձրաստիճան պաշտոնյաների» դեպքում, ինչպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան է, գործում է ցմահ արգելք: Նրան վստահաբար կարգելեն երրորդ անձանց անունից շփվել Պետական դեպարտամենտի իր նախկին գործընկերների հետ այն պաշտոնական հարցերի կապակցությամբ, որոնց ինքն առնչվել է որպես պետծառայող:
«Hurriyet» թերթին տված իր հարցազրույցում Բրայզան իր սեփական բերանով հաստատում է իր հասցեին հնչած այն մեղադրանքը, որ ինքը դրսևորել է կանխակալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, երբ ներգրավված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ: Այդ ժամանակ, նրան շարունակաբար քննադատում էին հակահայկական, ադրբեջանամետ և թուրքամետ լինելու մեջ: Սենատոր Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը, ովքեր վետո դրեցին նրա՝ Ադրբեջանում որպես դեսպան նշանակմանը և Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որը դեմ եկավ նախագահ Օբամայի տհաս որոշմանը՝ Բրայզային ուղարկել Բաքու առանց Սենատի հաստատմանը, ամբողջությամբ իրավացի գտնվեցին:
Անցյալում, Բրայզայի ջատագովները նրան արդարացնում էին` ասելով, որ որպես պետական պաշտոնատար անձ նա պարտավոր էր պաշտպանել նախագահի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Սակայն այժմ նա ազատ մարդ է, ինչու՞ է շարունակում թութակի պես կրկնել այդ միևնույն թուրքամետ և հակահայկական լոզունգները: Միգուցե՞ Բրայզան, ինչպես կառավարության ներսում և այնպես էլ դրանից դուրս, փորձում է դուր գալ իր հետագա պատվիրատուներին: Հակառակ դեպքում ինչու՞ նա պետք է «Hurriyet»-ին հաղորդեր ստանդարտ թուրքական քարոզչությունը, թե իբրև քաղաքական գործիչները և խորհրդարանները չպետք է ներգրավվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Թուրք և ադրբեջացի պաշտոնատարներին սիրաշահելու նպատակով՝ Բրայզան զայրույթով քննադատում է Հայ Դատի Հանձնախմբին՝ ասելով. «Կազմակերպությունը, որը տապալեց իմ աշխատանքը, ընդմիշտ քննարկման մեջ կպահի այդ հարցը: Սակայն ոչ թե կառավարությունները, այլ անհատ մարդիկ պետք է որոշեն, թե ինչպիսի բնութագրում տան դրան … Թուրքիան կարող է զգալի ազդեցություն ունենալ այդ խնդրի վրա…: Ծայրահեղականները, որոնք տապալեցին իմ աշխատանքը, ատում են դա: Նրանք չեն ցանկանում բաց բանավեճի մեջ մտնել: Բաց երկխոսությունը նրանց թշնամին է»:
Ողջունելով որոշ թուրքերի՝ Հայոց ցեղասպանության հարցը բաց քննարկելու պատրաստակամությունը՝ Բրայզան «օրինաչափ» է համարում թուրք պաշտոնատարի այն տեսակետը, որ «այն չպետք է ճանաչվի քաղաքական մակարդակով որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունները որպես ցեղասպանություն կամ ոչ ցեղասպանություն որակելը որևէ երկրի ոևէ քաղաքական գործչի խնդիրը չէ: Հասարակությունը պետք է այդ անի և ոչ թե այն անձինք, ովքեր որոշումներ են կայացնում քաղաքական օրացույցի հիման վրա: Ես անպարկեշտ եմ համարում դա»:
Ապա Բրայզան շատ ավելի հեռուն գնաց՝ լրիվ բացահայտելով իր թուրքամետ հայացքները. «Ճշմարտությունը բոլորի կողմից է, հատկապես՝ Թուրքիայի: Ներկայումս այս խնդրի (Հայոց ցեղասպանության) շուրջ ցանկացած քննարկում միակողմանի է: Յուրաքանչյուր ոք, ով բարձրաձայնում է այլ տեսակետ, համարվում է ցեղասպանությունը ժխտող, ինչն անմիջապես նշանակում է, որ դու դեմ ես մարդու իրավունքներին: Եթե կարծում եք, որ ցեղասպանություն է կատարվել, ապա կարող եք հավասարապես քննարկել հարցը բառի նեղ իմաստով, որ ցեղասպանություն իրականացվել է նաև շատ այլ ազգերի նկատմամբ, ինչպես օրինակ արևելյան Անատոլիայում թուրքերի և մուսուլմանների նկատմամբ: Եկե՛ք խոսենք այլ խմբերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին: Եկե՛ք խոսենք բոլորի մասին: Եկե՛ք լինենք արդար և աչք չփակենք մյուսների տանջանքների վրա»:
Թվում է, թե վերջապես Բրայզան ի կատար է ածել Ստամբուլում ապրելու իր կյանքի երազանքը: 2005 թվականին Անկարա կատարած իր այցի ժամանակ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների դեսպանատան ծառայողը նրան տեղական լրագրողների մոտ ներկայացրեց որպես «Թուրքիայի վաղեմի բարեկամ», Բրայզան առանց ամաչելու հայտարարեց. «Անչափ ոգևորված եմ նորից գտնվելով Թուրքիայում: Շատ առումներով Թուրքիան կարծես իմ երկրորդ տունը լինի… Որքան էլ երկար մնամ ձեր հիասքանչ երկրում, միևնույն է բավարար չէ: Հուսով եմ, որ շատ շուտով և հաճախակի կվերադառնամ»: Այդ ժամանակ ես մի հոդված գրեցի, որտեղ հույս հայտնեցի, որ «Բրայզան շուտով կիրականացնի իր երազանքը և մշտապես կհաստատվի Թուրքիայում»: Այժմ նրա փափագը իրագործվել է: Անցած շաբաթ «Hurriyet»-ը հայտնեց, որ անցյալ ամիս Բաքվից հեռանալուց հետո, նա հաստատվել է Ստամբուլում: «Չեք կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ ես, որ գտնվում եմ Ստամբուլում: Նայե՛ք ինձ: Ես ամուսնացել եմ թուրք կնոջ հետ», բացականչեց Բրայզան:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Մաքենիս-Ախպրաձոր և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար:
Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:
Փետրվարի 15-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ կլինի հարավ-արևմտյան քամի՝ 2-7 մ/վրկ, 16-ին և 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում`բուք, իսկ ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ի գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ: 17-18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.