23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` փետրվարի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը:
451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Ավարայրի ճակատամարտի ականատես, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է. «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ հաղորդություն ընդունեցին»:
Վարդանանց տոնը սովորաբար նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ:
Տեղեկացնենք նաև, որ այսօր ժամը 13:00 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է մեծ երթ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Երթը մեկնարկելու է Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվող պատարագից հետո` Թումանյան-Փարպեցի խաչմերուկից: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվելու են դեպի Խանջյանի փողոցի վրա գտնվող Վ.Մամիկոնյանի արձան, որին հարակից տարածքում տեղի է ունենալու օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:
Փետրվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու:Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 20 մլ ծավալով ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող 11 մլ հեղուկով:Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` հայտնաբերվածը «Օմնոպոն» թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար: Կատարվում է հետաքննություն:
Այսօր, Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Երևանում, սպասվում է ձյուն, տեղեկացնում է ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը: Ըստ աղբյուրի, Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-5 աստիճանով:
Վրաստանի Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երկարացվելու է զինծառայության ժամկետը. 12 ամսի փոխարեն այժմ զինվորները կծառայեն 15 ամիս: Այս մասին գրում է vz.ru-ն:
Պաշտպանության նախարարությունը փաստում է, որ մեկ տարին բավարար չէ` զինակոչիկների նախապատրաստման համար:
Վրաստանի բանակն ունի ավելի քան 30 հազ. զինծառայող, որոնց մեծամասնությունը պայմանագրային ծառայողներ են:
Ծառայության ժամկետները ոչ վաղ անցյալում փոփոխության էին ենթարկվել (12 ամսից դարձել էին 18), այնուհետ կրկին նվազեցվել են:
Օրերս Հայաստանից հեռացող մի ընտանիք հայտնվել է շատ ողբերգական իրավիճակում, երբ տունը վաճառելուց հետո, փորձել է հեռանալ Հայաստանից:
Բանն այն է, որ ընտանիքը տան վաճառքից ստացված ամբողջ գումարը փորձել է կանխիկ դուրս բերել երկրից, մինչդեռ Հայաստանից կանխիկ ձևով 5 միլիոն դրամից ավելի չի թույլատրվում դուրս բերել: Այս մասին է, որ տեղյակ չի եղել նշված ընտանիքը:
Օդանավակայանում գումարը հայտնաբերվել ու բռնագանձվել է: Մարդիկ հայտնվել են ողբերգական իրավիճակում. Կհաջողվի՞ նրանց գտնել գումարը հետ վերադարձնելու ճանապարհներ, թե` ոչ, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է, օրենսգիրքն ասում է` չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Ու չի բացառվում, որ նրանք ըստ մեր ունեցած տեղեկության, նաև պատասխանատվության ենթարկվեն: Մինչդեռ կանխիկ գումարը (ցանկացած չափի) հայտարարագրելուց հետո տեղափոխումը կլիներ առավել տրամաբանական, կարծում են այն քաղաքացիները ովքեր իրենք, կամ իրենց հարազատները երբևէ առնչվել են այս խնդրին:
Այս միջադեպի հետ կապված, կամ այս համատեքստում կա մի խնդիր, որ երևի թե հարկ է հաշվի առնել. հայաստանյան բանկերն աշխատում են ինչպես ասում են` «սպիտակ մարդու պես». Այսինքն բոլոր այն օրերին` (մեռելոցներն ու մյուս տոները ներառյալ) որ չի աշխատում Հայաստանի բնակչությունը, չեն աշխատում նաև բանկերը:
Սա մարդկանց համար ստեղծում է ոչ միայն տեղաշաժի սահմանափակման խնդիր, այլև լրացուցիչ դժվարություններ: Քաղաքացին պետք է կարողանա գործարք կատարել շաբաթվա բոլոր օրերին, բացի թերևս կիրակիից: Այս սկզբունքով են աշխատում միջազգային շատ հեղինակավոր բանկեր,( ի դեպ արդեն մեծ մասը քարտով կամ օնլայն , այս դեպքում խոսքը խոշոր գումարների մասին է) որը, սակայն, Երևանին կարծես չի վերաբերվում:
Լեռնային Ղարաբաղում զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել սերժանտի կոչում ունեցող սպայի:
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Արթուր Զաքարյանն արդեն կալանավորված է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 2-ին, ժամը 17-ի սահմաններում: Հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող, 20-ամյա Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր: Սկզբում ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Հայաստանի քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
ՀԱԿ-ի մասն կազմող 8 քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:
Հայտարարությունում ասվում է.
«Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակը:
Մենք` Կոնգրեսիի Արաբկիրի ենթաշտաբերի ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաեւ տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ եւ մեր աջակցությունն ենք հայտնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը:
Համոզված ենք նաեւ,որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի նախընտրական աշխատանքները ձախողելուն:
Պահանջում ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ»:
Հայտարարությունը ստորագրել են
Վլադիմիր Բրուտյան — «Ազատություն» կուսակցություն
Սամվել Գեւորգյան — «Այլընտրանք» նախաձեռնություն
Ռուբիկ Արմենյան — «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Բաբկեն Գարոյան — «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն
Արա Կտիկյան — Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Հայկազ Թառլամազյան — Հայաստանի լիբերալ կուսակցույթուն
Տիգրան Բաղդասարյան — Հայոց համազգային շարժում
Կարինե Խաչատրյան — «Հանրապետություն» կուսակցություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նոր ղեկավարին` Արա Սադոյանին: «Կենտրոնի» նոր ղեկավարը հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը, և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:
Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.